Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/715

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսությանը։ Մերժելով պատմ․ մաաերիալիզմը՝ ֆրանս․ բուրժ․ պատմաբանները կողմ են տնտ․ մատերիալիզմին։ Դասակարգերի և դասակարգային պայքարի մարքսիստական աշխարհայացքի դեմ են ուղղված Մունիեի, Վոլֆի և այլոց աշխատությունները, Ֆյուրեն, Ռիշեն գրոհել են Ֆրանս. մեծ հեղափոխության մարքս–լենինյան տեսակետի վրա։ Միաժամանակ, հաճախ պատմաբանները (Մետրոն, Պեռո և ուր․) անդրադարձել են բանվոր դասակարգի և XIX–XX դդ․ բանվ․ շարժման պատմությանը։ Որոշ բուրժ․ պատմաբաններ (Ա․ Կրիժել) բանվ․ շարժման պատմությունը դիտում են մարքսիզմ–լենինիզմի դեմ պայքարի դիրքերից։ Մեծ ուշադրություն է նվիրվում երկրորդ համաշխարհային պատերազմի և Դիմադրության շարժման պատմության մշակմանը (Ա․ Միշել)։ Լայն զարգացում է ստացել «քաղաքագիտությունը», գաղութների պատմությունը ևն։ Ետպատերազմյան տարիներին զգալիորեն ուժեղացել է մարքսիստական ուղղությունը, որի ներկայացուցիչ պատմաբանները վայելում են գիտ․ հեղինակություն (Շ․ Պարեն, Պ․ Վիլար, Սոբուլ, Դյուկլո, Բրյուա և ուր․)։ Մարքսիստները մեծ ուշադրություն են դարձնում նորագույն պատմությանը։ Լույս են տեսել Ֆրանսիայի կոմկուսի պատմության կոլեկտիվ աշխատությունը, ժող․ ճակատի, Դիմադրության շարժման պատմությունը ևն։ 1959 ին ՖԿԿ–ի նախաձեռնությամբ կազմակերպվել է մարքսիստական հետազոտությունների կենտրոն, 1964-ին՝ ՖԿԿ ԿԿ–ին առընթեր Մորիս Թորեզի ինստ–ը։
Լույս են տեսնում պատմ․ պարբերականներ «Revue historique» (1876-ից), «Revue d’histoire économique et sociale» (1908-ից), «Cahiers d’histoire de l'Institut Maurice Thorez» (1966-ից) ևն։

Տնտեսագիտություն։ Որպես գիտության ինքնուրույն ճյուղ տնտեսագիտությունը Ֆ–ում սկսել է ձևավորվել XVII դ․։ Երկրում մերկանտիլիզմի նշանավոր ներկայացուցիչը Ա․ Մոնկրետիենն էր (նա առաջինն է կիրառել «քաղաքատնտեսություն» տերմինը)։ Ֆրանս, բուրժուական դասական, քաղաքատնտեսության նախահայր Պ․ Բուագիլբերը արժեքի աշխատանքային տեսության ստեղծողներից էր։ Նրա գաղափարները հետագա զարգացում ստացան ֆիզիոկրատներ Ֆ․ Քենեի, Ա․ Թյուրգոյի և մյուսների աշխատություններում։ XVIII դ․ 2-րդ կեսից զարգացան ուտոպիական սոցիալիզմի տեսությունները։ Մորելլիի և Դ․ Մաբլիի, իսկ հետո Դ․ Բաբյոֆի, Է․ Կաբեի, Կ․ Ա․ Աեն–Սիմոնի և Շ․ Ֆուրիեի ուսմունքները էական ազդեցություն ունեցան մարքսիստական տեսության ձևավորման վրա։ XIX դ․ 1-ին կեսին առաջացավ գռեհիկ քաղաքատնտեսությունը։
XIX դ․ 1-ին կեսին իրննց ըմբռնումներն առաջադրեցին մանրբուրժ․ սոցիալիստները (Պ․ Ժ․ Պրուդոնը և այլք), որոնց հայացքները սկզբնավորեցին մանրբուրժուական քաղաքատնտեսությունը։ XIX դ․ 60-ական թթ–ից Ֆ–ի տնտեսագիտության մեջ տարածում ստացավ մարժինալիզմը՝ տնտ․ երևույթների վերլուծության մեջ սահմանային մեծությունների օգտագործման վրա հիմնվող մեթոդաբանական սկզբունքը (Ա․ Կուրնո և մյուսներ)։ 70–80-ական թթ․ Ֆ–ում հայտնի դարձավ Կ․ Մարքսի տնտեսագիտական ուսմունքը։ Դրա նշանավոր պրոպագանդիստներն էին Պ․ Լաֆարգը և Ժ․ Գեդը։
XIX դ․ 1-ին կեսին ֆրանս․ տնտեսագետները նշանակալից արդյունքների հասան պետ․ ֆինանսների տեսության մշակման գործում։ Ակնբախ երևույթ է Ա․ Աֆտալիոնի «աքսելերացիայի սկզբունքը»։ XX դ․ սկզբին Շ․ Ժիդը հանդես եկավ «կոոպերատիվ սոցիալիզմի» տեսությամբ, որի ուտոպիական բնույթը բացահայտեց Վ․ Ի․ Լենինը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծ զարգացում ստացավ մարքսիստական քաղաքատնտեսությունը։ Մարքսիստական տնտեսագիտական մտքի զարգացման համար հատուկ նշանակություն ունեցավ ՖԿԿ Կենտկոմի կազմակերպած միջազգային տեսական կոնֆերանսը։
Ետպատերազմյան շրջանում Ֆ–ի բուրժ․ տնտեսագիտական մտքի վրա նկատելի ազդեցություն են թողել քեյնսականությունը և նոր դասական ուղղությունը։ Մեծ դեր է խաղում սոցիոլոգիական ուղղությունը (Ֆ․ Պեռու, Ֆ․ Բլոկ–Լենե, Կ․ Գրյուզոն, Ա․ Մարշալ և ուրիշներ), որին բնորոշ է մակրոտնտ․ մոտեցումը տնտ․ երևույթներին՝ հաշվի առնելով սոցիալ․ ոլորտում տեղի ունեցող պրոցեսները։ Ի հակակշիռ սոցիոլոգիական ուղղության, XX դ․ 60-ական թթ․ առաջացավ այսպես կոչված ֆրանս․ նոր դպրոցը (Ս․ Կ․ Կոլմ, Է․ Մալինվո, Տ․ դը Մոնբրիալ ն այլք), որը հիմնվում է նոր դասական ըմբռնումների և դրամավարկային ու վալյուտային տեսությունների (Ժ․ Ռյուեֆ, Մ․ Ալե) վրա։ Նոր դասականները որոշեցին Ֆ–ի տնտ․ քաղաքականության ընդհանուր ուղղությունը, որում առաջնությունը տրվում է առաջատար մոնոպոլիաների պետ․ աջակցությանը։ Սակայն 70-ական թթ․ կեսերից, ճգնաժամային երևույթների խորացման պայմաններում, նրանց ազդեցությունը որոշ չափով թուլացավ։
Տնտեսագիտ․ հետազոտությունների կենտրոններն են՝ Վիճակագրության և տնտեսագիտ․ հետազոտությունների (հիմնադրվել է 1946-ին), Ժողովրդագրական հետազոտությունների (1945-ին), Ագրոնոմիական հետազոտությունների (1946-ին) ազգ․, Կիրառական տնտեսագիտության (1944-ին) ինստ–ները, Սոցիալ–տնտ․ պրոբլեմների հետազոտության կենտրոնը (1961-ին), համալսարանների տնտեսագիտության ֆակուլտետները, տնտեսագիտ․ դպրոցները ևն։
Հրատարակվում են տնտեսագիտ․ բազմաթիվ ամսագրեր։ Տնտեսագիտության հարցերին նվիրված հոդվածներ են հրապարակում նաև ՖԿԿ տեսական ամսագրերը․ «Cahiers du communisme»( 1924-ից), «Economic et politique» (1954-ից)։

Գիտական հիմնարկները
Գիտ․ քաղաքականության կառավարական օրգանները ստեղծվել են 1958-ին։ Դրանք են․ Գիտ․ և տեխ․ հետազոտությունների միջմինիստրական կոմիտեն, Գիտա–տեխ․ հետազոտությունների կոնսուլտատիվ կոմիտեն, Գիտության և տեխնիկայի գլխ․ ներկայացուցչությունը։ 1969-ին ստեղծվել է արդյունաբերության և գիտ․ զարգացման մինիստրությունը, որը 1974-ին վերակառուցվել է արդյունաբերության և հետազոտությունների մինիստրության (խնդիրն է խրախուսել կիրառական հետազոտություններն ու մշակումները)։ ԳՀ կազմակերպությունները տեղաբաշխված են․ բարձրագույն դպրոցի սեկտորում (իրականացնում է ֆունդամենտալ հետազոտությունների հիմնական ծավալը, ընդգրկում է Գիտ․ հետազոտությունների ազգ․ կենտրոնը, համալսարանների և «մեծ հաստատությունների» շուրջ 700 ուսումնա–գիտ․ ստորաբաժանում, ավելի քան 120 Մեծ դպրոցներ), պետ․ սեկտորում ճյուղային ԳՀ ինստ–ները ստեղծվել են ․երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դրանք են՝ Տիեզերական հետազոտությունների ազգ․ կենտրոնը, Ատոմային Էներգիայի կոմիսարիատը, Բժշկ․ հետազոտությունների ու առողջապահության, Գյուղատնտ․ հետազոտությունների ազգ․ ինստ–ները, Օվկիանոսաբանական հետազոտությունների ազգ․ կենտրոնը, Ինֆորմատիկայի ներկայացուցչությունը, որոնք իրականացնում են տեսական և կիրառական բնույթի աշխատանքներ, մասնավոր արդյունաբերության սեկտորում (ընդգրկում է «Սեն Գոբեն», «Ֆրանս–Ատոմ», «Հուստոն» և մոնոպոլիստական այլ միավորումներ), ոչ–առևտր․ սեկտորում (ընդգրկում է գիտա– տեխ․ հետազոտությունների, տնտ․ և սոցիալ․ զարգացման օգնության կոոպերացիայի և պետ․ այլ ֆոնդեր, մի շարք բժշկ․ հաստատություններ, Ֆրանսիայի ինստ–ը, ինչպես նաև գիտ․ ընկերություններ)։
Ֆ–ի գիտ․ հիմնարկներն ու գիտնականները խոշոր ներդրում ունեն համաշխարհային գիտության զարգացման ասպարեզում։ ՍՍՀՄ գիտ․ հիմնարկների ու գիտնականննրի հետ նրանք ԳՀ աշխատանքներ են իրականացնում գիտության մի շարք առաջատար բնագավառներում (տիեզերագնացություն, աստղագիտություն, օվկիանոսագիտություն, բժշկություն ևն)։

XII. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը

Լույս են տեսնում մոտ 100 թերթ, շուրջ 12 մլն տպաքանակով և 15 հզ–ից ավելի այլ պարբերականներ (1985)։ Թերթերի մեծ մասը պատկանում է հրատարակչական կոնցեռններին (Հաշետ, Ռ․ Էրսանի մոնոպոլիստական խումբ ևն) կամ գտնվում արդ․ մոնոպոլիաների վերահսկողության տակ։ Խոշորագույն թերթերից են «Ֆրանս սուար» («France-Soir», 1941-ից), «Պարիզիեն լիբերե» («La Parisien libéгé», 1944-ից), «Ֆիգարո» («Le Figaro», 1826-ից), «Մոնդ» («Le Monde», 1944-ից), «Օրոր» («L'Aurore», 1944-ից) ևն։ Շաբաթաթերթեր և հանդեսներ. «Էքսպրես» («L'Express», 1953-ից), «Մոնդ դիպլոմատիկ» («Le monde Diplomatique», 1954-ից), «Վի ուվրիեր» («La Vie ouvrière», 1909-ից), «Աֆրիկ–Ազի» («Afrique–Asie», 1972-ից), «ժյոն Աֆրիկ» («Jeune Afrique», 1960-ից) ևն։ Հրատարակվում են Փարիզում։