Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Այդ հակահեղափոխ․ մարմինը վարում էր երկրամասը Ռուսաստանից անջատելու գիծ և սովետական իշխանության դեմ պայքարելու համար անմիջապես դաշինք կնքեց Հս․ Կովկասի, Դոնի ու Դադստանի հակահեդափոխ․ իշխանությունների հետ, սերտ «կապեր հաստատեց գեներալներ Կոռնիլովի, Կալեդինի, յասաուլ Կարաուլովի հետ։ Չնայած Անդրկովկասյան կոմիսարիատը համարվում էր երկրամասի կառավարման «միացյալ» մարմին, իրականում նրանում միասնություն չկար։ Նրա մեջ մտնող վրաց․ մենշևիկները, ադրբ․ մուսավաթականները և հայ դաշնակցականները միմյանց նկատմամբ վարում էին ազգ․ թշնամանքի, նացիոնալիզմի ու սեպարատիզմի քաղաքականություն։ Բուրժուանացիոնալիստական կուսակցություններն ստեղծեցին իրենց «ազգային խորհուրդները»։ Հայկ․ բուրժուանացիոնալիստական կուսակցություններն ազգ․ խորհուրդներ ստեղծեցին Անդրկովկասի հայաշատ վայրերում՝ Թիֆլիսում, Բաքվում, Երևանում, Շուշիում և այլուր։ Կենտր․ խորհուրդը կազմվեց Թիֆլիսում, ուր 1917-ի սեպտ․ 20-ից–հոկտ․ 9-ը տեղի ունեցավ, այսպես կոչված, հայկ․ ազգ․ համագումար, որտեղ կազմվեց Հայոց ազգ․ խորհուրդ՝ դաշնակցական Ա․ Ահարոնյանի գլխավորությամբ, որն սկսեց կատարել «ազգային կառավարության» դեր։ Ստեղծվեցին նաև վրաց․, ադրբ․ ազգ․ խորհուրդներ՝ նույնպիսի լիազորություններով։ tԲոլշևիկները բոյկոտեցին և՝ ազգ․ խորհրդաժողովները, և՝ նրանց ստեղծած ազգ․ խորհուրդները, քանի որ դրանք չէին արտահայտում երկրամասի ժողովուրդների կամքը և վարում էին ազգ․ թշնամանքի քաղաքականություն, ջլատում Անդրկովկասի ժողովուրդ– ների միասնությունն ու համատեղ հեղափոխ․ պայքարը։ Անդրկովկասի իշխանությունների հակաժող․ քաղաքականությունը կործանա– րար էր երկրամասի համար։ Քաղաքներում ու գյուղերում տեղի էին ունենում հեղափոխ․ ելույթներ, ցույցեր ու ժողովներ, ուր աշխատավոր բնակչությունը, զինվորները դատապարտում էին բուրժուանացիոնալիստական կառավարողնե– րին և իրենց համերաշխությունը հայտնում սովետական իշխանությանը։ Կոմու– նիստական կուսակցությունը ղեկավարում էր Անդրկովկասի ժողովուրդների պայքարը սովետական իշխանության համար։ ՌՍՖՍՀ ժողկոմխորհը՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ, բոլոր հնարավոր միջոցներով օգնություն էր կազմակերպում։ 1917-ի դեկտ․ 16-ին ժողկոմխորհը Ս․ Շահումյանին նշանակեց Կովկասի գործերի արտակարգ կոմիսար։ Անցնելով իր պարտականությունների կատարմանը՝ Շա– հումյանը հատուկ կոչով դիմեց երկրամասի բանվորներին, զինվորներին ու գյու– ղացիներին․ «Սովետական իշխանությունը Կովկասում պետք է ստեղծել անհա– պաղ։ Ռուսաստանում ոչ մի տեղ հեղափոխության գործն այնպիսի վտանգի մեջ չի գտնվում ներկայումս, ինչպես մեզ մոտ՝ Կովկասում․․․ Կովկասը կանգնած է ան– դունդի եզրին։ Փրկեցե՜ք նրան։ Ստեղծեցե՜ք այստեղ ինտերնացիոնալ բանվորա– գյուղացիական կառավարություն, որը Ռուսաստանի սովետական կենտրոնների ու ժողովրդական կոմիսարների խորհըր– դի հետ սերտ միասնություն ստեղծելով՝ վերջ կդնի Կովկասի հակահեղափոխու– թյանը և երկրի բանվոր ու գյուղացի բնակ– չությանը կառաջնորդի դեպի լուսավոր ապագան, դեպի սոցիալիզմի թագավո– րությունը» (Երկ․ լիակւո․ ժող․, հ․ 4, 1978, էջ 98, 101)։ Անդրկովկասի հակահեդափոխ․ կառա– վարողները, իրենց դրությունը փրկելու համար հանձնվեցին անգլո–ամերիկյան ու այլ իմպերիալիստների ողորմածու– թյանը, որոնց նպատակն էր ամրանալ Անդրկովկասում և այն դարձնել պլաց– դարմ Սովետական Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ 1917-ի դեկտ․ 23-ին կնքվեց անգլո–ֆրանս․ կոնվենցիա, որով Ռուսաստանը բաժանվում էր ազդեցու– թյան ոլորտների։ Սովետական իշխանությունը, դատա– պարտելով ու մերժելով իմպեր․ պետու– թյունների հակաժող․ քաղաքականությու– նը և պայքարելով կայուն ու արդարացի խաղաղության համար, ամեն ազգի վերա– պահում էր ինքնորոշման իրավունք, տնտ․, քաղ․ ու կուլտուրական զարգացման հնա– րավորություն։ Նա այդ տեսանկյունից մոտեցավ նաև հայ ժողովրդի իրավունք– ների պաշտպանությանը, նրա բաղձանք– ների իրականացմանը, հայկ․ հողերի միա– վորմանը։ ժողկոմխորհի 1917-ի նոյեմբ․ 20-ի կոչում ազդարարվում էր․ «Հենց որ դադարեն ռազմական գործողությունները, հայերի համար կապահովվի իրենց քա– ղաքական բախտն ազատորեն տնօրինե– լու իրավունք» (Образование СССР․ Сб․ док․, 1972, с․ 24)։ Վ․ Ի․ Լենինն ընդունեց անվանի բոլշե– վիկներ Վահան Տերյանին ու Լուկաշի նին (Սարգիս Սրապիոնյան), մանրամասն հետաքրքրվեց հայ ժողովրդի վիճակով ու Արմ․ Հայաստանի դրությամբ։ Նրա ցու– ցումով կազմվեց հատուկ հանձնաժողով (Վ․ Ավանեսով, Վ․ Տերյան, Լուկաշին և ուրիշներ), որը պետք է մշակեր համա– պատասխան զեկուցագիր ու կառավարա– կան դեկրետի նախագիծ Հայկական հար– ցի վերաբերյալ։ 1917-ի դեկտ․ 29-ին

ՌՍՖՍՀ ժողկոմխորհն ընդունեց «Թուր– քահայաստանի» մասին դեկրետը, որն արևմտահայությանը տալիս էր ազատ ինքնորոշման իրավունք՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ Դեկրետում թվարկված երաշխիքները կոչված էին ապահովելու հայ ժողովրդի ազատ հան– րաքվեն, իսկ մինչ այդ Արմ․ Հայաստա– նում պետք է կազմակերպվեր ժամանա– կավոր ժող․ կառավարություն՝ դեմո– կրատ․ հիմունքներով ընտրված հայ ժողո–

ՎԸՐԴԻ դեպուտատների սովետի ձևով։ Արմ․ Հայաստանի սահմանները պետք է որոշ– վեին դեմոկրատ․, արդարացի հիմունք– ներով։ ժողկոմխորհի՝ «Թուրքահայաս– տանի» մասին դեկրետը լենինյան ազգ․ քաղաքականության փայլուն դրսևորում– ներից էր, որը մեծ հուզմունքով ու ոգևո– րությամբ ընդունեց հայ ժողովուրդը։ Վ․ Ի․ Լենինի գլխավորած սովետական կառավարության կազմում ստեղծվեց Ազ– գությունների գործերի ժող․ կոմիսա– րիատ, իսկ նրան կից՝ Հայկական գոր– ծերի կոմիսարիատ (1917-ի դեկտեմբեր)։ Այն ղեկավարեց անվանի հեղափոխ․ ու պետ․ գործիչ Վառլամ Ավանեսովը (Սուրեն Մարտիրոսյան), իսկ նրա տեղակալն էր բոլշևիկ–բանաստեղծ Վ․ Տերյանը։ Կո– միսարիատը կապված էր Ռուսաստանի բոլոր հայաբնակ վայրերի հետ և հայ աշ– խատավորությանը համախմբում էր սո– վետական իշխանության շուրջը, կազմա– կերպում օգնություն հայ գաղթականնե– րին։ Անդրկովկասում սոցիալիստ, հեղափո– խության հաղթանակի գլխ․ արգելակն էին օտարերկրյա իմպերիալիստները, որոնց հետ լիովին համերաշխ էին ներքին հե– տադիմական ուժերը։ Գործնականում առաջինը Անդրկովկասի (ըստ էության՝ Ռուսաստանի) դեմ ռազմ, ինտերվենցիա սկսեցին թուրք, զավթիչները։ Նրանք, օգ– տագործելով Կովկասյան ռազմաճակատի կազմալուծումը, որի հանցավորները երկ– րամասի հակահեդափոխ․ կառավարող– ներն էին, 1918-ի փետրվարին մտան Արմ․ Հայաստան և դրանով իսկ խափանեցին «Թուրքահայաստանի» մասին լենինյան դեկրետի իրականացումը։ Հոկտեմբերյան հեղափոխության լուրը լայն արձագանք գտավ Կովկասյան ռազ– մաճակատում, ռուս, զորքերի հիմնական մասը պաշտպանեց սովետական իշխա– նությունը։ Ուստի, Կովկասյան բանակը դարձավ սպառնալից ուժ անդրկովկասյան հակահեղաՓոխ․ կառավարողների հա– մար, որոնք և ռազմաճակատի հետադեմ հրամանատարության հետ արեցին ամեն ինչ բանակը կազմալուծելու և վնասա– զերծելու համար։ Նրանք մերկացրին ռազ– մաճակատը՝ Արմ․ Հայաստանից դուրս բերելով ռուս, զորքերը։ Բացի այդ, օտար– երկրյա իմպերիալիստների աջակցու– թյամբ կազմակերպեցին հայրենիք վե– րադարձող ռուս, զորքերի արյունալի զի– նաթափում՝ նրանց դեմ գրգռելով մահմե– դական խուժանին։ Այդ ոճիրը կազմա– կերպվեց Շամխորում, 1918-ի հունվարին։ Ս․ Շահումյանը սովետական կառավա– րության անունից վճռականորեն դատա– պարտեց ռուս, զորքերի «արյունալի ճա– նապարհումը»։ Սովետական կառավարու– թյունը ոչ միայն դեմ էր Կովկասյան ռազ– մաճակատի կազմալուծմանն ու մերկաց– մանը, այլև օգնություն էր կազմակերպում տեղական ժողովուրդներին՝ հակահար– ված տալու թուրք, զավթիչներին։ Բոլշե– վիկների ղեկավարությամբ, սովետական հիմնարկների ջանքերով հայ կամավորա– կան ջոկատներ կազմակերպվեցին և Ան– դըրկովկաս ուղարկվեցին Ուկրաինայից, Ղրիմից, Հս․ Կովկասից, Մերձվոլգյան շրջաններից, Սիբիրից։ Բնորոշ է, որ հայ կամավորական ջոկատների մեջ կային նաև ռուսներ ու այլ ազգությունների ներ– կայացուցիչներ։ Նորաստեղծ սովետական պետությունը միաժամանակ ձգտում էր դուրս գալ պատերազմից։ Հռչակելով հաշ– տության դեկրետը, նա կոչ արեց բանակ– ցություններ սկսել հանուն արդարացի ու դեմոկրատ, հաշտության՝ առանց զավ– թումների ու ռազմատուգանքների։ Նման առաջարկներով սովետական պատվիրա–