Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լեզուների և ընդհանուր լեզվաբանության հարցերի ուսումնասիրության ուղղու– թյամբ։ Առաշին շրշան ի լեզվաբանա– կան հիմնական գիտակարգերը քերակա– նությունը և բառարանագրությունն են։ Սկսած հույն քերական Դիոնիսիոս Թրա– կացու «Քերականական արվեստ»-ի թարգ– մանությունից մինչե XIX դ․ առաշին տասն– ամյակները, քերականությունն անցել է զարգացման մի քանի փուլ։ Առաշին փուլն ընդգրկում է V դ–ից մինչե XVII դ․ առաշին տասնամյակները և ներկայացված է գե– րազանցապես Թրակացու քերականական աշխատության մեծաթիվ ձեռագիր մեկ– նություններով, որոնց համար բնորոշ է հայերենի կառուցվածքի նկատմամբ հուն–ի քերականական նկարագրության սկզբունքների կիրառումը, այն կարելի է կոչել հունականացված կամ հունատիպ քերականությունների փուլ։ Սա չի նշա– նակում, թե հայ քերականությունն այս փուլում ընդհանրապես զուրկ է եղել ինք– նուրույնությունից։ Հենց Թրակացու քե– րականության թարգմանիչը թարգմանու– թյան տեքստում կատարել է նշանակա– լից փոփոխություններ՝ որոշ դեպքերում արել տաղւսնդավոր կռահումներ։ Այս փոփոխություններն ավելի են շեշտվել և հայերենի փաստերի ճնշման տակ նոր բնույթ ձեռք բերել հայ մեկնիչների աշխա– տություններում, որոնց մեջ դրվել և լուծ– վել են գրաբարի քերականության տեսա– կան և գործնական շատ հարցեր։ Մաս– նավորապես պետք է նշել հնչյունների դասակարգման նոր սկզբունքի առաջքա– շումը, խոսքի մասերի սահմանման և դասակարգման հարցերի նկատմամբ նոր մոտեցումը, նոր հոլովների՝ գործիակա– նի, ապա բացառականի, ներմուծումը, հայերենի խոնարհման բուն առանձնա– հատկությունների բացահայտման Փոր– ձերը են։ Այս տեսակետից հատուկ հի– շատակության արժանի են Դավիթ Քերա– կանը, Անանուն Մեկնիչը, Մովսես Քեր– թողը, Ստեփանոս Սյունեցին։ Հայկական Վերածննդի շրջանում, հանդես են եկել Դրիգոր Մագիստրոսի, Վարդան Արեելցու, Հովհաննես Երզնկա– ցու, Հովհաննես Ծործորեցու, Եսայի Նչե– ցու, Առաքել Սյունեցու աշխատություն– ները, հայ քերականությունը դրսևորել է նոր առանձնահատկություններ․ 1) մեծա– ցել է հետաքրքրությունը մի կողմից հուն․, մյուս կողմից՝ սեփական ժառանգության նկատմամբ, կազմվել են նախորդ քերա– կանների մեկնությունների ժողովածու– ներ․ 2) կատարվել են միշին հայերենի առանձնահատկությունների նկարագրու– թյան և քերականական աշխատության լեզուն խոսակցականին մոտեցնելու փոր– ձեր․ 3) աճել է հետաքրքրությունը շրջա– կա լեզուների նկատմամբ, հավաքվել են այդ լեզուների այբուբեններն ու բառերը, մշակվել է փոխառյալ բառերի ուսմունքը․ 4) ուժեղացել է քննադատությունը հու– նաբան արհեստական ձևերի նկատմամբ․ 5) որպես քերականության գործնականաց– ման և ժողովրդականացման արդյունք հանդես են եկել հարց ու պատասխանի ձևով գրված աշխույժ զրույցի տեսք ունե– ցող քերականություններ․ 6) ձեռագրերի մեծաթիվ ընդօրինակումների և գրական նորմաների միասնականացման միտումի հեա կապված գրվել են «Գրչության ար– վեստ» կոչվող աշխատություններ (Արիս– տակես Գրիչ, Գևորգ Սկևռացի, Գրիգոր Տաթևացի), որտեղ տրվել են ուղղագրու– թյան և կետադրության համապատաս– խան կանոններ, կազմվել է առաջին ուղղագրական բառարանը։ Հայ քերականության զարգացման ընդ– հանուր ուղուց շեղվում է Հովհաննես Քռնեցու («Համառոտ հաւաքումն յաղագս քերականին», հրտ․ 1977) քերականու– թյունը, որը ունիթոռական շարժման յու– րատեսակ դրսևորում է և գրված է լատ․ քերականության ազդեցությամբ։ Այն մին– չև XVII դ․ մնացել է մեկուսացած և հետե– վորդներ չի ունեցել։ Քերականության զարգացման երկրորդ Փուլն ընդգրկում է XVII դ․ վերջին երեք և XVIII դ․ առաջին երեք քառորդները։ Այս փուլում օտար հեղինակների գրած հայերեն քերականությունների կողքին երևան են եկել մեծաթիվ հայ հեղինակ– ների գրած քերականություններ (ինչպես ձեռագիր, այնպես էլ տպագիր), օտարազ– գի քերականներից հայտնի են Ֆրանչես– կո Ռիվոլան, Կղեմես Գալանոսը, Ցոհան Ցոախիմ Շրյոդերը, հայ քերականներից՝ Սիմեոն Զուղայեցին, Հովհաննես Զուղա– յեցին, Ոսկան Երևանցին, Հովհաննես Հոլովը, Խաչատուր Կարնեցին, Մխիթար Սեբաստացին, Բաղդասար Դպիրը։ Ի տարբերություն նախորդ շրջանի քերա– կանների գերիշխող մեծամասնության՝ այս շրջանի քերականներին բնորոշ է հիմ– նականում լատ․ քերականության սկըզ– բունքների կիրառումը, սա լատինակա– նացված կամ լատինատիպ քերականու– թյունների փուլն է։ «Ուղղափառ» լատինա– բան քերականների կողքին կան հեղինակ– ներ, որոնք փորձում են զուգորդել լատի– նաբանության սկզբունքները նախորդ քե– րականությունների սկզբունքների և նվա– ճումների հետ։tXVIII դ․ ուժեղացել է լատինաբան նորամուծությունների քըն– նադատությունը։ Չնայած իրենց թերություններին՝ XVII–XVIII դդ․ քերականները մի քայլ առաջ են գնացել հայերենի քերակա– նական առանձնահատկությունների բա– ցահայտման ուղղությամբ, ընդգրկել քե– րականական ողջ համակարգը, որպես ինքնուրույն բաժին քննել հայերենի շա– րահյուսությունը։ Այս փուլի քերական– ների ամենակարևոր նվաճումներից մեկն էլ այն է, որ նրանք, բացի գրաբարից, նկարագրության առարկա են դարձրել նաև աշխարհաբարի արևելահայ (Շրյո– դեր) և արևմտահայ (Մխիթար Սեբաստա– ցի) տարբերակները։ Քերականության զարգացման երրորդ փուլն սկսվում է Մ․ Չամչյանի «Քերակա– նութիւն հայկազեան լեզուի» (1779) աշ– խատությամբ, որտեղ վերջնական հար– ված է հասցվել լատինաբանությանը, քե– րականությունն ազատվել է արհեստական նորամուծություններից, և նպատակ է դըր– վել գրաբարի կանոնները տալ հին տեքս– տերի անկողմնակալ ուսումնասիրության հիման վրա։ Չամչյանի գրաբարի քերակա– նությանը հետևել են մի շարք այլ քերակա– նություններ, որոնց մեջ շարունակվել և խորացվել է սկսված գործը։ Այսպես, Գ․ Ավետիքյանը «Քերականութիւն հայ– կական»-ում (1815) ամեն մի քերականա– կան հարցի կապակցությամբ բերում է եղած կարծիքները, սրանք համեմատում և ընդունում կամ մերժում՝ հանգելով հա– մապատասխան եզրակացությունների։ Բառարանագրության զարգացումը ժա– մանակագրորեն փոքր–ինչ ետ է մնացել քերականության զարգացումից։ V դ․ չեն եղել բառացանկեր ու բառարաններ, թեև լայն տարածում են ունեցել այլալեզու բա– ռերի թարգմանություններն ու մեկնու– թյունները։ VI–VII դդ–ից սկսած հանդես են եկել զանազան բառացանկեր, ապա բառարանային տիպի աշխատություններ՝ սկզբնապես ոչ այբբենական, ապա այբ– բենական դասավորությամբ։ X դ–ից վեր– ջիններիս թիվը մեծացել է՝ ընդգրկելով բառարանների բազմազան տիպեր։ Սկըս– վելով առանձին հեղինակների բառերի բացատրությունից՝ աստիճանաբար ընդ– հանուր բնույթ են ստացել բացատրական բառարանները։ Երևան են եկել նաև թարգ– մանական, հոմանիշների, մասնագիտա– կան բառարաններ։ Հայերենի հետ առնչվող առաջին տպա– գիր բառարանները XVII դարից են։ XVII– XVIII դդ․ լայն տարածում են ունեցել լատ–ի հետ առնչվող թարգմանական բա– ռարանները (Ռիվոլայի, Աստվածատուր Ներսեսովիչի, Հակոբ Վիլլոտի)։ XVIII դ․ վերջերին տպագրվել են ռուս–ի հետ առնչվող առաջին բառարանները (Գ․ Խալ– դարյան, Կ․ Սարաֆյան)։ Այլ կարգի բա– ռարանագրական աշխատություններից հիշատակության արժանի են Ոսկան Երե– վանցու Աստվածաշնչի համաբարբառը, Երեմիա Մեղրեցու բացատրական բառա– րանը։tXVIII դ․ բառարանագրության գյուխգործոցը Մխիթար Սեբաստացու և նրա աշակերտների կազմած «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1–2, 1749–69) աշխատությունն է, որի առաջին հատորը գրաբարի բացատրական բառարան է, երկրորդը պարունակում է լրացուցիչ նյու– թեր, այդ թվում Աստվածաշնչի հատուկ անունների, գրաբար–աշխարհաբար և աշ– խարհաբար–գրաբար բառարաններ։ Բացի լեզվի կառուցվածքի և բառապա– շարի ուսումնասիրությունից, որ իրակա– նացվում է գերազանցապես քերականու– թյան և բառարանագրության մեջ, հայ մտածողնևրին հետաքրքրել են նաև այլ կարգի հարցեր։ Առանձնապես պետք է նշել մասամբ անտիկ աշխարհից եկող, մասամբ իրենց իսկ հայերին ինքնուրույ– նաբար զբաղեցնող՝ լեզվի և լեզվական բազմազանության առաջացման, բառերի և իրերի փոխհարաբերության, հասարակ անունների և ընդհանուր հասկացություն– ների բնույթի հարցերը։ Տեղեկություններ են տրվել հայ բարբառների մասին, և փորձեր արվել դրանք դասակարգելու։ Հայերենի բառապաշարի մեջ տարբե– րել են բնիկ և Փոխառյալ շերտեր, իսկ համեմատաբար ուշ՝ XVIII դ․ և XIX դ․ սկզբներին, այսինքն՝ նախքան պատմա– համեմատական լեզվաբանության ձևա– վորումը, կատարել են բառային և նույ– նիսկ քերականական համեմատություն–