Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մարզիչի և դատավորի հոգեբան, յուրա– հատկությունները։ Ուսումնասիրվել են նաե դպրոցում աշխատանքի ուսուցման հոգեբանության մեջ կրտսեր դպրոցակա– նի գործնական մտածողության ձևավո– րումը, ավագ դպրոցականի պոլիտեխ․, պբոֆտեխ․ ուսումնարաններում սովորող– ների կառուցողական (տեխ․) կարողու– թյունների ձևավորման հոգեբանական հարցերը։ Ուրույն տեղ ունեն դեռահաս– ների վարքի շեղումների և դրանց պատ– ճառների, աշակերտների առաջադիմու– թյան, նրանց սոցիալ–հոգեբան․ բնութա– գրումներին նվիրված ուսումնասիրություն– ները։ Հայաստանի հոգեբանները միա– վորված են ՍՍՀՄ հոգեբանների ընկե– րության հայկ․ բաժանմունքում, որն ունի ավելի քան 70 անդամ։ Գրկ․ Մազմանյան Մ․ Ա․, Ձեռնարկ հոգեբանության, Ե․, 1940։ էդիլյան Գ․ Մ․, "Հոգեբանության ուրվագծեր, Ե․, 1958։ Լ ա– լ ա յ ա ն Ա․ Ա․, Սպորտի հոգեբանություն, Ե․, 1966։ Նալչաջյան Ա․ Ա․, Ինտուի– ցիան գիտական ստեղծագործության պրոցե– սում, Ե․, 1976։ Թութունշյան Հ․Մ․, Երեխայի հոգեբանության հարցեր, Ե․, 1980։ Милерян Е․ А․, Психология формиро– вания общетрудовых политехнических уме– ний, М․, 1973; Абрамян Д․ Н․, Об осо– бенностях художественного творчества, Е․, 1979․ Հ․ Թութունշյան Իրավագիտության Իրավագիտ․ միտքը Հայաստանում սկիզբ է առել դասակարգային հասարա– կության առաջացման հետ միաժամանակ։ Տիրապետող դասակարգերի իրավ, հա– յացքներն արտացոլվել են միջազգ․ պայ– մանագրերում, ժող․ բանահյուսությունում, պատմ․ աղբյուրներում ևն։ Վաղ ֆեոդա– լիզմի դարաշրջանի պատմիչներն ու իմաս– տասերները (Ագաթանգեղոս, Եզնիկ Կող– բացի, Մովսես Խորենացի, Դավիթ Ան– հաղթ և ուրիշներ) իրենց երկերում մեկնա– բանել են իրավ, նորմեր, անդրադարձել իրավունքի, կամքի ազատության, պատ– ժի և հանցագործության հասկացություն– ներին, կառավարման ձևերին ևն։ Այդ շրջանի իրավունքի կարևոր հուշարձան է «Կանոնագիրք Հայոց»-ը (կազմել է Հով– հաննես Գ Օձնեցին), որն արտացոլել է ամուսնության, ընտանիքի, գույքի ժա– ռանգման, պատժի ու պատասխանատվու– թյան հարցեր, իրավահարաբերություն– ների կարգավորման սկզբունքներ։ Զար– գացած ֆեոդալիզմի դարաշրջանում շո– շափվել են իրավունքի տարբեր հարցեր, մեկնաբանվել և վերլուծվել են իրավ, ինստ–ներ ու հասկացություններ։ Դարա– շրջանի իրավագիտ․ մտքի բարձր մակար– դակը վկայող հուշարձան է Մխիթար Գո– շի «Գիրք դատաստանին», որը շրջանա– ռության մեջ է դրել մի շարք առաջադիմա– կան սկզբունքներ (պետականություն, համապետ․ օրենքների նշանակություն, օրինականության պահպանում, կամքի ազատություն, պատժի կիրառման նպա– տակ են)։ Մխիթար Գոշն առաջիններից է դասակարգային հակասությունները մեղ– մելու նպատակով նախատեսել ֆեոդ, չա– րաշահումների սահմանափակում։ Պե– տության և իրավունքի հարցերը (մեղք, հանցագործություն, աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբ երություն ևն) տեղ են գտել Դրիգոր Մագիստրոսի, Դրիգոր Տաթևացու, Հովհաննես Դրաս– խանակերտցու, Արիստակես Լաստիվերտ– ցու, Հովհաննես Սարկավագի, Կիրակոս Դանձակեցու, Ներսես Շնորհալու, Դա– վիթ Ալավկա Որդու, Ստեփանոս Օրբել– յանի և ուրիշների աշխատություններում։ Ներսես Շնորհալին իր «Թուղթ ընդհան– րականում» (1166, հրտ․ 1788) շոշափել է դասակարգային, ամուսնաընտանեկան հարաբերությունների կարգավորման ևն հարցեր, ընդունել աշխատավոր ժողո– վըրդին ֆեոդ, կամայականությունից ազա– տելու անհրաժեշտությունը, կարևորել ամուսնության կամավորությունը։ Կիլիկիայի հայկ․ պետությունում իրա– վահարաբերությունները կարգավորելիս սկզբում առաջնորդվել են հիմնականում «Կանոնագիրք Հայոց»-ով և եկեղեց․ ժո– ղովների կանոնական որոշումներով։ Օգ– տագործվել են նաև բյուզ․ օրենքները (թրգմ․ Ներսես Լամբրոնացի), «Անտիոքի ասիզները» (թրգմ․ Սմբատ Սպարապետ)։ Իրավագիտ․ կարևորագույն աղբյուր է Սմբատ Սպարապետի «Դատաստանա– գիրքը», որը կարգավորել է իրավունքի գրեթե բոլոր ճյուղերն ընդգրկող իրավա– հարաբերություններ, իրավաբանորեն ամ– րապնդել դատ․ իշխանության անջատու– մը հոգևորից։ Ըստ այդ դատաստանա– գրքի, անհատական պատասխանատվու– թյունը քրեական սկզբունք է, իսկ օրենս– դրության ամրապնդումը՝ կենտրոնաց– ված հզոր պետության գոյության հիմնա– կան պայման։ Ավատատիրական կարգերի պաշտպան լինելով հանդերձ, Սմբատ Սպարապետը Մխիթար Դոշի նման դեմ էր աշխատավոր ժողովրդի կամայական շահագործմանը։ Կիլիկիայում ձևավոր– ված և կիրառված ծովային իրավունքի մի շարք առաջադիմական սկզբունքներ հե– տագայում ընդգրկվել են միջնադարյան ծովային իրավունքի նշանավոր օրենս– ԳՐՔԻ՝ «Կոնսոլատո դել մարե»-ի մեջ։ XIII–XIV դդ․ սկսած իրավագիտ․ միտ– քը զարգացել է նաև գաղթավայրերում։ Մխիթար Դոշի Դատաստանագրքի հի– ման վրա դատաստանագրքեր են կազմ– վել և կիրառվել Լեհաստանի և Աստրախա– նի համայնքներում․ XVIII դ․ սկզբից ձևավորվել է բուրժ* իրավագիտ․ միտքը։ Մադրասի (Հնդկաս– տան) գաղութի գործիչները (Շահամիր Շահամիրյան, Հովսեւի էմին, Մովսես Բաղրամյան) պաշտպանում էին բնական իրավունքի գաղափարները, դատապար– տում բռնապետությունը։ Շ․ Շահամիր– յանի «Որոգայթ փառաց»-ում (1788–89), որը Փաստորեն ապագա հայկ․ հանրա– պետության սահմանադրության նախա– գիծն էր, ինչպես նաև Մ․ Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»-ում (1772), հռչակվել են ժող․ ինքնիշխանու– թյան, ընդհանուր ընտրական իրավունքի, անձնական ազատության, խոսքի ազատու– թյան, մասնավոր սեփականության ան– ձեռնմխելիության ևն սկզբունքներ։ XIX դ․ սկսվել է իրավագիտության բուռն զարգացումը։ Հայագիտ․ հետազոտություն– ների շարքում ուրույն տեղ են զբաղեց– նում հայ և օտար գործիչների աշխատու– թյունները իրավունքի պատմության աս– պարեզում (Մ․ Չամչյան, Ղ․ Ալիշան, Վ․ Բաստամյան, Ֆ․ Բիշոֆ, 6ո․ Կոհլեր, Վ․ Լանգլուա, է․ Դյուլորիե, ի․ Ջավախի– շվիլի, 6ո․ Կարստ, Ն․ Ադոնց, Ն․ Ակինյան, Հ․ Ասատուրյան, Ա․ Ղլտճյան, Ն․ Մելիք– Թանգյան, Ի»․ Սամուելյան և ուրիշներ)։ Պետության և իրավունքի պատմության, հատկապես Մխիթար Դոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերին նը– վիրված ուսումնասիրություններ, աղբյու– րագիտ․ հետազոտություններ են հրապա– րակվել «Բազմավեպ» և «Հանդես ամսօր– յա» պարբերականներում։ XIX դ․ վեր– ջին – XX դ․ սկզբին իրավագիտ․ մտքի զարգացմանը նպաստեցին ռուս, և արև– մտաեվրոպ․ հեղինակների՝ պետության և իրավունքի հարցերին նվիրված աշխա– տությունների թարգմանությունները։ Նա– խահեղափոխ․ շրջանում արմատական նշանակություն ունեցան մարքսիզմի դա– սականների՝ պետության և իրավունքի խնդիրներին նվիրված աշխատություննե– րի և դրանց թարգմանությունների տա– րածումը։ Իրավագիտության հետագա զարգացմանը նպաստեցին հայ մարք– սիստների՝ Ս․ Շահումյանի, Ս․ Սպանդար– յանի և մյուսների ստեղծագործություն– ները։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո տիրապետող դար– ձավ սոցիալիստ, իրավագիտությունը, որի հիմքում դրվեց պետության և իրավունքի վերնաշենքային բնույթի, դրանց պատմ․ անցողիկության, դասակարգային էու– թյան, շահագործողական ու սոցիալիստ, հասարակարգերի մասին մարքս–լենին– յան տեսությունը։ Սովետական իրավա– գիտության զարգացման գործում վճռա– կան նշանակություն ունեցան Վ․ Ի․ Լենինի «Պետություն և հեղափոխություն» (1920), «Կոոպերացիայի մասին» (1930) ևն աշխատությունների թարգմանությու– նը, ինչպես նաև Երկերի հրատարակումը (1931)։ 1922-ին իրավագետների անմիջա– կան մասնակցությամբ մշակվեց և գործո– ղության մեջ դրվեց ՀՍՍՀ սահմանադրու– թյունը, որի հիման վրա ընդունվեցին իրավունքի տարբեր ճյուղերին վերաբերող օրենսգրքեր և դրվեց օրենսդրության հա– մակարգման հիմքը։ Սահմանադրությունն ու օրենսգրքերը խթանեցին իրավագիտու– թյան հետագա զարգացումը, որի գիտ․ կենտրոնը դարձավ Երևանի պետ․ հա– մալսարանի իրավաբ․ ֆակ–ը։ Զ․ Աշրաֆ– յանը, Մ․ Բագրատյանը, Հ․ Դալիկյանը, Ա․ Մ․ Եսայանը, ժ․ Միրզախանյանը, Դ․ Չուբարյանը, 1ս․ Սամուելյանը գիտ․ և մանկավարժ, գործունեությանը զուգա– հեռ, մասնակցում էին օրենքների նախա– գծերի մշակմանը և կոդիֆիկացմանը, սովետ, իրավունքի պրոպագանդմանը, ինչպես նաև զբաղվում հայ իրավունքի պատմության ուսումնասիրությամբ (Սա– մուելյան Խ․ Ս․, «Հայ հին իրավունքի պատմությունը», հ․ 1, 1939, Եսայան Ա․ Մ․, «Մուլքադարային իրավունքը Հայաստա– նում», ռուս․, 1948 ևն)։ Լույս տեսան պե– տության և իրավունքի առանձին ճյու– ղերին ու խնդիրներին նվիրված աշխա– տություններ, ուս․ ՝ք–սնարկներ, տեղե– կագրեր, բառարան յեբ ևն։