Մարաջևի գինու–կոնյակի գործարանների, տպարանների բանվորները։ Հաջողու– թյան հասան Սարաջեի գործարանի բան– վորները։ Գործարանատերը հարկադըր– ված եղավ կատարել աշխատաժամերը կրճատելու, աշխատավարձը բարձրացնե– լու, տարեկան երկշաբաթյա արձակուրդ տալու և բանվորներին միայն միջնորդ դատարանի միջոցով աշխատանքից ազա– տելու մասին պահանջները։ Բոլշևիկների կազմակերպչական քրտնաջան աշխա– տանքը լավ արդյունքների հանգեցրեց նաե Ղափանում, որտեղ 1907-ի մարտին մեծ գործադուլ սկսվեց։ Գործադուլային կոմիտեն բազմաթիվ կետերից բաղկա– ցած պահանջներ ներկայացրեց։ Ձեռնար– կատերերը փորձեցին ճնշել գործադուլը, ոստիկանները բանտարկեցին գործադու– լի կազմակերպիչներից մի քանիսին։ Բայց բանվորները չդադարեցրին իրենց պայ– քարը, ձեռնարկատերերը ստիպված եղան կատարել բանվորների պահանջների մի մասը։ Բանվորներին օգնության հասան մերձակա գյուղերի գյուղացիները։ Ռուս, առաջին հեղափոխության տարի– ներին Հայաստանում բոլշևիկյան կազմա– կերպությունները համալրեցին իրենց շարքերը, ամրապնդվեցին։ Չնայած հե– ղափոխության պարտությանը, բոլշևիկ– ները, աշխատավորները ձեռք բերեցին ինքնակալության դեմ պայքարի հարուստ փորձ և պարտությունից դասեր քաղեցին հետագայում հաղթական պայքար մղելու համար։ Երկրորդ Պետ․ դուման ցարի կող– մից ցրելու և նրա ս–դ–ական ֆրակցիայի անդամների ձերբակալման ու աքսորի դեպքերով սկսված ռեակցիայի տարինե– րը (1907–1910) մեծ հարված են հասց– նում Հայաստանի բոլշևիկյան կազմա– կերպություններին։ Ինչպես ամենուրեք, Հայաստանում ևս ուժեղանում է ոստիկա– նական հսկողությունը։ Հաստատվում է ռազմ, դրություն։ Կովկասի փոխարքայի հատուկ հրամանով արգելվում են ցույ– ցերն ու միտինգները, աշխատավորների ժողովները։ Ուժեղանում է ազգ․ ճնշումը։ Խիստ ծանրանում է առանց այն էլ փոք– րաթիվ, հիմնականում եկեղեցու ուժերով պահպանվող հայկ․ դպրոցների վիճակը։ Բազմաթիվ բոլշևիկներ, գործադուլնե– րին, ցույցերին ու միտինգներին ակտիվո– րեն մասնակցած բանվորներ, առաջադեմ մտավորականներ ձերբակալվում են, ար– տաքսվում։ Պաշտոն, տվյալներով միայն Երևանի նահանգում ձերբակալվել է4 1908-ին՝ 5851, 1909-ին՝ 6400, 1910-ին՝ 6909 մարդ։ Ձերբակալությունները շարու– նակվել են նաև հետագայում։ 1911-ին Երևանի նահանգում ձերբակալվածների թիվը հասնում է մոտ 8000-ի։ Փոխարքան միջոցներ է ձեռնարկում Երևանի, Ալեք– սանդրապոլի, Կւսրսի ու Շուշիի բանտե– րը ընդարձակելու համար։ Հանքերում, գործարաններում ու երկաթուղում վարչ․ մարմիններն ու տերերը հրաժարվում են հեղափոխության ժամանակ արված զի– ջումներից, նորից երկարացվում է աշխա– տանքային օրը, կրճատվում աշխատա– վարձը, է՝լ ավելի են վատթարանում բան– վորների աշխատանքային պայմանները։ Ծանրանում է հողազուրկ, կալվածատի– րական ու այլ հոդերի վրա աշխատող հայ Մ․ Աբեղյան․ «Գործադուլ ՂաՓանում* գյուղացու վիճակը։ Այս ամենն իր բացա– սական ազդեցությունը ունեցավ նաև կու– սակցության ներքին կյանքի վրա։ Կու– սանդամներից ոմանք, ովքեր կուսակցու– թյան շարքերն էին անցել հեղափոխու– թյան վերելքի օրերին (պրոլետարիատի հաղթանակներով ոգևորված), ապրեցին անկումային տրամադրություն, հեռացան կուսակցությունից։ Մենշևիկները առա– ջարկեցին լիկվիդացնել (լիկվիդատորներ) կուսակցության անլեգալ գործունեությու– նը, որը ըստ էության հավասար էր կու– սակցությունը վերացնելուն, իսկ բոլշե– վիկների շարքերում գտնված անկայուն տարրերը խնդիր դրեցին ետ կանչել (օտ– զովիստներ) պետ․ դումայի ս–դ․ դեպու– տատներին և դադարեցնել կուսակցու– թյան լեգալ գործունեությունը։ Կայուն և հետևողական բոլշևիկները Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ պայքար ծավալեցին լիկվիդատորների և օտզո– վիստների դեմ, զուգակցելով լեգալ ու անլեգալ աշխատանքը, մասսաներին նա– խապատրաստեցին նոր հեղափոխ․ պայ– քարի։ ՌՍԴԲԿ Երևանի կազմակերպու– թյունը, 1907-ի հոկտեմբերին քննարկելով
ՌՍԴԲԿ V համագումարի իր պատգամա– վոր Գ․ Սոկոլովսկու՝ համագումարի աշ– խատանքի մասին զեկուցումը, հավանու– թյուն տվեց համագումարի որոշումներին և մշակեց աշխատանքի պլան։ Բոլշևիկ– ները հեղափոխ․ աշխատանք են տանում Շուստովի և Սարաջևի գինու–կոնյակի գործարաններում, Տեր–Ավետիքովի մեխ․ արհեստանոցում, արական գիմնազիայի, ուսուցչական սեմինարիայի բարձր դա– սարանների սովորողների շրջանում։ Չի խզվում քաղաքի ս–դ․ կազմակերպության կապը Երևան և Ուլուխանլու (այժմ՝ Մա– սիս) կայարանների բանվորների հետ, որոնց մեջ նույնպես եռանդով գործում էին մի շարք բոլշևիկներ։ Բոլշևիկների ջանքերով պահպանվում են այգեգործ բանվորների,բաղնիքների աշխատողների, տնային ծառայողների արհմիությունները, ստեղծվում է շինարար բանվորների միու– թյունը։ 1909-ին ոստիկանական ուժեղա– ցող հսկողության և հալածանքների պայ– մաններում ՌՍԴԲԿ Երևանի կոմիտեն լուծարքի է ենթարկվում։ Չնայած դրան, բոլշևիկները չեն դադարեցնում իրենց գործունեությունը։ Հեղափոխ․ գործու– նեությունը շարունակում են նաև Բորչա– լուի կազմակերպությունը, Ալեքսանդրա– պոլի, Նոր Բայագետի (Կամո), Կարսի, Սարիղամիշի, Ղափանի, Զանգեգուրի մի շարք գյուղերի բոլշևիկները։ Բոլշևիկյան խմբակներ են ստեղծվում Ալավերդիում, Սանահին և Ախթալա կայարաններում, Հաղպատ, Զալալօղլի, Մղարթ գյուղե– րում։ Լոռիում ակտիվորեն գործող բոլշե– վիկներից էին Մ․ էվոյանը, Մ․ Թանդիաս– նը, Մ․ Ալիխանյանը, Շ․ Բեժանյանը, Մ․ Շամբարյանը և ուրիշներ։ Նրանց գոր– ծունեության աշխուժացմանը նպաստում են ՌՍԴԲԿ Բորչալուի կազմակերպության 1907-ի, աշնանը տեղի ունեցած կոնֆե– րանսի, 1908-ի ապրիլյան խորհրդակցու– թյան՝ մենշևիկների ու բուրժ․ նացիոնա– լիստների դեմ պայքարն ուժեղացնելու, գավառում բոլշևիկյան ուժերը պահպա– նելու և ծավալելու մասին որոշումները։ Լոռվա և Հայաստանի այլ վայրերի բոլ– շևիկների հետ ռեակցիայի տարիներին կապ էին պահպանում Ս․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ս․ Կասյանը, Հ․ Հա– կոբյանը, Դ․ Շահվերդյանը և այլ ճանաչ– ված լենինյաններ։ Ղափանի հանքերում, Զանգեգուրի գավառի գյուղերում բոլշե– վիկները տարածում էին հեղափոխ․ գրա– կանություն, անց էին կացնում առաջադեմ բանվորների, գյուղացիների խորհրդակ– ցություններ, ժողովներ։ Ալեքսանդրապո– լում ընդհատակյա բոլշևիկյան խմբակում ղեկավար դեր էին խաղում Ա․ Շահինյա– նը, Վ․ Խաչատրյանը, Ա․ Վարդանյանը, Նոր Բայազետում՝ Հ․ Սարուխանյանը, Բ․ Բատիկյանը, Վ․ Պողոսյանը։ Մարքսիս– տական խմբակ է ձևավորվում էջմիածնի ճեմարանի սովորողներից (Ե․ Բակունց, Ե․ Գարագաշյան և ուրիշներ), որը պրո– պագանդիստ․ աշխատանք է տանում սո– վորողների մեջ, մասնակցում քաղաքի հասարակական կյանքին։ Դժվարին պայ– մաններում տեղի էին ունենում բանվոր– ների ու հողի աշխատավորների բողոքի ելույթներ։ Նշանակալից էին 1907-ի ամ– ռանը՝ Երևանի տպարանների բանվոր– ների, Կարսի ամրոցի աշխատողների 1908-ի ապրիլի և հունիսի գործադուլնե– րը, Ալեքսանդրապոլի 1908-ի կարի ար– հեստանոցի և տպարանների բանվորների գործադուլը, 1909-ի Ղափանի բանվ․ մա– յովկան, Ղափանի բոլշևիկների ղեկավա– րությամբ 1908-ի ամռան Զանգեգուրի գյուղացիության զինված ելույթը։ Ռեակ– ցիայի տարիներին ինքնակալության դեմ բողոքի ելույթներ են ունեցել նաև Երևա– նի, էջմիածնի, Նոր Բայագետի և այլ գավառների գյուղացիները, Կարսի, Երե– վանի կայազորների զինվորները, Երևանի արական գիմնազիայի և թեմական դպրո– ցի բարձր դասարանների աշակերտները։ Ռեակցիայի տարիներին բոլշևիկների գործունեության մեջ նշանակալի էր մա– խիզմի, նեոկանտականության, բուրժ․ անկումային գաղափարախոսության, նա– ցիոնալիզմի, մարքսիզմի տեսության ամեն տեսակի խեղաթյուրումների դեմ գաղափարական պայքարի սրումը։ Բոլ– շևիկները հանդես եկան փիլիսոփայու– թյան կուսակցականության մասին լենին– յան ուսմունքի պաշտպանությամբ, որը զարգացվում էր Վ․ Ի․ Լենինի «Մատերիա– լիզմ և էմպիրիոկրիտիցիզմ* աշխատու– թյան մեջ։ Մ․ Շահումյանը քննադատում է մախիզմի հակագիտ․ բնույթն ու գործնա– կան վնասակարությունը պրոլետարիատի