Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ղական համալիրի մշակողները արժանա– ցել են ՀՍՍՀ պետ․ մրցանակի։ 1958-ին Ա․ Իոսիֆյանի նախաձեռնու– թյամբ Երևանում ստեղծվել է Մետաղա– կերամիկայի և կիսահաղորդիչների գոր– ծարան, որը 1960-ին վերանվանվել է Կի– սահաղորդչային տեխնիկայի հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրո (ԿՏ ՀԿՏԲ)։ 1960–61-ին այս ձեռնարկու– թյունը ՍՍՀՄ–ում առաջիններից մեկը ըս– կըսել է թողարկել կիսահաղորդչային ուժային դիողներ, տրանզիստորներ և տի– րիստորներ։ 1960-ական թթ․ էլեկտրոնի– կայի և հաշվողական տեխնիկայի բնագա– վառի հիմնարար և կիրառական հետազո– տություններ են սկսվել մի շարք նորա– ստեղծ գիտահետազոտական և կոնս– տրուկտորական հիմնարկներում։ Ռադիո– ֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ–ում է․ Միրզաբեկյանի գլխավորությամբ կա– տարվել են գերզգայուն ուժեղացուցիչների մշակման, քվանտային և կիսահաղորդ– չային էլեկտրոնիկայի հարցերի ուսում– նասիրման աշխատանքներ։ 1967-ին ըս– տեղծված Միկրոէլեկտրոնիկայի գի– տահետազոտական տեխնոլոգիական ինստ–ում (հետագայում՝ «Անի» գիտա– արտադրական միավորում) լայն թափ են ստացել ինտեգրալ միկրոսխեմաների ար– տադրության համար վերահսկիչ–չափիչ ավտոմատացված համակարգերի, ճկուն մագնիսական սկավառակներով հիշողու– թյան սարքերի, միկրոսխեմաների լա– զերային արատանշման և այլ սարքերի մշակման աշխատանքները։ Դեռևս 1960-ական թթ․ սկզբներին մեծ ԷՀՄ–ների մշակմանը զուգընթաց

ՄՄԴՀԻ–ում սկսվել են, այսպես կոչված, փոքր քՀՄ–ների ստեղծման աշխատանք– ներ։ 1964-ին ավարտվել են «Նաիրի–1», իսկ 1966-ին՝ «Նաիրի–2» փոքր ԷՀՄ–ների մշակումները (Հ․ Հովսեփյան և ուրիշ– ներ)։ Վերջինիս հաջորդել է «Նսփրի–3» ԷՀՄ–ն (1970), որն ինտեգրալ միկրոսխե– մաներով կառուցված երրորդ սերնդի առաջին ունիվերսալ ԷՀՄ–ն էր ՍՍՀՄ–ում։ «Նաիրի–3»-ի մշակման համար մի խումբ մասնագետներ (Հ․ Հովսեփյան, Ֆ․ Սար– գըսյան և ուրիշներ) ՀՍՍՀ–ում առաջինն են արժանացել էլեկտրոնիկայի և հաշվո– ղական տեխնիկայի բնագավառում շնորհ– վող ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1971)։ «Նաի– րի» անվանաշարի կատարելագործված տարբերակներն էին «Նաիրի–3-1», «Նաի– րի–3-2» և «Նաիրի–3-3» ԷՀՄ–ները, որոնց հիման վրա մշակվել են կոլեկտիվ օգ– տագործման համակարգեր (ՀամԼԿԵՄ մրցանակ, 1973)։ 1976-ին ստեղծվել է չորրորդ սերնդի՝ ՄՍՀՄ–ում առաջին «Նաիրի–4» ունիվերսալ ԷՀՄ–ն (Հ․ Հով– սեփյան և ուրիշներ), որի հիման վրա 1978–79-ին մշակվել են ռադիոինժեներ– ների և մեխանիկ–կոնստրուկտորների ավ– տոմատացված աշխատատեղերի (ԱԱ), «Նաիրի–ՀԱԱ–Ռ» և «Նաիրի–4ԱԱ–Մ» հաշ– վողական համակարգերը (գլխավոր կոնս– տրուկտոր՝ Դ․ Օհանյան)։ 1978–85-ին մշակվել և արտադրության մեջ են ներ– դրվել «Նաիրի» անվանաշարի մի շարք կատարելագործված ԷՀՄ–ներ և համալիր– ներ (գլխավոր կոնստրուկտորներ Հ․ Սար– գըսյան և Վ․ Կարապետյան), որոնք օգ– տագործվում են ավտոմատացված մի շարք համակարգերում։ 1968-ից ՄՄԴՀԻ–ն ներգրավվել է ՍՍՀՄ և այլ պետությունների գիտական կենտ– րոնների մասնակցությամբ ԷՀՄ–ների «Ռյադ» միասնական շարքի ստեղծման աշխատանքներում։ Այդ անվանաշարի ամենահայտնի մեքենաներից են ինստ–ում ստեղծված ԵՍ–1030 (1972), ԵՍ–1045 (1978) և ԵՍ–1046 (1984), միջին արագագործու– թյան ԷՀՄ–ները (գլխավոր կոնստրուկտոր4 Ա․ Քուչուկյան), որոնք լայնորեն ներդըր– վել են արտադրության մեջ և մեծ կիրա– ռություն գտել ՍՍՀՄ–ում և արտասահ– մանյան մի շարք երկրներում։ Դրանց հի– ման վրա ստեղծվել են ավտոմատ կառա– վարման զանազան համակարգերում օգ– տագործվող բազմամեքենա համալիր– ներ։ «Ռյադ–1» և «Ռյադ–2» ԷՀՄ–ների մի շարք մոդելների և հաշվողական համա– լիրների մշակման և ներդրման համար գլխավոր կոնստրուկտոր Ա․ Քուչուկյանն արժանացել է լենինյան մրցանակի, իսկ մի խումբ մասնագետներ՝ ՀՍՍՀ պետ․ մրցանակի (1983)։ «Ռյադ» անվանաշարի ԷՀՄ–ների ստեղծման ծրագրի սահման– ներում մշակվել են նաև գերբարձր արա– գագործության հատուկ մատրիցային պրո– ցեսորներ (1979, 1986), որոնց համատեղ օգտագործումը ԷՀՄ–ների հետ հնարավո– րություն է տալիս վերջիններիս արագա– գործությունը հասցնել վայրկյանում ավե– լի քան 100 մլն համարժեք գործողության (գիտական ղեկավար՝ Մ․ Սեմերջյան, գըլ– խավոր կոնստրուկտոր՝ Լ․ Դասպարյան)։

ՄՄԴՀԻ–ում աշխատանքներ են ծավալ– վել կառավարման ավտոմատացված հա– մակարգերի մշակման և ներդրման աս– պարեզում։ 1976-ին մի խումբ մասնագետ– ների (Ռ․ Աթոյան և ուրիշներ) շնորհվել է ՀՍՍՀ պետ․ մրցանակ՝ մասնագիտացված հաշվողական համալիրի մշակման հա– մար։ Վերջինիս հիման վրա կառավար– ման ավտոմատացված համակարգի ըս– տեղծման համար Մ․ Սեմերջյանին, Դ․ Բա– ՏԿ սերիայի ուժային տրանզիստորներ քարյանին և ուրիշներին շնորհվել է ՍՍՀՄ պետ․ մրցանակ, իսկ Ռ․ Աթոյանին՝ լենին– յան մրցանակ (1980)։ Մագնիսական հիշողության սարքերի (ՀՍ) մշակման աշխատանքների շարքում ուշագրավ է մեծ արագագործության, հի– շողության մեծ ծավալով և նուրբ մագնի– սական թաղանթներով ՀՍ–ի մշակումը (առաջինը ՍՍՀՄ–ում), որի համար

ՄՄԴՀԻ–ի մի խումբ մասնագետներ (Լ․ Դրիգորյան և ուրիշներ) 1970-ին ար– ժանացել են ՀՍՍՀ պետ․ մրցանակի։ 1960-ական թթ․ ՄՄԴՀԻ–ում և էլեկտրո– նային արդյունաբերության մյուս հիմնար– կություններում ԷՀՄ–ների ստեղծման աշ– խատանքներին զուգընթաց կատարվել են ուժային ւհրանզիստորների տեսության (Դ․ Ավագյանց և ուրիշներ), մաթ․ լեզվա– բանության (Վ․ Դրիգորյան և ուրիշներ), ունիվերսալ սնման աղբյուրների(ժ․ Մը– կըրտչյան և ուրիշներ), նուրբ մագնիսա– կան թաղանթների (Լ․ Դրիգորյան, Ա․ Ե– դիգարյան և ուրիշներ), շեմային տրամա– բանական տարրերի (Ս․ Մկրտչյան և ու– րիշներ), թաղանթային ինտեգրալ սխեմա– ների (Կ․ Եղյան և ուրիշներ) մշակման, պատկերների ավտոմատ ճանաչման (Ս․ Դայան և ուրիշներ) բնագավառների ար– ժեքավոր հետազոտություններ։ ՀՍՍՀ–ում էլեկտրոնիկայի և սարքաշի– նության բնագավառի ակնառու նվաճում– ներից էր 1973–74-ին երկրամերձ ուղեծիր դուրս բերված՝ արտամթնոլորտային հե– տազոտությունների համար նախատես– ված «Օրիոն–1» և «Օրիոն–2» կայանների ստեղծումը (Դ․ Դուրզադյան և ուրիշներ)։ Այդ մշակումների շարունակությունը եղավ Բյուրականի աստղադիտարանի աշխա– տակիցների մասնակցությամբ կառուցված և 1983-ին արձակված «Աստրոն» աստղա– ֆիզիկական արբանյակը, որի ստեղծման համար մի խումբ հեղինակներ Ցու․ Ի*ո– ջոյանի գլխավորությամբ արժանացել են ՍՍՀՄ պետ․ մրցանակի, իսկ երիտասարդ մասնագետներին շնորհվել է ՀամԼԿԵՄ մրցանակ (1984)։ 1983-ին ՀամԼԿԵՄ մըր– ցանակի են արժանացել նաև Միկրոէլեկ– տրոնիկայի գիտահետազոտական տեխ– նոլոգիական ինստ–ի մի խումբ մասնա– գետներ (ղեկավար՝ Լ․ Աբրահամյան)՝ վերահսկիչ–չափիչ սարքերի «Դամմա» ըն– տանիքի մշակման և ներդրման համար։ Ինֆորմացիայի մշակման միկրոէլեկտրո– նային համակարգերի ստեղծման և ներ– դրման համար 1984-ին մի խումբ մասնա– գետների (է․ Պետրոսյան և ուրիշներ) շնորհվել է ՍՍՀՄ պետ․ մրցանակ։ 1986-ին ՍՍՀՄ պետ․ մրցանակի է արժանացել էլեկտրոնային սարքերի տարրերի լա– զերային մշակման տեխնոլոգիայի գի– տական հիմունքների մշակման վերա– բերյալ աշխատանքը (Լ․ Դասպարյան և ուրիշներ)։ ՀՍՍՀ–ում էլեկտրոնային արդյունաբե– րության զարգացումը ընթանում է քվան– տային գեներատորների (Մ․ Տեր–Միքա– յելյան և ուրիշներ), ֆոտոընդունիչների և ֆոտոփոխակերպիչների (Վ․ Հարություն– յան և ուրիշներ), ինտեգրալ սխեմաների և միկրոհավաքածուների (Ս․ Մկրտչյան և ուրիշներ) մշակման ուղղություններով։ Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում գոր– ծում է էլեկտրոնիկայի ասպարեզում գի– տական աստիճան շնորհող՝ Անդրկովկա– սում միակ մասնագիտացված գիտական խորհուրդը (նախագահ՝ Դ․ Արեշյան)։ Ս․ Մկրաչրսն, Վ․ Առուաուսմրսն Ռադիոտեխնիկա Ռադիոտեխ․ սարքավորումների կիրառ– ման և կատարելագործման աշխատանք– ները Հայաստանում սկսվել են տակավին մինչև առաջին համաշխարհային պատե– րազմը (1914)։ Երևանում, Կարսում և Ալեքսանդրապոլում կառուցվել են առա–