լճի պահպանումը (սակայն ջրատարի կառուցման ժամանակ թույլ տված հաշ– վեսխալների պատճառով 1986-ին կառա– վարությունը դադարեցրել է ջրատարի շահագործումը և սկսել նորոգման աշխա– տանքներ որոշ հատվածներում)։ 1980-ից իրագործվել են մի շարք միջոցառումներ ես, սակայն ՀԿԿ XXVIII համագումարը նշեց, որ հանրապետության էկոլոգիական վիճակը բարելավելու ուղղությամբ պետք է տարվեն հետևողական աշխատանքներ։ Հայաստանի գյուղատնտեսության զարգացումը 1960–80-ական թթ․ ընթացել է կուսակցության մշակած երկրի գյուղա– տնտեսության վերելքի երկարաժամկետ ծրագրի իրականացման ուղիով։ Ծրագիրը նախատեսում է գյուղատնտեսության մեջ զգալիորեն ավելացնել կապիտալ ներ– դրումները, բարձրացնել գյուղի աշխա– տավորների նյութական շահագրգռվածու– թյունը, գյուղատնտեսությունը փոխադրել ժամանակակից ինդուստրիալ հիմքի վրա։ Հայաստանում գյուղատնտեսության վե– րելքի հիմնական ուղին արտադրության ինտենսիֆիկացումն է, քանի որ Հայաս– տանում էքստենսիվ զարգացման հնարա– վորությունները գործնականում սպառ– ված են։ Ինտենսիֆիկացիայի կարևորա– գույն լծակներից է ոռոգովի հողատարա– ծությունների ընդլայնումը, ոռոգման ցան– ցի զարգացումը։ 1960–80-ական թթ․ գոր– ծարկվեցին Ապարանի, Ազատանի, Վար– դաքարի, Մանթաշի, Ախուրյանի, Կեչու– տի, Սևաբերդի և այլ ջրամբարներ, կա– ռուցվեցին Արգնի–Շամիրամ, Նոյեմ– բերյանի, Թալիշի, Քասաղի և այլ ջրանցք– ները։ Դյուղատնտ․ արտադրության վերելքի և առաջընթացի ապահովման կարևոր պայ– ման է նրա նյութական բազայի ամրա– պնդումը, հատկապես գյուղատնտեսու– թյան մեքենայական հզորության ավելա– ցումը։ 1960–80-ական թթ․ գյուղատնտե– սության տրակտորային պարկը ավելա– ցել է 3,2 անգամ, կոմբայններինը՝ 1,2 անգամ, բեռնատար մեքենաներինը՝ ավե– լի քան 3 անգամ։ Որոշակի աշխատանք է կատարվում գյուղատնտեսության քի– միացման ուղղությամբ։ Գյուղատնտ․ ար– տադրության խոշորացման, մասնագի– տացման և համակենտրոնացման կուրսը առաջ բերեց արտադրության կազմակերպ– ման նոր ձևեր՝ միջտնտեսային միավո– րումներ և ագրոարդ․ համալիրներ, որոնք երևան եկան 1960-ական թթ․ վերջին – 70-ական թթ․ սկզբին։ 1970-ին ՀՍՍՀ–ում կար 7, 1985-ին՝ 72 միջտնտեսային ձեռ– նարկություն։ Ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ ՀՍՍՀ–ում ագրոարդ․ համալի– րը 1980-ին թևակոխեց իր զարգացման նոր շրջանը։ 1970–85-ին զգալիորեն աճեց Այգի՝ յուրսցված աղուտում (Բաղրամյանի շրջանի Օրջոնիկիձեի անվ․ սովետական տնտեսությունում) գյուղատնտեսության ապրանքային ար– տադրությունը (հացահատիկային կուլ– տուրաներինը՝ 1,5 անգամ, կարտոֆիլի– &D՝ գրեթե–2, բանջարեղենինը՝ ավելի քան 2, մսինը՝ 2,6, կաթ և կւսթնամթերքինը՝ 1,7 անգամ)։ Սակայն գյուղատնտ․ ապ– րանքների արտադրությունը դեռևս ետ է մնում բնակչության և վերամշակող արդ– յունաբերության պահանջարկից։ 1960–80-ական թթ․ ՀՍՍՀ սոցիալ․ կա– ռուցվածքում կատարվող փոփոխություն– ները բնորոշ են ամբողջ սովետական հասարակությանը։ Նշված ժամանակա– շրջանում ավելացել է հասարակության արտադրող, հիմնական ուժի4 բանվոր դասակարգի քանակը և տեսակարար կշիռը։ 1965-ին հանրապետության բան– վորների միջին տարեկան թվաքանակը 455 հզ․ էր, 1985-ին՝ 950 հզ․։ Բանվոր դա– սակարգի քանակի աճի տեմպերով ՀՍՍՀ գրավում է Միության մեջ առաջին տեղե– րից մեկը։ Վերջին տասնամյակներում բավականին մեծացել է բանվոր դասակար– գի ագրարային ջոկատը։ Զգալիորեն բարձրացել է բանվորների կրթական մա– կարդակը (եթե 1959-ին 1000 բանվորից բարձրագույն և միջնակարգ կրթություն ուներ 492-ը, ապա 1979-ին՝ 831-ը)։ Կոլտնտեսային գյուղացիության համար բնորոշ էր ինչպես նրա բացարձակ քանա– կի, այնպես էլ գյուղատնտեսության մեջ զբաղված բնակչության կազմի տեսակա– րար կշռի նվազումը․ 1965-ին գյաղատըն– տեսության մեջ զբաղված կոլտնտեսա– կանների միջին տարեկան քանակը 121 հզ, էր, 1985-ին՝ 75,9 հզ․։ 1986-ին հանրա– պետության կոլտնտեսային գյուղացիու– թյունը կազմում է զբաղված բնակչության տեսակարար կշռի շուրջ 7,4% (պատճառ– ներն են՝ կոլտնտեսականների քանակի նվազումը, միգրացիոն պրոցեսները, նաև կոլտնտեսականների մի մասի անցումը գյուղական վայրերում ստեղծված ձեռ– նարկություններ)։ 1986-ին ՀՍՍՀ քաղա– քային բնակչությունը կազմում էր 67,9%, գյուղականը՝ 32,1%։ Վերջին տասնամ– յակներում բարձրացել է գյուղի բնակչու– թյան կրթական մակարդակը։ Հայաստանի մտավորականության զար– գացումը բնութագրվում է նրա թվաքանա– կի և տեսակարար կշռի հետագա աճով։ 1965-ին ժող․ տնտեսության մեջ մտավո– րականությունն ու ծառայողները կազմում էին 175,8 հզ․ մարդ, 1985-ին՝ 402,9 հզ․։ Մտավորականության թվի աճը պայմա– նավորված է գիտատեխ․ հեղափոխության ծավալմամբ, բարձրորակ մասնագետնե– րի աճող պահանջարկով։ ՀՍՍՀ–ի համար հատկանշական է գիտ․ և տեխ․ մտավո– րականության թվաքանակի արագ աճը․ 1965™ին հանրապետությունում կար 7,8 հզ․ գիտաշխատող, 1985-ին՝ 21,4 հզ․։ 1960–70-ական թթ․ մեր երկիրը նշա– նակալի հաջողությունների հասավ սո– ցիալ–տնտ․ զարգացման բնագավառում, որն արտահայտվեց նրա նյութական հնա– րավորությունների ընդլայնմամբ, տնտ․ հզորության ամրապնդմամբ, ռազմա– ստրատեգիական պարիտետի (հավասա– րություն) հաստատմամբ։ Հնարավոր դար– ձավ առավել ուշադրություն դարձնել սո– ցիալ․ խնդիրների լուծմանը, ժողովրդի բարեկեցության բարձրացմանը։ Մշակվեց Պարենային ծրագիր, որի նպատակն է բնակչությանն ապահովել անհրաժեշտ բոլոր գյուղատնտ․ մթերքներով, իսկ վե– րամշակող արդյունաբերությունը՝ պա– հանջվող հումքով։ Այս խնդիրների իրա– գործումը պահանջում էր ժող․ տնտեսու– թյան կառավարման վերակառուցում։ Սա– կայն ժողտնտեսության կառավարման կատարելագործման ուղիների որոնումը եղավ անհետևողական, կրելով անցողիկ կամպանիաների բնույթ։ 1970-ական թթ․ 2-րդ կեսին և 1980-ական թթ․ սկզբին ժող․ տնտեսության որոշ ճյուղերում դանդա– ղեցին տնտ․ առաջընթացի տեմպերը, նկատելի դարձան լճացման երևույթները։ Այդ ամենը նշանակալի չափով հետևանք էր կուսակցական և պետ․ մարմինների գործունեության մեջ եղած լուրջ թերու– թյունների։ Կուսակցության մեջ հասունա– նում էր սովետական հասարակության առաջընթացն արգելակող պատճառները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ և վճռական միջոցներ ձեռնարկելու գաղա– փարը։ ՍՄԿԿ ԿԿ 1982-ի նոյեմբերյան պլենումից հետո երկրում ձեռնարկվեցին քայլեր պետ․ կարգապահությունը, կազ– մակերպվածությունը, կարգ ու կանոնն ամրապնդելու ուղղությամբ։ 1985-ի մարտին կայացած ՍՄԿԿ ԿԿ արտահերթ պլենումը ՍՄԿԿ ԿԿ Դլխ․ քարտուղար ընտրեց Մ․ Ս․ Դորբաչովին։ ՍՄԿԿ ԿԿ 1985-ի ապրիլյան պլենումը երկրում ստեղծված իրադրության և հա– սարակության զարգացման հնարավորու– թյունների ու հեռանկարների խորը վեր– լուծության հիման վրա առաջ քաշեց երկ– րի սոցիալ–տնտ․ զարգացման առաջըն– թացի արագացման ստրատեգիան (որն էր՝ շեշտակի բեկում, հասարակության բոլոր ոլորտների վերակառուցում, նո– րացում)։ Այս կուրսը բազմակողմանի մշակման և զարգացման ենթարկվեց ՍՄԿԿ XXVII համագումարի (1986) որոշումնե– րում, նրա ընդունած նոր խմբագրության ՍՄԿԿ ծրագրում։ Համագումարը նշեց, որ արագացումը և վերակառուցումը մեր բո– 1որ պրոբլեմների բանալին է, այն նախա– տեսում է մեր հասարակության բոլոր ոլորտների վերափոխություն։ Երկրում ծավալվեց մեծ աշխատանք նախագծած խնդիրների լուծման համար։ Մշակվեցին և սկսեցին իրականանալ մեքենաշինա– կան արդյունաբերության տեխ․ վերելքի ծրագրեր, սև մետալուրգիայի վերակառու– ցում, պլանավորման գործերի կատարե– լագործում, սկզբունքորեն նոր տեխնո– լոգիաների մշակում և ներդրում։ ժող․ տնտեսության կառավարման կատարե– լագործումն արտահայտվեց մի շարք ազ– գակից բնագավառների կառավարման անցնելով սկզբունքորեն նոր մեթոդին (մեքենաշինության, շինարարության մար– զերի միասնական ղեկավարում, ագրո– արդ․ համալիր)։ 1987-ից իրականանում է արտադրանքի պետ․ ընդունումը, որը մեծացնում է արդ․ ձեռնարկությունների պատասխանատւիսթյունը թողարկվող ար– տադրանքի որակի համար։ Մշակվել եկ միջոցառումներ բնակչության անհատա– կան աշխատանք՜ային գործունեության շրջանակների ընդլայնման համար։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/181
Արտաքին տեսք