Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


100 հզ․ արաբ–անսարի, 30 հզ․ քուրդ ու կըգլբաշ, 28 հզ․ հույն, 20 հզ․ թուրք, 15 հզ․ չերքեզ, 5 հզ․ ասորի, իսկ 1920-ին ամբողջ Կիլիկիայում (ներառյալ Մարաշի սանջա– կը՝ 30 հզ․ հայ բնակչությամբ) ապրում էր շուրջ 160 հզ․ հայ։ Քանի որ հայկ․ զին– ված ուժերն անբավարար էին՝ Կիլիկիա– յում ռազմ, և վարչ․ հսկողություն սահմա– նելու համար, ուսաի Ֆրանսիան համա– ձայնեց, որպեսզի անգլ․ զորքեր ուղարկ– վեն այնաեղ։ 1919-ի փեար․ 15-ից Կիլի– կիայի զինվ․ իշխանությունը կենտրոնաց– վեց անգլ․ հրամանատարության ձեռքում։ 1919-ի նոյեմբ․ անգլ․ զորքերին փոխարի– նեցին ֆրանս․ զորքերը։ Սակայն ֆրանս․ վարչությունը լուրջ միջոցներ չձեռնարկեց հայերի անվտանգությունն ապահովելու համար։ Ավելին, տեղերում իշխանությու– նը մնաց թուրք, պաշտոնյաներին, իսկ մահմեդականները չզինաթափվեցին։ Օգտվելով ֆրանս․ զինվ․ վարչության անվճռականությունից և թույլ դիրքերից, քեմալական զորքերն ու տեղի չեթեները իրենց զենքն ուղղեցին Կիլիկիայի հայե– րի դեմ։ 1920-ի հունվարին 20-օրյա մար– տերում Մարաշ քաղաքի 11 հզ․ հայեր ոչնչացվեցին, մնացած 8 հզ․ հարկադրա– բար գաղթեց Սիրիա։ Այնուհետև թուրքե– րը պաշարեցին Հաճըն քաղաքը, որի 30–35 հզ․ հայ բնակչից (1914) փրկվել էր 6 հազարը։ 7-ամսյա հերոսական դիմա– դրությունից հետո 1920-ի հոկտ․ 15-ին Հաճընի հայերը պարտվեցին, միայն 380 զինվորի հաջողվեց ճեղքել թշնամու պա– շարման շղթան և փրկություն որոնել տա– րագրության մեջ։ 1920-ի սկզբին հարկա– դրաբար Հալեպ գաղթեցին նաև 6 հզ․ ուրֆացի հայերը (մինչև 1915-ի Մեծ եղեռ– նը Ուրֆա քաղաքում ապրում էր 30 հզ․ հայ)։ 1920-ի ապրիլի 1-ին քեմալականնե– նը պաշարեցին Այնթապ քաղաքը։ 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հզ․ այնթապցի հայեր թեև փրկվեցին թուրք, կոտորածից, սակայն ֆրանս․ զոր– քերի հեռանալուց և Կիլիկիան քեմալա– կաններին հանձնելուց հետո, 1921-ի վեր– ջին Այնթապի հայերը հարկադրված եղան գաղթել Սիրիա (գլխավորապես Հալեպ)։ 1915-ին բնաջնջվեցին և աքսորվեցին շուրջ 30 հզ․ զեյթունցիներ։ 1919-ին Զեյթուն վերադարձան 1058 փրկվածներ, որոնք 1920-ին կոտորվեցին քեմալականների ձեռքով։ Այսպիսով, Կիլիկիայի հայերը բնաջնջվեցին երիտթուրքերի և քեմալա– կանների գենոցիդի քաղաքականության հետևանքով։ Իսկ ֆրանս․ կառավարությու– նը ոչ միայն չկատարեց իր կնքած դաշ– նակցային պարտավորությունները, այլև 1921-ի հոկտ․ 20-ի Անկարայի պայմանա– գրով Կիլիկիան հանձնեց Թուրքիային։ Հասարակական–ւոնտեսական հարա– բերությունները։ Կիլիկյան Հայաստանը XI –XIV դդ․ իր տնտ․ և քաղ․ մակարդա– կով եղել է զարգացած պետություն։ Հիմ– նականում զարգանալով Արշակունյաց և Բագրատունյաց ժամանակաշրջանի Հա– յաստանի ֆեոդալ, ավանդների ու սովո– րույթների հիման վրա, Կիլիկյան Հայաս– տանի հասարակ, կարգը որոշ չափով կրել է բյուզ․ և արևմտաեվրոպ․ ազդեցու– թյունը։ Հասարակությունը բաժանվել է երկու հիմնական դասակարգի, ա․ քաղա– քականապես ագատ, արտոնյալ, ապա– հարկ, ավատատեր և շահագործող «ազատ– ներ», բ․ իրավազուրկ, հարկատու և շա– հագործվող «անազատներ»։ Երկրի իշ– խանությունը և արտադրության հիմնա– կան միջոցը՝ հողը, կենտրոնացվել է թագավորի և շուրջ 75 խոշոր ավատատե– րերի ձեռքում։ Ամենախոշոր և ամենա– հզոր ավատատերը եղել է թագավորը։ Ամբողջ երկրի հողերի նկատմամբ թագա– վորի գերագույն սեփականատիր․ իրա– վունքը եղել է ձևական։ Նրա տիրհւյթը կոչվել է «տերունի», «արքունի», «թագա– վորական», որն աստիճանաբար ընդար– ձակվել է ինչպես օտարերկրացիներից հայաբնակ հողերի ազատագրման, այն– պես էլ գահին հակոտնյա կամ ապստամբ իշխանների կալվածների բռնագրավման միջոցով։ Արքունի տիրույթի մեջ են մտել երկրի լավագույն հողերը, կարևորագույն բերդերը, ամրոցները, նավահանգստա– յին կենտրոնները, հանքերը, ձկնորսա– րանները, վանքերն ու եկեղեցիները։ Նոր քաղաքների, բերդերի, ռազմ, կարևոր շինությունների, նավատորմիղ ունենալու իրավունքը վերապահվել է թագավորին։ Տիրույթների կառավարումը թագավորն իրագործել է արքունիքի միջոցով։ Խոշոր ավատատերերը (կոչվել են «մեծ իշխան», «իշխանաց իշխան», «պարոնաց պարոն», «տեր», «հայրենատեր», «բերդատեր») ժառանգաբար վարչ․ և սեփականատիր․ իրավունքով իշխել են իրենց անձեռնմխե– լի տիրույթներում։ Նրանցից յուրաքան– չյուրն ունեցել է իր բերդերը, գյուղերը, վասալները, զորքերը, դրոշը։ Արքունի– քից հետո ավատապետության երկրորդ աստիճանը կազմող հայրենատեր–բեր– դատեր և ոչ հայրենատեր–բերդատեր իշ– խանները, որպես երկրի գերագույն տի– րոջ՝ թագավորի վասալներ («լիճ ճոր– տեր»), նրա համար կատարել են զինվ․ և վարչ․ ծառայություններ, արքունի գան– ձարանը մուծել որոշ տուրքեր, մասնակ– ցել արքունի ատյանի և իշխանական խոր– հըրդի նիստերին։ Թագավորը վասալնե– րին պարգևել է կալվածներ, պաշտպանել նրանց շահերը՝ գրեթե չմիջամտելով նը– րանց ներքին գործերին։ Սովորաբար թա– գավորի հանդեպ միևնույն ծառայությունը ժառանգաբար կատարող իշխանը շարու– նակաբար տիրել է նույն պարգևական կալվածքը։ Իսկ եթե վասալը թագավորին ծառայել է առժամանակ, ապա նրան պար– գևած պայմանական կալվածքը հետագա– յում հատկացվել է նույն ծառայությունը կատարող ուրիշ վասալի։ Հայոց թագավո– րին հավատարմորեն ծառայելու պայմա– նով պարգևական հողատերեր են եղել նաև խաչակրաց ասպետների Հյուրընկալ, Տաճարական և Տևտոնական հոգևոր օր– դենները, որոնք անհավատարմության համար XIII դ․ սկզբին շնորհազրկվեցին և արտաքսվեցին երկրից։ Պարգևական հողատերեր են եղել միջին ու մանր ազնը– վականները՝ ավատապետության երրորդ աստիճանը կազմող «ձիավորների» աս– պետական կամ զինվ․ դասը։ Արքունի տիրույթում բնակվող ձիավոր ասպետնե– րը ծառայել են արքունի բանակում, իշ– խան․ տիրույթներում բնակվողները՝ իշ– խանների զորամասերում։ Ցուրահատուկ խոշոր կալվածատիր․ կազմակերպություն է եղել «ազատների» դասակարգի մեջ մտնող հոգևորականությունը, որի վեր– նախավը կազմել են կաթողիկոսը, ար– քեպիսկոպոսները, եպիսկոպոսները և վարդապետները, ստորադաս խավը՝ քա– հանաները, սարկավագները, ժամհար– ները։ Եկեղեցականներն ու վանականնե– րը սեփականատիր․ իրավունքով ունեցել են ընդարձակ դաշտեր, մարգագետիններ, այգիներ, գյուղեր, ավաններ։ Հոգևորա– կանության տիրույթներն աստիճանաբար ընդարձակվել են ինչպես թագավորի ու իշխանների կալվածաշնորհումների, կտա– կումների, այնպես էլ կալվածագնման և գյուղ, համայնքի հողերի բռնագրավման միջոցներով։ Նրանց եկամտի մի զգալի մասն էլ հարկերի ու տուրքերի ձևով («տա– սանորդ», «մուտք», «ձիթագին», նվերներ) գանձվել է գյուղի և քաղաքի աշխատավոր բնակչությունից։ Ֆեոդ, սեփականությու– նից բացի, մանր հողատեր–սեփականա– տեր են եղել գյուղ, համայնքի սակավա– թիվ ազատ գյուղացիները։ Գյուղական համայնքի անդամների՝ «ծխերի» միջև հողաբաժանումը, ջրաբաշխումը, հարկե– րի գանձումը, ծագող մանր վեճերը կար– գավորել է ընտրովի գեղջավագը, որը կոչ– վել է նաև «ռայիս» կամ «դասապետ»։ Գյուղացիության ամենաստվար շերտերը եղել են շինականները և պառիկոսները։ Շինականները անձնէսպես եղել են ազատ, իսկ տնտեսապես՝ կախյալ։ Արքունի տի– րույթում բնակվող գյուղացիները հա– մարվել են ավելի ազատ։ Ե՝վ արքունի (պետ․) գյուղացիները, և՝ շինականները («հարկատուք»,«հնագանդք») սեփականու– թյան իրավունքով ունեցել են իրենց հո– ղաբաժանները, այգիները, պարտեզները, անասունները, աշխատանքային գործիք– ները, գույքը, տունը։ Նրանք տերերին վճարել են հողահարկ (ջրարբի հողերի օգտագործման համար՝ բերքի 0,2-ը, ան– ջըրդի հողերի համար՝ 0,1-ը), անասնա– հարկ (յուրաքանչյուր կովից տարեկան մեկ «լիտր» յուղ, իսկ 10 ծնած ոչխարից՝ մեկ գառ), կատարել աշխատանքային պարհակներ՝ «լուծ» կամ «կոռ ու բեկար»։ Պառիկոսներ (հուն, «պառիկոս» բառացի նշանակում է «օտար») կոչվել են և անձ– նապես, և տնտեսապես կախյալ գյուղա– ցիները, որոնք ամրացվել են հողին և զրկվել տեղափոխվելու իրավունքից։ Սա– կայն տերը իրավունք չուներ նյութ, կամ մարմն․ վնաս պատճառել պառիկոսին։ Պառիկոսները հարկային ու աշխատան– քային գրեթե նույն պարտավորություն– ներն են ունեցել, ինչ շինականները։ Աղ– բյուրներում հիշատակվում են նաև սեփա– կան տնտեսությունից ու արտադրության այլ միջոցներից զրկված գյուղացիներ («տառապեալք», «կարոտեալք», «մշակք», «վարձվորք», «գործաւորք», «հոգւորք»), որոնք տեղից տեղ թափառելով, վարձու աշխատանք են կատարել գյուղերում ու քաղաքներում։ Սակավաթիվ ստրուկնե– րի առաջացման աղբյուրները եղել են գերեվարությունը և պարտքի դիմաց երե– խաների վաճառքը։ Սակայն ստրկությու– նը կրել է ժամանակավոր բնույթ։ XII–XIV դդ․ զգալիորեն զարգացել է Կիլիկյան Հայաստանի գյուղատնտեսու–