գործողությունները։ Զանգեզուրը հռչակ– վեց սովետական։ Հայաստանում ավարտվեց քաղաքա– ցիական պատերազմը և ժող․ զանգվածնե– րը ձեռնամուխ եղան խաղաղ շինարարու– թյան։ Մ․ Արզոնմանյան․ ՀՍՍՀ ժողովրդական տնտեսու– թյան վերականգնման ժամանա– կաշրջանում (1921–1925 թթ․) Հակահեդափոխ․ ուժերի ջախջախումից հետո, երբ սովետական իշխանությունն ավելի ամրապնդվեց, Հայաստանի աշխա– տավորները կոմունիստական կուսակցու– թյան ղեկավարությամբ ձեռնամուխ եղան նոր տնտեսական քաղաքականության (նէպի) հիման վրա ժող․ տնտեսության վե– րականգնմանը։ Առաջնահերթ խնդիրնե– րից էր սովետների ընտրությունների կազ– մակերպումը և անցկացումը։ Սովետական իշխանության առաջին տարում Հայաս– տանում պրոլետարիատի դիկտատուրա– յի խնդիրները կենսագործվում էին իշխա– նության նշանակովի մարմինների՝ հեղ– կոմների միջոցով, և միաժամանակ նա– խադրյալներ էին ստեղծվում իշխանու– թյան ընտրովի մարմինների4 սովետների կազմակերպման համար։ Առաջին սովետ– ների ընտրությունները տեղի ունեցան 1921-ի դեկտեմբերին։ Ընտրական կանոնադրության համա– ձայն՝ ընտրությունները բսզմաստիճան էին և բաց քվեարկությամբ։ Ընտրվեց եր– կու քաղաքային սովետ (Երևանում և Ա– լեքսանդրապոլում) և 895 գյուղական սո– վետ։ 1921-ի վերջին–1922-ի սկզբին կայա– ցան գավառամասային (շրջանային) և գա– վառային սովետների համագումարները, որոնք ընտրեցին գործադիր իշխանության իրենց մարմինները՝ գործադիր կոմիտե– ներ։ Առաջին ընտրություններից հետո աստիճանաբար նվազեց գյուղսովետների թիվը, կապված գյուղական բնակավայ– րերի կենտրոնացման ու խոշորացման հետ։ Սովետների ընտրական կամպա– նիան ավարտվեց իշխանության բարձրա– գույն մարմնի՝ բանվորների, գյուղացինե– րի և կարմիրբանակայինների պատգամա– վորների սովետների հանրապետական I համագումարով, որը բացվեց 1922-ի հունվ․ 30-ին։ Համագումարը քննարկեց և ընդու– նեց ՀՍՍՀ սահմանադրությունը՝ հանրա– պետության հիմնական օրենքը, օրենսդը– րորեն ձևակերպեց և ամրապնդեց սովե– տական իշխանության հաղթանակը Հա– յաստանում։ Սահմանադրության հիմքում դրված էին Վ․ Ի․ Լենինի մշակած սկըզ– բունքները, Սովետական Ռուսաստանի 1918-ի սահմանադրության հիմնական դրույթները։ Այն որոշեց ու սահմանեց նաև հանրապետության գերբը և դրոշը, որոնք խորհրդանշում էին հայ ժողովրդի պետ․ սուվերենությունը։ Հետագայում ՀՍՍՀ սահմանադրության մեջ կատար– ված փոփոխությունները պայմանավոր– ված էին սովետական պետականության զարգացումով, հանրապետության սոցիալ– տնտ․ ու հասարակական–քաղ․ կյանքի վերելքով։ Համագումարը քննարկեց նաև Անդր– կովկասի սովետական հանրապետություն– ների ֆեդերատիվ պետականության կազ– մակերպման հարցը։ Սովետների I համագումարը ընտրեց Կենտրոնական գործադիր կոմիտե (Կենտ– գործկոմ), որը իշխանության բարձրա– գույն մարմինն էր սովետների համագու– մարների միջև ընկած ժամանակաշրջա– նում։ Կենտգործկոմի նախագահ ընտըր– վեց Ս․ Համբարձումյանը, հաստատվեց ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհ) կազմը՝ Ա․ Մյասնիկյանի նախագահությամբ։ ժող․ տնտեսության վերականգնման, սոցիալիստ, շինարարության համար Հա– յաստանի աշխատավորների պայքարը ղեկավարում էր Հայաստանի կոմունիս– տական (բոլշևիկների) կուսակցությունը, որը ՌԿ(բ)Կ անբաժան ազգ․ ջոկատներից մեկն էր։ 1922-ի հունվարին, սովետների I համագումարից առաջ, տեղի ունեցավ ՀԿ(բ)Կ I համագումարը, որը որոշեց սո– ցիալիստ․ շինարարության հիմնական խնդիրները, ժող․ տնտեսության վերա– կանգնումը, նէպի կենսագործումը, կոոպե– րացիայի զարգացումը, հողային հարցի լուծումը ևն։ ժող․ տնտեսության վերականգնման և նորաստեղծ սովետական իշխանության ու կոմունիստական կուսակցության առջև ծառացած խնդիրները լուծելու գործում վճռական նշանակություն ունեցավ Անդր– կովկասյան Ֆեդերացիայի և ՍՍՀՄ–ի կազ– մավորումը։ Սովետական հանրապետու– թյունների պետ․ միավորումը բխում էր նրանց ժողովուրդների կենսական շահե– րից և պայմանավորված էր նպատակների ընդհանրությամբ։ Դեռևս 1921-ի ապրիլի 14-ի՝ Կովկասի կոմունիստներին ուղղված նամակով Վ․ Ի․ Լենինը հույս էր հայտնում, որ այդ երկրամասի սովետական հանրապետու– թյունների «սերտ դաշինքը կստեղծի ազ– գային խաղաղության մի այնպիսի օրի– նակ, որը չի տեսնված բուրժուազիայի ժամանակ և անհնարին է բուրժուական հասարակարգում» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 43, էջ 237)։ Միավորման շարժումը ղեկավարեցին Անդրկովկասի կոմունիստական կազմա– կերպությունները։ 1921-ի ապրիլի 16-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց համաձայնագիր Ան– դըրկովկասի երկաթուղիները միավորե– լու մասին, իսկ հունիսի 2-ին՝ արտաքին առևտուրը միավորելու վերաբերյալ հա– մաձայնագիրը, որտեղ ձևակերպված էին երեք հանրապետությունների արտաքին շուկաներում միասնաբար հանդես գալու հիմնական սկզբունքները։ 1921-ի հոկտ․ 13-ին Անդրկովկասի միացյալ պատգամա– վորությունը Թուրքիայի հետ կնքեց Կար– սի պայմանագիրը։ 1921-ի նոյեմբ․ 3-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն որոշում ըն– դունեց Անդրկովկասի սովետական հան– րապետությունների ֆեդերացիայի ստեղծ– ման մասին։ Նոյեմբ․ 29-ին ՌԿ(բ)Կ ԿԿ հաստատեց Վ․ Ի․ Լենինի կազմած նա– խագիծը Անդրկովկասյան ֆեդերացիայի կազմավորման մասին։ Միավորման դեմ ելան Անդրկովկասի բուրժ․ նացիոնա– լիստները և վրաց․ նացիոնալ–ուկլոնիստ– ները։ Երկրամասի աշխատավորները միա– համուռ հավանություն տվեցին ֆեդերա– ցիայի գաղափարին։ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյին 1922-ի փետրվարին փոխարի– նեց ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմը, որը դարձավ երեք հանրապետությունների կոմունիս– տական կուսակցությունների կուսակցա– կան–քաղ․ ղեկավարը։ 1922-ի մարտի 12-ին Թիֆլիսում կայացած Հայաստանի, Վրաս– տանի, Ադրբեջանի Կենտգործկոմների ներկայացուցիչների լիազոր կոնֆերան– սը հաստատեց Անդրկովկասի Սովետա– կան Սոցիալիստական Հանրապետություն– ների Ֆեդերատիվ Միության (ԱՍՍՀՖՄ) դաշնակցային պայմանագիրը և Անդր– կովկասի բարձրագույն տնտ․ խորհրդի կանոնադրությունը։ Անդրկովկասի սո– վետական հանրապետությունների միջև հաստատվեց ռազմաքաղ․, տնտ․ սերտ դաշինք։ Անդրկովկասի սովետների I հա– մագումարը (կայացավ Բաքվում, 1922-ի դեկտ․ 10–13) ԱՍՍՀՖՄ վերափոխեց Ան– դըրկովկասյան Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱՍՖՍՀ), ընդունեց ԱՍՖՍՀ սահմա– նադրությունը, ընտրեց Անդրկովկասյան Կենտգործկոմ, որը պետք է ղեկավարեր ֆեդերացիայի աշխատանքները Անդր– կովկասյան սովետների համագումարնե– րի միջև ընկած ժամանակամիջոցում։ Կազ– մեց կառավարություն՝ ժողկոմխորհ (նա– խագահ՝ Մ․ Օրախելաշվիլի, տեղակալներ՝ Ա․ Մյասնիկյան, Հ․ Հուսեյնով)։ Այն խըն– դիրները, որոնք հավասար չափով շո– շափում էին երեք հանրապետությունների շահերը, նրանց միացնում մի տնտ․, քաղ․ միավորման մեջ, հանձնվեցին ֆեդերա– տիվ կառավարությանը։ ԱՍՖՍՀ–ի մեջ մտնելով հանդերձ Ադրբեջանը, Վրաստա– նը և Հայաստանը մնում էին ինքնուրույն հանրապետություններ՝ իրենց կոմունիս– տական կուսակցություններով և կառավա– րություններով։ Նրանց իրավասությանը ենթակա էին տնտեսության, մշակույթի, առողջապահության, լուսավորության, արդարադատության և այլ հարցեր։ Սահ– մանվեց–Հայաստանի, Վրաստանի, Ադըր– բեջանի և ԱՍՖՍՀ, ինչպես նաև ՍՍՀՄ ընդհանուր քաղաքացիություն։ ԱՍՖՍՀ ուներ իր գերբը և դրոշը, կենտրոնը Թիֆ– լիսն էր։ Անդրկովկասի սովետների 1 համագումարը միաժամանակ որոշում ըն– դունեց ՍՍՀՄ կազմի մեջ մտնելու մասին։
ԱՍՖՍՀ–ի հիմնական խնդիրն էր երկրա– U․ Լունաչարսկին ՀԿԿ ղեկավարների հետ Շիրակի ջրանցքի շինարարների մոտ, 1924-ի օգոստոս