հինգերորդ համագումարը (1922) որոշեց ստեղծել Անդրկովկասյան արհեստակցա– կան միությունների խորհուրդ (Անդրարհ– խորհուրդ)։ Արհմիութենական կազմակեր– պությունները լուրջ ուշադրություն դարձ– րին հատկապես արդ․ ձեռնարկություն– ների վերականգնմանը։ Հայաստանում առաջին արտադր․ խորհրդակցություննե– րը կազմակերպվեցին 1924-ին, իսկ մինչ այդ ստեղծվել էին արտադր․ սեկցիաներ։ ժող․ տնտեսության վերականգնման տա– րիներին արհմիությունների կյանքում կա– րևոր իրադարձություն էր ֆաբրիկագոր– ծարանային կոմիտեների ստեղծումն ու ամրապնդումը։ Տնտ․ զարգացմանը զուգ– ընթաց աճեցին նաև արհմիությունները։ Այսպես, 1921-ին արհմիություններում կար 16 հզ․, 1922-ի վերջին՝ 14․237 (զըտ– ման պատճառով արհմիությունների ան– դամների թիվը պակասել էր), 1923-ին՝ 15․327, 1924-ին՝ 24․188 մարդ։ Նոր, սո– ցիալիստ․ տնտեսությանն անցնելու ճա– նապարհին արհմիությունները դարձան աշխատավորների համախմբման, դաս– տիարակության, կոմունիստական շինա– րարության դժվարին ու բարդ խնդիրների լուծման համար նրանց մոբիլիզացնող կազմակերպություններ։ Բարձր գնահա– տելով արհմիությունների դերը պրոլե– տարիատի դիկտատուրայի հաղթանակի գործում՝ Վ․ Ի․ Լենինը գրել է․ «Առանց արհմիությունների հետ ամենասերտ կապ ունենալու, առանց նրանց ջերմ պաշտպանության, առանց նրանց ամենա– անձնուրաց աշխատանքի՝ ոչ միայն տըն– տեսական, այլև ռազմական շինարարու– թյան մեջ մենք անշուշտ, ոչ միայն 2,5 տարի, այլև 2,5 ամիս էլ չէինք կարող երկիրը կառավարել և դիկտատուրան իրագործեի (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 41, էջ 37–38)։ Վ․Ի․ Լենինը դեռևս Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղա– փոխության նախօրյակին կոմունիստներին խորհուրդ էր տալիս արհմիությունները կառուցել ըստ արտադր․ սկզբունքի։ Հայաստանի արհմիությունների կյան– քում կարևոր իրադարձություն էր արհ– միությունների համահայաստանյան 1-ին կոնֆերանսը (1922-ի փետրվար), որը լսեց և քննարկեց հանրապետության ար– հեստակցական միություններին հուզող գործնական հարցեր։ Հատկապես կարևոր էր արհմիություններին կամավոր անդա– մագրվելու հարցը, որի մասին ընդունվեց հատուկ որոշում։ Հայաստանի արհես– տակցական միությունների II համագու– մարը (1922-ի հոկտեմբեր) անհրաժեշտ համարեց արհմիությունների աշխատան– քի ծանրության կենտրոնը տեղափոխել արտադր․ բնագավառ՝ ուժեղացնելով ար– տադր․ միությունների ղեկավարությունը։ Համագումարի որոշումները մեծ չափով նպաստեցին արհմիությունների կազմա– կերպական ամրապնդմանն ու գաղափա– րական համախմբվածությանը, առանց որի հնարավոր չէր լուծել հանրապետու– թյան առջև ծառացած տնտ․ և կուլտուրա– կան շինարարության վիթխարի խնդիրնե– րը։ Հայաստանում ժող․ տնտեսության զարգացմանը զուգահեռ, որոշ Փոփոխու– թյուններ տեղի ունեցան արհեստակցա– կան միությունների կյանքում։ Մինչև 1922-ը համագումարներ տեղի ունեցան արհմիութենական առանձին ճյուղային միությունների գծով (տեքստի– լագործների, տպագրիչների, գեղաշխի, կաշեգործների, կառուցողների, Փոխա– դրողների, սննդի, մետաղագործների, կո– մունալնիկների, ժողկապի և լուսաշխի)։ Հայաստանի ամենահին միություններից էր երկաթուղային բանվոր–ծառայողների արհմիությունը։ Հայաստանի գավառա– յին արհմիությունների մեջ աչքի ընկնող տեղ էր գրավում Նոր Բայազետի արհ– միությունը։ ժող․ տնտեսության վերա– կանգնման գործում իր ավանդն ուներ նաև Զանգեգուրի գավառային արհմիությունը։ 1921-ի վերջին ձևավորվեց տեքստիլա– գործների արհմիութենական կազմակեր– պությունը, որի անդամների թիվը 1925-ի հոկտեմբերին հասավ 673-ի։ Հայաստա– նի արհեստակցական միությունների բյու– րոն 1921-ի հունվարին աշխատավորների անգրագիտության վերացման մասին որո– շում հրապարակեց։ 1921-ի հուլիսին ՀՍՍՀ ժողկոմխորհը դեկրետ հրապարակեց «Անգրագիտության վերացման կայաններ (լիկկայաններ) ստեղծելու մասին»։ 1923-ին հանրապետությունում արդեն կար 344 լիկկայան՝ 6300 սովորողներով։ 1925-ին լիկկայանների թիվը հասավ 535-ի՝ 17․282 սովորողներով։ Հայաստանի արհեստակցական միու– թյունների III համագումարը (1924-ի մարտ) մոբիլիզացրեց հանրապետության արհմիությունների ուժերը ծանր արդյու– նաբերության հիմնական ճյուղերի վերա– կանգնման հաւքար։ Համագումարը հատ– կապես անդրադարձավ շեֆական աշխա– տանքների ծավալմանը, գյուղում կոոպե– րացիայի զարգացմանը և գյուղի նկատ– մամբ շեֆությունն ուժեղացնելուն։ Հա– մագումարն ընդգծեց, որ ներկա մոմենտի քաղ․ նպատակը երկրի վերածնունդն է, իսկ այդ քաղաքականության հիմքը՝ գյու– ղի և քաղաքի հնարավոր մերձեցումը, նը– րանց սերտ կապը, բանվորի ու գյուղացու համերաշխ գործունեությունը։ Համագու– մարը կարևոր որոշումներ ընդունեց բան– վոր–ծառայողների կենցաղի, հանգստի կարգավորման, բանվորների աշխատան– քի պաշտպանության հարցերի վերաբեր– յալ։ Հայաստանի արհմիությունների գոր– ծունեությունը մեծ էր երկրի ինդուստրաց– ման և գյուղատնտեսության կոլեկտիվաց– ման համար մղված պայքարի տարինե– րին։ ՀամԿ(բ)Կ XIV համագումարը (1925) ընդունեց «Արհմիությունների աշխատան– քի մասին» բանաձևը, նշելով, որ արդյու– նաբերության հետագա աճին զուգընթաց աճելու է արհմիությունների ակտիվու– թյունն ու նշանակությունը։ Առաջ քաշե– լով երկրի ինդուստրացման կուրսը, կու– սակցությունը ելնում էր Վ․ Ի․ Լենինի այն ցուցումից, որ սովետական երկիրն ունի անհրաժեշտ ամեն բան լիակատար սո– ցիալիստ․ հասարակարգի կառուցման հա– մար։ Արհմիությունների վերակառուցու– մը պետք է տեղի ունենար արհմիութենա– կան դեմոկրատիայի ծավալման և զար– գացման հիման վրա։ Համագումարը արտ․ խորհրդակցությունների գործունեության բարելավման մասին որոշում ընդունեց։ Հայաստանի արհմիությունների IV հա– մագումարը (1926-ի ապրիլ) նշեց այն խո– շոր դերը, որ հանրապետության տնտ․ զարգացման գործում պետք է խաղային արհմիությունները։ Համագումարի որո– շումների լույսի տակ 1926-ի հոկտեմբերից մինչև 1927-ի մայիսը, հանրապետությու– նում 14 միությունների գծով տեղի ունե– ցան համագումարներ, որոնցում քննարկ– վեց ինդուստրացման ուղղությամբ արհ– միությունների դերի և անելիքների մասին հարցը։ Ինդուստրացման տարիներին Հա– յաստանի արհմիությունները աճեցին ոչ միայն քանակապես, այլև կազմակերպո– րեն և գաղափարապես։ 1926-ին Հայաս– տանի արհմիությունները ունեին 40․308 անդամ։ Հայաստանի արհեստակցական միությունների VI արտահերթ համագու– մարը (1928-ի նոյեմբեր) քննարկեց ՀԱՄխ–ի գործունեության, արհմիություն– ների խնդիրների, կուլտուր–կրթական աշ– խատանքի, տարիֆային քաղաքականու– թյան կազմակերպման աշխատանքի մա– սին հարցերը։ «Արհմիությունների խըն– դիրների մասին» համագումարի բանա– ձևում առաջադրվեցին մի շարք անհետա– ձգելի խնդիրներ, որոնց լուծման համար արհեստակցական միությունները պետք է բանվ․ զանգվածներին ավելի լայն չափով ներգրավեին սոցիալիստ, շինարարու– թյան մեջ։ Արհմիութենական կազմակերպություն– ները ակտիվ մասնակցություն ունեցան գյուղի սոցիալիստ, վերակառուցմանը։ ՀամԿ(բ)Կ XVI համագումարը «Արհմիու– թյունները և գյուղատնտեսության սոցիա– լիստ․ վերակառուցումը» որոշման մեջ սահմանեց այն խնդիրները, որոնք ան– հրաժեշտ էին գյուղում կոլեկտիվացումը իրականացնելու համար։ Հավանություն տալով քսանհինգհազարականներին գյուղ ուղարկելու կուսակցության կոչին, համագումարը որոշեց գյուղ ուղարկել լավագույն բանվորների՝ որպես կոլտըն– տեսային շինարարության կազմակերպիչ– ների ու ղեկավարների։ Հայաստանում նույնպես լայն արձագանք գտավ քսան– հինգհազարականների շարժումը։ Բազ– մաթիվ հարվածային բանվորներ Երևա– նից, Լենինականից, Ալավերդուց և Ղա– լիանից մեկնեցին գյուղ։ Մինչև 1930-ը Հայաստանի գյուղաց․ տնտեսությունների զգալի մասը մտավ կոոպերացիայի տարբեր ձևերի մեջ։ Արհ– միությունները կոմունիստական կուսակ– ցության ղեկավարությամբ մոբիլիզացրին հանրապետության բանվոր դասակարգի ուժերը առաջին հնգամյակի խնդիրների իրագործման համար։ Երկրի ժող․ տնտեսության տարբեր բնագավառներում ձեռք բերված նվաճում– ները պահանջում էին արմատապես վե– րակառուցել արհմիությունների գործու– նեությունը՝ նպատակ ունենալով դրանք էլ ավելի մոտեցնել արտադրությանը, բարձրացնել նրանց դերն ու նշանակու– թյունը, կրճատել և պարզեցնել ապարա– տը։ 1931-ի հունվարին Մոսկվայում գու– մարված ՀԱՄԿխ–ի V պլենումն ընդունեց «Արհմիությունների վերակառուցման մա– սին» որոշումը։ Պլենումը անհրաժեշտ հա մարեց ուժեղացնել արհմիութենական ապարատի գործունեությունը, ապահովել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/227
Արտաքին տեսք