Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մ․ թ․ ա․ X–IX դդ․ այաոեղ եղել է զար– գացած խաղողագործություն։ Այդ մասին են վկայում ասորեստանյան սեպագրերը, Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասները (որոնց վրա նշված է տարո– ղությունը), գինեգործական պարագանե– րը, ծծումբը են։ Կարմիր բլուրում հայտ– նաբերված խաղողի ածխացած սերմերը հաստատում են, որ խաղողի այժմյան որոշ սորտեր (Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի են) ունեն տեղական ծագում։ Հայկ․ մանրանկարչությունը, միջ– նադարյան քաղաքների պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդներն արժեքավոր տեղեկություն– ներ են տալիս նաև միջնադարյան զար– գացած խաղողագործության վերաբերյալ։ Խաղողագործությունը տարածված էր Այ– րարատում, Վասպուրականում, Աղձնի– քում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունի– քում և Հայաստանի այլ մասերում։ Նա– խասովետական Հայաստանում կար 9,2 հզ․ հա (1913) խաղողի այգի, որից բերքատու՝ 7,8 հզ․ հա։ Առաջին համաշ– խարհային պատերազմի և քաղաքաց․ կռիվների տարիներին խաղողագործու– թյունն անկում ապրեց, այգիների տարա– ծությունը կրճատվեց (5,1 հզ․ հա, 1919)։ Սովետական իշխանության տարիներին կոլեկտիվ և սովետական տնտեսություն– ների կազմակերպումը, ոռոգման նոր ցան– ցերի կառուցումը հնարավորություններ ստեղծեցին խաղողագործության զարգաց– ման համար։ Խաղողի այգիների տարա– ծությունը զգալիորեն մեծացավ․ 1928-ին՝ 8,8, 1940-ին՝ 16,3, 1950-ին՝ 19,2, 1960-ին՝ 30,9, 1970-ին՝ 36,0, 1980-ին՝ 36,2, 1984-ին՝ 33,7 հզ․ հա։ Այգիների ավեյացմանը զուգընթաց նկատելիորեն բարձրացել է նաև բերքատ– վությունը (1940-ին 1919-ի համեմատու– թյամբ՝ 2 անգամ, իսկ 1984-ին՝ 4 անգամ), մեկ հա–ի միջին բերքատվությունը 1984-ին եղել է մոտ 84,5 ց։ Եթե 1919-ին արտադըր– վել էր 13,8 հզ․ ա խաղող, 1940-ին՝ 65,6 հզ․ ա, ապա 1984-ին՝ 236,9 հզ․ ա։ Խաղողագործությունը տարածման շըր– ջաններում ունի առավելապես արդ․ նշա– նակություն։ Արդ․ խաղողագործության մեջ ընդգրկված է հանրապետության գյու– ղատնտ․ հանդակների 2,6%–ը։ ՀԱՍՀ–ում առանձնացվում են խաղողագործ․ 5 գո– տի․ Արարատյան դաշտը (Ար– տաշատի, Արարատի, Մասիսի, Հոկտեմ– բերյանի, էջմիածնի, Շահումյանի, Բաղ– րամյանի շրջանները), Արարատյան գոգհովտի նախալեռն ա– J ի ն (Աշտարակի, Աբովյանի, Նաիրիի, Թալինի շրջանները), Հ յ ու ս ի ս–ա ր ե– վ և լ յ ա ն (Նոյեմբերյանի, Իջեանի, Շամշադինի, Թումանյանի շրջանները), Վայքի (Եղեգնաձորի, Ազիզբեկովի շրջանները) և Զանգեգուրի (Մեղ– րու, Գորիսի, Ղափանի շրջանները)։ Խաղողագործ, գոտիները հիմնականում զբաղեցնում են միջլեռնային հարթավայ– րերը և նախալեռները, որտեղ գերա– կշռում են լեռնային կիսաանապատային գորշ և լեռնային շագանակագույն հողե– րը։ Կլիման ցամաքային է՝ ամառը շոգ, չոր, ձմեռը՝ ցուրտ։ Վաղ աշնանային ցըր– տահարությունները նկատվում են նո– յեմբերին (առանձին տարիներին՝ ավելի վաղ)։ Ուշ գարնանային ցրտահարություն– ները՝ մինչե ապրիլի առաջին տասնօր– յակի վերջը։ Տարեկան տեղումների քա– նակը, հազվադեպ բացառությամբ, 500 t/ /–ից քիչ է, որի հետեանքով խաղողի այգիներին անհրաժեշտ է արհեստական ոռոգում։ Այդ նպատակով կառուցվել են Ներքին Հրազդանի, Կոտայքի, Արզնի– Շամիրամի, Թալինի ջրանցքները, Կառ– նուտի, Մանթաշի, Գառնիի, Ախուրյանի ջրամբարները, պոմպակայաններ։ Խաղողի այգիների տարածության հե– տագա ավելացումը կատարվելու է նըշ– ված գոտիների սահմաններում։ Որպեսզի նոր հողամասերն ապահովվեն ոռոգման ջրով, պետք է կառուցվեն (առաջիկա տասնամյակում) մի շարք ջրամբարներ և ոռոգման ջրանցքներ։ Խաղողագործու– թյան զարգացումը նոր ոռոգվող զանգ– վածներում պետք է իրականանա տնտե– սությունների խորը մասնագիտացման հիմքի վրա, ներդրվեն նոր բարձր բեր– քատու իմուն սորտեր, աշխատատար պրո– ցեսները մեքենայացվեն։ Համաձայն «Մինչե 2000 թ․ ՀՍՍՀ հո– ղային ռեսուրսների օգտագործման գըլ– խավոր սխեմայի» նախատեսվում է խա– ղողի տնկարկների հետագա ընդլայնում՝ առավել նպաստավոր շրջաններում դը– րանց կենտրոնացման և քարքարոտ հո– ղերի իրացման հաշվին։ Արդ․ խաղողագործության հիմնական շրջաններում մշակվում են առավելապես խաղողի տեխ․ սորտեր, որը հումք է բարձ– րորակ գինիների և տեսակավոր կոն– յակների արտադրության համար։ Հեռա– նկարում նախատեսվում է խաղողի սե– ղանի սորտերի տարածության ընդլայ– նում (մինչե ընդհանուր տնկարկների 20–25%–ը)։ Պ․ Արզումանյան Պտղաբուծություն։ Հայաստանը պըտ– ղաբուծության հնագույն երկիր է։ Դարա– շրջանի սկզբներին Հայաստանի տա– րածքում տարածված են եղել խաղողե– նին, խնձորենին, տանձենին, ծիրանենին, ընկուզենին են։ Երկրի հնագույն բնակա– վայրերում՝ Արմավիրում, Շենգավիթում, Գառնիում հայտնաբերվել են ծիրանե– նու, դեղձենու, սալորենու, խաղողենու սերմեր, որոնք ունեն 3–6 հզ․ տար– վա հնություն։ Հայկ․ լեռնաշխարհում պտղաբուծությունն առանձնապես զար– գացել է մ․ թ․ ա․ XI դ–ից սկսած։ Վանի մոտ Մհերի դռան վրա Մենուան (871 – 810 թթ․ մ․ թ․ ա․) թողել է հետնյալ հիշա– տակությունը․ «Խաղողի և պտղատու այգի այստեղ տնկեցի, պատերով այն շրջա– պատեցի>։ Հայաստանի զարգացած պտղաբուծու– թյան մասին հիշատակություններ ունեն հույն պատմիչներ Հերոդոտոսը (մ․ թ․ ա․ V դ․) Քսենոփոնը (մ․ թ․ ա․ V–IV դդ․), Ստրաբոնը (մ․ թ․ ա․ I–մ․ թ․ I դդ․)։ V դ․ հայ պատմիչ Ագաթանգեղոսը գրում է, որ Հայաստանում մշակում էին դեղձենի, խըն– ձորենի, սալորենի, տանձենի, սերկևիլե– նի, ընկուզենի, նշենի, հոն, ձիթենի, նըռ– նենի, թզենի և այլ տեսակներ։ VII դ․ աշ– խարհագիր Անանիա Շիրակացին նշում է դրանց մշակութային շրջանները։ Հա– յաստանում բազմատեսակ պտուղների սկզբնավորման և տարածման վայրը հիմնականում եղել է Այրարատ նահանգը։ Հայաստանում ժող․ սելեկցիայի միջոցով ստացվել են ծիրանենու՝ Երեանի, Սաթե– նի, Խոսրովենի, Համբան, Դեղնանուշ, Կա– նաչենի, Կարմրենի, դեղձենու՝ Նարնջի, Լիմոնի, Զաֆրանի, Լոձ, Սալամի, ճու– ղուրի, խնձորենու՝ Փարվանա, Զանգե– զուրի, Չխչխկան, տանձենու՝ Մալաչա, Սինի, Ձմեռնուկ և այլ սորտերը։ Դրան– ցից համաշխարհային ճանաչում են ստա– ցել դեղձերն ու ծիրանները։ Հայաստանը շատ պտղատու ցեղերի տեսակների (խըն– ձորենու, տանձենու, սալորենու) առա– ջացման հայրենիքն է համարվում։ Հայաստանում պտղաբուծության զար– գացման համար լայն հնարավորություն– ներ ստեղծվեցին սովետական կարգերի հաստատումից հետո։ Պտղատու այգի– ների տարածությունը 1914-ին 4,5 հզ․ հա էր, 1921-ին՝ 1,5, 1982-ին՝ 52, 1984-ին՝ 54,0 հզ․ հա։ Տարեկան միջին արտադրան– քը 1940-ին 29,2 հզ․ UI էր, 1984-ին՝ 231,7 հզ․ ա։ Պտղաբուծությունն արդ․ նշանա– կություն ունի Արարատյան, նախալեռնա– յին, Հս–արլ․, Զանգեգուրի, Եղեգնաձորի և Լոռի–Փամբակի գյուղատնտ․ գոտինե– րում։ Այն ընթանում է ինտենսիվացման, մասնագիտացման և արտադրության հա– մակենտրոնացման ուղիով։ ՀՍՍՀ–ում մշակվում են 18 պտղատու տեսակ, առա– վելապես տարածված են ծիրանենին, դեղձենին։ ՀՍՍՀ ցածրադիր գոտում հիմ– նականում մշակում են ծիրանենի և դեղ– ձենի, իսկ բարձրադիր գոտում՝ խնձորե– նի և տանձենի։ Արարատյան դաշտում կենտրոնացված է բոլոր պտղատու այգի– ների մոտ 35%–ը (մշակվում է դեղձենի, ծիրանենի, տանձենի, սալորենի, բալենի, խնձորենի են)։ Պտղատու այգիների տա– րածությամբ 2-րդ տեղում է (23%) Հս–արլ․ անտառային գոտին (հատկապես զարգա– ցած է Թումանյանի և Նոյեմբերյանի շըր– ջաններում), որտեղ բացի կորիզավորնե– րից և հնդավորներից, մշակվում է նաե թզենի, նռնենի, արլ․ արմավենի են։ Պտղաբուծությունը զարգացած է նաև Զան– գեզուրի և նախալեռնային գոտիներում։ Ոռոգման ցանցի ստեղծման և ընդլայն– ման (Արտաշատի, Արզնի–Շամիրամի, Աբովյանի, Թալինի ջրանցքներ են), տըն– կարանային տնտեսությունների կազմա– կերպման (էջմիածնում, Աբովյանում, Եղեգնաձորում, Գորիսում, Մարտունիում Լենինականում են), ագրոտեխ․ միջոցա– ռումների և այգիների խնամքը գիտ․ հի– մունքներով կազմակերպելու, խոպան հո– ղերի իրացման, պարարտացման համա– կարգի կիրառման, ինչպես նաև ցածրաճ թզուկային այգիների ստեղծման, հիվան– դությունների և վնասատուների դեմ պայ– քարի նոր մեթոդների կիրառման, բարձր բերքատու, լավորակ պտուղներ ունեցող նոր սորտերի ստեղծման շնորհիվ պտղա– բուծությունը ՀԱՍՀ–ում անշեղորեն զար– գանում է։ Ստեղծվում են պահածոյացման գործարաններ, պտղապահեստարաններ, սառնարանային տնտեսություններ, չո– րանոցներ՝ հումքի վերամշակման նպա– տակով։ Պտղաբուծությունը զարգանում է ոչ միայն Արարատյան դաշտում, այլն