Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վեցին հունաբան դպրոցի ներկայացուցիչ– ների ջանքերով, մեծ դեր խաղացին հայ բժիշկների աշխարհայացքի ձևավորման գործում։ Սակայն հայերեն բժշկ․ երկերի ստեղ– ծումը կասեցվեց արաբական նվաճումնե– րի հետևանքով, որոնք հայ մշակույթի ընդհանուր անկման պատճառը դարձան VIII–IX դդ․։ Միայն X դ․ սկսեցին հանդես գալ հայ բժիշկների առաշին «Բժշկարան– ները», որոնք հիմնականում վերաբերում էին հիվանդությունների դեղորայքային բուժման հարցերին։ Միջնադարյան հայ մատենագրության մեջ չորս տարրերի և դրանց համապա– տասխանող չորս հիմնական հեղուկների (արյուն, լորձ, դեղին և սև մաղձ) անաիկ տեսությունն առաջին անգամ հիշատակ– վում է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» (V դ․) երկում։ Հիվանդությունների առա– ջացումը նա կապում էր հիմնական հե– ղուկների հավասարակշռության խախտ– ման հետ, հաշվի առնելով նաև արտաքին միջավայրի վնասակար գործոնների ազ– դեցությունը։ Վնասակար ազդակներին Կողբացին մեծ նշանակություն էր տալիս նաև նյարդային ու հոգեկան հիվանդու– թյունների առաջացման հարցում։ Հիպո– կրատի նման, նա ևս հոգեկան հիվանդու– թյունները համարել է ուղեղի հյուծման հետևանք։ Գավիթ Անհաղթի (V դ․ վերջ և VI դ․ սկիզբ) «Սահմանք իմաստասիրու– թեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի» երկերում շոշափվել են մարդակազմության, կենսաբանության, դեղագիտության, հիգիենայի և բժշկ․ բա– րոյագիտության հարցերը։ «Վերլուծու– թիւն Ներածութեանն Պորփիւրի» աշխա– տությունը վկայում է Հայաստանում կա– տարված դիահերձումների մասին։ Անա– նիա Շիրակացին իր 667-ին կազմած «Քըն– նիկոնում» տեղ է տվել նաև բժշկագիտ․ երկերին։ Նա զբաղվել է նաև բուսաբուծու– թյան հարցերով, նկարագրել է համա– սփյուռ կոչվող բույսի (Lichinis Լ․) բու– ժիչ հատկությունները, որի պաշտամուն– քը եղել է Հայաստանի որոշ շրջաններում։ Բժշկության զարգացման համար հատկա– պես նպաստավոր պայմաններ ստեղծ– վեցին X–XI դդ․, Անիի Բագրատունյաց թագավորության ժամանակ։ Անիում, Հաղ– պատում և Մանահինում ստեղծվեցին բարձրագույն դպրոցներ՝ միջնադարյան համալսարաններ, որտեղ ուսումնասիրում էին նաև բժշկություն։ Այդ շրջանի բժշկ․ պատկերացումներն առավել ամբողջու– թյամբ արտացոլված են Գրիգոր Մագիստ– րոսի աշխատություններում։ Նա քաջածա– նոթ էր հիվանդությունների մահճաբու– Ժությանը, դեղագիտությանը Ա հատկա– պես բուսաբուժությանը։ Ստեղծվեցին նաև ախտաբանության, թերապիայի և դեղա– գործության հարցերի վերաբերյալ աշխա– տություններ, այսպես կոչված, րաններ։ Գագիկ Ա թագավորք у 1020) օրոք գրված «Բժշկարանք նակի անունն անհայտ է) հէ r խմբագրվել է Կիլիկյան Հս հարստացվել երկու բաժիններ «Գագիկ–Հեթումյան բժշկւպ, նումը։ Վերջինս մեծ ազդեցււ ծել Հայաստանի միջնադարյան բժշկու– թյան հետագա զարգացման վրա։ Բժշկության, հատկապես մարդակազ– մության, առաջընթացին նպաստում էր դիահերձումների և կենդանահատումնե– րի ազատությունը, որի մասին վկայում են գրավոր աղբյուրները։ Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկ․ դըպ– րոցի հետ է կապված միջնադարյան հայ բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխի– թար Հերացու գիտական ու բժշկ․ բեղմնա– վոր գործունեությունը։ Նա ստեղծել է մարդակազմությանը, կենսաբանությանը, ախտաբանությանը, դեղագիտությանը վե– րաբերող աշխատություններ, որոնցից միայն առանձին հատվածներ («Վասն շի– նուածոյ և յորինուածոյ աչացն», «Վասն փոշտանկի, որ է ձվանքն», «Վասն քա– րանց», «Որոտացոյց և շարժացոյց») են մնացել հետագա ժամանակների բժիշկ– ների երկերում։ Դեղագիտությանը և ախտաբանությա– նը նվիրված աշխատությունները երկար ժամանակ կորած էին համարվում, սա– կայն ինչպես ենթադրում են հայ բժշկու– թյան պատմության մասնագետները, վեր– ջիններս հետագայում, «Զերմանց մխի– թարութիւն» աշխատության հետ միասին, տեղ են գտել վերոհիշյալ «Գագիկ–Հեթում– յան բժշկարանում»։ XII դ․ 80-ական թթ․ Գրիգոր Տղա կաթողիկոսի խրախուսան– քով և օժանդակությամբ Մխիթար Հերա– ցին ձեռնամուխ է լինում «Զերմանց մխի– թարութիւն» գրքի (Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարան, ձեռագիր JNI 416) շարադրմանը, որի համար նա հավաքել և ուսումնասիրել է հին աշխար– հի և արաբ բժիշկների աշխատություննե– րը, շրջել Կիլիկյան Հայաստանի ճահ– ճոտ վայրերը և զբաղվել այդ վայրերին հատուկ դողէրոցքի (մալարիա) և այլ վարակիչ հիվանդությունների ուսումնա– սիրությամբ։ Մխիթար Հերացին մեծ աշ– խատանք է կատարել նաև հայերեն բժշկ․ տերմինների ստեղծման ուղղությամբ։ Նրա ստեղծած բազմաթիվ տերմիններ պահպանվել և այսօր էլ կիրառվում են։ Մխիթար Հերացու դիրքը ջերմերի հա– րուցիչ–գործոնների նկատմամբ, մոտ է անտիկ աշխարհի բժշկության հիմնադիր Հիպոկրատի տեսակետին։ Հայ բժշկա– պետը մեծ նշանակություն էր տալիս ինչ– պես արտաքին միջավայրի անբարենը– պաստ գործոններին, այնպես էլ ներքին ազդակներին (հոգեկան ապրումներ, ան– քնություն, ընդհանուր հյուծում)։ Հերա– ցու կարծիքով արյան և մարմնի մյուս հե– ղուկների մեջ գոյություն ունեցող «բոր– բոսն» է, որ առաջ է բերում «բորբոսա– յին» տենդ։ Տենդը՝ «միօրյա», «բորբոսա– յին» և «հալևմաշ» խմբերի բաժանելիս նա առաջնորդվել է հումորալ տեսության սկզբունքներով։ Սակայն հայ բժշկապետը առանձնացրել է «միօրյա» տենդերը, որոնք ^չեն տեղավորվում հումորալ ս ^տաբանոր– (^^ւն շրջանակներում և £;а*иЛд vitywnui- r Փյ ւթյունը բացատրելու համար դիմել է հՒ^Կտւքսնրի պնևմատիկ տեսությա– <՚ք Դօրյա» տենդերի խմբում նա նկա– ծլ է նաև ալերգիական հիվանդու– ս սների մի քանի ձևեր (ֆիզիկ․, քիմ․, Հ սննդային, նյարդա–հոգեկան)։ «Բորբոսային տենդեր» բաժնում Մխի– թար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և սեպտիկ հիվանդությունները, ժանտախտը, ծաղիկը, կարմրուկը, բոր– բոսային տենդի, հատկապես տիֆի, վա– րակիչ լինելը։ Այս տեսակետը եվրոպա– կան գիտության մեջ XVI դ․ զարգացրեց իտալացի բժիշկ Զիրոլամո Ֆրակաստո– րոն՝ իր «Վարակի, վարակիչ հիվանդու– թյունների և նրանց բուժման մասին» գըր– քում։ «Հալևմաշ» տենդերը, որոնք համա– պատասխանում են պալարախտի (տու– բերկուլոզ) տարբեր կլինիկական ձևերին (թոքախտ, ոսկրախտ ևն), ըստ Մխիթար Հերացու, առաջանում են հոգեկան ծանր ապրումների, գերհոգնածության, վատ սննդի, կլիմայական անբարենպաստ պայ– մանների հետևանքով, որոնց այսօր էլ բժշկությունը մեծ նշանակություն է տա– լիս։ Տենդային հիվանդությունների վերա– բերյալ Մխիթար Հերացու դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվան– դի մանրակրկիտ հետազոտման վրա, նա կիրառում էր հիվանդի քննության բազմա– թիվ օբյեկտիվ մեթոդներ4 հարցուփորձ (անամնեզ), զննում, շոշափում, բախազըն– նում, ունկնդրում։ Հին աշխարհի բժիշկ– ների նման Հերացին հիվանդությունը բա– ժանում էր չորս շրջանի՝ նախնական, ասստկացման, նվագման և ավարտման։ Հերացին փորձնական ճանապարհով, հաճախ հակառակ սխոլաստիկ հայացք– ների, մշակեց բուժման կոմպլեքսային մի համակարգ, որը հիմնված էր դեղային բուժման, ինչպես նաև Աննդաբուժության և ֆիզիկ, մեթոդների վրա։ Հավատարիմ անտիկ աշխարհի բժշկության սկզբունք– ներին, հայ բժշկապետն առաջարկում էր բուժել «հակառակը հակառակով»։ Մխիթար Հերացին դեղաբուժության մեջ գլխավոր տեղը հատկացնում էր բուսա– բուժությանը։ Բույսերից բացի, նրա դե– ղատոմսերում հանդիպում են կենդան, ծագում ունեցող դեղանյութեր (կղբու ձու, եզան լեղի), ինչպես նաև հանքային պատ– րաստուկներ (հայկավ, ծծումբ, ցինկ, բո– րակ ևն)։ Տենդային հիվանդություններով տա– ռապող հիվանդների համար Մխիթար Հե– րացին առաջարկում էր հատուկ դյուրա– մարս սնունդ՝ առաջնություն տալով կա– նաչեղենին, բանջարեղենին, մրգերին ու հատապտուղներին։ Բուժման ֆիզիկ, մե– թոդների շարքում Հերացին մեծ տեղ էր հատկացնում ջրաբուժմանը (շփումներ, լոգանք), ինչպես նաև մերսումներին և մարմնամարզական վարժություններին։ Նա լուրջ ուշադրություն էր դարձնում ս^փխոթեոապևտիկ մեթոդներին, ներ– շփմանը, այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը։ 1908-ին «Զերմանց մխիթարութիւն»-ը մանրակրկիտ ուսում– նասիրել և գերմաներեն է թարգմանել Էռնեստ Զայդելը։ Հայ պատմիչների վկայությամբ, Կի– լիկիայում, Ռուբինյանների օրոք, բացվել են հիվանդանոցներ, բորոտանոցներ և ապաստարաններ։ Այս ուղղությամբ հատ–