Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վորման, ազուոային Փոխանակության, սպիտակուցների ֆիզիկաքիմիայի, նյար– դային մեդիատորների, լիպիդների, ֆեր– մենտների, ախտաբանական քիմիայի, սաղմնային քիմիայի ուսումնասիրության ուղղությամբ։ Ինստ–ի գիտական հետազոտություննե– րի գլխավոր ուղղությունը նյարդաքիմիան է։ Նյարդային համակարգի ֆունկցիոնալ նյարդաքիմիայի լաբորատորիայում Հ․ Բունիաթյանի ղեկավարությամբ, լայն հետազոտություններ են կատարվել գամ– մաամինակարագաթթվի (ԴԱԿԹ), ացե– տիլ–ասպարագինաթթվի և այԼ ազոտային միացությունների դերի պարզաբանման ուղղությամբ, որոնք մասնավորապես պարզեցին ԴԱԿԹ–ի ինսուլինանման ազ– դեցությունն ու դերը կատեխոլամինների արտազատման նախասինապտիկ կարգա– վորման գործում։ Հայտնաբերվել է նի– կոտինամիդադենիներկնուկլեոտիդի մաս– նակցությամբ ամոնիակի առաջացման նոր ուղի (Հ․ Բունիաթյան, Ս․ Մովսեսյան)։ Հորմոնների կենսաքիմիայի բաժինը Ա․ Դալոյանի ղեկավարությամբ զբաղվում է ներքին օրգանների հորմոնային կար– գավորման նյարդաքիմ․ պրոբլեմներով։ Հիպոթալամուսից անջատվել են նոր գլի– կոպեպտիդային նյարդահորմոններ ու նը– րանց սպիտակուցային նախորդները։ Պարզվել է նրանց ազդեցության մոլեկու– լային մեխանիզմը՝ կապված ներբջջային կարգավորիչների հետ։ Նոր տվյալներ են ստացվել ուղեղի մետաղ պարունակող սպիտակուցների կառուցվածքի ու դերի պարզաբանման (Ռ․ Նալբանդյան), գլու– տամինազ ֆերմենտի ակտիվության կար– գավորման, անօրգ․ պոլիֆոսֆատազների և ֆոսֆոպրոտեին–ֆոսֆատազների (Գ․ Ադոնց), ադենոզինդեզամինազի ակ– տիվության կարգավորման (Ա․ Հարու– թյունյան), ինչպես նաև էմբրիոգենեզում էներգետիկ փոխանակության առանձնա– հատկությունների (Ա․ Սիմոնյան) ուսում– նասիրության ուղղությամբ։ Զգալի հաջո– ղություններ են ձեռք բերվել ծերության կենսաքիմիայի ուղղությամբ՝ կապված գլխուղեղի էներգետիկ, ազոտային Փոխա– նակության ու մեդիատորների ազդեցու– թյան առանձնահատկությունների ու կար– գավորման հետ (Դ․ Ապրիկյան)։ Պարզ– վել է, որ լիպիդ–լիպիդային փոխհարաբե– րության խախտումը և տարբեր լիպիդների գերօքսիդացումը կարևոր դեր ունեն մի շարք հիվանդությունների զարգացման գործում (Կ․ Ղարագյոզյան), իսկ գլխու– ղեղի պրոտեոլիպիդների ուսումնասիրու– թյունները հանգեցրին նրանց տարբեր ձևերի հայտնաբերմանը։ Պարզվել է, որ երիկամաբորբերի ժամանակ զգալի տե– ղաշարժեր են կատարվում ամինաթթու– ների դեզամինացման պրոցեսում։ Ինստ–ը 1982-ից հրատարակում է համամիութենա– կան «Նեյրոքիմիա» («Нейрохимия») ամ– սագիրը (գլխավոր խմբագիր՝ Ա․ Դալո– յան), որը 1985-ից թարգմանվում է անգլե– րեն։ Բժշկ․ ինստ–ի կենսաքիմիայի ամբիոնի առաջին կենսաքիմ․ հետազոտություննե– րը վերաբերվել են վիտամին С-ի կառուց– վածքի պարզաբանմանը, ինչպես նաև մի շարք կենսաբանորեն ակտիվ միացու– թյունների ազդեցությանը նրա կայունու– թյան վրա։ Կարևոր տվյալներ են ստաց– վել ֆոսֆատիդների հատկությունների վերաբերյալ (Հ․ Բունիաթյան)։ Քլորապրենային կաուչուկի արտադրու– թյունում նկատվող պրոֆեսիոնալ տոքսի– կոզների կենսաքիմ․ մեխանիզմները պար– զաբանելու համար բազմակողմանի ուսումնասիրություններ են տարվել ինչ– պես կենդանիների վրա, այնպես էլ կլի– նիկական պայմաններում (Վ․ Մխիթար– յան)։ Պարզվել է, որ քլորապրենի թունա– վոր ազդեցությունը պայմանավորված է նրա ագրեսիվ գերօքսիդանտներով և ազատ ռադիկալներով։ Ստացված տվյալ– ների հիման վրա հաջողվեց պարզել քլո– րապրենի ազդեցության մեխանիզմը օր– գանիզմի վրա և մշակել համապատասխան կանխարգելիչ միջոցներ, որոնց ներդրու– մը արտադրության մեջ ունեցավ կարևոր նշանակություն պրոֆեսիոնալ թունավո– րումները կանխելու ուղղությամբ։ Հետա– զոտվել են ստրեսային վիճակների հետե– վանքով օրգանիզմում առաջացած կեն– սաքիմ․ տեղաշարժերը։ Ստացված տվյալ– ները վկայում են, որ, ինչպես իմոբիլիզա– ցիոն, այնպես էլ ստրեսի պայմաններում օրգանիզմում ակտիվանում է լիպիդների գերօքսիդացման պրոցեսը, ավելանում է գերօքսիդների և ազատ ռադիկալների քա– նակը, որոնք և պատճառ են դառնում բազ– մապիսի կենսաքիմ․ տեղաշարժերի։ Պարզվել է, որ օրգանիզմում ստրեսային վիճակների ժամանակ խիստ նվազում է վիտամին E-ի քանակը, իջնում է մի շարք ֆերմենտների ակտիվությունը, մեծանում կենսաթաղանթների թափանցելիությու– նը։ Մ․ Աղաջանովն առաջինն է բացա– հայտել լիպիդային գերօքսիդների և ազատ ռադիկալների ախտածին նշանա– կությունը այրվածքների ժամանակ և վի– տամին E-ի բարերար ազդեցությունը հի– վանդության ընթացքի վրա։ Հետազոտվել է լիթիում իոնի և վիտա– մին E-ի համատեղ ազդեցությունը էպի– լեպսիայի ժամանակ (Գ․ Բադալյան), ինչ– պես նաև ցինկ իոնի և վիտամին E-ի դրա– կան ազդեցությունը շաքարախտով հի– վանդների վրա (Դ․ Դևորգյան)։ Երևանի համալսարանի կենսաքիմիա– յի ամբիոնում և նրան կից պրոբլեմային լաբորատորիայում (վարիչ՝ Մ․ Դավթյան) հետազոտությունները տարվում են հա– մեմատական–էվոլյուցիոն ասպեկտով։ Մի շարք օրգանիզմներում հայտնաբերվել են միզանյութ սինթեզող ֆերմենտներ, ինչ– պես նաև օրնիթինային ցիկլի առանձին ֆերմենտներ՝ ստորակարգ և բարձրա– կարգ բույսերում ու սնկերում։ Բացահայտ– վել է նոր ոլրեոթելիկ արգինազ ֆեր– մենտ, որն ունի համընդհանուր կենսբ․ տարածվածություն։ Տարբեր օրգանիզմնե– րից մաքուր վիճակում անջատվել և ուսում– նասիրվել են արգինազի իգոզիմները։ Կանդիդա ցեղի խմորասնկերում, երկ– կենցաղների լյարդում և երիկամներում հայտնաբերվել են ամինաթթվային օք– սիդազներ։ Ցույց է արվել ճյուղավորված ամինաթթուների տրանսամինազ և ադե– նազ ֆերմենտների առկայությունը խմո– րասնկերում։ Երևանի անասնաբուծական– անասնաբ ուժական ինստ–ի կենսաքի– միայի և օրգ․ քիմիայի ամբիոնում (վա– րիչ՝ Լ․ Դավթյան), ինչպես նաև պրոբլեմա– յին լաբորատորիայում ուսումնասիրվում է էթանոլամինի դերը նյութափոխանա– կության պրոցեսներում։ Պարզվել է, որ այն բարձրացնում է գյուղատնտ․ կենդա– նիների մթերատվությունը, հավերի ձվատ– վությունը, բույսերի բերքատվությունը, ինչպես նաև բարերար ազդեցություն է ունենում կենդանիների որոշ հիվանդու– թյունների ընթացքի վրա, որի հետևանքով կոլամինը լայնորեն օգտագործվում է գյու– ղատնտեսության մեջ։ Բացի բուհական կենսաքիմ․ ամբիոն– ներից, հանրապետությունում գործում են մասնագիտացված կենսաքիմ․ լաբորա– տորիաներ։ Կարևոր ուսումնասիրություն– ներ են տարվում սրտաբանության, կու– րորտոլոգիայի և ֆիզիկ, մեթոդներով բուժման, ռենտգենաբանության և ուռուց– քաբանության ինստ–ների, կլինիկական և փորձառական վիրաբուժության համա– միութենական ԴՀԻ–ի հայկ․ մասնաճյուղի կենսաքիմ․ կենտրոններում։ Վ․ Մխիթարյան Մանրէաբանություն։ Մանրէաբանու– թյունը Հայաստանում սկսել է զարգանալ սովետական իշխանության հաստատման առաջին իսկ տարիներից։ Համաճարակագիտության և սան․ բակ– տերիալոգիայի բնագավառում կատար– ված աշխատանքների հետ միասին հան– րապետությունում կատարված են էական արժեք ունեցող հետազոտություններ իմու– նիտետի, տարբեր վարակիչ հիվանդու– թյունների ախտածնության և պատճառա– գիտության ուսումնասիրման ասպարե– զում և մշակված են նրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ (Ա․ Ալեք– սանյան, Լ․ Հարությունյան, Ք․ Փիրումով, Դ․ Պապովյան, Ա․ Իսահակյան, Վ․ Մի– քայելյան)։ 1930-ական թվականներից սկսվեցին մարդու ու կենդանիների վիրուսային ին– ֆեկցիաների ուսումնասիրությունները, ինչպես նաև նրանց դեմ պայքարելու հա– մար պատրաստուկների ստեղծման աշ– խատանքները (Ա․ Իսահակյան, Վ․ Հայ– րապետյան)։ ՍՍՀՄ ԴԱ հայկ․ մասնաճյուղի համա– կարգում 1939-ին կազմակերպվել է մանր– էաբանական լաբորատորիա, որի հիման վրա 1943-ին ստեղծվել է բաժին, իսկ 1961-ին՝ Հայաստանի ԴԱ մանրէաբանու– թյան ինստ–ը, որը հիմք հանդիսացավ հանրապետությունում գյուղատնտ․ (Պ․ Քալանթարյան, Հ․ Փանոսյան, ՍևՊետ– րոսյան, Ռ․ Ղալաչյան, Ա․ Նալբանդյան, Ռ․ Միրզաբեկյան, Ս․ Ավագյան), տեխ․ (Փ․ Սարուխանյան, Լ․ Երզինկյան), ինչ– պես նաև ընդհանուր և կիրառական մանրէաբանության (է․ Աֆրիկյան, Մ․ Մա– լաթյան, Բ․ Կարաբեկով) զարգացման հա– մար։ 1964-ից սկսած հանրապետությունում իրականացվել են լայն միջոցառումներ մանրէաբանության գիտա–արտադր․ բա– զան ամրապնդելու, ինչպես նաև ընդհա– նուր և կիրառական մանրէաբանությունն ու մանրէաբանական արդյունաբերությու– նը զարգացնելու համար։ 1971–72-ին Աբովյան քաղաքում շահագործման են