Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են կապը կենար, իշխանության հետ։ Այդտեղ անկախ կառավարիչներ են դարձել բյուզ․ զորավարները։ Երբ խաչակրաց 4-րդ արշավանքի (1204) հետևանքով Բյուգանդական կայսրությունը ժամանակավորապես դադարեց գոյություն ունենալուց, բյուզ․ կայսր Անդրոնիկռս I Կոմնենոսի թոռներ Ալեքսիոսն ու Դավիթը, մոր կողմից իրենց ազգական վրաց Թամար թագուհու օգնությամբ, Պոնտոսում հիմնել են նոր կայսրություն՝ Տրապիզոն մայրաքաղաքով։ Տ․ կ․ շուտով ընդարձակվել է և ընղգրկել Սև ծովի հվ․ ափերը՝ Հերակլեայից մինչև Կովկաս, բացառությամբ Սամսունի, որը սելջուկների ձեռքին էր։ Առաջին կայսրը՝ Ալեքսիոս I, սկսեց կրել «Մեծ Կոմնենռս» տիտղոսը, որը ժառանգել են նաև նրա հաջորդները։

Տ․ կ․ կազմավորման սկզբից ևեթ անընդհատ պատերազմել է Նիկիայի կայսրության, ապա սելջուկների, շահ–ի Արմենների, մոնղոլների և օսմանցիների դեմ։ 1214-ին Տ․ կ․ կորցրել է Հերակլեան և Ամաստրիսը (զավթել է Նիկիական կայսրությունը), Աինոպեն (զավթել են սելջուկ ները)։ 1243-ին դարձել է մոնղոլներին հարկատու։ XIV դ․ սկզբին պատերազմել է ակ–կոյունլուների դեմ։ 1456-ին դարձել է օսման, թուրքերին հարկատու։ Գոյության վերջին տարիներին Տ․ կ–յան կայսրերը դաշնակցել են ակ–կոյունլու Ուզուն սասանի հետ՝ ընդդեմ օսմանցիների և այդ դաշինքն ամրապնդել խնամիական կապերով։ 1461-ին օսման, թուրքերը կործանել են Տ․ կ․ և մտցրել Օսման, կայսրության կազմի մեջ։ Բնակչության (հույներ, հայեր, վրացիներ) մեծ մասը գաղթել է հարևան երկրներ և Արմ․։

Տ․ կ–յան տնտեսությունը հիմնված էր խաղողագործության, հացահատիկի մշակության և միջնորդային առևտրի վրա։ Զգալի զարգացում է ապրել Տրապիզոն քաղաքը, դարձել տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն։ Առևտրի մեջ կարևոր դեր են խաղացել վենետիկցի և ջենովացի վաճառականները, որոնք ստացել են բազմաթիվ առանձնաշնորհումներ։

Տրապիզոնի կայսրության կայսրերը․ Ալեքսիոս I (1204–22), Անդրոնիկռս I (1222–35), Հովհաննես I (1235–38), Մանուիլ I (1238–63), Անդրոնիկռս II (1263–1267), Գեորգ (1267–80), Հովհաննես II (1280–97), Ալեքսիոս II (1297 – 1330), Անդրոնիկռս III (1330–32), Մանուիլ II (1332), Վասիլ (1332–40), Իրենե Պալեոլոգոս (1340-41), Աննա (1341), Միքայել (1341), Աննա (վերստին, 1341–42), Հովհաննես III (1342–44), Միքայել (վերստին, 1344–49), Ալեքսիոս III (1349/50–90), Մանուիլ III (1390–1412), Ալեքսիոս IV (1412–29), Հովհաննես IV (1429 – 58), Դավիթ (1458–61)։ Հ․ Բարթիկյան


ՏՐԱՊԻԶՈՆԻ ՎԻԼԱՅԵԹ, Տրապիզոնի նահանգ, Տրապիզոնի կուսակալություն, վարչական միավոր Օսմանյան կայսրությունում, պատմ․ Պոնտոսի և Խաղտիքի տարածքում, Սև ծովի հվ․ ափին։ Կոչվել է կենտրոնի՝ Տրապիզոն քաղաքի անունով։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին և I-ի սկզբին Տ․ վ–ի տարածքում բնակվել են զանազան ցեղեր (կոլքեր, խալդայներ, տիբարեններ, լուվիացիներ, կիմերներ)։ Հին հուն. գաղութացումից (մ․ թ․ ա․ VIII դ․) հետո հիմնվել են Տրապիզոն, Ամիսոս (Սամսոն), Կոտիորիա (Օրդու), Փառնակիա (Կերասունտ), Պոլեմոնիոն (Ֆաթսա), Տրիպոլիս (Թիրեբոլու), Ռիզոն (Ռիզե), Սուսուրմենե (Սյուրմենե), Պլատանա (Ակչեաբադ), Աթենաս (Աթինա), Ոփիոս (Օֆ), Արգիրոկասարոն (Գյումուշխանե) ծովափնյա քաղաքները։ Տեղաբնիկ ցեղերը հետագայում ձուլվել են հույներին։ Մ․ թ․ ա․ II դ․ վերջին և մ․ թ․ ա․ I դ․ սկզբին Տ․ վ–ի տարածքը մտել է Պոնտոսի թագավորության, մ․ թ․ ա․ 66-ից՝ Հռոմ․ և Բյուզ․ կայսրությունների կազմում։ 1204-ին այնտեղ ստեղծվել է Տրապիզոնի թագավորությունը (հետագայում կայսրություն)։ 1453-ից Տրապիզոնի կայսրությունը դարձել է թուրք. սուլթանին հարկատու, իսկ 1461-ից մտցվել Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Ձևավորվել է Տ․ վ․, որը վարչ․ որոշ փոփոխություններով գոյատևել է մինչև 1920-ական թթ․։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Տ․ վ–ի տարածքը կազմել է 31 հզ․ 300 քառ․ կմ։ Առավելագույն երկարությունը (արմ–ից արլ․) 434 կմ էր, լայնությունը (հս–ից հվ․)՝ 74 կմ։ Արմ–ում սահմանակից էր Կաստամունիի, հվ–ում՝ Սեբաստիայի և Էրզրումի վիլայեթներին, արլ–ում՝ Ռուսական կայսրությանը։ XX դ․ սկզբին ուներ չորս գավառ (սանջակ)՝ Տրապիզոն, Սամսոն (Ջանիկ), Լազիստան, Գյումուշխանե, 22 գավառակ (կազա) և 23 գյուղախումբ (նահիե)։ Տրապիզոնի գավառի մեջ մտնում էին Տրապիզոն, Սյուրմենե, Ակչեաբադ (Պլատանա), Վակֆիքեբիր (Ֆոլ), Գերելե (էլեու), Տրիպոլիս (Թիրեբոլու), Կե–