Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


յին կուլտուրայի տունը, որտեղ գործում է գեղարվեստական ինքնագործունեու– թյան 15 կոլեկտիվ, որից երեքը՝ թատեր․, պարի անսամբլը ն քառաձայն երգչա– խումբը արժանացել են ժողովրդ․ կոչման։ Թատեր․ խումբը 1973-ին նվաճել է Հա– մամիութենական երիտասարդական փա– ռատոնի դափնեկրի կոչում և ոսկե մեդալ։ Արհմիութենական ակումբային հիմնարկ– ներից լայն ճանաչում ունի Երևանի «Նաի– րիտ» գիտաարտադր․ միավորման մշա– կույթի պալատը։ Պալատի ժողովրդ․ կո– լեկտիվները բազմիցս արժանացել են գե– ղարվեստական ինքնագործունեության համամիութենական ստուգատեսների դափնեկրի կոչման։ Աշխատավորների կո– մունիստական դաստիարակության, նը– րանց կուլտուր․ սպասարկման ասպարե– զում բազմաբովանդակ աշխատանքով աչ– քի են ընկնում Ղափանի, Սիսիանի, Իջե– վանի, էջմիածնի, Թալինի և շրջանային այլ կուլտուրայի տներ։ Հանրապետության գերատեսչական ակումբային հիմնարկներից են Երևանի և Լենինականի սպայի, Հայաստանի գրող– ների, նկարիչների, կոմպոզիտորների, ժուռնալիստների, կինոյի և արվեստի աշխատողների տները, երիտասարդական պալատը, Տեխնիկայի և Գիտնականի տները Երևանոմ։ Գործում են նաև մար– զական և ԴՕԱԱԱՖ–ի բազմաթիվ ակումբ– ներ։ Հեռավոր, փոքր բնակավայրերի ու թաղամասերի բնակչության կուլտուր․ սպասարկումն իրականացնում են ժամա– նակակից սարքավորումներով կահավոր– ված ակումբ–մեքենաները։ 1980-ական թթ․ սկզբին հանրապետու– թյունում ակումբային կենտրոնացված հա– մակարգերի ստեղծումը նպաստեց հիմ– նարկների ու կազմակերպությունների մի– ջոցների և հնարավորությունների առա– վեւ արդյունավետ օգտագործմանը։ Զբոսայգիներ Զբոսայգիներում գործում են ատրակ– ցիոններ, հանգստի ու հասարակական սննդի տաղավարներ, պարբերաբար կազ– մակերպվում թատերականացված մաս– սայական միջոցառումներ, տոնահանդես– ներ, պարահանդեսներ, խաղեր, ուրախ ժամանցներ, բացօթյա համերգներ ևն։ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում է գտնվում Անհայտ զինվորի գերեզմանը, Ծիծեռնակաբերդում՝ Եղեռնի զոհերի հու– շահամալիրը, Կոմիտասի անվ․ զբոսայ– գում՝ հայ գրականության և արվեստի ականավոր գործիչների պանթեոնը, lv․ Աբովյանի անվ․ մանկ, զբոսայգում՝ մանկ, երկաթուղին։ Հանրապետության խոշոր զբոսայգիներից են նաև Կոմերիտ– միության և 26 կոմիսարների անվ․ զբոսայ– գիները Երևանում, Ա․ Շահումյանի անվ․ զբոսայգին Լենինականում, Աայաթ–Նո– վայի անվ․ մանկ, զբոսայգին Կիրովակա– նում։ 1986-ին հանրապետությունում կար 26 զբոսայգի (470 հա ընդհանուր տարա– ծությամբ), որոնցում գործել է գեղարվես– տական ինքնագործունեության 42 կո– լեկտիվ։ Պատկերազարդումը տես 449-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գ/ւ^-Իշխանյան Ռ․,ՈսկանյանՆ․, ՀՍՍՀ Ալ․ Մյասնիկյանի անվան պետական ռեսպուբլիկական գրադարանը, Ե․, 1960։ Ա բ– Գարյան Գ․, Մատենադարան, Ե․, 1962։ Ղաֆւսդարյան Կ․ Գ․, Հայաստանի պե– տական պատմական թանգարանը, «ՊԲՏ», 1962, № 2։ Նույնի, Միջնադարյան Հա– յաստանի թանգարանները, գանձատուները U ավանդատուները, «Անդաստան», JMb 13, 1962։ Ն ու յ ն ի, Հայաստանի թանգարանների պատմությունից, «ԷՏԴ», 1972, Mb 10։ Հայաս– տանի պետական պատկերասրահ (կատա– լոգ), Ե․, 1965։ Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ․ 1 – 2, Ե․, 1965– 1970։ Հ․ Մխիթարյան, Հ․ Մարգսյան, Գ․ Աղախանյան

ՀԱՅՈՑ ԼԵԶՈԻ Ընդհանուր տեղեկություններ, հայոց լեզուն (հայերենը) հայ ժողովրդի լեզուն է։ Այն վկայված է պատմ․, տարածական U գործառական տարբերակներով, որոնցից հատկապես պետք է նշել հին գրական հայերենը (գրաբարը), միջին գրական հայերենը, նոր գրական հայերենը (աշ– խարհաբարը)4 իր արմ․ և արլ․ տարբե– րակներով, չորս տասնյակից ավելի հա– յերեն բարբառները՝ իրենց բազմաթիվ են– թաբարբառներով ու խոսվածքներով։ Ծագումնաբանական տեղեկություն– ներ․ հայերենը պատկանում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքին՝ կազմելով ինքնուրույն ճյուղ, և հնդեվրոպ․ որևէ լեզվի կամ լեզ– վաճյուղի հետ ընդգծված մերձավոր ցե– ղակցություն չունի։ Համեմատաբար սերտ տարածքային առնչակցություններ կան հուն–ի, հնդ․ և սլավ, լեզուների, ինչպես նաև փռյուգերենի, խեթալուվիական ն․ իրան, լեզուների հետ, ընդ որում, հնչյու– նական հատկանիշների ընդհանրությամբ մոտենում է հուն–ին, փռյուգերենին և սլավ, լեզուներին, իսկ քերական, զուգա– բանությունների տեսակետից՝ հուն–ին, հնդ․ և խեթալուվիական լեզուներին։ Լեգվաաշխարհա գրական տեղեկու– թյուններ․ հայերենի բարբառային իրա– դրությունը լեզվի զարգացման արդի փու– լում բարդ և յուրահատուկ բնույթ ունի՝ կապված ինչպես լեզվի բարբառային խիստ մասնատվածության, այնպես էլ բարբառները կրողների պատմ․ ճակատա– գրի հետ։ Առաջին համաշխարհային պա– տերազմի (1914–18) տարիներին Մեծ եղեռնի և հայերի զանգվածային տեղա– հանումների հետևանքով խախտվել է բար– բառների տարածական շարունակակա– նությունը, արևմտահայ բարբառների մեծ մասը զրկվել է իր տարածական հիմքից ե պահպանվել միայն աշխարհում սփռված առանձին բարբառախոս խմբերի խոսակ– ցական լեզվում։ Հայկ․ ԱԱՀ տարածքում, ինչպես նաև սվւյուռքում, միևնույն բնա– կավայրում ապրում են տարբեր բարբառ– ների ներկայացուցիչներ։ Ուժեղացել է բարբառային փոխներթափանցումների, գրական լեզուների ազդեցությամբ բար– բառների արտամղման և աստիճանական անհետացման գործընթացը։ Որոշ բար– բառներ, ունենալով տարածական հիմք և խոսողների համեմատաբար մեծ թիվ․ (Կարինի, Ղարաբաղի, Աասունի, Արա– րատյան), ի հայտ են բերում զգալի կա– յունություն և գոյատևելու կարողություն– ներ։ Քանի որ հայերենի բարբառների զգալի մասն այժմ իր պատմ․ տարածքում չի տեղաբաշխված, դրանց անվանումները պայմանական բնույթ ունեն և արտացո– լում են 1915-ից առաջ եղած իրավիճակը։ Հայ բարբառների դասակարգումն այսպի– սով որոշ չափով հետադարձ–վերականգնո– ղական բնույթ ունի։ Բարբառների ամ– բողջությունը բաժանվում է երկու մեծ՝ արլ․ և արմ․ խմբակցությունների, որոնց մեջ առանձնանում են բարբառախմբերը՝ իրենց բարբառներով և խոսվածքներով։ Բարբառների դասակարգումն ընդհանուր գծերով ունի հետևյալ տեսքը (բերվում են բարբառախմբերը՝ իրենց մեջ մտնող բար– բառների անվանումներով)․ Ա․ Բարբառների արմ․ խմբակցություն․ I․ Անտիոքի կամ ծայր հվ–արմ․ բար– բառախումբ․ Քեսաբ–Ավեդիայի, Բեյլանի բարբառներ։ II (I–III)․ Կիլիկիայի կամ հվ–արմ․ միջբարբառախումբ․ Հաճընի, Մարաշ– Զեյթունի բարբառներ։ III․ Փոքր Ասիայի կամ արմ․ բարբառա– խումբ․ Կարինի, Շապին Գարահիսարի, Աեբաստիայի, Եվդոկիայի, Մարզվան– Ամասիայի, Ղրիմ–Նոր Նախիջևանի, Պոլսի, Աիվրիհիսարի, Կյուրինի, Այոլյո– զի, Մալաթիայի, Կեսարիայի, Իաւրբերդ– Երզնկայի, Ասլանբեկի, Ակնի, Արաբկիրի բարբառներ։ IV (I–III–VI)․ Համշենի կամ հս–արմ․ միջբարբառախումբ․ Համշենի, Եդեսիայի բարբառներ։ V (III–VI)․ Առդեալի (Առտիալի, Տրան– սիլվանիայի) կամ ծայր հս–արմ․ միջբար– բառախումբ․ Առդեալի (Աուոիաւի, Տրան– սիլվանիայի) բարբառ։ VI․ Մուշ–Տիգրանակերտի կամ հվ–կենար» բարբառախումբ․ Մշո, Տալվորիկ–Մոտկա– նի, Աասունի (Գելիեգուզանի), Տիգրանա– կերաի բարբառներ։ VII (VI–VIII)․ Վանի կամ հվ․ միջբար– բառախումբ․ Վանի, Դիադինի բարբառ– ներ։ Բ․ Բարբառների արլ․ խմբակցություն․ VIII․ Խոյ–Մարաղայի կամ հվ–արլ․ բար– բառախումբ․ Խոյ–Մարաղայի բարբառ։ IX․ Արարատյան կամ հս–արլ․ բարբա– ռախումբ․ Երևանի կամ Արարատյան, Ջու– ղայի, Բայազետի, Աստրախանի, Արդ– վին–Թբիլիսիի բարբառներ։ X(IX–XI)․ Ղարաբաղ–Շամախիի կամ ծայր հս–արլ․ միջբարբառախումբ․ Մեհ– տիշենի, Ղարաբաղի, Ղազախ–Կիրովա– բադի, Կռզենի, Հավարիկի, Շամախիի, Բուրդուրի բարբառներ։ XI․ Ագուլիս–Մեղրիի կամ արլ․ բարբա– ռախումբ․ Ագուլիսի, Մեղրու բարբառներ։ Բազմաթիվ գաղթերի, բնակչության տե– ղաշարժերի հետևանքով հնարավոր չէ ճշգրիտ որոշել յուրաքանչյուր բարբառի կրողների թիվը։ Ամենատարածված բար– բառախմբերն են Արարատյանը՝ արլ․, ե