Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ւլովրդի ողբերգության նկատմամբ եվրոպ․ տերությունների և միջազգային հասարա– կայնության վերաբերմունքի հարցերն ուսումնասիրված են Մ․ Ներսիսյանի, Մ․ Արզումանյանի, Ջ․ Կիրակոսյանի, Ա․ Մնա– ցականյանի, Ռ․ Սահակյանի և ուրիշների աշխատություններում։ 1966-ին Մ․ Ներ– սիսյանի խմբ–յամբ լույս է տեսել «Հա– յերի ցեղասպանությունը Օսմանյան կայս– րությունում» փաստաթղթերի ժողովածուն (1982, 2-րդ լրացված հրտ․, ռուս․)։ Համեմատաբար քիչ են ուսումնասիր– ված հայ իրականության մեջ կապիտ․ հա– րաբերությունների ձևավորման, բանվոր դասակարգի, հայ բուրժուազիայի առա– ջացման, կապիտալիզմի ժամանակաշրջա– նի հայկ․ մշակույթի զարգացման հարցերը։ 1950-ական թթ․ կեսից ուժեղացավ հե– տաքրքրությունը հայկ․ գաղթավայրերի պատմության նկատմամբ։ Հրատարակվել են աշխատություններ՝ նվիրված Ռուսաս– տանի, Ուկրաինայի, Մոլղավիայի, Մեր– ձավոր Արևելքի, Եվրոպայի երկրների, Հնդկաստանի հայկ․ գաղթավայրերի պատմությանը (Վ․ Բարխուդարյան, Վ․ Մի– քայելյան, Ա․ Աբրահամյան, Ֆ․ Պողոս– յան, ժ․ Անանյան, Ա․ Հովնանյան, Մ․ Հով– հաննիսյան, Զ․ Ղասաբյան, Պ․ Կոկինոս, 0․ Թոփուզյան և ուրիշներ)։ Այդ աշխատու– թյուններում քննարկված են հայերի սո– ցիալ–տնտ․ ու իրավական դրության, հա– յերին հյուրընկալած երկրների տնտ․ ու հասարակական կյանքին նրանց մասնակ– ցության, հայ ազգ․ մշակույթի զարգաց– ման, հայկ․ գաղթավայրերի հայրենիքի հետ կապերի հարցերը։ Սովետական պատմագիտության մեջ կենտր․ տեղ են գրավում Հայաստանում սովետական իշխանության համար պայ– քարի խնդիրները, որոնց լուսաբանումն առաջինը ձեռնարկել են հեղափոխ․ շարժ– ման ղեկավարներն ու մասնակիցները, հիմնվելով սեփական հիշողությունների վրա՝ վերլուծել և ընդհանրացրել են տեղի ունեցած իրադարձությունների արդյունք– ները։ Մինչև 1930-ական թթ․ կեսը Հա– յաստանում հեղափոխ․ շարժման ուսում– նասիրությամբ զբաղվել են Ա․ Հովհան– նիսյանը, Շ․ Ամիրխանյանը, Ա․ Կարին– յանը, Ա․ Ւաւնջյանը։ 1930-ական թթ․ մին– չև 1950-ական թթ․ 1-ին կեսը այդ հարցե– րի ուսումնասիրությունը մասնադեպ էր։ Սակայն 1950-ական թթ․ 2-րդ կեսից երե– վան եկան Հ․ էլչիբեկյանի, Դ․ Ղարիբ– ջանյանի, Ծ․ Աղայանի, Դ․ Դալոյանի, Ս․ Կարապետյանի մենագրությունները, որոնցում արխիվային նոր փաստաթղթե– րի հիման վրա, հիմնականում բացահայտ– վել է Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխ․ շարժման և սովետական իշ– խանության հաստատման ընթացքը, քըն– նարկվել են դրությունը Հայաստանում Փետրվարյան հեղափոխությունից հետո, հեղափոխ․ ու հակահեղափոխ․ ուժերի բևեռացումը, 1920-ի Մայիսյան ապստամ– բությունը, Հայաստանում սովետական իշխանության հաստատումն ու ամրա– պնդումը։ Հետագա տարիներին ուսում– նասիրվել են Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից հետո Անդրկովկասի դասակար– գային և կուսակցական ուժերի տեղա– բաշխման խնդիրները, բացահայտվել է Անդրկովկասում հեղաՓոխ․ ընթացքի զարգացման վրա ներքին և արտաքին գործոնների դերը ևն։ Ստեղծվել է 1917–21 թթ․ ժամանակա– շրջանի առանձին հարցերին նվիրված զգալի գրականություն։ Առավել մշակված է 1920-ի Մայիսյան ապստամբության պատմությունը (Գ․ Գալոյան, Հ․ Կարա– պետյան, Դ․ Ղարիբջանյան)։ Հատուկ ուշադրություն է դարձվել Սովետական Ռուսաստանի օգնությանը հայ ժողովրդին, Հայկական հարցի նկատմամբ Սովետա– կան Ռուսաստանի վերաբերմունքին (Ա․ Ալիխանյան, Ա․ Մնացականյան, Մ․ Ար– զումանյան, Լ․ խուրշուդյան և ուրիշներ)։ Ուսումնասիրվել է Անդրկովկասի ժողո– վուրդների ճակատագրի վրա Վ․ Ի․ Լենինի ունեցած դերի խնդիրը (Գ․ Ղարիբջանյան, Ա․ 1սարմանդարյան և ուրիշներ)։ Մի շարք աշխատություններ նվիրված են Հայաս– տանի ս–դ․ կազմակերպությունների գոր– ծունեությանը, կոմունիստական կուսակ– ցության ստեղծմանը, Կովկասյան բանա– կում հեղափոխ․ շարժմանը, Հայաստանի երիտասարդական հեղափոխ․ շարժմանը, ականավոր հեղափոխականներ Մ․ Շա– հումյանի, Ս․ Սպանդարյանի, P․ Կնուն– յանցի, Ա․ Մյասնիկյանի և ուրիշների կյանքին ու գործունեությանը (Վ․ Ավետիս– յան, Մ․ Արզումանյան, խ․ Բարսեղյան, Հ․ Մելիքյան, Հ․ Ավետիսյան, Հ․ Կարա– պետյան, Հ․ Ինճիկյան, Ա․ Մնացական– յան, Ս․ Ամիրյան և ուրիշներ)։ Սոցիալիստ, շինարարության պատմու– թյան ուսումնասիրությունը տարվում է երկու ուղղությամբ, սովետական հասա– րակության պատմության տարբեր փուլե– րի (անցում կապիտալիզմից սոցիալիզ– մին, Հայրենական մեծ պատերազմի տա– րիները, սոցիալիստ, հասարակարգի կա– տարելագործման շրջանը) և առանձին խնդիրների (բանվոր դասակարգի, գյու– ղացիության, մշակույթի պատմություն) հետազոտություն։ Առավել հիմնավոր լու– սաբանված է կապիտալիզմից սոցիալիզ– մին անցման ժամանակաշրջանը (Ա․ Հա– կոբյան, Դ․ Շառոյան, Դ․ Գեղ^ւմյան, Փ․ Ենգոյան և ուրիշներ)։ Զգալի քանակու– թյուն են կազմում Հայրենական մեծ պա– տերազմի տարիների հանրապետության պատմության վերաբերյալ աշխատություն– ները։ Լուսաբանվել են Հայաստանի զա– վակների սխրագործությունները ռազմա– ճակատում, հայ ազգ․ զորամիավորումնե– րի մարտական ուղին, հայերի մասնակ– ցությունը պարտիզանական պայքարին ու Դիմադրության շարժմանը, թիկունքի աշ– խատավորների հերոսական աշխատանքը և այլ հարցեր (Ա․ Մնացականյան, Ե․ Ւաւ– լեյան, Ք․ Դրիգորյան, Վ․ Մուրադյան, Տ․ Դրամբյան և ուրիշներ)։ Մի քանի աշ– խատություններ նվիրված են հանրապե– տության զարգացման հետպատերազմյան տարիներին (Ա․ Ւոսրմանդարյան, Ա․ Հա– կոբյան)։ Որոշ աշխատանք է կատարված հանրա– պետության բանվոր դասակարգի պատ– մության ուսումնասիրման բնագավառում։ Ուսումնասիրվել են բանվոր դասակարգի ձևավորման ու զարգացման (Ա․ Դրիգոր– յանց, Հ․ Կարապետյան), նրա կառուց– վածքի փոփոխման ու մասնագիտական մակարդակի բարձրացման (Մ․ Դրիգոր– յան, Ռ․ Ազիզբեկյան) հարցերը։ «Սովե– տական Հայաստանի բանվոր դասակար– գը զարգացած սոցիալիզմի ժամանակա– շրջանում» կոլեկտիվ աշխատությունում (1982, ռուս․) փորձ է արված ամփոփել հանրապետության բանվոր դասակարգի պատմությունը։ Հրատարակվել են աշխա– տություններ՝ նվիրված արդյունաբերու– թյան առանձին ճյուղերի (Հ․ Ազիզբեկյան), քաղաքների, գործարանների ու ֆաբրի– կաների (Կ․ Կոցմոյան, Ա․ Սիմոնյան), սոցիաւիստ․ մրցության (Լ․ Ւաւրշուդյան, Պ․ Սաֆյան) պատմության հարցերին։ Սովետական Հայաստանի գյուղացիու– թյան պատմության առավել լրիվ լուսա– բանված շրջանը մինչկոլտնտեսային գյու– ղի և կոլեկտիվացման ժամանակաշըր– ջանն է։ Ուսումնասիրվել են գյուղական բնակչության սոցիալ․ կառուցվածքի հար– ցերը, դասակարգային պայքարը գյուղում, գյուղատնտեսության կոլեկտիվացման ըն– թացքը, նրա հաջողությունները և թերու– թյունները (Վ․ Ղազախեցյան, Հ․ Վար– դանյան, Բ․ Օհանջանյան և ուրիշներ), բանվոր դասակարգի օգնությունը գյուղի սոցիալիստ․ վերափոխման գործին (Ս․ Ալահվերդյան), գյուղացիության պատ– մությունը սոցիալիստ, շինարարության հետպատերազմյան տարիներին (Դ․ Դե– ղամյան)։ Մշակույթի պատմությունը ներկայաց– ված է մշակութային շինարարության բնա– գավառում սովետական իշխանության առաջին միջոցառումների, Սովետական Հայաստանում կուլտուրական հեղափո– խության (Կ․ իյուդավերդյան, Վ․ Ղազանջ– յան), հայ սովետական մտավորականու– թյան ձևավորման և զարգացման (Ա․ Դրի– գորյանց, Դ․ Խաչատրյան), գիտության, լուսավորության, մամուլի (Լ․ Ղարիբ– ջանյան, Հ․ Ֆելեքյան և ուրիշներ), մշա– կութային կապերի (Ա․ Շահինյան, Կ․ Ի»ու– դավերդյան) զարգացման վերաբերյաւ աշխատություններով։ Որոշակի աշխատանք է կատարված ժա– մանակակից հայ սփյոաբի ացիալ–սըն– տեսական ու հասարակական կյանքի, սփյուռքահայ քաղ․ կուսակցությունների ու կազմակերպությունների, սփյուռքա– հայության հայրենադարձության կազմա– կերպման ու իրագործման պատմության ուղղությամբ (Լ․ Խուրշուդյան, Հ․ Սիմոն– յան, Հ․ Մելիքսեթյան և ուրիշներ)։ Հրապարակված են աշխատություններ ու հոդվածներ՝ նվիրված պատմագիտու– թյանը, սովետահայ պատմագրության նվաճումների ու խնդիրների հարցերին (Շ․ Հարությունյան, Լ․ Րաբայան, Դ․ Սար– գըսյան, Վ․ Բարխուդարյան, Կ․ Իաւդա– վերդյան)։ Սովետահայ պատմաբանները համոզիչ կերպով մերկացրել են ժամանա– կակից թուրք, բուրժ․ պատմագրության հերյուրանքները հայ ժողովրդի հին ու միջնադարյան, նոր և նորագույն պատ– մության հարցերի վերաբերյալ (Մ․ Զու– լալյան, Ե․ Սարգսյան, Ռ․ Uuib ակ յան), անգլո–ամերիկյան, բուրժ․ պատմագրու– թյան կողմից Անդրկովկասի հեղափոխ․ շարժման ու սոցիալիստ, շինարարության պատմության նենգափոխումը (Դ․ Դալո– յան)։