դեմի և Պոլսի պատրիարքարաններում, Վենետիկում և այլուր, որտեղ պահվել են պատմ․ արժեք ներկայացնող եկեղեց․ աշխարհիկ իրեր։ 1852-ին Ռուս, աշխարհագր․ ընկերու– թյան կովկասյան բաժանմունքը Թիֆ– լիսում հիմնել է թանգարան, որտեղ կենտ– րոնացվել են Անդրկովկասի և Հս․ Կով– կասի տարածքում հայտնաբերված հայկ․ հնագիտ․ և ազգագր․ արժեքներ։ Կովկա– սի հայոց ազգագր․ ընկերությունը 1907– 1908-ին Թիֆլիսում ստեղծել է Ազգային– հնագիտ․ թանգարան։ Նախասովետական շրջանի հնագիտ․ թանգարաններից էր Անիի հնադարանը, որտեղ կենտրոնաց– ված էին քաղաքի պեղումներից հայտնա– բերված իրերը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը, գրա– վելով Անին, ավերել են հնադարանը։ Իրերի մի մասը հաջողվել է փրկել կորըս– տից և տեղափոխել Երևան։ Այժմ դրանք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում։ Նախասովետական շըր– ջանում եղել են նաև մասնավոր թանգա– րաններ։ Հայաստանի նորաստեղծ սովետական կառավարությունը մեծ ուշադրություն է նվիրել գեղարվեստական և թանգարանա– յին արժեքների հավաքմանը, պատմա– ճարտ․ հուշարձանների պահպանմանն ու հաշվառմանը։ Թանգարանային գործը հանրապետու– թյունում ներկայումս ղեկավարում է կուլ– տուրայի մինիստրությունը, որի իրավա– սության տակ 1986-ին կար 65 թանգարան (1230 հզ․ միավոր, 2600 հզ․ այցելղւ)։ Որոշ թանգարաններ գտնվում են ՀԱԱՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատ– մության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման գլխ․ վար– չության տնօրինության տակ (Երևանի հիմնադրման պատմության «էրեբունի», Զվարթնոց, Աանահին, Մեծամոր, Գոշա– վանք, Հաղարծին և պատմա–ճարտ․ և այլ թանգարաններ)։ Երևան քաղաքի պատմության թանգարանը գտնվում է Երևանի քաղսովետի գործկոմի, Կումայ– րի պատմա–ճարտ․ արգելանոց–թանգա– րանը՝ Լենինականի քաղսովետի գործկո– մի տնօրինության տակ։ Կան նաև գերա– տեսչական և հասարակական հիմունքնե– րով գործող թանգարաններ։ Հանրապետության թանգարանները ստորաբաժանվում են հետևյալ խմբերի՝ պատմ․, պատմա–հեղափոխ․, գրական, գեղարվեստական, հուշային, բնագիտ․, երկրագիտ․ ևն։ Թանգարանները կատա– րում են գիտահետազուոական, կուլտուր– լուս․ աշխատանքներ, կազմակերպում էքսկուրսիաներ, դասախոսություններ, զրույցներ, կոնսուլտացիաներ։ Հայաստանի պատմ ու թյան պետ․ թանգարանը (Երևան) հիմն, է 1921-ին։ Հիմքը հանդիսացել են Հայաստանի կառավարության գնած մի քանի տասնյակ գեղարվեստական նկար– ները։ 1921–22-ին Թիֆլիսից բերվել և թանգարանին են հանձնվել Կովկասի Հայոց ազգագր․ ընկերության հնագիտ․ ու ազգագր․ նյութերը և կովկասագիտ․ գրադարանը, ինչպես նաև էջմիածնի վան– քի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի հա– վաքածուները, Նոր Նախիջևանից բերված թանգարանային արժեքները։ Հրատարա– կում է գիտ․ աշխատությունների ժողովա– ծուներ, հնագիտությանը, ազգագրությա– նը, պատմությանը վերաբերող մենա– գրություններ ու հոդվածներ։ Նրա ֆոն– դերում պահվում է ավելի քան 300 հզ․ թանգարանային նմուշ (1986)։ Հնագիտու– թյան ֆոնդերում կենտրոնացված են Հա– յաստանի տարբեր վայրերում հայտնա– բերված նյութեր, ուրարտ․ սեպագիր ար– ձանագրություններ, քարեդարան։ Դրա– մագիտ․ հավաքածուն պարունակում է մ․ թ․ ա․ V դ–ից մինչև մեր օրերի մեդալներ, կնիքներ, մետաղյա և թղթադրամներ, որոնք ընդգրկում են աշխարհի տարբեր երկրների թողարկումները։ Առավել ամ– բողջական են հայկ․ տարազների, ինչպես նաև ոսկերչական ու արծաթագործական իրերի, գորգերի, կարպետների և ազգագր․ այլ նյութերի հավաքածուները։ Ավելի քան 5 հզ․ ցուցանմուշները ներկայացնում են հայ ժողովրդի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև 1920-ական թթ․։ Հայաստանի հեղափոխ ու– թյան պետ․ թանգարանը (Երե– վան) կազմակերպվել է 1921-ին՝ Հայաս– տանի պատմության պետ․ թանգարանի հեղաՓոխության բաժնի նյութերի հիման վրա։ Պարունակում է (1986) ավելի քան 55 հզ․ ցուցանմուշ (փաստաթղթեր, լու– սանկարներ, անձնական իրեր, գեղար– վեստական գործեր ևն)։ Ե․ Չարենցի անվ․ գրական ու թյան և ար– վեստի թանգարանը (Երևան) կազմակերպվել է 1954-ին՝ գրականու– թյան և թատեր․ թանգարանների, ինչպես նաև Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտ․ կաբի– նետի նյութերի հիման վրա։ Այստեղ են կենտրոնացված գրական, հասարակա– կան, մշակութային գործիչների և զանա– զան միավորումների արխիվային ֆոնդե– րը (600)։ Թանգարանների բաժիններում պահվում և մշակվում են առանձին գոր– ծիչների ձեռագրեր, գրքեր, լուսանկար– ներ, ձայնագրություններ, գեղանկարչա– կան գործեր, քանդակներ, զգեստներ, անձնական իրեր ևն։ Հայաստանի պետ․ պատ– կերասրահը (Երևան) հիմն, է 1921-ին։ Հիմք են հանդիսացել հայ նկա– րիչների նույն թվականին կազմակերպ– ված ցուցահանդեսի աշխատանքները։ Այնուհետև թանգարանը համալրվել է Լազարյան ճեմարանի և Աովետական Հա– յաստանի կոււտուրայի տան հավաքածու– Հ․ Այվազովսկու գործերի ցուցասրահը Երեա– նի պետ․ պատկերասրահում ներով, Մոսկվայի և Լենինգրադի թանգա– րանային ֆոնդերից ձեռք բերված գործե– րով, գնումներով, փոխանակումներով ու նվիրատվություններով։ Այն հայկ․ կերպ– արվեստի ստեղծագործությունների ամե– նահարուստ հավաքածուն է աշխարհում։ 1986-ին պատկերասրահն ուներ շուրջ 20 հզ․ գեղանկարչական, քանդակագոր– ծական, գրաֆիկ, և դեկորատիվ կիրա– ռական արվեստի ստեղծագործություններ, որոնց գերակշռող մասը հայկ․ արվեստի գործեր են։ Պատկերասրահն ունի հետև– յալ բաժինները, հայկ․ (միջնադարյան մանրանկարչություն, VI –XIII դդ․ որմ նանկարչություն և դեկորատիվ քանդակ– ների վավերական պատճեններ, XVIII – XX դդ․ գեղանկարչություն, քանդակագոր– ծություն, գրաֆիկա, սփյուռքահայ ար– վեստագետների գործեր), ռուս․ (XVIII– XX դդ․ գեղանկարչություն, քանդակագոր– ծություն և գրաֆիկա), արտասահմանյան երկրների (XIV–XX դդ․ իտալ․, ֆրանս․, հոլանդ․, ֆլամանդ․, XV–XX դդ․ անգլ․, գերմ․, իսպ․, բելգ․, ամեր․, XIX դ․ ռում․ արվեստագետների ստեղծագործություն– ներ, հուն․, չին․, պարսկ․ դեկորատիվ– կիրառական արվեստի նմուշներ)։ Հ ա– յաստանի ազգագր ու թյան պետ․ թանգարանը Սարդարա– պատի հերոսամարտի հուշահամալիրի օրգանական մասն է (հիմն, է 1978-ին)։ Հիմնական ֆոնդերում կա ավելի քան 25 հզ․ միավոր (1986)։ Պահվում են հան– րապետության գրեթե բոլոր շրջաններին վերաբերող ազգագր․ ւււ կենցաղային, հնագիտ․, կիրառական արվեստի իրեր։ Մ․ Սարյանի տուն–թանգար անի ցուցասրահում Ունի մշտական ցուցադրություն, որտեղ ներկայացված է ավելի քան 2500 ցուցա– նմուշ։ Աարյանի տու ն–թ ա ն գ ա– ր ա ն ը (Երևան) ստեղծվել է 1967-ին, Մ․ Աարյանի նվիրած 80 գործերի հիման վրա, որոնք համալրվել են ձեռքբերում– ներով ու նվիրատվություններով (շուրջ 200 ցուցանմուշ, 1986)։ Պարբերաբար կազ– մակերպում է նկարչի ստեղծագործու– թյունների ցուցահանդեսներ ԱԱՀՄ քա– ղաքներում և արտասահմանյան երկրնե– րում։ Այստեղ կազմակերպվել են Մ․ Ավե– տիսյանի գրաֆիկ աշխատանքների (1975), Հ․ Այվազովսկու հայկ․ թեմաներով նկար– ների (1978–79) և այլ ցուցահանդեսներ։ Հայաստանի ժող․ արվես– տի թանգարանը (Երևան) ստեղծ– վել է 1978-ին՝ ժող․ ստեղծագործության տան մշտական գործող ցուցահանդեսի հիման վրա։ Նպատակն է պահպանել և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/469
Արտաքին տեսք