վոր կենդանիների միջին քաշը՝ 320 կգ։
Աշխատանքի արտադրողականության,
արտադրության ծավալի աճը, տնտ․ խը–
թանների ուժեղացումը, ամբողջ ճյուղի
ինտենսիվացումը են ապահովեցին կոլ–
տնտեսությունների ու սովետական տըն–
տեսությունների եկամուտների ու շահու–
թաբերության ավելացում։
Կոլտնտեսությունների և սովետական
տնտեսությունների տնտ․ դրության ամ–
րապնդման, նյութատեխ․ բազայի զար–
գացման, գյուղատնտեսության ճյուղերի
ինդուստրացման հետ աճեց որակյալ կադ–
րերի թիվը։ 1985-ին կոլտնտեսություննե–
րում, սովետական և պետ․ այլ տնտեսու–
թյուններում աշխատում էին բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթու–
թյամբ տարբեր մասնագետներ (տես աղ․
3)։ Կատարելագործվում են նաև գյու–
ղատնտ․ արտադրության կառավարման
ձևերն ու մեթոդները, ներդրվում են կա–
ռավարման ավտոմատ համակարգեր
(հատկապես թռչնաբուծ․ ֆաբրիկաներում,
և պետ․ այլ տնտեսություններում), օգ–
տագործվում են պլանավորման տնտ․-
մաթեմ․ մեթոդներ, կապի և կազմակերպ–
ման այլ տեխնիկայի ժամանակակից մի–
ջոցներ։
Գյուղում տեղի են ունեցել սոցիալ–տնտ․
խոշոր վերափոխություններ։ 1975–85-ին
կոլտնտեսականների աշխատանքի վար–
ձատրությունն ավելացել է շուրջ 1,5 ան–
գամ, իսկ 1966–75-ին սահմանվել է կոլ–
տնտեսականների թոշակավորումը և սոց․
ապահովագրությունը։ Բարելավվել է
ՀՍՍՀ բոլոր գյուղերի բնակիչների կուլ–
տուրական, բժշկ․ և կենցաղային սպա–
սարկման մակարդակը։ էլեկտրիֆիկաց–
ված են գրեթե բոլոր, իսկ գազիֆիկացված
շատ գյուղերը, դրանք ապահովված են
կապի միջոցներով, ընդունում են կենտ–
րոնական և հանրապետական ռադիո և
հեռուստատեսային հաղորդումների ծրա–
գրերը։ Կոլտնտեսություններում, սովետա–
կան տնտեսություններում և գյուղատնտ․
մյուս ձեռնարկություններում կառուցվել
են բարեկարգ տներ, նախադպրոցական
հիմնարկներ, ակումբներ, գրադարաններ,
կուլտուր–կենցաղային նշանակության
(կենցաղի տուն, կինոթատրոն ևն), առևտ–
րի, հասարակական սննդի օբյեկտներ,
դպրոցներ։ Գյուղական վայրերի գերա–
կշռող մասում ստեղծված են բուժարանա–
յին–պոլիկլինիկական հիմնարկներ, որոնք
համալրված են մասնագետ կադրերով։
Կոլտնտեսություններն ու սովետական
տնտեսություններն ունեն տրանսպորտա–
յին կապ շրջկենտրոնների հետ (ճանա–
պարհների զգալի մասն ասֆալտապատ
է)։ Գյուղական բնակչության զբաղվածու–
թյունն ամբողջ տարին ապահովելու նը–
պատակով շատ գյուղերում ստեղծվել են
օժանդակ արտադրություններ, խոշոր ար–
տադր․ միավորումների մասնաճյուղեր։
Գյուղատնտեսության վերելքի համա–
լիր ծրագրի հետևողական կիրառմամբ
ՀԿԿ և Հայաստանի կառավարությունը
լուծում են կոմունիստ, շինարարության
նոր խնդիրներ։ ՀԿԿ XXVIII համագումարի
որոշումներում լայնորեն ընդգրկված են
գյուղատնտ․ արտադրության հետագա
զարգացման բազմաբնույթ հարցեր։ 12-րդ
Աղ․ 3
Գյուղատնտեսության մեջ զբաղված բարձրագույն և միջնա–
կարգ մասնագիտական կրթությամբ մասնագետների թվա–
քանակը
1983
1970
1975
1980
Ընդամենը
Բարձրագույն
կրթութ․
Միջն․ մաս–
նագիտ․ կըր–
թությամբ
Կոլտնտեսություններում, սովետական տըն–
տեսություններում, միջտնտեսային և այլ
գյուղատնտ․ արտադր․ ձեռնարկություն–
ներում
Բարձրագույն և միջն․ մասնագիտ․ կրթու–
թյամբ բոլոր մասնագիտությունների
գծով․
6263
8045
10548
16591
7523
9068
այդ թվում՝ գյուղատնտ․ մասնագիտու–
թյամբ
5136
6381
7914
9071
4459
4612
որոնցից, ագրոնոմներ, անասնաբույծներ և անասնաբուժ․ աշխատողներ
4590
5534
6678
7422
3879
3543
հնգամյակում կավարտվի համալիր մե–
քենայացման, քիմիացման, էլեկտրիֆի–
կացման, հողաբարելավման, ինտենսիվ
տեխնոլոգիաների լայն ներդրման մի–
ջոցով գյուղատնտեսությունն ինդուս–
տրիալ հիմքերի փոխադրելը։ 12-րդ հըն–
գամյակում գյուղատնտեսության համա–
խառն արտադրանքի միջին տարեկան ծա–
վալը, ամբողջությամբ վերցրած, կաճի
12,1%–ով։ Նախատեսվում է ընդլայնել
ջերմոցային բանջարաբուծությունը։
Հրազդանի ՊՇԷԿ–ի, Հայկական ԱԷԿ–ի
ջերմային բազաների վրա կառուցվել են
համապատասխանաբար Հրազդանի և
«Արշալույս* ջերմոցային կոմբինատները։
Կընդլայնվեն ինտենսիվ տեխնոլոգիայով
աճեցվող գյուղատնտ․ բույսերի տարա–
ծությունները (1990-ին կհասցվեն մինչև
80 հզ․ հա), ցանովի կերային բույսերի
տարածությունները (1990-ին4 277,7 հզ․
հա), ոռոգելի հողատարածությունները
(կավելանան 35 հզ․ Лш-ով) ևն։
ՍՍՀՍ պարենային ծրագիրը գյուղա–
տնտեսության հետագա զարգացման կու–
սակցության գիծն է, և այն պարենային
պրոբլեմի արմատական լուծման ելա–
կետն է։ Կատարելով ՍՍՀՍ պարենային
ծրագրով նախատեսված միջոցառումները՝
հնարավոր կդառնա արմատապես վե–
րա վւոխել գյուղատնտ․ արտադրության
կառուցվածքն ու բնույթը։
Գյուղատնտեսության նյութատեխնի–
կական բազան։ Սինչև սովետական
կարգերի հաստատումը Հայաստանի
գյուղատնտեսության նյութատեխ․ բա–
զան ուներ շատ ցածր մակարդակ։ Գյու–
ղաց․ տնտեսություններում հողը մշակում
էին պարզունակ գործիքներով՝ ձեռքի
աշխատանքով կամ կենդանի քաշող ուժով
(հիմնականում եզներով և ձիերով)։
1914-ին Հայաստանում կար 99,8 հզ․
արոր, 17,5 հզ․ գութան, 274,3 հզ․ եզ և
51,5 հզ․ ձի։ Սովետական իշխանության
հաստատումից հետո ծավալուն աշխա–
տանքներ կատարվեցին գյուղատնտեսու–
թյունը հիմնական ֆոնդերով ապահովե–
լու և այն տեխնիկապես վերազինելու
համար։ Ինդուստրացման բարձր տեմպե–
րը և կոլտնտեսային կարգերի հաղթա–
նակն ապահովեցին գյուղատնտեսության
տեխ․ վերազինում՛ը։ Արդեն 1938-ին 24
ՄՏԿ–ներում կար 1111 տրակտոր՝ 18 հզ․
ձ․ ու․ ընդհանուր հզորությամբ, սովե–
տական տնտեսություններում և պետ․ գյու–
ղատնտ․ մյուս ձեռնարկություններում՝
103՝ 1,9 հզ․ ձ․ ու․։ ՄՏԿ–ներում բացի
տրակտորներից կենտրոնացված էր 126
կոմբայն, 185 բարդ կալսիչ, 168 բեռնա–
տար ավտոմեքենա, 1133 տրակտորի գու–
թան, 247 հացահատիկի և 138 բամբակի
տրակտորային շարքացան։ 1937-ին կոլ–
տնտեսությունների 60,2% –ին սպասար–
կում էին ՍՏԿ–ները՝ ընդգրկելով ցանքա–
տարածությունների մոտ 73,2% –ը, կա–
տարելով 416,9 hq․ հա (փափուկ վարի հաշ–
վով) աշխատանք։ 1953-ին ՄՏԿ–ներն
ունեին ավելի քան 100 մլն ռ․ արժողու–
թյամբ գյուղատնտ․ մեքենաներ, տրակ–
տոր, կոմբայն (6 անգամ ավելի, քան
1940-ին)։ 1958-ին ՄՏԿ–ները վերակառուց–
վեցին և գյուղատնտ․ տեխնիկան վաճառ–
վեց կոլտնտեսություններին։ 1986-ին ՀՍՍՀ
կոլեկտիվ, սովետ, և պետ․ այլ տնտ–
ներում կար 13,9 հզ․ տրակտոր, 1,5 հզ․
հացահատիկահավաք կոմբայն (1940-ի
և 1965-ի համեմատությամբ դրանց թիվն
ավելացել է համապատասխանաբար՝
8,8 ու 1,9 և 1,05 ու 17,7 անգամ)։ Մե–
քենատրակտորային պարկի քանակական
աճն ուղեկցվել է տեխ․ միջոցների որակա–
կան բարելավումով, գյուղատնտեսությու–
նը հագեցվել է ավելի կատարելագործված
ինքնագնաց հացահատիկահավաք կոմ–
բայններով, ՀՍՍՀ–ում ստեղծվել և ար–
տադրության մեջ ներդրվել են քարհա–
վաք, այգեթաղի, այգեբացի մեքենաներ,
լայն կիրառություն են ստացել դիզելա–
յին տրակտորները։ Կոլտնտեսություննե–
րում և սովետական տնտեսություններում
աշխատում են մեծ հզորության տրակ–
տորներ (K-700, T-150K ևն), բարձր
արտադրողականություն ունեցող «Նիվա>,
«Կոլոս» մակնիշի կոմբայններ, տարբեր
տիպի ինքնագնաց խոտհնձիչներ, համա–
կցված ագրեգատներ, ծանր սկավառակա–
վոր գործիքներ, ճշգրիտ ցանքի շարքա–
ցաններ ևն։ Ավելացել են նաև մելիորա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/279
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
