Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շարժումները, զինվ․ հուզումները վկա– յում էին, որ երկրում հասունանում էր նոր հեղավւոխություն։ 1917-ի Փեար․ 27-ին Պեարոգրադում ապստամբ բանվորներն ու զինվորները տապալեցին ցարական կառավարությունը։ Այդ լուրը տարածվեց ամբողշ երկրում, U ամենուրեք բանվորներն ու զինվորները սկսեցին պաշտոնանկ անել ցարական պաշտոնյաներին։ Ռուսաստանում հաղ– թանակեց Փետրվարյան բուրժուադեմո– կրատ․ հեղափոխությունը, տապալվեց Ռոմանովների կայսրությունը։ Հեղավւո– խությունը կատարեցին բանվորները, զին– վորները և գյուղացիները, որոնց գլխա– վորում էին բոլշևիկները։ Կենսագործ– վում էր իմպեր․ պատերազմը քաղաքա– ցիականի վերածելու լենինյան լոզունգը։ Տեղափոխության առաջին օրերին ըս– տեղծվեցին բանվորների ու զինվորների դեպուտատների սովետներ, որոնց կող– քին կազմվեց բուրժ․ ժամանակավոր կա– ռավարություն։ Ստեղծվեց երկիշխանու– թյուն՝ երկու իշխանությունների, երկու դիկտատուրաների յուրահատուկ միա– հյուսում․ բուրժուազիայի դիկտատուրայի՝ հանձին ժամանակավոր կառավարության և պրոլետարիատի ու գյուղացիության հե– ղափոխ․–դեմոկրատ․ դիկտատուրայի՝ հանձին բանվորների և զինվորների դե– պուտատների սովետների։ Կովկասի փոխարքա Ն․ Ն․ Ռոմանովը հրահանգեց արգելել ցույցերը։ Արգելված էր թերթերում հաղորդագրություններ տը– պագրել հեղափոխության մասին։ Բայց ցա– րիզմի տապալման լուրը շուտով տարած– վեց, և այն ցնծությամբ ընդունեցին Անդր– կովկասի աշխատավորները։ Ցույցեր տեղի ունեցան Երևանում, Ալեքսանդրապոլում, Ղարաքիլիսայում ․(Կիրովականում), Ալա– վերդում, Ղափանում, Նոր Բայազետում և Արլ․ Հայաստանի այլ վայրերում։ Տե– ղերում վերացվում էին ցարական կառա– վարության մարմինները և ստեղծվում բանվորների, գյուղացիների ու զինվոր– ների դեպուտատների սովետներ։ 1917-ի մարտի 9-ին ժամանակավոր կառավա– րությունը վերացրեց Կովկասի փոխար– քայությունը և ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (Օզակոմ), որի մեջ մտան ռուս, և անդրկովկասյան բուրժուա– զիայի ներկայացուցիչները, 4-րդ Պետ․ դումայի անդամներ Վ․ Խառլամովը (նա– խագահ, կադետ), Մ․ Պապաջանովը (կա– դետ), Մ․ Ջաֆարովը (մուսավաթական), Ի․ Աբաշիձեն (սոցիալ–ֆեդերալիստ, որին շուտով փոխարինեց մենշևիկ Ա․ Չխենկե– լին)։ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն տեղերում ստեղծեց իր մարմինները, այս– պես կոչված, նահանգական, քաղաքային, գավառային ու գյուղական գործադիր կո– միտեներ, որոնց մեջ մտան շահագործող դասակարգերի ներկայացուցիչները։ Բուրժուազիան ամենուրեք հանդես էր գալիս նոր կարգերի պաշտպանությամբ։ Անդրկովկասում նույնպես ստեղծվեց երկիշխանություն։ ժամանակավոր կա– ռավարության մարմինների կողքին կային սովետներ, որտեղ, սակայն, մեծամաս– նություն էին կազմում մենշևիկներն ու էսէռները, բ ուրժուանացիոնալիստական տարրերը։ Բանվորների ու զինվորների դեպուտաաների սովետներ ստեղծվեցին Երևանում, Ալեքսանդրապոլում, Սարի– ղամիշում, կարսում, Աւավերդում, Դա– վանում, Նոր Բայազետում և այլուր։ Կազ– մակերպվեցին նաև գյուղացիական սո– վետներ։ Ընդհանուր առմամբ Հայաստա– նում ստեղծված սովետները թույլ էին և գտնվում էին բուրժ․ և մանրբուրժ․ կու– սակցությունների ազդեցության տակ։ Քա– ղաքներում և գյուղերում Փաստորեն կւեմ շարունակում էին գործել հին իշխանու– թյունները, կմւմ նոր կազմված մարմին– ներն իրենց բնույթով ոչնչով չէին տար– բերվում հներից։ Հաճախ օգտագործվում էին նույնիսկ ցարական նախկին ոստի– կաններն ու ժանդարմները։ ժամանակա– վոր կառավարությունը ոչ մի լուրջ Փո– փոխություն չմտցրեց երկրի կյանքում։ Նա փաստորեն շարունակեց ցարիզմի ներքին ու արտաքին քաղաքականությունը, որի հետևանքով աշխատավոր զանգվածները չստացան ո՝չ խաղաղություն, ո՝չ ազատու– թյուն, ո՝չ հաց, ո՝չ 8-ժամյա բանվորական օր։ ժամանակավոր կառավարությունը չլուծեց նաև մի այնպիսի կարևոր հարց, ինչպիսին էր ազգ․ հարցը։ Ա․ Շահումյանը գրել է․ «Մենք վճռականապես դատապար– տում ենք ժամանակավոր կառավարու– թյան քաղաքականությունը, որ տվյալ դեպքում, ինչպես և միշտ, կատարում է հակահեղափոխական իմպերիալիստա– կան վելիկոռուսական բուրժուազիայի կամքը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3, 1978, էջ 220)։ Իսկ Անդրկովկասի բուրժուանա– ցիոնալիստական կուսակցությունները պաշտպանում էին այդ կառավարությանը և իրենց հերթին վարում ազգերի անջատ– ման ու թշնամանքի գիծ։ Աշխատավոր զանգվածները զայրույթով լցված բուրժ․ ժամանակավոր կառավարության ու նրա վարած հակաժող․ քաղաքականության դեմ, ակտիվ պայքար սկսեցին նրա դեմ։ 1917-ի գարնանն ու ամռանը գործադուլ– ներ, ցույցեր, բողոքներ ու հուզումներ տեղի ունեցան Արլ․ Հայաստանում։ Ալա– վերդու և Ղափանի պնղձահանքերի բան– վորները պահանջեցին 8-ժամյա բանվո– րական օր, քաղ․ ազատություններ, պա– տերազմի դադարեցում ևն։ Գործադուլներ բռնկվեցին Երևանում ու Ալեքսանդրապո– լում։ Գյուղացիները գրավում էին կալվա– ծատիրական ու պետ․ հողերը, հարձակ– վում էին եկեղեց․ ու վանքապատկան հողերի վրա։ Գյուղացիական ելույթները ճնշելու համար Անդրկովկասյան հատուկ կոմիտեն կազմակերպեց պատժիչ ջոկատ– ներ։ Բոլշևիկները ժող․ զանգվածներին մը– ղում էին ագրարային հարցի հեղափոխ․ լուծման։ Զինվորները ևս համոզվեցին ժամանակավոր կառավարության հակա– ժող․ քաղաքականության մեջ։ Ցարիզմի տապալումը ցնծությամբ էին ընդունել Կովկասյան ռազմաճակատի զինվորները։ Կարսում, Սարիղամիշում, Դիլմանում, Շե– րենխանում կազմվեցին զինվորական դե– պուտատների սովետներ։ Զինվորները ձերբակալում էին իրենց սպաներին և կարգում սեփական հրամանատարություն։ Նրանք պահանջում էին անհապաղ վերջ տալ պատերազմին։ Փետրվարյան հեղափոխությունը էա– կան ՓոՓոխություններ չմտցրեց ինչպես Արլ․, այնպես էլ Արմ․ Հայաստանի կյան– քում։ Ցարական զորքերն արդեն գրավել էին Արմ․ Հայաստանի մեծ մասը (Վանի, էրզրումի, Բիթլիսի վիլայեթները) և այն– տեղ հաստատել ռազմ, վարչակարգ, որը ըստ էության պահպանվեց նաև բուրժ․ ժամանակավոր կառավարության օրոք։ Արմ․ Հայաստանի հարցում ամենայն ուժով դրսևորվեց ժամանակավոր կա– ռավարության մեծապետական շովինիզմի քաղաքականությունը։ Արտաքին գործե– րի մինիստր Պ․ Ն․ Միլյուկովը 1917-ի մարտի 8-ին ու 18-ին հավաստիացրեց դաշնակիցներին, որ Ռուսաստանը հա– վատարիմ է մնում ցարական կառավարու– թյան կնքած բոլոր պայմանագրերին ու համաձայնագրերին և պատերազմը կմղի մինչև հաղթական վախճան։ Ցարական կառավարողների նման բուրժ․ աստիճա– նավորները ևս լսել անգամ չէին ուզում Հայաստանի ինքնավարության մասին։ Նրանք Արմ․ Հայաստանը դիտում էին սոսկ որպես պատերազմի իրավունքով նվաճված տարածք, և ոչ մի խոսք չէր կա– րող լինել նրա բնակչության ցանկու– թյունն ու կամքը հաշվի առնելու մասին։ Արմ․ Հայաստանի կառավարման հարցում տեղի ունեցան սոսկ ձնւական–անվանա– կան փոփոխություններ։ Սկզբում պահ– պանվում էր պատերազմի ժամանակ սահմանված ռեժիմը՝ պատերազմի իրա– վունքով գրավված մարզերի գեն․–նահան– գապետությունը։ Այնուհետև ժամանա– կավոր կառավարությունը Օզակոմի վրա դրեց ոչ միայն Անդրկովկասի, այլև Կովկասյան ռազմաճակատում գրավված մարզերի քաղաքացիական կառավարումը։ Սահմանվեց <Թուրքահայաստանի> և պատերազմի իրավունքով գրավված մարզերի գերագույն կոմիսարի պաշ– տոն (նախկին գեն․–նահանգապետի Փո– խարեն)։ Արմ․ Հայաստանի գրավված տարածքում նախկին վիլայեթների Փո– խարեն ստեղծվեցին մարզեր՝ Վանի, էրզրումի, Անուսի, որոնք իրենց հերթին բաժանվում էին օկրուգների, իսկ օկրուգ– ները՝ տեղամասերի։ Վերջիններս ունեին իրենց պետերը, իսկ մարզերն ու օկրուգ– ները՝ կոմիսարները։ Քաղաքներում ու գյուղերում ստեղծվում էին գործադիր կո– միտեներ։ Ծանր էր Արմ․ Հայաստանի խիստ նվազած բնակչության վիճակը, ժո– ղովուրդը բզկտվել ու հյուծվել էր, կանգ– նել սովամահության վտանգի առաջ։ Որոշ օգնություն ցույց էին տալիս հայկ․ բարե– գործական ընկերություններն ու հիմնարկ– ները։ ժամանակավոր կառավարությունը հիմ– նովին դեմ էր ազգերի ինքնորոշման իրա– վունքին և բոլոր հնարավոր միջոցներով խեղդում էր ազգ․-ազատագր․ շարժումնե– րը։ Նրա աջակիցներն էին մենշևիկներն ու էսէռները, որոնք անվերապահորեն պաշտպանում էին թալանչիական պատե– րազմի քաղաքականությունը։ Դատապարտելով ու մերժելով ազգ․ հարցի լուծման միապետական, բուրժ․, մանրբուրժ․, օպորտունիստական և այլ տեսակետները, Վ․ Ի․ Լենինը, բոլշևիկ– յան կուսակցությունը մշակեցին ու հե–