Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/719

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թագավորական հրապարակը (1752–61, ճարտ․ է․ էրե դը Կոոնի) Նանսիում Փարիզի «Գրանդ օպերայի» (1861 – 1975, ճարտ․ Շ․ Գսանիե) ներսը Կուրտիլինր բնակելի համալիրը (1950-ական թթ․, ճարտ․ է․ Աիյո) Փարիզի մոտ կառույցը տաճարն էր։ Վաղ գոթական ճարա․ նմուշներից են՝ Սեն–Դընի աբբա– յության եկեղեցին (1137–44), Սանսի (մոէո 1140, արանսեպաը՝ 1490–1517), նանի (1150–1215), Փարիզի Աստվածա– մոր (1163–1257) և Շարաբի (1194–1260) տաճարները։ Հասուն գոթիկոն [Ռեյմսի (1211 – 1311, ճարտ–ներ՝ ժան դ՝Օրբե, ժան լը Լու, Գոշե դը Ռեյմս, Բեռնար դը Սուա– սոն, Ռոբեր դը Կուսի), Ամիենի տաճարնե– րը, Փարիզի Սեն Շապելը (1243–48)], արտացոլում է տվյալ ժամանակաշրջանի Ֆ–ի պետ․ ու մշակութային վերելքը։ XIV դ․ վերջին –XV դ․՝ գոթիկոյի զար– գացման վերջին Փուլում, տաճարային ճարտ–ը որոշ ճգնաժամ էձապրել։ XV դ․ կազմավորվել է քաղաքային հարուստ տան տիպը՝ «օթել* (ժակ Կյորի տունը Բուրժում, 1443–51)։ ժամանակի ասպե– աական մշակույթին համահունչ քանդա– կագործությունը XIII դ․ վերջից ձեռք է բերել մաներայնություն, նրբացածություն (Ստրասբուրի տաճարի արմ․ ճակատի արձանները)։ Գոթական ինտերիերի գու– նային ձևավորման հիմնական միջոցը վիտրաժն էր (Փարիզի Սեն Շապել, Շարա– բի տաճար)։ Մանրանկարչությունը ձգտել է բնօրինակի ճշգրիտ վերարտադրման, Լիմբուրգ եղբայրների ստեղծագործությու– նը վճռական անցում էր իրական միջավայ– րի պատկերմանը («Բերրիի դքսի հարստէս– գույն ժամագիրքը», մոտ 1411 – 16, Կոն– դե թանգարան, Շանտիյի)։ Բարձր վար– պետությամբ են ստեղծված գոթիկոյի դե– կորատիվ–կիրառական արվեստի նմուշ– ները (արձանիկներ, արծնապատ իրեր, շպալերներ, քանդակազարդ կահույք ևն)։ XV դ․ կեսից աստիճանաբար ձևավորվել է ֆրանս․ Վերածննդի ճարտ․ ոճը (Ամ– բուազ դղյակ–պալատը, 1492–98, Ռուանի Բուրգտերուլդ մենատունը, XV դ․ վերջ, և Դրամական գրասենյակը, 1510 ևն)։ Վաղ ռենեսանսի ոճն ու սկզբունքները մարմ– նավորված են մասնավորապես Լուար գետի հովտի կառույցներում՝ օրգանապես կապված բնապատկերին (Ֆրանցիսկ 1-ի դղյակը Բլուայում, 1515–24, Շամբոր դըղ– յակը, 1519–53, ճարտ․ Դ․ դա Կորտոնա, ժ․ և Դ․ Սուրդո, Պ․ Նևյո և ուրիշներ)։ Հասուն Ռենեսանսի (1540–70) կենտրո– նական կառույցը Լուվր պալատի նոր շեն– քըն է Փարիզում (սկսվել է 1546-ից, ճարտ․՝ Պ․ Լեսկո, քանդակագործ՝ ժ․ Գուժոն)։ Այդ ժամանակաշրջանում ստեղծագործել են բազմակողմանի զարգացած ճարտա– րապետներ, ինչպես Ն․ Բաշելիեն, Ֆ․ Դելորմը, Պ․ Լեսկոն, ժ․ Ա․ Դյուսերսոն և ուրիշներ։ Վաղ Ռենեսանսի կերպարվես– տը կազմավորվել է XV դ․ կեսին, լուար– յան դպրոցի ստեղծագործությամբ, որն արքունիքի ոլորտում էր և տեղական դըպ– րոցներից ամենանշանավորը (առաջա– տար ներկայացուցիչը՝ ժ․ Ֆուքե), Ռենե– սանսի քանդակագործության հիմնադիրը Մ․ Կոլոմբն էր։ 1530-ական թթ․ ռենեսանսյան արվեստ է ներթափանցել իտալ․ մաներիզմը («ֆոն– տենբլոյի դպրոց»)։ Սարդ–անհատի հան– դեպ աճած հետաքրքրությունը հատուկ ուժով արտահայտվել է մատիտանկար և երփնագիր դիմանկարներում (ժ․ Կլուե Կրտսեր, Ֆ․ Կլուե, Կոռնեւ դը Լիոն, էտիեն և Պիեռ Դյումուստիե)։ Քանդակագործու– թյան մեջ Ռենեսանսի հումանիստական իդեալներն են արտահայտել ժ․ Գուժոնի պայծառ կերպարները, միաժամանակ՝ Պ․ Բոնտանի, Լ․ Ռիշիեի գործերում գերա– կշռել են գոթիկոյի գծերը։ Ուշ Վերածննդի հակասությունները, դրամատիկ տարրի ուժեղացումը դրսևորվել են ժ․ Պիլոնի աշխատանքներում։ XVII դ․ ֆրանս․ միա– պետության գերիշխող ոճը, հատկապես ճարտ․ մեջ՝ կւասիցիզմն էր, որին զուգ– ընթաց զարգացել է նաև բարոկկոն (հիմ– նականում, կիրառվում էր ինտերիերում)։ Ստեղծվել են թագավորական ակադեմիա– ներ՝ Գեղանկարչության ու քանդակա– գործության (1648) և ճարտարապետու– թյան (1671), մշակվել է բացարձակ միա– պետության, այսպես կոչված, «մեծ ոճը», որին բնորոշ էր խիստ ռացիոնալ տրամա– բանությունը, կոմպոզիցիայի զսպվածու– թյունն ու հավասարակշովածությունը, տարածական թափը։ ճարտ–ներ Ֆ․ Սան– սարը, Լ․ Լեվոն, Արդուեն–Սանսարը, Կ․ Պեռոն, Ֆ․ Բլոնդելը, Ա․ Լենոտրը ստեղ– ծել են վեհազդու անսամբլներ (Փարիզում և այլուր), թագավորական և ազնվակա– նական պալատներ՝ կանոնավոր հատա– կագծված «ֆրանսիական պարտեզներով» (Վերսաչ, Վո լը Վիկոնտ)։ Կերպարվես– տում գերակշռել է պաշտոնական պալա– տական արվեստը (Ս․ Վուեի, Շ․ Լեբրե– նի, Գ․ Սինիարի, Հ․ Ռիգոյի, Ն․ Լարժիլիե– րի հանդիսավոր նկարները, Ֆ․ ժիրար– դոնի, Ն․ Կուազեվոքսի դեկորատիվ քան– դակները)։ Ի հակադրումն պաշտոնական դպրոցի առաջացել է «իրականությունը պատկերող», մարդու առօրյան բանէսս– տեղծականորեն վերարտադրող ուղղու– թյունը (Վալանտեն, ժ․ դը Լատուր, Լը Նեն եղբայրներ, Ֆ․ դը Շամպեն, ժ․ Կալ– in)։ Դրամատիկ, պաթետիկայով են ներ– թափանցված Պ․ Պյուժեի կոպտավուն, կյանքով լի քանդակները։tXVIItդ․ 2-րդ քառորդից գեղանկարչության առաջատար ոճն արդեն կլասիցիզմն էր (Ն․ Պուսսեն, Կ․ Լոոեն)։ XVIII դ․ 1-ին կեսին, միապե– տության ճգնաժամով պայմանավորվել է «Սեծ ոճի» անկումը, առաջացել է ռոկո– կոն (ճարտ–ներ՝ Գ․ ժ․ Բոֆրան, ժ․ Ս․ Օպպենոր, ժ․ 0․ Սեսոնիե)։ Պալատական ակադեմիզմին հակադրվել է Ա․ Վատտոյի պոետիկ և հոգեբանորեն նուրբ գեղա– նկարչությունը, որի որոշ արտաքին գծեր ընկալել է ռոկոկոյի արվեստը (Ֆ․ Բուշե)։ Քանդակագործության ասպարեզում Վեր– սալի պալատական մոնումենտալ դպրոցի ավանդույթների հետ (Գ․ Կուստու, Է․ Բու– շարդոն) ծաղկել է նաև ոոկայչի դեկորա– տիվ պլաստիկան (ժ․ Բ․ Լեմուան և ուրիշ– ներ)։ XVIII դ․ 2-րդ կեսին առաջացած լուսավորական կլասիցիզմի ուղղության խստորոշ և պարզ, դասականորեն հըս– տակ ձևերով ստեղծվել են բաց անսամբլ– ների, հասարակական շենքերի, մենատը– ների նոր տիպեր (ճարտ–ներ՝ ժ․ Ա․ Գաբ– րիել, ժ․ Սուֆլո, Կ․ Ն․ Լեդու)։ Առաջացել են սոցիալ–հոգեբանական դիմանկարի սուր, վերլուծական արվեստը (կավճաներ– կի վարպետներ՝ Ս․ Կ․ Լատուր, ժ․ Բ․ Պե– Ոոննո, քանդակագործ՝ ժ․ Ա․ Տուդոն), առօրյա գեղեցկությունն ու նոր բուրժ․ բարոյախոսությունը հաստատող կենցա– ղային ժանրը (ժ․ Բ․ Ս․ Շարդեն, ժ․ Բ․ Գրյոզ), լուսավորական գաղափարներով տոգորված մոնումենտալ քանդակագոր– ծությունը (Է․ Ֆալկոնե, ժ․ Բ․ Պիգալ)։ Օ․ Ֆրագոնարի, Հ․ Ռոբերի, քանդակա– գործ Կլոդիոնի գործերում միահյուսվել են վառ ռեալիստ, միտումներն ու ոոկո– կոյի գծերը։ Բուրժ․ հեղափոխության նա– խօրեին ծնունդ է առել նոր՝ հեղափոխ․ կլասիցիզմը, որի վարպետները ժ․ Լ․ Դէս– վիդի գլխավորությամբ փառաբանել են անտիկ ժամանակաշրջանի՝ հանուն ճըշ– մարտության և ազատության մաքառող անձանց սխրանքները։ Նապոլեոնյան Ժա– մանակաշրջանում կազմավորվել է ամ– պիր ոճը, որը զուգադրել է հեղափոխու– թյան հերոսական արձագանքներն ու ար– տաքին հանդիսավորությունը, ընդօրի– նակելով անտիկ տիպարները (ճարտ–ներ՝