Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


պետության որսորդներին ու ձկնորսներին, աջակցում ՀՍՍՀ–ում բնության պահպա– նության, նրա ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, որսորդական և ձկնորսա– կան սպորտի զարգացման միջոցառումնե– րին։ Հայորսորդմիության կազմում գոր– ծում է 31 շրջանային կազմակերպություն։ Ունի 11 հզ․ անդամ (1986)։ ՛Հայաստանի սպառողական ընկերու– թյունների միություն (Հայկոոպ)։ Ստեղծ– վել է 1917-ին։ Բարձրագույն մարմինը լիա– զորների համագումարն է (ՀՍՍՀ Հայկոո– պի առաջինը՝ 1923-ին), գործադիրը՝ վար– չությունը։ Ստորին օղակը՝ սպառողական ընկերությունը (կոոպերատիվ), գործում է ըստ կանոնադրության, տնօրինում հիմնա– կան և շրջանառու միջոցները։ Տնտ․ և իրա– վական առումով առետր․ հիմնարկություն է, որն իրականացնում է առևտրի և հասա– րակական սննդի կազմակերպման գործը գյուղ, վայրերում։ Պլանավորում է սպա– ռողական կոոպերացիայի տնտ․ գործու– նեությունը, ղեկավարում գյուղ, սպառո– ղական ընկերությունների աշխատանք– ները, ապահովում կոոպերատիվ դեմո– կրատիայի սկզբունքների պահպանումը։ Կազմակերպում է գյուղատնտ․ հումքի և արտադրանքի մթերումներ, արտադրում ժող․ սպառման ապրանքներ։ Հայկոոպը 1986-ին միավորել է 685 հզ․ փայատեր՝ 11 մլն ռ․ փայատիրական ֆոնդով։ Հայ– կոոպի կոոպերատիվ տեխնիկումը (Երե– վանում) կադրեր է պատրաստում բնագա– վառի համար։ ՀՍՍՀ առևարաարդյունաբերական պալատ (ԱԱՊ)։ Արտասահմանյան երկօր– ների հեա առևտր․, տնտ․ և գիտատեխ․ կապերի զարգացմանը աջակցող կազ– մակերպություն։ Ստեղծվել է 1960-ին (մինչև 1972-ը՝ Հայկ․ հանրապետ․ առևտրի պալատ)։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1961-ին), գոր– ծադիրը՝ նախագահությունը։ ՍՍՀՍ ար– տաքին առևտրի մինիստրության, գիտու– թյան ու տեխնիկայի պետ․ կոմիտեի, մի– նիստրությունների ու գերատեսչություննե– րի, արդ․ ձեռնարկությունների հետ ընտ– րում և միջազգային տոնավաճառներ կամ ցուցահանդեսներ է ուղարկում մեքենա– ներ, սարքեր, ժող․ սպառման ապրանք– ներ։ ՀՍՍՀ տարածքում կազմակերպում է արտասահմանյան երկրների տարբեր ֆիրմաների միջազգային ցուցահանդես– ներ։ Պալատը աջակցում է արտասահման– յան գյուտերի և արդ․ նմուշների պատեն– տավորմանը, ինչպես նաև հանրապետու– թյան ձեռնարկությունների ապրանքա– նիշերի գրանցմանը արտասահմանում, կատարում ապրանքների փորձաքննու– թյուններ։ Պալատին կից գործում են արդ– յունաբեր․ սեփականության պահպանման և որակի սեկցիաներ։ 1986-ին ՀՍՍՀ ԱԱՊ–ի անդամ էին 118 արդ․ ձեռնարկու– թյուն, 27 ԴՀ հիմնարկ, 41 առևտր․, 6 շինարար, կազմակերպություն ևն։ Գ․ Նաղդյան ՀՍՍՀ «Ավտոմոտոսիրող» ընկերու– թյուն։ Ստեղծվել է 1974-ին։ Բարձրա– գույն ղեկավար մարմինը համագու– մարն է (առաջինը՝ 1974-ին), գործա– դիՐՕ՝ ընկերության նախագահությունը։ ՀՍՍՀ կուսակցական, սովետական, արհ– միութենական և կոմերիտական կազմա– կերպությունների , պետավտոտեսչության մարմինների համագործակցությամբ նը– պաստում է անձնական օգտագործման ավտոմեքենաների վթարայնության նվա– զեցման, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման միջոցառում– ների իրականացմանը, հետիոտներին սո– վորեցնում ճանապարհային երթևեկու– թյան կանոնները։ Անձնական ավտոմե– քենաների տեխ․ սպասարկման համար ընկերությունը ստեղծել է կայաններ, պահպանման համար՝ կայանատեղեր։ Ունի ուս․ բազա (տարեկան պատրաստում է շուրջ 4,5 հզ․ վարորդ), ինքնաշեն և հնագույն մեքենաների ակումբ։ Կազմա– կերպում է ձևավոր վարման և ավտոմըր– ցումներ։ Հանրապետության շրջաններում գործում են ընկերության շրջանային խոր– հուրդներ, հիմնարկ–ձեռնարկություննե– րում և ուս․ հաստատություններում՝ սկզբնական կազմակերպություններ (1500)։ Ունի 175 հզ․ անդամ (1986)։ Ա․ Բաբա յան ՀՍՍՀ ԴՕՍԱԱՖ (Բանակին, ավիացիա– յին և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն)։ Ստեղծվել է 1951-ին։ Բարձրագույն օրգանը համագումարն է (ա– ռաջինը՝ 1976-ին), գործադիրը՝ ԴՕՍԱԱՖ–ի հանրապետ․ Կենտկոմը։ Ունի կանո– նադրություն, դրոշ, խորհրդանշան։ Գոր– ծում է կուսակցական մարմինների ղեկա– վարությամբ և սովետական, արհմիութե– նական, կոմերիտական, մարզական ու հասարակական այլ կազմակերպություն– ների համագործակցությամբ։ Հիմնական խնդիրն է ապահովել ըն– կերության անդամների ակտիվ մասնակ– ցությունը պաշտպանական–մասսայական աշխատանքներին, բնակչության շրջա– նում պրոպագանդել ռազմ, գիտելիքներ, սովետական ժողովրդի և նրա զինված ուժերի հերոսական ավանդույթները, երիտասարդությանը նախապատրաստել զինվ․ ծառայության, աջակցել քաղաքա– ցիական պաշտպանության միջոցառում– ներին, մասնակցել ռազմա–կիրառական բնագավառների համար մասնագետների պատրաստմանը, ղեկավարել հանրապե– տությունում ավիացիոն, պարաշյուտա– յին, ավտոմոբիլային, մոտոցիկլետային, ռադիո, ստորջրյա, ջրամոտորային, հրա– ձգային և ռազմատեխ․ այլ մարզաձևերի աշխատանքները։ Հանրապետ․ Սպորտ– պետկոմի հետ հրատարակում է (1956-ից) «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը։ Ունի 5697 սկզբնական կազմակերպու– թյուն և շուրջ 1,5 մլն անդամ (1986։) ՀՍՍՀ կամավոր հրշեջ ընկերություն։ Ստեղծվել է 1956-ին։ Բարձրագույն մար– մինը հանրապետ․ կոնֆերանսն է (առա– ջինը՝ 1956-ին), գործադիրը՝ հանրապետ․ խորհրդի նախագահությունը։ Խնդիրն է իրականացնել հրդեհների կանխման մի– ջոցառումներ, հետևել հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանմա– նը ժողտնտեսության մեջ, պրոպագանդել հրշեջ տեխ․ գիտելիքներ, կազմակերպել կամավոր հրշեջ դրուժինաներ։ Ընկերու– թյունը գործունեությունն իրականացնում է ՀՍՍՀ ներքին գործերի մինիստրության հրշեջ հսկողության մարմինների համա– գործակցությամբ։ 1986-ին ուներ 4750 սկզբնական կազմակերպություն, 271․500 անդամ։ Հեղինակային իրավունքների համա– միութենական գործակալության հայկա– կան հանրապետական բաժանմունք։ Ստեղծվել է 1974-ին։ Գործունեությունը կարգավորվում է կանոնադրությամբ։ Կոչված է պաշտպանելու սովետական և արտասահմանյան հեղինակների և նրանց իրավահաջորդների հեղինակա– յին իրավունքները ՍՍՀՄ–ում և արտա–՝ սահմանում, նպաստելու գհտության, գրականության և արվեստի բնագավառ– ների գործիչների աշխատանքի իրավա– կան բարենպաստ պայմանների ստեղծ– մանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը այդ բնագավառներում։ Աշ– խատանք է տանում հայ հեղինակների ստեղծագործություններն արտասահմա– նում ռեկլամելու և հրատարակելու ուղ– ղությամբ ։ Սիջնորդի դեր է կատարում հե– ղինակային իրավունքներն արտասահ– ման արտահանելու և արտասահմանից հեղինակային իրավունքներ ձեռք բերե– լու (ներմուծելու) դեպքերում։ Գ․ Ղարախան յան Պատերազմի վետերանների հանրապե– տական կոմիտե։ Ստեղծվել է 1956-ին։ Միավորում է ՍՍՀՍ զինված ուժերի շարքե– րում, պարտիզանական միավորումներում, ընդհատակյա և այլ կազմակերպություն– ներում սովետական հայրենիքի պաշտպա– նության ակտիվ մասնակիցներին։ Պայքա– րում է հանուն խաղաղության, մասսաների հայրենասիրական դաստիարակության, այլ հանրապետությունների և արտասահ– մանյան համանման կազմակերպություն– ների հետ կապերի ամրապնդման։ Աջակ– ցում է տեղական մարմիններին և հասա– րակական կազմակերպություններին՝ սո– վետական ժողովրդի սխրանքները հա– վերժացնող մարտական փառքի հուշար– ձանների, ինչպես նաև թանգարանների և հուշասենյակների պահպանման գոր– ծում։ Հետևում է Հայրենական մեծ պա– տերազմի վետերանների ու հաշմանդամ– ների համար սովետական կառավարու– թյան և տեղական մարմինների որոշում– ներով նախատեսված արտոնությունների կիրասմանը։ Պատմական հուշարձանների պահպան– ման հայկական ընկերություն։ Հիմնվել է 1964-ին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ ․ 1964-ին), գործադիրը4 հանրապետ․ խորհուրդը։ Նպաստում է հանրապետության տա– րածքում գտնվող հայկ․ ճարտ․ հուշարձան– ների պահպանման–վերականգնման աշ– խատանքներին։ Ընկերության միջոցներով վերականգնվել են Բջնիի Ս․ Սարգիս (VII դ․), Ամբերդի (XI դ․) եկեղեցիները, Գնդեվանքը (X դ․), Հաղարծինի վանքի սեղանատունը (XIII դ․) և պատմ․ այլ հուշարձաններ։ Հրատարակել է «էջմիա– ծին», «Հաղպաւո–Սանահին», «Գառնի– Գեղարդ», «Լեռնային Ղարաբաղի պատ– մա–ճարտարապեոական հուշարձանները», այլ գրքեր և ուղեցույցներ։ 1986-ին ուներ 330 հզ․ անհատ, Հ շուրջ 2700 կոլեկտիվ անդամ, ավելի քսն 2000 սկզբնական կազմակերպություն–