Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վանցը, Մաշկևորը, Մեծքարը, Մլիճը, Ջեր– մաղբյուրը, Սկևռան, Սիս, Տարսոն և այլ քաղաքների վարդապետարանները։ ՍԱ լեռան վարդապետարաններից հռչակված են եղել Արեգին, Շափիրին, Շուղրը, Պա– ղակձիակը, Պառլահոնը («Դրախտ Աս– տուծոյ»), Վարդկան, Քարաշիթը։ Սիս մայրաքաղաքի բազմաթիվ կրթարաննե– րից մեծահռչակը եղել է Ներսես Լամբրո– նացու հիմնադրած աշխարհիկ համալսա– րանը, որտեղ գլխավորապես կրթվել են պետ․ խոշոր գործիչներն ու գիտնական– ները։ Այնտեղ դասախոսող ականավոր գիտնականները, հետևելով հին աթե– նական կրթությանը, թարգմանել և ուսումնասիրել են Հոմերոսի, Պլատոնի, Սոկրատեսի, Արիստոտելի, Էվկլիդեսի, Թեոփանոսի, Դիոնեսի, Պորփյուրոսի, Պյութագորասի և այլոց երկերը։ Դրազար– կի վարդապետարանը հռչակվել է լեզու– ների ուսուցմամբ, գրչության, գեղանկար– չության, երաժշտության բարձր արվես– տով։ Դրազարկի սանն է եղել մանրա– նկարչության հանճարեղ ծաղկող Սարգիս Պիծակը։ Այնտեղ դասավանդել են Հով– սեփ երաժշտապետը, առակագիր Վարդան Այգեկցին, Բարսեղ ուսուցչապետը (Հե– թում Ա թագավորի եղբայրը), Թորոս դա– սապետը։ Վերջինս երաժիշտ լինելուց բացի, եղել է հմուտ դիվանագետ և XIII դ․ 2-րդ կեսին դեսպանի պաշտոն վարել Անգ– լիայում։ Սև լեռան վարդապետարաննե– րից մեկում ուսումը կաւոարելագործել է Մխիթար Դոշը, Շուղրիում կրթվել են Ներ– սես Շնորհալին և Գրիգորիսը, Պառլահո– նում դասախոսել են Գևորգ Մեղրիկը, Գրիգոր Լոռեցին, Կիրակոս գիտնականը, Գրիգորը, Մատթեոսը։ Գիտության, ար– վեստի և գրչության խոշորագույն կենտ– րոն Մեծքարում դասավանդել են Հակոբ վարժապետը և Հովհաննես Պլուզ Երզնկա– ցին։ Սկևռայի վարդապետարանում են կրթվել Գրիգոր ՍկԱռացին և Ներսես Լամբրոնացին։ Սկևռայի ուսուցչապետե– րից հիշատակվում են Բասիլը, Հովհան– նեսը և Բարդուղիմեոսը։ Գևորգ Սկևռա– ցին ուսումը ավարտելուց հետո դասա– վանդել է Սկևռայում, որի մոտ կրթվել են քերականագետ և գեղագիր Գևորգ Երզըն– կացին, Մխիթար վարժապետը, Սիմեոն երաժիշտը։ Հովհաննես հիշատակագիրը Կիլիկիան անվանել է «երկիր իմաստա– սիրաց և ուսումնասիրաց»։ Պետականու– թյան անկումից և օտար նվաճողների տիրապետության հաստատումից (XV դ․) հետո լուսավորչակրթ․ կյանքը ևս ապրել է անկում։ XI–XIV դդ․ նոր առաջընթաց է ապ– րել հայ պատմագրությունը։ Ընդհանուր պատմագր․ երկերից բացի, տարածվել են ու զարգացել տարեգր․ ու ժամանակագր․ բնույթի երկերը, որոնք հատկանշվում են պատմ․ դեպքերի ․ ու իրադարձությունների հետևողական շարահյուսվածքով, փաստագր․ նյութերի առատությամբ, քաղ․ նպատակասլացու– թյամբ ու առաջավոր գաղափարների ար– ծարծմամբ։ Հայ պատմագիրները չեն սահ– մանափակվել սոսկ Հայաստանի ու հա– յերի պատմությամբ։ Նրանցից շատերը գրել են աշխարհի մի շարք երկրների ու ժողովուրդների պատմությունը, թարգմա– նել օտար պատմագիրների երկեր։ XIII դարից պատմագրությամբ զբաղվել են նաև աշխարհիկ պետ․ գործիչները (Սըմ– բատ Սպարապետ, Հեթում Բ թագավոր, Հեթում Պատմիչ և ուրիշներ)։ Սմբատ Սպարապետի (Հեթում Ա թագա– վորի եղբայրը) «Տարեգիրքը» ընդգրկում է 952–1272 թթ․ պատմությունը։ Իր նա– խորդ ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրել է գլխավորապես Մատթեոս Ուռհայեցու, Միքայել Ասորու, Գուլիել– մոս Տյուրոսացու տեղեկությունների հի– ման վրա։ Իսկ իր սպարապետության ժա– մանակաշրջանը (1226–76) շարադրել է որպես պատմ․ դեպքերին ու իրադարձու– թյուններին անմիջապես մասնակից գոր– ծիչ և ականատես հեղինակ։ Պատմագր․ կարևոր արժեք ունեն նաև Սմբատ Սպա– րապետի «Դատաստանագիրքը» (1265) և նրա անունով պահպանված մի շարք վի– մական արձանագրությունները։ Կոռիկո– սի բերդատեր իշխան Հեթում Պատմիչը XIII դ․ վերջին եղել է Հեթում Բ թագավո– րի դեսպանը մոնղոլ, իլխանության ար– քունիքում և որպես հայկ․ զորքերի հրա– մանատար՝ հայ–մոնղոլ․ բանակում մաս– նակցել է Եգիպտոսի և Իկոնիայի սուլ– թանությունների դեմ պատերազմներին։ Կյանքի վերջին տարիներին նվիրվելով կրոնավորության, Կղեմես V պապի հանձ– նարարությամբ գրել է (միջնադարյան ֆրանսերենով) «Պատմութիւն թաթարաց» կամ «Ծաղիկ Արևելքի պատմության» եր– կը։ 1307-ին այն թարգմանվել է լատ․, այ– նուհետև եվրոպ․ այլ լեզուներով (իսպ․, անգլ․, հոլանդերեն ևն) և ծառայել որ– պես տեղեկատու ձեռնարկ՝ Արևելքի շուրջ 14 երկրների (Չինաստան, Հնդկաստան, թաթար–մոնղոլների տիրակալություն, Հայաստան, Եգիպտոսի ու Իկոնիայի սուլ– թանություններ ևն) մասին։ Հեթումը հայ և օտար (հատկապես արևելյան) աղբյուր– ների, ինչպես նաև իր անձնական դիտում– ների հիման վրա կարևոր ու ստուգապա– տում տեղեկություններ է հաղորդում այդ երկրների քաղ․ ու տնտ․ կյանքի, աշխար– հագրության, ժողովուրդների կենցաղի, սովորույթների ու բարքերի մասին։ Թուրք, հրոսակ ցեղերին ու մամլուքներին դիտե– լով համաշխարհային չարիք, Հեթումը նրանց դեմ հայ–մոնղոլ․ պայքարը համա– րել է առաջադիմական՝ եվրոպացիներին հորդորելով մասնակցել այդ պայքարին։ Հեթումի գրչին է պատկանում նաև մի ժամանակագրություն, որն սկսվում է վեր– ջին հայ Բագրատունի թագավոր Գագիկի սպանության տարուց (1076-ին, հույների ձեռքով) և ավարտվում Հեթում Բ–ի, նրա որդի Լևոն Դ–ի ու բազմաթիվ հայ իշխան– ների եղերական կոտորածով (1307-ին Անազարբայում, մոնղոլների ձեռքով)։ Լե– վոն Զ Լուսինյանի քարտուղար և խոստո– վանահայր Հովհաննես Դարդելն իր «ժա– մանակագր ութիւն Հայոց» երկում գրել է Լևոն Զ–ի թելադրությամբ և խոսքերով՝ համառոտակի տեղեկություններ հաղոր– դելով Հայաստանում քրիստոնեական դարձի և հայ Բագրատունիների թագավո– րության անկման մասին, ընդարձակ շա– րադրել է Կիլիկյան Հայաստանի պատմու– թյունը։ Արժեքավոր են հատկապես Լու– սինյանների և թագավորության անկման ժամանակաշրջանի մասին նրա տեղեկու– թյունները։ Կիլիկյան Հայաստանի XI– XIII դդ․ քաղ․ իրադարձությունների մա– սին իրենց երկերում պատմագրել են Մատթեոս Ուռհայեցին, Գրիգոր երեց Քեսունեցին, Սամվել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Վար– դան Ակներցին, Մաղաքիա Աբեղան ու ուրիշներ։ Մատթեոս Ուռհայեցին և նրա «ժամանակագրության» շարունակող Գրիգոր երեց Քեսունեցին հարուստ և ստույգ փաստերով շարադրել են ոչ միայն հայ, այլև Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդների պատմությունը՝ ցույց տալով սելջուկյան թուրքերի ու խա– չակիր ասպետների արշավանքների աղե– տալի հետևանքները։ Գրիգոր Ակներցին իր «Պատմութիւն վասն ազգին նետողաց» երկում անդրադարձել է 1220–73 թթ․ պատմությանը, հայ–եգիպտ․ պատերազմ– ներին։ Վարդան Արևելցին իր «Պատմու– թիւն Տիեզերական» երկում զգալի տեղ է հատկացրել նաև Կիլիկիայի XII –XIII դդ․ պատմ․ անցուդարձին, հայերի նկատ– մամբ պապի վարած նենգ ու շահադիտ․ քաղաքականությանը։ Վարդան Մեծը Իշոխ (Իսահակ) Ասորու օգնությամբ 1246-ին թարգմանել է Միքայել Ասորու «ժա– մանակագրութիւն» երկը, որը կարևոր սկզբնաղբյուր է նաև Կիլիկյան Հայաս– տանի XII դ․ պատմության համար։ Գրքի ընդարձակ Հիշատակարանում թարգմա– նիչը կարևոր տեղեկություններ է հաղոր– դում Լևոն Բ Մեծի և Հեթում Ա–ի ժամանա– կաշրջանի մասին։ Ներսես Շնորհալին իր «Վիպասանութիւն» (չափածո Հայոց պատ– մություն), «Ողբ Եդեսիո» (1144-ին Եդե– սիա քաղաքի գրավման և Հալեպի Զանգի ամիրայի հրամանով հայերի կոտորածի նկարագրությունը) և «Թուղթ ընդհանրա– կան» (հայ և օտար պետ․ գործիչներին հղած, հայոց ներքին կյանքին, հասարա– կական հարաբերություններին, դասերին, առօրյա իրադարձություններին, կենցա– ղին, կրոնին, աղանդներին նվիրված նա– մակներ) գործերով դասվում է հայ պատ– մագիրների շարքը։ Համանման արժեք ունեն Ներսես Լամբրոնացու մի շարք ճառերը, նամակներն ու հիշատակարան– ները։ Վերջինիս կրտսեր եղբայր Հեթում– Հեղին, որը շուրջ 1,5 տարի եղել է Լևոն Բ Մեծի դեսպանը Գերմանիայում և Եվրոպա– յի այլ երկրներում (կյանքի վերջին տարի– ներին Դրազարկի վանքի առաջնորդ), 1210-ին գրել է «Ի վերայ ծովու և ի նաւար– կութեանս մերոյ (ի կողմանս Սիկիլիոյ)», թարգմանել Նեղոս (Դոքսոպատրիոս) ար– քիմանդրոսի «Գաւազանագիրքն հինգ Պատրիարքութեանց» պատմագր․ գործե– րը։ Կիլիկիայի XIII դ․ 2-րդ կեսի պատմու– թյան համար կարևոր սկզբնաղբյուր է Վահրամ Րաբունու «Բան ի յայտնութիւն տեառն և յօծումն Լևոն Գ արքայի» երկը։ Լևոն Գ թագավորի հանձնարարությամբ գրած իր «Ոտանաւոր Պատմութիւն Ռու– բինեանց» երկում Վահրամ Րաբունին Ներ– սես Շնորհալու «Վիպասանության» ոճով հյուսել է Ռուբինյանների և առաջին Հե– թումյանների պատմությունը։ Անանուն Սեբաստացու տարեգրությունը նվիրված է սելջուկյան թուրքերի ու թաթար–մոն– ղոլների նվաճոււ1ների, Կիլիկյան Հա–