Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյուններ, խմբակներ ու բջիջներ կային Երևանում, Ալավերդիում, ՂաՓանում, Ալեքսանդրապոլում, Նոր Բայազետում, Կարսում, Իգդիրում և այլ վայրերում։ Չնայած ռեակցիայի տարիներին հե– ղափոխ․ պայքարը ինչպես Ռուսաստա– նում, այնպես էլ Անդրկովկասում ու Արլ․ Հայաստանում ընդհանուր առմամբ ան– կում ապրեց, բայց չդադարեց։ Ս․ Շահում– յանը 1908-ին գրեց․ «Որքան էլ ուժեղ լի– նի ռեակցիան, նա չի կարող կանգնեցնել կյանքը և ժամանակակից կյանքի գլխա– վոր ներվը՝ դասակարգային պայքարը։ Եվ այդ պայքարը երկաթյա անհրաժեշ– տությամբ պրոլետարիատին թելադրում է համախմբվել, կազմակերպվել» (Երկ․ լիակւո․ <էող․, հ․ 2, 1976, էշ 91)։ Արլ․ Հայաստանի աշխատավորների մասնակի ելույթները հիմնականում ունեին տնտ․ բնույթ։ 1907-ի հուլիսին գործադուլ արեցին Երևանի տպարանների ու կազ– մատների բանվորներն ու ծառայողները, օգոստոսին՝ ձիաքարշի ծառայողները, 1908-ի ապրիլին՝ Կարսի բերդի բանվոր– ները (մոտ 200 մարդ), Ալեքսանդրապո– լում՝ կար անող կանայք ևն։ Բանվ․ շար– ժումներին հետևեցին գյուղացիական ելույթները Զանգեզուրում, Երևանի, էջ– միածնի, Նոր Բայագետի գավառներում։ Հունիսերեքյան ռեժիմն անզոր եղավ կասեցնելու հեղավւոխ․ շարժման հետա– գա վերելքը Ռուսաստանում։ Աշխուժա– ցան հեղափոխ․ շարժումները նաև Արլ․ Հայաստանում։ 1910-ի հունիսի վերջին գործադուլ արեցին Սիսիմադանի պղնձա– ձուլական գործարանի, 1911-ի փետր․ 21–23-ին՝ Կողբի աղահանքերի, 1912-ին՝ Ղափանի ու Ալավերդու բանվորները։ 1914-ի մարտին Ալավերդու գործադուլա– վորները ներկայացրին 11 կետից բաղկա– ցած տնտ․ բնույթի պահանջագիր։ Պրո– լետարիատի հեղափոխ․ շարժման անմի– ջական ազդեցությամբ տեղի ունեցան գյու– ղացիական ելույթներ Երևանի, էջմիածնի, Նոր Բայագետի, Ալեքսանդրապոլի, Զան– գեզուրի գավառներում։ Ուժեղանում էին հուզումները աշակերտության և ուսանո– ղության մեջ։ Առանձնապես ուժեղ էր էջ– միածնի ճեմարանի ուսանողների 1913-ի վերջի և 1914-ի սկզբի դասադուլը, որն աչքի ընկավ իր կազմակերպվածությամբ, և ճեմարանի ղեկավարությունը ստիպված եղավ բավարարել ուսանողների պահանջ– ները։ Ուժեղացան հեղափոխ․ խմորում– ները բանակում, հուզումներ տեղի ունե– ցան Կարսի կայազորում ու Աարիղամիշի գորագնդում։ Հեղափոխ․ նոր վերելքի տարիներին բոլշևիկները գլխավորեցին աշխատա– վորների ելույթները, նրանք եռանդուն գործունեություն ծավալեցին կուսակցու– թյան գաղափարական ու կազմակերպա– կան ամրապնդման համար։ Հայկական հարցի վերաբացումը 1912-1914-ին։ 1912-13-ի Բալկանյան պատերազմները նպաստավոր պայման– ներ ստեղծեցին Հայկ․ հարցի վերստաց– ման համար, և այն վերստին դարձավ մի– ջազգային դիվանագիտության քննարկ– ման առարկա։ Օսմ․ կայսրության լծի տակ գտնվող ճնշված ժողովուրդներն ակ– տիվացրին ազգ․–ազատագր․ պայքարը։ Ամենուրեք հայ բնակչությունն իր վրդով– մունքն էր հայտնում Արմ․ Հայաստանում տիրող մղձավանջից։ Թիֆլիսում, Բաք– վում, Երևանում, Վանում և այլուր ժողով– ներ էին գումարվում՝ խնդրելով Ռուսաս– տանի օգնությունը, հայ առաջադեմ մտա– ծողները Հայկ․ հարցի լուծումը կապում էին Ռուսաստանի հետ։ Հ․ Թումանյանը գրել է․ «Իրերի պատմական․․․ դասավո– րությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովու– թյան հույսը պետք է կապեր Ռուսաստա* նի հաջողության հետ,, (Ընա․ երկ․, հ․ 2, 1985, էշ 336)։ Այդպես էր մտածում և արևմտահայ նշանավոր գրող ու հասարակական գոր– ծիչ Գ․ Զոհրապը։ 1912-ի հոկտ․ 2-ին Ամենայն Հայոց կա– թողիկոս Գևորգ և Կովկասի փոխարքա Ի․ Վորոնցով–Դաշկովի միջոցով դիմեց Նիկոլայ II-ին՝ խնդրելով նրա միջամտու– թյունն ու աջակցությունը Արմ․ Հայաս– տանի բարենորոգումների հարցի վերար– ծարծման գործում։ Կաթողիկոսը միաժա– մանակ եգիպտահայ հասարակական գոր– ծիչ Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանելու հայկ․ դատը եվրոպ․ մյուս պետությունների մոտ։ Կազմվեց Ազգ․ պատվիրակություն Պողոս Նուբար փա– շայի գլխավորությամբ։ Ռուս, կառավա– րությունը տերություններին ներկայաց– րեց հայկ․ բարենորոգումների իր նախա– գիծը, որը կազմել էր Կ․ Պոլսի ռուս, դես– պանության առաջին թարգման Ա․ Ման– դելշտամը։ Նախատեսվում էր հայկ․ վեց վիլայեթներից (էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Իաւրբերդ, Ավազ) ստեղծել մեկ նահանգ՝ քրիստոնյա թուրքահպա– տակ կամ ավելի գերադասելի՝ եվրոպա– ցի Ընդհանուր նահանգապետի գլխավո– րությամբ, որը նշանակվելու էր 5 տարով՝ մեծ տերությունների համաձայնությամբ։ Նրան էր պատկանելու նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչա– կան պաշտոնյաներին (նաև դատավոր– ներին) նշանակելու և արձակելու, ոստի– կանությունն ու ժանդարմերիան ըստ հա– յեցողության օգտագործելու իրավունքը, հարկ եղած դեպքում նրա տրամադրու– թյան տակ էր դրվելու նաև զորք։ Ընդհա– նուր նահանգապետին առընթեր գործե– լու էին Վարչական խորհուրդ և վեց խոր– հըրդականներ (3 մահմեդական և 3 քրիս– տոնյա)՝ ընտրված նահանգական ժողո– վից, որտեղ մահմեդականներն ու քրիս– տոնյաները պետք է ունենային հավա– սար տեղեր։ Այս սկզբունքը պահպանվում էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ, ներառյալ դատավոր– ները, ոստիկանությունը և ժանդարմե– րիան։ Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին հիմնական երեք լեզուներով (թուրքերեն, հայերեն, քրդերեն)։ Ցուրաքանչյուր ազ– գություն իրավունք ուներ հիմնելու իր մասնավոր դպրոցները (մայրենի լեզ– վով) ու կառավարել դրանք։ Անձեռնմխե– լի էին համարվում Ազգային սահմա– նադրությամբ (1863) հայերին տրված ի– րավունքները։ Բացի դրանից նախատես– վում էր նաև արձակել քրդական «համի– դիե» հեծելագնդերը, վերադարձնել հա– յերից խլած հողերը կամ դրանց համար– ժեքը (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալկաններից գաղթած մահմեդականների) բնակեցումը Հայկ․ նահանգում։ Տերությունները պետք է հե– տևեին, որոշումների կատարմանը։ Ռուս, նախագիծը թեև Հայկ․ հարցի լուծման ար– մատական միջոցառում չէր, այնուամե– նայնիվ տալիս էր որոշ ինքնավարություն և իրագործվելու դեպքում զգալի չափով կթեթևացներ հայերի վիճակը Թուրքիա– յում։ Ոչ մի խոսք չկար Արմ․ Հայաստանի անջատման և անկախ հայկ․ պետության ստեղծման, հետևաբար և Թուրքիայի տե– րիտորիալ անձեռնմխելիության խախտ– ման մասին։ Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայն էին ռուս, ծրագրին, իսկ Եռ– յակ միության պետությունները և, հատկա– պես, Գերմանիան, վճռականորեն ընդ– դիմացան ռուս, նախագծի հիմնական դրույթներին (միասնական Հայկ․ նահան– գի ստեղծում, Ընդհանուր նահանգապետի նշանակում տերությունների համաձայ– նությամբ , նահանգական ժողովում և պաշ– տոնների բաշխման ժամանակ հավասա– րության սկզբունքի կիրառում ևն)՝ առա– ջարկելով քննարկման հիմք ընդունել բարենորոգումների թուրք, ծրագիրը, որը պահպանում էր վիլայեթների կազմա– կերպման ձևը և ըստ ամենայնի խուսա– փում օտարերկրյա հսկողությունից։ Այս– պիսով, բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվեց դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը, գերմ․ խըմ– բավորման ճնշման տակ և իր «դաշնակից– ների» կրավորականության պայմաննե– րում, տեղի տվեց։ Ի վերջո, Ռուսաստա– նին հաջողվեց 1914-ի հունվարի 26-ին Թուրքիայի հետ կնքել բարենորոգում– ների վերաբերյալ մի համաձայնագիր, որով Արմ․ Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (էրզրում, Տրապի– զոն, Ավագ և Վան, Բիթլիս, Իոսրբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձ– նըվում էր երկու օտարերկրյա Ընդհա– նուր տեսուչների՝ նշանակված մեծ տե– րությունների հավանությամբ։ Համաձայ– նագիրն անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրա– վունքները, որոնք նախատեսված էին ռուս, ծրագրում, բայց և այնպես այն որոշ չափով կբարելավեր հայ ^ժողովրդի վի– ճակը և կնպաստեր թուրք, լծից Արմ․ Հա– յաստանի ազատագրմանը։ Պետություն– ների հանձնարարած երկու Ընդհանուր տեսուչները՝ Վեստենենկը (Հոլանդիա) և Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատար– մանը։ Օգտվելով սկսված առաջին համաշ– խարհային պատերազմից՝ երիտթուրք․ կառավարությունը չեղյալ հայտարարեց համաձայնագիրը։ Հայաստանը աոաջին համաշխարհա– յին պատերազմի տարիներին (1914– 1917)։ 1914-ի հուլիսի 19 (օգոստ․ 1)-ին սկսվեց առաջին համաշխարհային պա– տերազմը։ Պատերազմում առկա էին իմ– պեր․ պետությունների երկու խմբավո– րումներ․ Քառյակ միությունը՝ Գերմա– նիա, Ավստրո–Հունգարիա, Թուրքիա,