րը բացահայտող հիմնական ուղիներից։ Ուշագրավ է մարղու հոգեկան կաոուց– վածքի մասին նրա աեսակեաը (տես Ֆրեյ– Ոիզմ)։ Ֆ․ հոգեկան գործունեության շարժիչ ուժերից գլխավորը համարել է սեռական և ագրեսիէսյի բնազդների հետ կապված եռանդը {[իբիդո և դեստրուդո), ինչպես նաե այն հատկություններն ու կոնֆլիկտ– ները, որոնք առաջանում են հոգեկանի տարբեր ոլորտների և «ինստանցիանե– րի» միջե։ Ֆ․ և նրա հետևորդները հոգե– վերլուծական մեթոդն ու տեսության ըս– կըզբունքները, կիրառեցին մշակույթի տարբեր Բնագավառներում՝ առասպելա– բանությաս («Տոտեմ և տաբու», 1913), բա– նահյուսության, գիտ․ և գեղարվեստական ստեղծագործությունների, մինչև իսկ կրո– նի ծագման ու բնույթի մեկնաբանման համար, ընդ որում, կրոնը նա համարում է «կոլեկտիվ նևրոզի» հատուկ ձև («Մի պատրանքի ապագան», 1927), մշակույթը՝ սուբւիւհսՀիայի արդյունք։ Ֆ–ի հայացք– ների վրւե խոր ազդեցություն են ունեցել Գյոթեի, Չ․ Դարվինի, Դ․ Ֆեխների, ինչ– պես նաև Հ․ Տելմհոլցի գաղափարները։ Ֆ–ի հայացքների գաղափարական Էվոլ– յուցիան ամբողջությամբ առած ընթացել է «ֆիզիոլոգիական մատերիաւիզմից» և Հելմհոլցի դպրոցի մեխանիզմից դեպի կյանքի փիլիսոփայության նատուրալիս– տական կարատեսակներին մոտ՝ հոգե– կան ու փորդաբանական տեսությունների ինքնավար համակարգի հաստատումը։ Ֆ–ի գաղափարների ազդեցությունն ար– տահայտվել է բուրժուական փիլիսոփա– յության կ սոցիոլոգիայի ամենատարբեր ուղղությունների վրա (տես Նեոֆրեյդիզմ)։ Դյոթեի անվ․ գրակ․ մրցանակ (1930)։ Երկ․ Gejsammelte Werke, Bd 1 – 18, Stutt– gart, 1966–69; Избранное, т․ 1–2, Лондон, 1969; Психопатология обыденной жизни, М․, 1910; Толкование сновидений, М․, 1913; Лек– ции по введению в психоанализ, т․ 1–2, М․, 1922; Основные психологические теории в психоанализе, М․ –П․, 1923; Очерки по пси– хологии сексуальности, М․–П․ (б․ г․); Ост– роумие и его отношение к бессознательному, М․, 1925․ Գրկ․ Виттельс Ф․, Фрейд․ Его лич– ность, учение и школа, пер․ с нем․, Л․, 1925; Цвейг С․, Собр․ соч․, т․ 11, Л․, 1932; Уэллс Г․, Павлов и Фрейд, пер․ с англ․, М․, 1959; Jones Е․, The Life and Work of Sigmund Freud, v․ 1-3, N․ Y․, 1953-57; Hall C․ S․, A Primer of Freudian Psycho– logy․ N․ Y․-L․, 1954; Clark R․ W․, Freud․ The Man and Jthe Cause, N․ Y․, 1980․ Ա, Նաւչաջյան
ՖՐԵՏԴԻՋՄ, ֆրոյդիզմ, ֆրոյդա– կ ա ն ու թյուն, տարբեր դպրոցների ու հոսանքների համակցություն, որը ձգտում է Զ․ Ֆրեյղի հոգեբանական ուսմունքը կիրառել մշակույթի երևույթները, ստեղ– ծագործության և ամբողջությամբ վերց– րած հասարակական պրոցեսները բա– ցատրելու համար։ Ֆ–ի համար բնորոշ են մարդու վարքը բնազդային (առաջին հերթին սեռական և ագրեսիվ) հակում– ներով բացատրելը, անգիտակցականի դերի գերագնահատումը, անձի հոգեկա– նի մասին որոշակի պատկերացումները, ինչպես նաև հոգեբուժական որոշակի տեխնիկան։ Ընդունված Էtնաև խորքւս– յին հոգեբանություն անվանումը։ Ֆ․ իբ– րև սոցիալ–փիլ․ և մարդաբանական ուս– մունք, անհրաժեշտ է տարբերել հոգե– վերլուծությունից (տես Պսիխոանաւիզ)՝ հոգեկան երևույթների ուսումնասիրման և նևրոզների բուժման մեթոդից։ իր ծագ– ման սկզբնական շրջանում Ֆ․ ուսմունք էր նևրոզների բացատրության և բուժ– ման մասին։ Հետագայում այն վերածվեց հասարակության և մշակույթի մասին ընդհանուր ուսմունքի՝ դառնալով կա– պիտ․ երկրներում առավել տարածված և ազդեցիկ գիտ․ ու գաղափարական հո– սանքներից մեկը; 30-ական թթ․ կեսից սկսեց ձևավորվել նեոֆրեյդիզմը, որին բնորոշ է Զ․ Ֆրեյդի ուսմունքի կենսաբանական ուղղվածու– թյան և անգիտակցականի դերի գերա– գնահատման հաղթահարումը։ Ֆ–ի և էկզիաոենցիւաիզւէի փոխազդե– ցությամբ առաջ եկավ էկզիստենցիալ (կոչ– վում է նաև «մարդասիրական») հոգեբա– նությունը (Լ․ Բինսվանգեր, Ռ․ Մեյ և ուրիշներ), որի ներկայացուցիչների ուշա– դրության կենտրոնում են անձի գոյու– թյան, աշխարհի յուրահատուկ անհատա– կան արտացոլման երևութաբանական (ֆենոմենոլոգիական) հարցերը, մահվան պրոբլեմի հոգեբանական ասպեկտները ևն։ Ֆ–ի սկզբունքներն ու նվաճումները օգտագործելու փորձեր են կատարում նաև բողոքական (Ռ․ Նիբուր, Պ․ Տիլիխ և ուրիշներ), մասամբ նաև կաթոլիկ աստ– վածաբանները։ Ֆ․ ազդել է նաև, այսպես կոչված՝ «նոր ձախակողմյանների» (Հ․ Մարկուզե) շարժման վրա, այն հիմք է հանդիսացել «սեքսուալ հեղափոխու– թյան» գաղափարախոսության (Վ․ Ռայխ) ձևավորման համար։ Ներկայումս ձեռ– նարկվում են Ֆ–ի արմատական վերագնա– հատման փորձեր (Վ․ Դայմ և ուրիշներ)։ Նշվում է, որ այն ամբողջական տեսու– թյուն չէ, այլ հոգեկան երևույթների վեր– լուծության համար ստեղծված միջոցնե– րի համակարգ (Դ․ Վիս, Ռ․ Մանիոու)։ Ֆ–ի և նեոֆրեյդիզմի ազդեցությունը նշանակալի է սոցիալ․ հոգեբանության, մշակույթի, ազգագրության, գրականա– գիտության և գրաքննադատության, գե– ղարվեստական մտքի մոդեռնիստական հոսանքների (հատկապես սյուրռեաչիզ– մի) վրա, որոնք ելնում են Ֆ–ի այն սկըգ– բունքից, ըստ որի անգիտակցականը ոչ միայն հակասոցիալ․ հակումների և կոն– ֆլիկտների, այլև մարդու ստեղծագործա– կան ուժերի ակունքն է (երազներ, անուրջ– ներ, մտքի անսպասելի փայլատակում– ներ)։ Հոգեբանության բնագավառում Ֆ–ի հիմնական ծառայությունն այն է, որ այդ ուղղության ներկայացուցիչները առաջա– դրեցին մի ամբողջ շարք նոր ու կարևո– րագույն խնդիրներ, վարքի անգիտակցա– կան մոտիվացիայի, նևրոզների ծագման, նույն անձի մեջ նորմալ և հիվանդագին հոգեկան երևույթների փոխհարաբերու– թյունների, անձի պաշտպանական մեխա– նիզմների, երեխայի հոգեսեռական զար– գացման փուլերի, մեխանիզմների և օրի– նաչափությունների, հասուն տարիքում մարդու վարքի և հոգեվիճակների վրա մանկական տպավորությունների և ֆրուս– արայիաների ազդեցության, անձի հոգե– կանի բարդ կառուցվածքի և այլ հարցեր, որոնց լուծման գործում, սակայն, թույլ տրվԱցին ինչպես զուտ գիտական, այնպես էլ մեթոդաբանական բնույթի մեղանչում– ներ և միակողմանիություններ (պանսեք– սոալիզմ, տեսակետ մարդու ի սկզբանե հակասոցիալական լինելու մասին, բնազդ– ների դերի գերագնահատում ևն)։ Քննա– դատելի է նաև հասարակական երևույթ– ներն առավելապես հոգեբանական գոր– ծոններով բացատրելու նրա ակնհայտ միտումը։ Գրկ․ Клеман К․, Сэв Л․, Марк– систская критика психоанализа, М․, 1976; Б р г ւ у н К․, Критика фрейдо-марксизма․․․ * пер․ с нем․, М-, 1982; Какабадзе В․ Л․, Теоретические проблемы глубинной пси– хологии, Тб․, 1982; Попова М- А․, Фрейдизм и религия, М-, 1985; Brown J․ А․ С․, Freud and Postfreudians, Нам mondsworth, 1967․ Ա․ Նաւչաջյան ՖՈ՚ՆԵԼ (Fresnel) Օգյուստեն ժան (1788–1827), ֆրանսիացի ֆիզիկոս, ալի– քայէւն օպտիկայի հիմնադիրներից, Փա– րիզի ԳԱ անդամ (1823)։ Ավարտել է Փա– րիզի պոլիտեխ․ դպրոցը (1806) և ճանա– պարհների ու կամուրջների դպրոցը (18(>9)։ 1817-ից աշխատել է Փարիզի պոլի– տեխ․ դպրոցում։ 1815–23-ին կատարել է լւււյսի դիֆրակցիային ու բևեռացմանը նվիրված դասական հետազոտություններ։ Մտեղծել է (Թ․ 6ունգից անկախ) դիֆրակ– ցիս յի տեսությունը, որի հիմքում դրել է Հյոքգենսի սկզբունքը՝ լրացնելով այն տսփրական ալիքների ինտերֆերենցիա– յի մասին հիմնարար գաղափարով (տես Հյուգենս–Ֆրենեւի սկզբունք)։ Բացատրել է երկրաչափական օպտիկայի օրենքները, մշակել դիֆրակցիոն պատկերի հաշվարկ– ման մոտավոր մեթոդ։ Մահմանել է անդ– րադառնալիս և բեկվելիս լույսի բևեռաց– ման երևույթի քանակական օրենքները (տես Ֆրենեչի բանաձևեր)։ Մտեղծել է մի շարք ինտերֆերենցիոն սարքեր (Ֆրե– նելի հայելիներ, Ֆրենելի երկպրիզմա, Ֆրենելի ոսպնյակ), առաջարկել փարո– սային լուսավորման սկզբունքորեն նոր եղանակ։ Ֆ–ի արտահայտած գաղափար– ները եթերի անշարժության և լուսային ալիքների տարման գործակցի մասին ըն– կել են շարժվող միջավայրերի Էլեկտրա– դինամիկայի (Հ․ Լորենց) հիմքում։ Լոն– դոսի թագավորական ընկերության ան– դամ (1825)։
ՖՐԵՆԵԼԻ ԲԱՆԱՁԵՎԵՐ, սահմանում են երկու թափանցիկ դիէլեկտրիկների ան– շարժ սահմանից անդրադարձած ու բեկ– ված լուսային ալիքների ամպլիտուդի, փուլի, բևեռացման վիճակի և ընկնող ալ]ւքի համապատասխան բնութագրերի կապը։ Ձևակերպել է Օ․ Ֆրենեւը, 1823-ին։ Ֆ․ բ․ ստացվում են նաև լույսի էլեկտրա– մագնիսական տեսությունից (Մաքսվեչի հավասարումներից)։ ա և ո2 բեկման ցուցիչներ ունեցող եր– կո․ միջավայրերի սահմանին ընկնող հսրթ լուսային ալիքի էլեկտրական վեկ– տւրը կարելի է վերածել անկման հարթու– թյանը զուգահեռ (Ap ամպլիտուդով) և ուղղահայաց (As ամպլիտուդով) բաղա– դրիչների։ Նմանապես, անդրադարձած ալիքի ամպլիտուդները կարելի է վերա–