Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատկառելի զանգված, որը խանդավա– ռությամբ էր ընդունել ռուս, զորքերին և աջակցել նրանց, վճռեց գաղթել և հաս– տատվել ռուս, տիրույթներում։ Դրա հե– տևանքով 14 հզ–ից ավելի ընտանիք (շուրջ 100 հզ․ մարդ) արտագաղթեց և բնակություն հաստատեց Անդրկովկասում։ էրզրումի փաշայությունից գաղթած հա– յերը հիմնականում հաստատվեցին Ախալ– ցխայում և Ախալքալաքում, Կարսի Փա– շայությունից գաղթածները՝ Շիրակում, Թալինում, Ապարանում, Բայազետից գաղ– թածները՝ Դավառում, Դարաչիչակում և Սուրմալուում։ Արմ․ Հայաստանում հայ ազգաբնակչության նվազման հաշվին ավե– լացավ հայերի թվաքանակը Արլ․ Հայաս– տանում։ Քարտեզը տես 128-րդ էջից հետո՝ ներ– դիրում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում։ Հայ կական մ ա րզի ստեղ– ծ ում ը։ Երևանի գրավումից հետո, երբ դեռևս շարունակվում էին պատերազմա– կան գործողությունները, անհրաժեշտու– թյուն զգացվեց գրաված երկրամասում ներ– քին գործերը տնօրինելու համար ստեղծել իշխանության ժամանակավոր մարմիններ։ 1827-ի հոկտ․ 6-ին գեն․ Պասկևիչի կար– գադրությամբ ստեղծվեց Երևանի ժամա– նակավոր վարչություն՝ գեն․ Կրասովսկու նախագահությամբ և Երևանի պարետ Փոխգնդապետ Բորոդինի ու Ներսես Աշ– տարակեցու անդամակցությամբ։ ժամա– նակավոր վարչության խնդիրն էր ապա– հովել զորքերի մատակարարումը պա– Հայկական մարզի զինանշանը րենամթերքով և երկրի անվտանգությու– նը։ Վարչությունը ապահովեց կարգ ու կանոնը, հաշվառեց ու պետականացրեց սարդարի ունեցվածքը, հայերից կազմեց հեծյալ և հետևակ ջոկատներ ներքին պա– հակային ծառայության համար։ Ինչպես ռուս, կառավարական շրջան– ներին, այնպես էլ հայ ազգ․-ազատագր․ շարժման գործիչներին զբաղեցնում էր նորագրավ երկրամասի ապագա քաղ․ կա– ցության հարցը։ Ցարական կառավարու– թյունը, տեղյակ լինելով հայկ․ պետակա– նության վերականգնման մասին հայերի մտայնությանը, Պետերբուրգում ստեղծեց հատուկ կոմիտե՝ Երևանի և Նախիջևանի խանությունների ապագա կացության հար– ցը վճռելու նպատակով։ Սկզբում ցարա– կան կառավարությունը մտադրվել էր 80 հզ․ մալոռուս կազակներ վերաբնակեց– նել Արևելյան Հայաստանի տարածք սահ– մանների պաշտպանությունն ապահովե– լու և երկրամասը յուրացնելու նպատակով։ Ի հակադրություն դրան, հայ գործիչնե– րից Խ․ Լազարյանը ռուս, կառավարու– թյանը ներկայացրեց նախագիծ, որը լիո– վին արտահայտում էր հայ ազգ․-ազատա– գըր․ շրջանների տրամադրություններն ու ցանկությունները։ Ըստ նախագծի ստեղծ– վելու էր «Հայկական թագավորություն» Ռուս, կայսրության կազմում՝ ներքին ինք– նավարության իրավունքով, ռուս, կայսրը պաշտոնապես ընդունելու էր և հայոց թագավորի տիտղոս, Անդրկովկասում գտնվող բոլոր վաղեմի հայկ․ տարածքնե– րը միավորվելու էին «Հայոց թագավորու– թյան» մեջ, ստեղծվելու էր հայկ․ սահմա– նապահ զորք և կայսերական գվարդիա– կան էսկադրոն։ Հայոց թագավորության ամբողջ տարածքում գործելու էին հայկ․ օրենքները և ռուս, կայսրերի տված առանձնաշնորհումները, Հայոց եկեղեցին պահպանելու էր իր անկախությունը, ճոր– տատիրական իրավունքը բացառվում էր։ Նման պայմաններում ցարական կառա– վարությունը ստիպված էր հրաժարվել իր նախագծից և որոշ չափով ընդառաջել հայկ․ ակնկալություններին։ 1828-ի մարտի 21-ին Նիկոլայ I ստորա– գրեց մի հրամանագիր, որի համաձայն Արևելյան Հայաստանի նոր գրաված տա– րածքում ստեղծվում էր Հայկական մարզ։ Նորաստեղծ մարզի կառավարման գործը փոխանցվում էր մարզային վարչությանը, որի պետ նշանակվեց Երևանում տեղա– կայված ռուս, զորքերի հրամանատար գեն․ ճավճավաձեն (մինչ այդ Պասկևիչը Բեսարաբիա էր աքսորել Ներսես Աշտա– րակեցուն, հեռացրել էր գեն․ Կրասովս– կուն)։ Վարչության կազմում իբրև անդամ– ներ մտնում էին երկու ռուս զինվորական և տեղական քրիստոնյա ու մահմեդական ազգաբնակչության վերնախավի մեկա– կան ներկայացուցիչ, ինչպես նաև երեք խորհրդական, որոնք վարելու էին գոր– ծադիր, ֆինանսական, տնտ․ ու դատական գործերը։ Վարչական առումով մարզը բա– ժանվում էր Երևանի և Նախիջևանի գա– վառների և Օրդուբադի օկրուգի։ Նախի– ջևանի գավառում և Օրդուբադի օկրուգում իշխանությունը թողնվում էր մահ՜մեդական նաիբներին (իբր պատերազմի ժամանակ մեծ ծառայություններ էին մատուցել), որը առաջ բերեց հայ ազգաբնակչության խորը դժգոհությունը։ Հայկ․ մարզի վաչկատուն քուրդ և ադրբեջանցի բնակչությունը մը– նում էր իր ցեղապետների կառավարու– թյան ներքո։ Երևանում և Նախիջևանում հիմնվեցին քաղաքային դատարաններ, գավառներում՝ գավառական դատարան– ներ և ոստիկանական վարչություններ։ Հայկ․ մարգի ստեղծումը մասնակի զի– ջում էր հայ ժողովրդի ինքնավարական և ազգ․ պետականության վերականգնման ձգտումներին։ Իրականում, ցարիզմը ձըգ– տում էր այն դարձնել իր գաղութը։ 1830– 1838-ին Հայկ․ մարզի պետն էր իշխան P․ Բեհբութովը, որը զգալի աշխատանք կատարեց մարզում ցարական օրենք– ների հաստատման և կիրառման ուղղու– թյամբ։ 1833-ի հունիսի 23-ի օրենքով փո– փոխվեց Հայկ․ մարզի վարչական քարտե– զը։ Երևանի գավառը բաժանվեց չորս օկ– րուգի՝ Երևանի, Շարուրի, Սուրմալուի և Սարդարապատի, Նախիջևանի գավառը և Օրդուբադի օկրուգը պահպանվեցին։ Օկրուգների կառավարման համար նշա– նակվեցին ռուս, աստիճանավորներ, իսկ Նախիջևանը և Օրդուբադը շարունակում էին մնալ նաիբների կառավարչության ներքո։ Հարկերի և տուրքերի գանձման համար ստեղծվում էր առանձին վարչու– թյուն, ինչպես նաև հատուկ կոմիսարի պաշտոն, որի խնդիրը հարկերի ու տուր– քերի գանձումն էր։ Այս միջոցառումները կրում էին ժամանակավոր բնույթ, մինչ ցարիզմը ձեռնամուխ կլիներ վարչական ռեֆորմների անցկացմանն ամբողջ Ան– դըրկովկասում։ Ցարիզմին մտահոգում էր Անդրկովկա– սում միանման վարչակարգ ստեղծելու և ընդհանուր օրենքներով կառավարելու խնդիրը։ 1837-ին Նիկոլայ I-ի այցելու– թյունն Անդրկովկաս և բնակչության ան– սքող դժգոհությունն ու բողոքները հա– մոզեցին, որ անհրաժեշտ է շուտափույթ միջոցներ ձեռք առնել՝ դրությունը կար– գավորելու և կայուն վարչաձև ստեղծելու համար։ Դեռևս 1833-ին ստեղծվել է «Անդր– կովկասի բարեկարգման հատուկ կոմի– տե», որը պետք է զբաղվեր ապագա բարե– փոխումների խնդրով, նույն նպատակով 1837-ի մարտին Անդրկովկաս էր ուղարկ– վել հատուկ հանձնաժողով սենատոր Դա– նի գլխավորությամբ, որն ուսումնասիրե– լով տիրող իրավիճակը կազմելու էր համա– պատասխան օրինագիծ։ Երկարատև քննու– թյունից հետո, 1840-ի ապրիլի 10-ին օրի– նագիծը վավերացվեց։ Այդ օրենքով Ան– դըրկովկասում ստեղծվում էին Վրացա– Իմերեթական նահանգ՝ Թիֆլիս և Կաս– պիական մարզ՝ Շամախի կենտրոններով։ Վրացա–Իմերեթական նահանգի մեջ մըտ– նում էին Թիֆլիսի, Թելավի, Դորիի, Բելո– կանի, Քութայիսի, Ելիզավետպոլի, Երե– վանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Ախալցխայի և Դուրիայի գավառները, իսկ Կասպիական մարգի գավառներն էին՝ Շիրվանը, Ղարաբաղը, Շաքին, Բաքուն, Թալիշը, Դերբենդը և Ղուբան։ Հիշյալ բոլոր գավառներն իրենց հերթին բաժան– վում էին 72 շրջանների։ Այսպիսով, 12- ամյա գոյությունից հետո վերացվում էր Հայկական մարզը, հրով խորտակվում էին հայկ․ ինքնավարության պատրանք– ները, երկրամասի վարչական նոր բա– ժանումով անտեսվում էին ազգ․ առանձ– նահատկությունները։ Ապրիլի 10-ի օրենքով տեղական, այս– պես կոչված, «բարձր դասը»՝ բեկերն ու աղաները, դուրս էին մղվում վարչական գործունեության ասպարեզից, իբրև ցա– րիզմի նոր խնդիրներին բոլորովին ան– համապատասխան և ավելորդ մի տարր, որի թիվը» Դանի հաշվումներով, միայն Շաքիում, Շիրվանում և Ղարաբաղում կազմում էր 10750 մարդ։ Որոշվեց նրանց թոշակ նշանակել պետ․ գանձարանից։ 1841-ի մայիսի 23-ի օրենքով մահմեդա– կան աղաների կառավարման տակ գտնը– վող գյուղերն ազատվում էին նրանց են– թարկվելու, տուրքեր վճարելու և անձնա– կան ծառայություններ կատարելու պար– տավորությունից։ Դյուղացիներն այժմ հարկերը տանուտերերի միջոցով պետք է