Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան կառավարության որոշմամբ մտցվեց 2–րդ հնգամյակի առաջին տարվա ՍՍՀՄ–ի հարվածային կառույցների շարքը։ էլեկ– տրաէներգիայի այլ աղբյուրների բացա– կայության պայմաններում մշակվել էր Սեան–Հրազդան կասկադի պլանը» որը, սակայն, հաշվի չէր առել այն բոլոր բա– ցասական հետևանքները, որոնք կարող էին առաջանալ և առաջացան Սեանա լճի մակարդակի իջեցումով։ Երկրի քիմ․ արդյունաբերության խոշոր ձեռնարկու– թյուն էր դառնալու Երեանի արհեստա– կան կաուչուկի գործարանը, որի կառու– ցումն սկսվեց ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քաղ– բյուրոյի որոշմամբ, 1933-ին։ Քիմ․ արդ– յունաբերության զարգացումը, սակայն, տեղի էր ունենում այնպիսի տեխնոլոգիա– յի հիման վրա, որը չէր ապահովում օդի ու շրջակա միջավայրի մաքրության պահ– պանումը։ Դա հանգեցրեց Երեան, Կի– րովական և Ալավերդի քաղաքների բը– նական միջավայրի աղտոտմանը, որի դեմ, սակայն, ժամանակին պայքար չկազմա– կերպվեց։ Մեծ դժվարություններ հաղթահարվե– ցին պղնձարդյունաբերության մեջ։ Ալա– վերդու և Ղափանի հանքահորերում կա– տարվեցին տեխ․ վերակառուցման աշ– խատանքներ, հայտնաբերվեցին նոյ․ հան– քավայրեր, կառուցվեցին գործարաններ։ Հնգամյակի ընթացքում պղնձի ձուլումը ավելի քան կրկնապատկվեց։ Այն առաջ անցավ նախասովետական ժամանակա– շրջանի մակարդակից։ 2-րդ հնգամյակի կարևոր խնդիրներից էր գյուղատնտեսության վերելքի կազմա– կերպումը․ այդ ժամանակաշրջանը հան– րապետության գյուղի համար դարձավ կոլտնտեսությունների ամրապնդման և համատարած կոլեկտիվացման ժամանա– կաշրջան։ Կոլտնտեսությունները ամրապնդելու գործում կարևոր դեր խաղացին քաղբա– ժինները, որոնք ստեղծվեցին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի և ԿՎՀ–ի 1933-ի հունվարյան միացյալ պլենումի որոշմամբ՝ ՄՏԿ–նե– րին և սովխոզներին կից։ Քաղբաժիննե– րի գործունեության շնորհիվ ուժեղացավ կուսակցական–քաղ․ աշխատանքը գյու– ղում, ամրապնդվեց աշխատանքային կար– գապահությունը, բարձրացավ բրիգադի դերը որպես կոլտնտեսային արտադրու– թյան կազմակերպման հիմնական օղա– կի, անցկացվեց կոլտնտեսությունների զտումը կուլակային ու ենթակուլակային տարրերից, ծավալվեց քաղ․–բացատրա– կան աշխատանքը մենատնտես գյուղա– ցիների շրջանում՝ նրանց կոլտնտեսու– թյունների մեջ ներգրավելու նպատակով։ 1934-ի վերջին ՄՏԿ–ների քաղբաժինները, որոնք արդեն կատարել էին իրենց հիմ– նական խնդիրը, վերացվեցին և ձուլվե– ցին կուսշրջկոմների հետ։ Իսկ սովետա– կան տնտեսությունների քաղբաժինները շարունակեցին իրենց գործունեությունը։ 1935-ի փետրվարին տեղի ունեցավ հար– վածային կոլտնտեսականների համամիու– թենական II համագումարը, որն ընդու– նեց գյուղատնտ․ արտելի օրինակելի կա– նոնադրությունը՝ կոլտնտեսային կյանքի բարձրագույն և հիմնական օրենքը։ Այդ ամենը մենատնտես գյուղացիների շրջանում առաջացրեց կոլտնտեսություն– ներն ընդունվելու նոր վերելք։ 1935-ի վերջին հանրապետության գյուղացիու– թյան հիմնական զանգվածներն արդեն ընդգրկված էին կոլտնտեսություններում։ Նույն թվականի հոկտ․ 1-ին կոլտնտեսու– թյունների մեջ էին ընդգրկված 141 հզ․ գյուղացիական տնտեսություններ կամ գյուղի բոլոր տնտեսությունների 76,5%։ 2-րդ հնգամյա պլանի կենսագործումը տեղի էր ունենում քաղաքի և գյուղի աշ– խատավորների արտադրական խանդա– վառության պայմաններում։ Լայն ծավալ ընդունեց սոցիալիստ, մրցությունը, որում 1934-ին ընդգրկված էր հանրապետության բանվորների 33%–ը։ Սոցմրցության նոր, բարձրագույն էտապ էր ստախանովյան շարժումը, որը սկիզբ առավ 1935-ին և լայն արձագանք գտավ նաև Հայաստանում։ Հանրապետությունում նրա տարածողնե– րը դարձան Ղափանի և Ալավերդու պղըն– ձագործները, որոնց 40%–ը 1935-ի վեր– ջին աշխատում էր ստախանովաբար։ Քա– նաքեռհէկի 3000 շինարար բանվորներից 800-ը 1936-ի հունվարին ստախանովա– կաններ էին։ Սարդարապատի (Հոկտեմ– բերյանի) բամբակազտիչ գործարանը հա– մամիութենական մրցության մեջ շահեց առաջին մրցանակ։ Համամիութենական մրցությունում առաջին տեղ նվաճեց նաև Լենինականի երկաթուղային դեպոն։ Հըն– գամյակի սկզբում գյուղում լայն տարա– ծում գտավ առաջավոր բրիգադների և բրիգադավարների շարժումը։ Լենինա– կանի ՄՏԿ–ի կոմբայնավարների նախա– ձեռնությամբ տարածվեց «Լայն ճանա– պարհ կոմբայնին* սոցմրցության ձևը։ Անդրկովկասյան Ֆեդերացիայի երեք հանրապետությունների կոլտնտեսական– ները մրցում էին Հս․ Կովկասի, Հայաս– տանի կոլտնտեսականները՝ Հս․ Օսեթիա– յի կոլտնտեսականների հետ։ Միմյանց հետ մրցության մեջ էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարևան շըր– ջանները։ Սոցմրցության ծավալմանը նոր խթան էին կուսակցության և կառավարու– թյան ղեկավարների հետ առաջավոր կոլ– տնտեսականների ունեցած համամիութե– նական խորհրդակցությունները (1935-ի վերջ–1936-ի սկիզբ)։ Դրանց մասնակ– ցեցին նաև հանրապետության գյուղի պատվիրակությունները։ Կուսակցությունը և կառավարությունը բարձր գնահատեցին սոցիալիստ, շինա– րարության առաջավորների, քաղաքի ու գյուղի անվանի մարդկանց վաստակը։ Զորահէկի շինարարության ղեկավար, ին– ժեներ Հովսեվւ Տեր–Աստվածատրյանը հանրապետությունում առաջինն արժա– նացավ բարձրագույն պարգևի՝ Լենինի շքանշանի։ Լենինի շքանշանով պարգե– վատրվեցին գյուղատնտեսության առա– ջավորներ Զաբել Բուդաղյանը, Սերոբ Միրզոյանը, Գրիգոր խաչատրյանը։ ՀՍՍՀ աշխատանքի հերոսի կոչում շնորհվեց կաուչուկշինի վարպետ Ալեքսան Սարգըս– յանին, Ալավերդու պղնձաձուլական գոր– ծարանի վարպետ Իսահակ Պապա յանին, Ղափանի հանքափոր Մինաս Պապյանին, Աշտարակի Շահումյանի անվ․ կոլտնտե– սության նախագահ քսանհինգհազարա– կան Սերգեյ Վարդանյանին, Լենինակա– նի ՄՏԿ–ի կոմբայնավար Գուրգեն Մար– ջանյանին (վերջինս պարգևատրվեց նաև Աշխատանքային կարմիր դրոշի շքանշա– նով) և ուրիշների։ Հնգամյա պլանի կատարման և, ընդ– հանրապես, սոցիալիզմի կառուցման կա– րևոր պայմաններից մեկը կադրերի հարցի լուծումն էր։ Կոմունիստական կուսակցու– թյունը և սովետական իշխանությունը մեծ աշխատանք կատարեցին հին կադրերին սոցիալիստ, շինարարության մեջ ներգրա– վելու և բանվորներից ու աշխատավոր գյուղացիներից նոր կադրեր պատրաստե– լու համար։ Կազմակերպվեց բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուս․ հաս– տատությունների լայն ցանց, մասսայա– կան կադրերի պատրաստումը ծավալվեց ուսումնարաններում և արտադրության մեջ։ Բացվեցին կուսակցական և սովետա– կան աշխատողներ պատրաստող դըպ– րոցներ։ 2-րդ հնգամյակի վերջին Հայաստանում գործում էին 8 բուհ, 62 տեխնիկում և այլ միջնակարգ մասնագիտական ուս․ հաս– տատություն, բազմաթիվ ֆաբրիկա–գոր– ծարանային ուսումնարաններ։ 1-ին և 2-րդ հնգամյակների ընթացքում բուհերը տվեցին 4,7 հզ․, տեխնիկումները՝ 9 հզ․ շրջանավարտ։ Հազարավոր բանվորներ և կոլտնտեսականներ իրենց որակավո– րումը բարձրացրին տեխմինիմումի դաս– ընթացներում, կոլտնտեսային շրջանա– յին դպրոցներում ևն ձևերով։ Գյուղական մեխանիզատորների կադրերի պատրաս– տումը տեղի էր ունենում նաև ՄՏԿ–նե– րում։ Հանրապետության ժող․ տնտեսու– թյան համար կադրեր էին պատրաստում նաև երկրի խոշոր քաղաքների ուս․ հաս– տատությունները։ ժող․ տնտեսության կադրերի պատրաստումը դարձավ կուլ– տուրական հեղափոխության կարևոր բնա– գավառը։ Մեծացավ կանանց թիվը սոցիալիստ, շինարարության բոլոր բնագավառներում։ Մոցիալիստ․ վերակառուցման ավարտի վիթխարի պլանի իրականացման համար աշխատավորների ուժերի մոբիլիզացման, նրանց արտադրական ակտիվության ոգե– շնչողը և կազմակերպիչը կոմունիստական կուսակցությունն էր։ Սոցիալիզմի կառուց– ման խնդիրներին համապատասխան մե– ծացավ կուսակցության ղեկավար դերը։ Վերակառուցվեց կուսակցական և հասա– րակական կազմակերպությունների գոր– ծունեությունը, ակտիվացավ հասարակա– կան–քաղ․ կյանքը։ Պետ․ մարմինների գործունեությունը կաւոարելագործելու, հասարակական կազմակերպությունների աշխատանքնե– րը նոր խնդիրներին համապատասխան վերակառուցելու համար իրագործվեցին մի շարք միջոցառումներ։ ՀամԿ(բ)Կ XVII համագումարի որոշումների համաձայն տնտ․ մարմինները վերակառուցվեցին արտադրական–տերիտորիալ սկզբունքով։ Ընդլայնվեցին հանրապետական մարմին– ների իրավունքներն ու պարտականու– թյունները։ Դեռևս 1932-ին լուծարքվել էր ՀՍՍՀ ժողտնտխորհը, և կազմակերպվել էին ծանր արդյունաբերության, թեթև արդյու–