ճումներն ի մի բերելու առումով որոշակի դեր է կատարել «Հայկական սովետական հանրագիտարանը» (հհ․ 1–12, 1974– 1986)։ Փիլ․ կադրեր պատրաստվում են Երևանի պետ․ համալսարանի փիլ–յան և սոցիոլոգիայի ֆակուլտետում, Երևանի պետ․ համալսարանի և ՀՍՍՀ ԴԱ աս– պիրանտուրաներում։ Փիլ․ հոդվածներ հրապարակվում են փիլ․ ընկերության հայկ․ բաժանմունքի «Տարեգրքում», «Լրա– բեր հասարակական գիտությունների», «Պատմա–բտնասիրական հանդես», «Բան– բեր Երևանի համալսարանի», «Լենինյան ոսլիով» և այլ ամսագրերում։ Պ՚րԱ • Դաբրիելյան Հ․ Դ․, Հայ փի– լիսոփայական մտքի պատմություն, հ․ 1–4, Ե․, 1956–65։ Ն ու յ ն ի, Հայ փիլիսոփայու– թյան պատմություն (Սկզբից մինչև մեր օրերը), Ե․, 1976։ Գրիգորյան Դ․ 4,այ առա– ջավոր հասարակական–քաղաքական մտքի պատմությունից (18-րդ դարի 2-րդ կես), Ե․, 1957։ Ն ու յ ն ի, Հասարակական–փիլիսոՓա– յական միտքը Հայկական Կիլիկիայում (XII դարի երկրորդ կես), Ե․, 1979։ Գ ա ս պ ա ր– յ ան Ն․Մ․, Փիլիսոփայական միտքը Սովե– տական Հայաստանում (1920–1960), Ե․, 1963։ Հարությունյան է․ Շ․, Հայ Փիլիսո– փայական միտքը XIX դարի առաջին կեսին, Ե․, 1965։ XIX դարի հայ փիլիսոփայական մտքի պատմությունից, հ․ 1–2, Ե․, 1969–80։ Ի ս ա յ ա ն Թ․ Ս․, XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական միտքը կղերական գաղա– փարախոսության դեմ, Ե․, 1969։ Ս և յ ա ն Վ․ Ղ․, Հայ բուրժուական փիլիսոփայության քննական վերլուծություն (20-րդ դարի սկիզբ), Ե․, 1971 ։Չալոյան Վ․ Կ․, ’՛Հայոց Փիլիսո– Փայության պատմություն (Հին և միջին դա– րեր), Ե․, 1975։ Թևոսյան Ա․ Մ․, Հայ տրամաբանական միտքը XIX դարում, Ե․, 1976։ Ի»րլոպյան Դ․ Տ․, Հայ սոցիալա– կան իմաստասիրության պատմություն։ Հել– լենիստական և վաղ ֆեոդալական շրջան, Ե․, 1978։ Ռ շ տ ու ն ի է․ Գ․, Դիտական իմացու– թյան մեթոդների մշակումը հայ Փիլիսոփայու– թյան մեջ։ XIX դարի երկրորդ կես, Ե․, 1979։ ՓիլիսոՓայական միտքը Սովետական Հա– յաստանում։ Մատենագիտական ցանկ, Ե․, 1981։ Մ ի ր Q ո I ա ն ՝•Հ․ Ղ․․ XVII դարի հայ ՓիլիսոՓայական մտքի քննական վերլուծու– թյուն, Ե․, 1983։ Адамян А․ А․, Эстети– ческие воззрения средневековой Армении․ Период раннего феодализма, Е․, 1955; Тов- м а с я н С․ С․, Философская наука в Со– ветской Армении, «Вопросы философии», 1972, № 10; Аревшатян С․ С․, Фор– мирование философской науки в древней Армении (V–VI вв․), Е․, 1973; Его же, К истории философских школ средневековой Армении (XIV в․)* Е․, 1980; Апресян Г․ 3․, Из истории армянской эстетической мысли, кн․ 1–2, Е․, 1973–77; Хачату– рян А․ Б․, История прогрессивной армян– ской философской и общественно-полити– ческой мысли конца XVIII–середины XIX ве– ка, М․, 1973; Очерк развития эстетической мысли в Армении, М․, 1976; Калашян Л․ X․, Карапетян Л․М․, Философ– ская наука в Советской Армении, «Вопросы философии», 1980, №11; Григорян Г․ О․, Философская мысль в Армении в эпоху развитого феодализма (X–XIV вв․), Е․,՝1984․ Ս․ Արևշատյան, Գ․ Գրիգորյան, Միրզոյան, է․ Ռշւոունի, Լ․ Աբրահամյան, Հ․ Գևորգյան, Ա․ էկմաչյան, Ա․ Մանասյան, Ռ․ Վարդանով Տնտեսագիտության Հայաստանում տնտեսության ճյուղերի կարևորության, արտադրության գործիք– ների դերի ու նշանակության, ժողովուրդ– ների տնտ․ ու քաղ․ առաջընթացի մասին դատողություններ, առանձին մտքեր կան արդեն Մովսես Ւարենացու, Ղազար Փար– պեցու, Փավստոս Բուզանդի, Ագաթան– գեղոսի (У դ․) աշխատություններում։ Օտար իշխողների հարկային քաղաքակա– նությունը մերկացրել և երկրի բարգա– վաճման ուղիներ են նշել միջնադարի մատենագիրներ Հովհան Մայրավանե– ցին (VI–VII դդ․), Ղևոնդը (VIII դ․), Թով– մա Արծրունին (IX դ․), Կիրակոս Դանձա– կեցին (XIII․դ․)։ Միջնադարյան Հայաս– տանի սոցիալ–տնտ․ երևույթների վերլու– ծությամբ հարուստ են Մխիթար Դոշի և Սմբատ Մպարապետի (XII –XIII դդ․) դատաստանագրքերը, որտեղ հեղինակ– ները հողի արդյունավետ օգտագործման խնդրի հետ միաժամանակ ընդգծում են քաղաքների, արհեստների և առևտրի զար– գացման անհրաժեշտությունը։ Դատաս– տանագրքերում առևտրի ու դրամաշրջա– նառության հարցերը կապված են բերքի առատության կամ առաջարկի ու պահան– ջարկի հարաբերակցության հետ, իսկ վարձու աշխատանքի խնդիրները լուսա– բանելիս Մխիթար Դոշը և Սմբատ Սպարա– պետը, ինչպես նաև Ներսես Շնորհալին, (XII դ․) առաջ են քաշում կենսամիջոցնե– րի նվազագույն չափի, անվանական և ռեալ աշխատավարձի գաղափարները։ Տնտեսագիտ․ մտքի պատմության հա– մար արժեքավոր են Դրիգոր Տաթևացու և Մատթեոս Ջուղայեցու (XIV–XV դդ․) աշխատությունները, որտեղ տնտ․ երե– վույթների վերլուծության հիման վրա բնութագրվում են տնտեսագիտ․ մի շարք կատեգորիաներ ու հասկացություններ։ Հատկապես ուշագրավ են նյութական բարիքների արտադրության և դրանք ստեղծող աշխատանքի առանձնահատկու– թյունների Դրիգոր Տաթևացու վերլու– ծությունները։ Տաթևացին աշխատանքը դիտում է որպե0 սպառարժեքների ար– տադրության պրոցես, բայց միաժամա– նակ այն համարում է մարդու ստեղծագոր– ծական ունակություն, որը կենդանիների բնազդային գործունեությունից տարբեր– վում է իբրև նախապես գիտակցված և ապա կենսագործված ընթացք։ Տաթևացին ընդգծում է նաև աշխատանքի հաս․ բը– նույթը, նրա սոցիալ․ ու բարոյական բո– վանդակությունը՝ որպես մարդու օրգա– նիզմի կենսական անհրաժեշտություն։ Տաթևացու տնտեսագիտ․ գաղափարնե– րի նշանակալի մասը զարգացրեց Մատ– թեոս Զուղայեցին։ Նա ապրանքների գների հիմքում դնում է աշխ․ ծախսումնե– րը և ընդգծում համարժեքային փոխա– նակության անհրաժեշտությունը։ XVIII դ․ վերջին քառորդում Հնդկաս– տանի հայ համայնքում ձևավորվեց բուրժ․ լուսավորական գաղափարախոսությունը, որի ներկայացուցիչները (Շ․ Շահամիր– յան, Մ․ Բաղրամյան, Հ․ էմին) կազմեցին թուրք–պարսկ․ բռնակալներից հայ ժո– ղովրդի ազատագրման ծրագիրը և ազա– տագրված Հայաստանի սահմանադրու– թյունը։ Լինելով առևտր․ բուրժ․ ներկա– յացուցիչներ՝ Մադրասի խմբակի անդամ– ները կրում էին բուրժ․ տնտեսագիտու– թյան մերկանտիլիստական հոսանքի որոշակի ազդեցությունը։ XIX դ․ 40-ական թթ․ սկսած, բուրժ․ քա– ղաքատնտեսության ազդեցությամբ հայ մշակույթի մեջ տնտեսագիտ․ ուսումնա– սիրությունները կոնկրետացան և հարըս– տացան տնտ․ օրենքների և կատեգորիա– ների վերլուծություններով։ Այդ կարգի առաջին հոդվածները հրապարակվեցին Մխիթարյան միաբանության «Բազմա– վեպ» պարբերականում (Տ․ Թնկրյան), իսկ 1849-ին լույս տեսավ Ն․ Զորայանի քաղաքատնտեսության ինքնատիպ դասա– գիրքը, որտեղ քաղաքատնտեսությունը բնութագրվում է որպես նյութական բա– րիքների արտադրությունը, բաշխումն ու սպառումը ուսումնասիրող գիտություն, իսկ ապրանքի արժեքը որոշվում է ար– տադրության վրա ծախսված հասարակա– կանորեն անհրաժեշտ աշխատանքով։ Լի– նելով հայ իրականության մեջ նոր զար– գացող բուրժուազիայի գաղափարախոս՝ Զորայանը մասնավոր սեփականությունը համարում էր հարստության արդյունավետ օգտագործման հիմք և մերժում շահույթի, տոկոսի ու ռենտայի անարդարացի եկա– մուտներ լինելու մասին տեսակետը։ XIX դ․ 2-րդ կեսին, հայ իրականության մեջ ազգ․–ազատագր․ շարժումների հետ մեկտեղ, պայքար էր ծավալվում նաև շա– հագործական կարգերի դեմ։ Այդ պայքա– րի տեսաբաններն էին հեղափոխ․ դեմո– կրատները՝ Մ․ Նալբանդյանի գլխավո– րությամբ։ Շահագործման ու բռնության դեմ պայքարը և աշխատավորների կյան– քի բարելավումը Նալբանդյանը և նրա համախոհները (Հ․ Սվաճյան, Մ․ Մամուր– յան, Դ․ Չիլինկիրյան) համարում էին իրենց կյանքի ու գործունեության նպա– տակը։ Նրանց թողած գրական հարուստ ժառանգության մեջ ծավալուն տեղ են գրավում տնտ․ երևույթների վերլուծու– թյունները։ Հարստության ստեղծման հարցում հայ հեղափոխ․ դեմոկրատները պաշտպանում էին արժեքի աշխատանքա– յին տեսության սկզբունքները։ Շահա– գործող կարգերի հարկադիր աշխատան– քին նրանք հակադրում էին ապագա հա– սարակության ազատ աշխատանքը, որին պետք է հասնել զինված ապստամբության միջոցով։ XIX դ․ երրորդ քառորդում Անդրկով– կասում և Թուրքիայի խոշոր քաղաքնե– րում զարգանում էին կապիտ․ հարաբե– րությունները։ Առևտրաարդ․ բուրժուա– զիան տնտ․ և քաղ․ կյանքում դառնում էր կենտր․ դեմք և ստեղծում իր գաղափարա– խոսությունը, որի ներկայացուցիչները (Դ․ Արծրունի, Ա․ Արասխանյան, Ռ․ Պեր– պերյան, Կ․ Ութուճյան) կապիտ․ արտադր․ եղանակը դիտում էին որպես արդյունա– վետ համակարգ և հասարակության առաջ– ընթացի նպատակը համարում նրա հե– տագա կատարելագործումը։ Կապիտա– լիզմի զարգացման այս փուլում բուր– ժուազիայի գաղափարական զենքն ար– ժեքի աշխատանքային տեսությունն էր, որի շուրջը և հայ առաջավոր հոսանքնե– րի ներկայացուցիչները զարգացնում էին իրենց տնտեսագիտ․ հայացքները։ Հա– րըստության աղբյուրը Արծրունին համա– րում էր աշխատանքը։ Արասխանյանը, Կ․ Մարքսի աշխատությունների ազդեցու– թյամբ, փորձում էր մոտենալ հավելյալ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/338
Արտաքին տեսք