կրոնա–դավանաբանական, աստվածաբա– նական երկերում (Վրթանես Քերթող, VI–VII դդ․, Հովհան Օձնեցի, VIII դ․, Հովհաննես Իմաստասեր, XI–XII դդ․, Անանիա Սանահնեցի, X դ․, Ներսես Շնոր– հալի, XII դ․, Գրիգոր Տաթևացի, XIV– XV դդ․)։ Արվեստի տեսության միջնադար– յան եզակի օրինակներ են VIII–XV դդ․ գրված տասնյակ «Խորանների մեկնու– թյունները» (Ստեփանոս Սյունեցի, VIII դ․, Ներսես Շնորհալի, Գրիգոր Տաթևացի, Պողոս Րաբունապետ և անանուն հեղի– նակներ), որոնցում հստակորեն բացա– տրվում է պատկերման գեղագիտական, գունային, խորհրդանշական, կիրառական իմաստն ու նշանակությունը (նմանօրի– նակ միակ զուգահեռը միջնադարյան չին․ տրակտատներն են)։ XIV դ․ մանրանկարիչ Սարգիս Պիծակի, XIII–XIV դդ․ հայկ․ մանրանկարչության տարբեր դպրոցնե– րի, նաև նկարչության արվեստի վերա– բերյալ տեղեկություններ են պարունա– կում Ղ․ Ալիշանի որոշ աշխատություններ ու հրատարակած «Պատկերուսույց գիրք»-ը («Բազմավեպ», 1896, H 7–10)։ XIII դ․ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի արվեստն արժեքավորել է Մ․ Տեր–Մովսիսյանը(«Հայ մանրանկարներ», 1910, գիրք 20, JSC 2, 1913, գիրք 24, JSP 1)։ Ձեռագրերի գիտակ, բանասեր և պատմաբան Գ․ Հովսեփյանը հետևողական հետազոտելով հայկ․ ման– րանկարչությունն ու կոթողները, ներկա– յացրել է տասնյակ մանրանկարիչների անուններ և պատկերազարդ մատյաններ, պատմագիտական աշխատություններում վերլուծել բազմաթիվ գեղարվեստ, նմուշ– ներ՝ պատկերաքանդակներ, զարդաքան– դակներ, պատկերազարդ ձեռագրեր («Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության», պրակ 1–5, 1935–1951, «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ», 1928–43 ևն)։ Օաարազգի հեղինակներից հայ մանրանկարչությունը մեկնել են Վ․ Ստասովը և 6ո․ Ստրժիգովսկին, որի հետազոտությունը «էջմիածնի Ավետա– րանեի (989 թ․) VI–VII դդ․ փղոսկրյա կազմի մասին այժմեական է։ Հայկ․ ման– րանկարների վերագրումը ասորիքյան արվեստին հերքել են Կ․ Վայցմանը և Ս․ Տեր–Ներսեսյանը։ Հայ մանրանկար– չության նմուշների՝ Ֆ․ Մակլերի հրապա– րակումներից հետո, որոշ պատկերագրա– կան օրինաչափություններ է դիտարկել ֆրանսիացի բյուզանդագետ Գ․ Միլլեն։ Նախասովետական շրջանում զգալիորեն աճել է արվեստի քննադատությունը, որոշ հանդեսներ («Գեղարվեստ», «Գեղունի», «Անահիտ») ծանոթացնում էին հայ և եվրոպ․ գեղարվեստին։ Հայկ․ արվեստը հետևողական ուսում– նասիրության նյութ է դարձել սովետական ժամանակաշրջանում։ Հայկ․ միջնադար– յան որմնանկարչության և մանրանկար– չության առաջին համադրական ուսում– նասիրողը և պրոպագանդոդը Լ․ Դուռնո– վոն է։ Նա հաստատեց հայկ․ վաղ միջնա– դարյան որմնանկարչության գոյությունն ու նշանակությունը վաղ քրիստոնեական արվեստում («Հին հայկական նկարչու– թյան համառոտ պատմություն», 1957, ռուս․)։ Ա․ Մվիրինը («Հին Հայաստանի մանրանկարչությունը», 1939, ռուս․) և Ռ․ Դրամբյանը ընդհանուր առմամբ ճըշ– տել են մանրանկարչության հիմնական դպրոցները։ 1958-ին ՀԱԱՀ ԳԱ արվեստի ինստ–ի հիմնադրման հետ սկզբնավորվեց հայկ․ վաղ միջնադարյան պատկերաքան– դակի ուսումնասիրությունը (Առաքել– յան P․, «Հայկական պատկերաքանդակ– ները IV–VII դդ․», 1949, Ազարյան Լ․, «Վաղ միջնադարյան հայկական քանդա– կը», 1975)։ ՊլանաչաՓորեն հետազոտ– վել են մանրանկարչության առանձին դպրոցներ (Ազարյան Լ․, «Կիլիկյան ման– րանկարչությունը XII – XIII դդ․», 1964, Ավետիսյան Ա․, «Հայկ․ մանրանկարչու– թյան Գլաձորի դպրոցը», 1971, Հակոբ– յան Հ․, «Վասպուրականի մանրանկարչու– թյունը», գիրք 1–2, 1976–1982, Կորխ– մազյան է․, ^Ղրիմի հայկական մանրա– նկարչությունը», 1978, ռուս․), ինչպես նաև առանձին մանրանկարիչների և հուշար– ձանների արվեստը (Ղազարյան Վ․, «Մար– գիս Պիծակ», 1980, Դրամբյան Ի․, «Քոբայ– րի որմնանկարները», 1979, ռուս․, Չու– գասզյան Լ․, «Գրիգոր ծաղկող», 1986 ևն)։ Առանձին դպրոցներ են նշմարվել նաև վաղ շրջանի մանրանկարչության մեջ (Իզմայլովա Տ․, «XI դ․ հայկական ման– րանկարչությունը», 1979, ռուս․)։ Միջնա– դարյան մանրանկարչության թեմատիկ, ժամանակա–տարածական և գունային տե– սակետներն հետազոտել են Վ․ Ղազարյա– նը և Ն․ Քոթանջյանը։ Աշխարհի տարբեր երկրներում պահվող հայկ․ պատկերա– զարդ ձեռագրերի՝ Մ․ Տեր–Ներսեսյանի ուսումնասիրությունները ընդհանրացվել են «Հայկական արվեստ» (1977, ֆրանս․) մեծադիր մենագրությամբ, և արտասահ– մանում մեծ հետաքրքրություն առաջաց– րել հայկ․ միջնադարյան արվեստի նը– կատմամբ։ Հայկ․ միջնադարյան կեր– պարվեստի հարցերին անդրադարձել են սՓյուռքահայ և արտասահմանյան շատ գիտնականներ (Ն․ Ակինյան, Հ․ Թյուրդ– յան, Ա․ Մխիթարյան, Պ․ Տոնապետյան, Թ․ Մեթյուս, Տ․ Վելմանս և ուրիշներ)։ Մ, ճանաշյանի, Հայդե և Հելմուտ Բուշ– հաուզեն ամուսինների, Բ․ Նարկիսի գիտ․ ալբոմները մեծարժեք նյութ են բովան– դակում Վենետիկի, Վիեննայի, Երուսա– ղեմի հայկ․ պատկերազարդ մատյանների վերաբերյալ։ Հայկ․ կերպարվեստի նոր շրջանի (սկսած XVII դ․) ուսումնասիրու– թյունը սկզբնավորվելով Ա․ Չոպանյանի, Գ․ Լևոնյանի, Գ․ ՀովսեՓյանի աշխատու– թյուններով, հետևողական մենագրական բնույթ է ստացել հատկապես ետպատե– րազմական տարիներից։ Մինչև 1960-ական թթ․ վերջը նկարիչնե– րի ստեղծագործությունը դիտվել է քաղ․- հասարակական իրադարձությունների ոլորտում, հեղինակները հիմնականում սահմանափակվել են կենսագրական բը– նույթի հաղորդումներով և սոցիալ–քաղ․ անցքերի ուղղակի կամ այլաբանական արտացոլումով։ Պատշաճ ուշադրություն չի դարձվել անհատական ապրումների արտահայտությանը, այն դպրոցներին, որոնցում ձևավորվել է տարբեր երկրնե– րում կրթված հայ նկարիչների արվեստը։ Ռուս ռեալիստ, արվեստի էվոլյուցիոն Փուլերը հաճախ անվերապահորեն կի– րառվել են հայ արվեստի պատմության մեջ։ 1950–60-ական թթ․ մենագրություն– ները և հոդվածները արժեքավոր են իրենց ընդգրկումով և ծավալուն ինֆորմացիոն նյութով (Աարգսյան Մ․, «Գևորգ Բաշին– ջաղյան», 1953, Մարտիկյան Ե․, «Ատե– Փան Աղաջանյան», 1956, «Փանոս Թեր– լեմեզյան», 1964, Դրամբյան Ռ․, «Հակոբ Կարապետովիչ Կոջոյան», 1960, ռուս․, Ղազարյան Մ,, «Վարդգես Աուրենյանց», 1960, Հարությունյան Վ․, «Վարդգես Աու– րենյանց», 1960 և ուրիշներ)։ 1960-ական թթ–ից հայ կերպարվեստագիտությունը հատուկ ուշադրություն է դարձնում ար– վեստի մեջ գեղարվեստ, ձևի առանձնա– հատկություններին և․Մ․ Աարյանի, Հ․ Կո– ջոյան ի ստեղծագործության օրինակով հայկ․ արվեստը դիտում դարասկզբի հա– մաշխարհային գեղարվեստական մշակույ– թի նվաճումների կոնտեքստումդ (Մաթե– վոսյան Վ․, «Մարտիրոս Սարյան», 1975, «Մարտիրոս Աարյանի էսթետիկական հա– յացքները», 1980, «Հակոբ Կոջոյան․ Ար– վեստը», 1971)։ Մյուս կողմից՝ մեծ հե– տաքրքրություն է նկատվում ժամանակա– կից հայկ․ կերպարվեստի հոսանքների (Մ․ Այվազյան, Հ․ Իգիթյան, Շ․ Խաչա– տրյան և ուրիշներ), դրանց էվոլյուցիոն պրոցեսները հետազոտելու (Ն․ Ատեվւան– յան և ուրիշներ), ինչպես նաև արտասահ– մանյան երկրներում ստեղծագործող ականավոր հայ նկարիչների նկատմամբ։ Արդի հայկ․ կերպարվեստագիտության պատկերը որոշակիորեն արտացոլվում է ՀԱԱՀ ԳԱ արվեստի ինստ–ի հայկ․ ար– վեստին և մշակույթին նվիրված հանրա– պետական կոնֆերանսների թեզերում և դրանց հետևած հոդվածներում, Իտալիա– յում և Երևանում տեղի ունեցած հայկ․ արվեստին նվիրված միջազգային գիտա– ժողովների զեկուցումներում, նաև հոդ– վածների ժողովածուներում («Հայկական արվեստ», 1–2, 1974–1984)։ Շարադրվում է հայկ․ արվեստի սիստեմատիկ պատմու– թյունը (Իզմայլովա Տ․, Այվազյան Մ․, «Հա– յաստանի արվեստը», 1962, ռուս․, Մար– տիկյան Ե․, «Հայկական կերպարվեստի պատմություն», գիրք 1–3, 1971–83)։ Վ․ Ղազարյան Երաժշտագիտություն։ Հայկ․ երաժըշ– տագիտությունը սկիզբ է առել հնա– գույն ժամանակներում, հին մոնոդիա– կան մասնագիտացված երգային ստեղ– ծագործության սկզբնավորման ու զար– գացման հետ համատեղ, միջնադարյան տեսական այլ գիտությունների, մասնա– վորապես քերականության ու փիլիսո– փայության հետ զուգակցված։ Ընդգրկելով երաժշտության՝ որպես արվեստի մի ճյու– ղի առանձնահատկությունների գեղագիտ․ բացահայտման ու հիմնավորման հար– ցեր, այն միաժամանակ ուսումնասիրել է ազգ․ երաժշտության նեղ առումով տե– սությունը (ուսմունք ձայնեղանակների, ձայնակարգերի և առոգանության ու երա– ժըշտ․ խազագրության մասին՝ մ ա ն ր ու– ս ու մ) և այդ միջոցով, հատկապես Ներ– սես Շնորհալու օրոք, կապված է եղել նաև երաժշտ․ հորինման գործնական խնդիր– ների հետ (եղանակակերտման կանոն– ները շարականներում)։ Վերլուծականո– րեն և պարզ տրամաբանված կերպով տե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/364
Արտաքին տեսք