Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների համագումարի հրավիրումը, ամ– բողջ իշխանությունը անցնում էր Հայաս– տանի Հեղկոմին, որի կազմի մեջ պետք է մտնեին հինգ ներկայացուցիչ կոմունիս– տական կուսակցությունից և երկու ներ– կայացուցիչ ձախ դաշնակցականներից։ Այդ ժամանակ, երբ Հայաստանում հըռ– չակվել էր սովետական հանրապետու– թյուն, 1920-ի դեկտ․ 2-ին տապալված դաշնակցական կառավարության պատվի– րակությունը (նախագահությամբ Ա․ խա– տիսյանի) Թուրքիայի հետ Ալեքսանդրա– պոլում կնքեց անօրինական ու խայտա– ռակ պայմանագիր, որի համաձայն Հա– յաստանը պետք է ընդգրկեր սոսկ Արա– րատյան դաշտավայրը և Սևանի ավազա– նը։ Հայաստանը զինաթաՓվում էր, ետ էր կանչում իր ներկայացուցիչներին եվ– րոպ․ երկրներից և հրաժարվում Սերի պայմանագրից։ Հայաստանի Հեղկոմը, իշխանությունը գրավելուց հետո, չճանա– չեց Ալեքսանդրապոլի ապօրինի պայմա– նագիրը։ Կործանման եզրին հասած երկ– րի փրկությունը սովետական իշխանու– թյան հաստատման մեջ էր։ Նոյեմբ․ 30-ին Հեղկոմը ողջույնի հեռագիր հղեց ՌՍՖՍՀ ժողկոմխորհի նախագահ Վ․ Ի․ Լենինին և դիմեց օգնության խնդրանքով։ Սովետա– կան Ռուսաստանը պատվար կանգնեց բազմաչարչար հայ ժողովրդին։ Հայաս– տանի ապստամբներին օգնեցին 11-րդ կարմիր բանակի զորամասերը։ Դեկտ․ 2-ին Վ․ Ի․ Լենինը ողջունեց սովետական իշխանության հաստատումը Հայաստա– նում։ Հայաստանի Հեղ– կոմի հեռագիրը Վ․ Ի․ Լենինին (1920 թ․ նոյեմբերի 30) Իջևանից մինչև Երևան, չհանդիպելով ոչ մի դիմադրության, Հայհեղկոմը, հայկ․ գունդը, 11-րդ կարմիր բանակի զորամա– սերը դեկտ․ 4-ին մտան Երևան, ուր աշխա– տավոր բնակչությունը նրանց դիմավորեց խանդավառությամբ։ Դեկտ․ 6-ին տեղի ունեցավ քաղաքային միտինգ, որը ող– ջույնի հեռագիր ուղարկեց Վ․ Ի․ Լենինին։ Սովետական իշխանության հաստատու– մը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում, նա փրկվեց ֆիզիկական բնաջնջման վտանգից, ձեռք բերեց սոցիալ․ ազատություն ու ազգ․ վե– րածննդի հնարավորություն, ստեղծեց իր պետականությունը, կանգնեց տնտ․ ու մշակութային զարգացման լայն ուղու վրա։ Սովետական Հայաստանում սոցիա– լիստ․ առաջին միջոցառումները իրակա– նացվում էին բարդ իրադրության մեջ, Վ․ Ի․ Լենինի ողջույնի հեռագիրը Հայաստա– նի Հեղկոմի նախագահ Ս․ Կաս յանին որը պայմանավորված էր երկրում տիրող տնտ․ խիստ ծանր դրությամբ և թշնամի– ների կողմից երկրի զգալի մասի օկու– պացիայով։ Հայկ․ ՍՍՀ Հեղկոմը ձեռնա– մուխ եղավ նոր պետ․ ապարատի ստեղծ– մանն ու ամրապնդմանը, վերացվեցին հին վարչական մարմիններն ու օրենս– դրությունը, ստեղծվեցին ժող․ կոմիսա– րիատներ, բանվորա–գյուղացիական տես– չություն ու ժող․ դատարան, ընդունվեցին դեկրետներ հողի, անտառների, օգտա– կար հանածոների, ջրի, արդ․ ձեռնարկու– թյունՆերի ու բանկերի, կուլտուր–լուսա– վորական հիմնարկների պետականաց– ման մասին, ստեղծվեց ժող․ տնտեսու– թյան խորհուրդ (ժողտնտխորհ), հայերե– Դեկրեա «Հավաք օրինաց»-ի վերացման և ՌՍՖԻ>Հ դեկրետների պարտադրականության մասին (1920 թ․ դեկտեմբերի 21) նը ճանաչվեց պետ․ լեզու, դպրոցն ան– ջատվեց եկեղեցուց, իսկ եկեղեցին՝ պե– տությունից, բացվեց (1921-ի հունվարին) Երևանի համալսարանը, էջմիածնում հիմ– նադրվեց Հայաստանի գիտ․ ինստ–ը ևն։ Կուսակցական, պետ․, տնտ․ ու կուլտու– րական շինարարության համար կադրերի պակասությունը լրացվում էր Սովետական Ռուսաստանից ու այլ հանրապետություն– ներից հայ գործիչներ ու մասնագետներ հրավիրելով։ Հատուկ ուշադրություն դարձվեց երկրի պաշտպանության ամրա– պնդմանը, և անմիջապես դրվեց կարմիր բանակի հիմքը (նրա միջուկը դարձավ հայկ․ ապստամբական գունդը), ապա կազմակերպվեց ռազմ, դպրոց, ներքին հակահեղափոխության և սպեկուլյացիա– յի դեմ պայքարի համար ստեղծվեց ար– տակարգ հանձնաժողով։ Անհրաժեշտ էր Սովետական Հայաստա– նի տարածքը լիովին ազատագրել սովե– տական իշխանության արտաքին ու ներ– քին թշնամիներից։ Ալեքսանդրապոլի գա– վառը շարունակում էր մնալ թուրքերի ձեռքին։ Լոռու մեծ մասը, այսպես կոչված, «չեզոք գոտին» գրավել էին մենշևիկյան Վրաստանի զորքերը, Զանգեզուրում դեռ– ևս իշխում էին դաշնակցականները։ ՀՍՍՀ Հեղկոմը Վրաստանի մենշևիկյան կառա– վարությունից վճռականորեն պահանջեց վրաց․ զորքերը դուրս բերել Լոռու «չե– զոք գոտուց»։ Ստանալով մերժում, Լոռու աշխատավորները կոմունիստների ղեկա– վարությամբ նախապատրաստվեցին զին– ված ապստամբության։ Ղարաքիլիսայում կազմակերպվեց Լոռու ապստամբական շտաբ և ապա ռազմահեղափոխ․ կոմիտե՝ Հովսեփ Լազյանի գլխավորությամբ։ Այդ ամենը կատարվում էր ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի ցուցումներով, Հա– յաստանի ու Վրաստանի կոմունիստական կուսակցությունների ընդհանուր ղեկա– վարությամբ։ 1921-ի վւետր․ 11-ին սկսվեց զինված ապստամբությունը։ Ապստամբնե– րին օգնության եկան Ղարաքիլիսայում գտնվող 11-րդ կարմիր բանակի զորա– մասերը և Փեար․ 14-ին Լոււիև ազաաագը–ր– վեց ու վերամիավորվեց Հայաստանին։ Փետր․ 25-ին սովետական իշխանություն հաստատվեց նաև Վրաստանում։ Բարի– դրացիական հարաբերություններ հաս– տատվեցին Հայկ․ և Վրաց․ ՍՍՀ–ների միջև, բարելավվեց Հայաստանի մատա– կարարման գործը Սովետական Ռուսաս– տանից։ Սովետական Հայաստանը ջաեքեր գոր– ծադրեց վերացնելու նաև Ալեքսանդրապո– լի խայտառակ պայմանագիրը, Հայաստա– նի տարածքի թուրք, օկուպացիան, որն ուղեկցվում էր կոտորածներով, ավերա– ծություններով ու կողոպուտով։ 1920-ի դեկտ․ 10-ին Հայհեղկոմը դիմեց (և ոչ մեկ անգամ) թուրք, կառավարությանը նոր բանակցություններ սկսելու առաջար– կով, սակայն ստացավ մերժում։ Հեղկոմը դիմեց Սովետական Ռուսաստանի կառա– վարությանը, խնդրելով նրա միջամտու– թյունը։ 1920-ի դեկտ․ 13-ին Վ․ Ի․ Լենինը ընդունեց ՀՍՍՀ Հեղկոմի անդամներ Ա․ Մռավյանին ու Ս․ Տեր–Դաբրիելյանին և շեշտեց, որ ձեռք կառնվեն բոլոր միջոց– ները հայ ժողովրդին օգնելու համար։