Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ա․ Ի»ումարյան Ս․ ’՝ՀովսեփյանtP․ Բորյան Գ․ ԱթարբեկյանtU․ Երզնկյան Ռ․ Դաշտոյան Տեղափոիսսկւսն, կուսակցական, պետական գործիչներ ցիոնալիստական կուսակցությունների դեմ։ Կովկասի աոանձնահւստուկ պայման– ներում բոլշևիկյան կուսակցության ստրա– տեգիական ու տակտիկական պահանջ– ներն իրականացնելու և երկրամասի հե– ղափոխ․ ուժերը մոբիլիզացնելու գործում կարևոր դեր կատարեց 1915-ի հոկտեմ– բերին Բաքվում հրավիրված կուսակցա– կան խորհրդակցությունը։ Հակապատե– րազմական պրոպագանդայի գործում կա– րևոր դեր է խաղում ականավոր բոլշևիկ– ների (Ս․ Շահումյան, Ա․ Մռավյան, Ս․ Իոսնոյան, Մ․ Մելիքյան, Ա․ Միկոյան, Վ․ Երեմյան և ուրիշներ) եռանդուն մաս– նակցությունը 1915–19-ին լույս տեսնող Թիֆլիսի միացյալ ս–դ․ կազմակերպու– թյան օրգան «Պայքար» շաբաթաթերթին։ Թերթի էշերում լուսաբանվում էին Հա– յաստանի աշխատավորների վիճակն ու մղած պայքարը, տպագրվում նյութեր Ալեքսանդրապոլից, Երևանից, Նոր Բա– յազետից, Ղարաքիլիսայից, էջմիածնից, Լոռվա գավառից և այլ վայրերից։ Հետա– գայում (1917-ի հունիսին) բոլշևիկները դուրս են գալիս «Պայքար»-ի կազմից և հիմնադրում իրենց առանձին թերթը՝ «Բանվորի կռիվը»։ Փետրվարյան բուրժոււսդեմոկրատա– կան հնդափոխության (1917) հաղթանա– կից հետո Հայաստանում նույնպես ստեղծ– վում է երկիշխանություն։ ժամանակավոր կառավարության տեղական բուրժ․ մար– մինների հետ մեկտեղ ստեղծվում են բան– վորների, գյուղացիների, զինվորների պատգամավորների սովետներ։ 1917-ի մարտի 8-ին ընտրվում է Ալեքսանդրապո– լի զինվորների պատգամավորների սո– վետը։ Նույն ամսին ստեղծվում է նաև քաղաքի բանվորների պատգամավորնե– րի սովետը։ Հետագայում այդ երկուսը միավորվելով՝ կազմեցին քաղաքի բան– վորների և զինվորների պատգամավոր– ների սովետը, որին կից ստեղծվում է գյուղացիների պատգամավորների սեկ– ցիա։ Մարտ–ապրիլին ստեղծվում, ձևա– վորվում է նաև Կարսի բանվորների, զին– վորների պատգամավորների սովետը, գյուղացիների պատգամավորների սեկ– ցիայով հանդերձ։ Երևանում մարտին ստեղծվում է զինվորների պատգամավոր– ների սովետը, ապրիլին՝ բանվորների պատգամավորների սովետը։ Բանվորնե– րի պատգամավորների սովետներ են ըս– տեղծվում նաև Ալավերդիում ու Ղափա– նում, իսկ որոշ վայրերում նաև՝ գյուղաց․ պատգամավորների սովետներ։ Սովետ– ներում էսէռները, մենշևիկները և հատկա– պես դաշնակցականները մեծամասնու– թյուն կազմեցին, որը բացատրվում էր բանվոր դասակարգի թուլությամբ։ Դուրս գալով ընդհատակից՝ բոլշևիկները ամ– րապնդում են իրենց կազմակերպություն– ները և պայքար ծավալում հեղափոխու– թյան երկրորդ փուլին անցնելու համար։ Հայաստանի բոլշևիկները Հոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նախապատ– րաստման և իրականացման ժա– մանակաշրջանում (1917 թ․ մարտ–հոկտեմբեր) Հայաստանի բոլշևիկները ղեկավար– վում էին բուրժուա–դեմոկրատական հե– ղափոխությունը սոցիալիստականի վեր– աճման լենինյան տեսությամբ։ Փետըր– վարյան հեղափոխությունը էական վւո– փոխություններ չմտցրեց Ռուսաստանի ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժո– ղովրդի սոցիալ–տնտեսական կյանքում։ Մենշևիկներն ու դաշնակցականները սովետներում մեծամասնություն կազմե– լով, աջակցում էին բուրժուազիայի, խո– շոր հողատերերի իշխանության ամրա– պնդմանը։ Հայաստանում քաղ․ իշխանու– թյունը հեղափոխությունից հետո անցավ բուրժուազիայի ու կուլակների ձեռքը։ Դաշնակցությունը բոլոր միջոցներով պաշտպանում էր ժամանակավոր կառա– վարության քաղաքականությունը։ ժամա– նակավոր կառավարությունը պաշտպանե– լու դիրքերում են կանգնում նաև հնչակ– յան կուսակցությունը և սոցիալ–դեմոկրա– տական բանվ․ հայ կազմակերպությունը (սպեցիֆիկներ)։ Միայն բոլշևիկներն են պարզ ու որոշակի դուրս գալիս բուրժ․ ժամանակավոր կառավարության քաղա– քականության դեմ և աշխատավորներին առաջնորդում դեպի սոցիալիստ, հեղա– փոխություն՝ բուրժուազիայի տիրապետու– թյան տապալում և պրոլետարիատի դիկ– տատուրայի հաստատում։ Ինչպես երկրամասի շատ կազմակեր– պություններում, Հայաստանում ևս բոլ– շևիկներին չհաջողվեց կազմակերպորեն անջատվել մենշևիկներից, ուստի փետըր– վարից հետո էլ բավական ժամանակ նը– րանք գործում էին մի կազմակերպության մեջ։ ճիշտ է այդ միավորումը Փաստորեն ձևական բնույթ էր կրում, քանի որ հեղա– փոխության բոլոր արմատական հարցե– րում նրանք պաշտպանում էին հակադիր տեսակետներ։ ՌՄԴԲԿ Երևանի կազմա– կերպության բոլշևիկյան թևը, որի ղեկա– վարը բոլշևիկ Ա․ Մելիքյանն էր, հենց սկզբից համարձակորեն մերկացնում էր ժամանակավոր կառավարության և բուր– ժուանացիոնալիստական կուսակցություն– ների քաղաքականությունը։ ՌՍԴԲԿ Ալեք– սանդրապոլի կազմակերպության մեջ եռանդուն դեր էին խաղում բոլշևիկները՝ Դ․ Աթարբեկյանը, է․ Ամատունին, Պ․ Ար– վելաձեն, Ն․ Լեժավան, Բ․ Ղարիբջանյա– նը, Բ․ Լոգյանը, Դ․ Հայկունին, Ի․ Շապո– վալենկոն, Ա․ Ստամբոլցյանը և ուրիշներ։ Բոլշևիկները ուժեղ և մեծաքանակ էին նաև կայազորի կազմակերպությունում։ Ապրիլին ձևավորվում է ՌՍԴԲԿ Սարիղա– միշի միացյալ կազմակերպությունը, որի ժամանակավոր կոմիտեի անդամներ էին՝ բոլշևիկներից Ս․ Ալավերդյանը, Ս․ Առա– քելյանը, Պ․ Կուխմալայկինը և ուրիշներ։ Դուրս գալով ընդհատակից, նոր պայման– ներին համապատասխան իրենց ուժերը վերակառուցում և գործունեություն են ծա– վալում Ալավերդու, Լոռվա գավառի մյուս երկաթուղային կայարանների և մի շարք գյուղերի բոլշևիկյան խմբակները։ Նը– րանք առանձնապես աշխուժացան սովետ– ների ընտրությունների ժամանակ, հաս– նելով բոլշևիկների մի շարք թեկնածու– ների անցկացմանը։ Համաձայնողական– ների հետ պայքար են ծավալում նաև Կար– սի, էրզրումի, Ղարաքիլիսայի, Ղափանի բոլշևիկները։ 1917-ի ապրիլին Պետրոգրադում կայա– ցած բոլշևիկների համառուսաստանյան VII կոնֆերանսը Վ․ Ի․ Լենինի Ապրիլյան թեզիսների հիման վրա մշակում է կու– սակցության գործնական խնդիրները սո– ցիալիստ․ ուղիով հեղափոխ․ իրադարձու– թյունների զարգացման ժամանակաշըր– ջանում։ Ղեկավարվելով Վ․ Ի․ Լենինի Ապրիլյան թեզիսներով և կուսակցության VII կոնֆերանսի որոշումներով, Հայաս– տանի բոլշևիկները աշխատավորների պայքարը նպատակամղում են դեպի սո– ցիալիստ․ հեղավւոխություն։ Այդ գործում բոլշևիկների ձեռքին հզոր զենք էր մա– մուլը։ 1917-ի հունիսին Ալեքսանդրապո– լում սկսում է լույս տեսնել «Նոր կյանք» թերթը բոլշևիկ Դ․ Հայկունու խմբագրու– թյամբ։ Թերթը նշանակալից երևույթ էր Ալեքսանդրապոլի և առհասարակ ամբողջ Հայաստանի բոլշևիկյան կազմակերպու– թյունների պատմության մեջ։ Զարգացման այդ փուլում այն Հայաստանի տարածքում լույս տեսնող միակ բոլշևիկյան թերթն էր և բոլշևիկյան ժուռնալիստիկայի ավան–