Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գյուղատնտեսական մթերքների արտադր ու թյ ու նը (բոլոր կատեգորիայի տնտեսություններում) Աղ․ 1 Տարիներ Գյուղատնտ․ համախառն արտադրանքը 1975-ի համե– մատելի գը– ներով, մլն ռ․ հացահատիկ, հզ․ ա Շաքարի ճակնդեղ (գործարա– նային), հզ․ ա Կարտոֆիլ, հզ․ ւռ Բանջարե– ղեն, հզ․ ւռ Ծ* ՀՀ C? a с1 В А Տ Պտուղ, հզ․ ա Ծխախոտ, հզ․ ա Միս (սպան– դային քա– շով), հզ․ հո Կաթ, հզ․ ւռ Զու, մլն հատ Բուրդ (ֆիզի– կական քա– շով), ա 1940 167,3 222,8 17,3 96,8 32,6 65,6 29,2 3,4 23,2 170,4 46,1 1479 1956–60 (տարեկան միջինը) 392,0 246,1 93,9 180,5 132,3 99,3 36,7 9,9 36,2 291,4 124,8 3480 1960 430,6 232,8 111,3 184,5 146,5 91,6 48,3 11,8 41,6 317,0 157,5 3863 1961 – 65 (տարեկան միջինը) 427,2 216,3 104,2 165,2 160,8 120,3 50,0 10,8 38,5 327,1 182,7 3919 1965 468,5 243,6 125,2 198,1 187,0 142,1 79,4 13,8 40,0 338,4 192,7 3885 1966–70 (տարեկան միջինը) 515,8 241,3 110,4 195,0 227,4 161,2 76,8 13,4 47,4 362,9 212,1 3977 1970 592,0 251,9 90,1 267,2 279,8 228,7 146,3 12,2 52,2 363,2 238,4 3888 1971–75 (տարեկան միջինը) 627,4 263,2 120,6 199,0 328,2 170,0 108,8 14,6 62,3 403,0 305,9 4456 1975 683,2 295,6 153,7 189,5 299,0 205,6 160,7 15,b 67,3 410,9 352,9 4890 1976–80 (տարեկան միջինը) 779,3 292,7 159,1 234,2 442,5 222,3 151,0 16,9 82,3 474,1 418,0 4763 1980 778,4 236,3 128,1 254,0 467,6 205,5 130,5 17,8 95,7 488,1 466,6 4726 1981–85 (տարեկան միջինը) 887,0 277,3 150,7 290,5 517,3 252,0 183,3 14,2 100,7 539,1 531,2 4598 1985 920,2 283,5 128,9 305,8 619,6 253,5 165,6 11,1 111,4 544,8 570,8 4524 քում և Արարատյան դաշտում զարգացած էր այգեգործությունը, պտղաբուծությունը, իսկ լեռնային U նախալեռնային շրջան– ներում տարածված էր ոչխարաբուծու– թյունը, այգեգործությունը և մասամբ նաև տավարաբուծությունը։ Աքեմենյան, հել– լենիզմի դարաշրջանում, առանձնապես հայկ․ հողերի միավորումից հետո և Տիգ– րան II-ի թագավորության օրոք Հայաս– տանի գյուղատնտեսությունը վերելք ապ– րեց։ Մ․ թ․ I դ․ 2-րդ կեսին Հայաստանի անկախության վերականգնումն ու հզո– րացումը, մասնավոր սեփականատիրա– կան տնտեսության զարգացումը նպաս– տավոր պայմաններ են ստեղծել գյուղա– տնտեսության հետագա զարգացման հա– մար։ Դաշտավարության մեջ, բացի հա– ցահատիկային բույսերից, մշակվել են նաև ձիթատուներ և թելատուներ։ Բագրա– տունիների թագավորության օրոք ըն– դարձակվեցին ցանքատարածություննե– րը, կատարելագործվեցին հողամշակման ձևերը, սկսեցին գոմաղբը օգտագործել որպես պարարտանյութ։ Գյուղատնտեսու– թյան գրեթե բոլոր ճյուղերը, մանավանդ, պարտիզպանությունը, այգեգործությու– նը, ձիաբուծությունը, ոչխարաբուծությու– նը զարգացման բարձր աստիճանի հա– սան Կիլիկյան հայկ․ թագավորության օրոք (XI –XIV դդ․)։ XVI դ․ Հայաստանը բաժանվեց օսմանյան Թուրքիայի և Պարս– կաստանի միջև։ Գյուղատնտեսությունն աստիճանաբար քայքայվեց ու նախկի– նում կիրառվող երկրագործական, հողի մշակման, կենդանիների պահվածքի առաջադիմական եղանակներն իրենց տե– ղը զիջեցին ավելի հետամնաց ձևերին։ Դրությունը փոխվեց Արլ․ Հայաստանի մի մասում, երբ 1828-ին այն միացավ Ռու– սաստանին։ 1830–60-ին ցանքատարա– ծություններն աճեցին 1,5, իսկ կենդանի– ների գլխաքանակը4 մոտ 2 անգամ։ Ցո– րենի և գարու համախառն արտադրանքն ավելացավ 3, բրնձինը՝ 1,5, բամբակե– նունն ու կտավատինը՝ մոտ 4 անգամ։ 1900-ին գյուղատնտեսության ամբողջ ար– տադրանքի մեջ դաշտավարությունը կազ– մել է 81,5, անասնապահությունը՝ 13,4, պտղախաղողագործությունը՝ 4,6%, իսկ 1913-ին համապատասխանաբար՝ 49,1, 31,7, 19,2%։ 1913-ին գյուղատնտեսու– թյամբ զբաղվում էր ամբողջ ազգաբնակ– չության գրեթե 85%-ը, գյուղացիների մեծ մասը կալվածատիրական կախման մեջ էր, հողատարածությունների 70% –ը պատ– կանում էր պետությանը, կալվածատերե– րին և վանքերին։ Առաջին համաշխարհա– յին պատերազմի (1914–18) նախօրյակին Հայաստանի 900 գյուղից 324-ը կալվածա– տիրական էին։ Կալվածատերերին էր պատկանում գյուղատնտ․ հողահանդակ– ների 11%-ը կամ մեկ կալվածատերը 190 անգամ ավելի հող ուներ, քան գյուղա– ցիական մեկ տնտեսությունը։ Ցանքա– տարածությունների 89,2%–ն զբաղեցված էր հացահատիկային, 59-ը՝ տեխ․, 3,6-ը՝ բանջարաբոստանային և 1,3-ը՝ կերային բույսերով։ Հացահատիկային բույսերի միջին բերքատվությունը չէր գերազան– ցում 5,8, բամբակենունը՝ 8,8, կարտոֆի– լինը՝ 67 ց/հա–ւց։ Գյուղատնտ․ աշխա– տանքների զգալի մասը կատարվում էր ձեռքի աշխատանքով կամ դրանց համար օգտագործվում էր քարշող ուժը (եզ, ձի ևն)։ Հանքային պարարտանյութ չէր օգտագործվում։ Գյուղատնտեսության հե– տամնացությունը, նրա կախվածությունը բնակլիմայական պայմաններից պատ– ճառ էին դառնում բերքի կորստի, կենդա– նիների զանգվածային անկումների։ Առաջին համաշխարհային պատերազմի, ցեղասպանության, քաղաքացիական և ազ– գամիջյան կռիվների տարիներին Հայաս– տանի գյուղատնտեսությունը հիմնովին քայքայվեց։ Գյուղատնտեսության հա– մախառն արտադրանքը նվազեց 82,8%–ով, քանդվեցին այգիները, կիսով չափ կըր– ճատվեցին ցանքատարածությունները, խոշոր եղջերավոր կենդանիների գլխա– քանակը պակասեց 67, կովերինը՝ 51, մանր եղջերավորներինը՝ 70, խոզերինը՝ 76,3, ձիերինը՝ 61,4%–ով։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, Սովետական Ռու– սաստանի նյութական օժանդակության և գյուղի սոցիալիստ, վերափոխման շնոր– հիվ պայմաններ ստեղծվեցին գյուղատըն– տեսության արմատական վերակառուց– ման համար։ Սովետական իշխանությունը Հայաստանում ազգայնացրեց կալվածա– տիրական, վանքապատկան հողերը, մասնավոր անտառները, ոռոգման հա– մակարգը ևն։ Հայաստանում հողի ազ– գայնացման 1920-ի դեկտեմբերի 20-ի դեկ– րետի կիրառումով 1,5 մլն հա հող հատ– կացվեց աշխատավոր գյուղացիությանը։ վ․ Ի․ Լենինի անմիջական ցուցումով Սո– վետական Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց սերմացու, գյուղատնտ․ գոր– ծիքներ, կենդանի քաշող ուժ ևն։ Հայաս– տանի գյուղի աշխատավորները կոմու– նիստական կուսակցության ղեկավարու– թյամբ, բոլոր ուժերի ներդրումով ձեռնա– մուխ եղան քայքայված գյուղատնտեսու– թյան վերականգնման գործին։ Առկա մի– ջոցները այդ գործում ներգրավելու, մանր արտադրողներին նյութապես շահագըր– գըռելու, սոցիալիստ, արդյունաբերության հետ գյուղաց․ տնտեսության առավել ամուր կապեր հաստատելու, տնտ․ հիմ– քի վրա բանվոր դասակարգի և գյուղա– ցիության դաշինքն ամրապնդելու, գյու– ղացիությանը սոցիալիստ, շինարարու– թյան մեջ ներգրավելու համար Հայաս– տանի կառավարությունը, ղեկավարվելով նոր տնտ․ քաղաքականության (նէպ) վե– րաբերյալ ՌԿ(բ)Կ X համագումարի որո– շումներով, ընդունեց պարենմասնատրու– մը պարենհարկով փոխարինելու, հացա– հատիկների և բոլոր տեսակի մթերքների բռնագրավումները վերացնելու (1924 թ․ հունիսի 24-ի դեկրետ) ևն որոշումներ։ 1926–28-ին Հայաստանի գյուղատնտե– սությունը հիմնականում հասավ և որոշ բնագավառներում գերազանցեց նախա– պատերազմյան մակարդակը (հացահա– տիկի արտադրությունը 53, բանջարա– բոստանային բույսերինը 14% –ով, կար– տոֆիլինը 2,5, ծխախոտինը 3 անգամ)։ Չնայած այս ամենին գյուղացիական տ լր– տեսությունների վերելքի հնարավորու– թյունները սահմանափակ էին, ցածր ապ– րանքայնությունը խոչընդոտում էր ընդ– լայնված վերարտադրության անցնելուն։ Սոցիալիստ, ինդուստրիայի զարգացումը, քաղաքների աճը գյուղից ավելի շատ հաց և այլ մթերքներ էին պահանջում։ Գյուղատնտեսության սոցիալիստական վերափոխման տնտեսության և պրակտի– կայի բարդ հարցերը լուծվեցին Վ․ ի․