զուներից։ Զգալի է նաև խուռիական են– թաշերտը։ Գրաբարի բառակազմական կաղապար– ները հարուստ են, բազմազան, հատկա– պես բառաբարդման և վերջածանցման մեջ։ Նախածանցների համակարգը զար– գացվել ու համալրվել է հունաբան դըպ– րոցի կողմից։ Քերականական կառուց– վածքը հիմնականում թեքական է․ կան կցականության տարրեր։ Թեքվող խոսքի մասերն են գոյականը, ածականը, թվա– կանը, ինչպես նաև դերբայները (հոլո– վում) և բայը (խոնարհում)։ Հոլովման համակարգում անվանական և դերանվանական հոլովումները տարբեր– վում են։ Դերանվանական հոլովմանը բնո– րոշ է հոլովաձևերի տարարմատությունն ու տարահիմքությունը։ Անվանական հո– լովումը կատարվում է հոլովիչ (թեմատիկ) ձայնավորների և հոլովակազմիչների օգ– նությամբ։ Հոլովիչ ձայնավորները որո– շում են հոլովման տիպը, հոլովակազմիչ– ները՝ հոլովը։ Տարբերակվում են ներքին և արտաքին թեքումներ (հոլովումներ)։ Արտաքին թեքման ժամանակ հոլովումը հիմնականում իրագործվում է վերջավո– րությունների միջոցով։ Ներքին թեքման ժամանակ հիմքը ենթարկվում է ձևաբա– նական արժեք ունեցող հերթագայություն– ների։ Հոլովման համակարգում ձևաբա– նական արտահայտություն են ստանում հոլովի, թվի, առկայացման կարգերը։ Թվի քերականական կարգն արտահայտ– վում է հոգնակիակերտներով և հոլովական վերջավորություններով, առկայացման կարգը՝ որոշիչ, դիմորոշ և ստացական հոդերով։ Գրաբարն ունի 6 հոլով՝ ուղ– ղական, սեռական, տրական, հայցա– կան, բացառական, գործիական, սեռա– կան և տրական հոլովները մեծ մասամբ ձևով համընկնում են։ Հոլովների կազմա– վորման մեջ զգալի է նախդիրների դերը։ Խոնարհման համակարգը բնորոշվում է թեմատիկ (լծորդ) ձայնավորներով, որոնք որոշում են խոնարհման տիպերը՝ ա, ե, ի, ու, ներկայի և անցյալ կատարյալի հիմքից կազմված ժամանակային ձևերի հակադրությամբ, դեմքի, թվի, եղանակի, բայական սեռի քերականական կարգերի առկայությամբ։ Բայն ունի երեք եղանակ4՝ սահմանական (ներկա, անցյալ անկա– տար, անցյալ կատարյալ և ապառնի ժա– մանակաձևեր), ստորադասական (ապառ– նի ժամանակաձև) և հրամայական (ներ– կա և ապառնի ժամանակաձևեր)։ Զգալի թիվ են կազմում անկանոն, տարարմատ և տարահիմք խոնարհում ունեցող բա– յերը։ Շարահյուսական կառուցվածքին բնո– րոշ է նախադասության անդամների ազատ շարադասությունը, որոշչի և որոշյալի համաձայնությունը, որոշչի և հատկա– ցուցչի և՝ նախադաս, ե՝ ետադաս կիրա– ռությունը, շարահյուսական կապերի ար– տահայտման մեջ նախդիրների գործուն դերը, ենթակայի արտահայտության բազ– մազանությունը (ուղղական, սեռակակ* տրական հոլովներով), ինչպես նաև նրա արտահայտման ոչ պարտադիր բնույթը (անձնական դերանունների դեպքում), բայ–հանգույցի զեղչման հնարավորու– թյունը, համադասական և ստորադասա– կան շաղկապների զարգացած համակար– գը, պարզ և բարդ նախադասությունների կառուցվածքային կաղապարների հա– րըստությունը, դերբայական կառույցնե– րի առատությունը։ Քերականական կառուցվածքի նորմա– վորված և կանոնավոր բնույթի հետ միա– ժամանակ գրաբարի գրեթե բոլոր մա– կարդակներում նկատելի են տարբեր բը– նույթի շեղումներ, մահացող և, մանա– վանդ, նոր ծագող երևույթներ, որոնք զար– գացման և լեզվական կառուցվածքը վե– րափոխելու միտումներ են ցուցաբերում։ Հին հայերենի պատմական զարգացման ընթացքը բաժանվում է երեք ենթաշրջա– նի․ 1․ վաղ հին հայերենի կամ դասական գրաբարի (V դ․), 2․ հետդասական գրաբա– րի (VI–VII դդ․) և 3․ նախամիջին հայե– րենի (VIII–XI դդ․)։ Վաղ հին հայերենի կամ դասական գրա– բարի ենթաշրջանում լեզվի գրավոր և բանավոր տարբերակները հինականում համընկել են։ Գրական լեզուն ենթարկվել է գիտակցական և նպատակադրված մշակ– ման։ Միաժամանակ գոյություն է ունեցել գրակ․ լեզվի մշակման երկու դպրոց, երկու ուղղություն՝ հունաբան ե, այսպես կոչ– ված, հայկաբան։ Հունաբան դպրոցի ներ– կայացուցիչները նշանակալից դեր են խաղացել գիտ․ տերմինաբանության ըս– տեղծման ու զարգացման, բառակազմա– կան կաղապարների, հատկապես նախա– ծանցների հարստացման գործում, թեև հայոց լեզվի մեջ ներմուծել են որոշ ար– հեստական ձևեր։ Լեզվի մշակման բուն հայկաբան ուղղությունը հենվել է խոսակ– ցական հիմքի վրա։ Ըստ այդմ մշակվել են գրական լեզվի երկու գործառական– ոճական տարբերակ, որոնց միջև գոյու– թյուն է ունեցել կիրառման ոլորտների բաշխում, հունաբան գրաբարով գրվել են գիտ․ և կրոնավփլ․ աշխատություններ, «մաքուր» հայերենով՝ պատմագրական և գեղարվեստ․ ստեղծագործություններ, եկեղեցական գրկ․, վարվել է պաշտոնա– կան և մասնավոր գրագրություն։ Հետդասական գրաբարի ենթաշրջանում մի կողմից լեզվի գրավոր–գրական և խո– սակցական տարբերակները հեռացել են միմյանցից, մյուս կողմից՝ ձևավորվել են առանձին բարբառային միավորներ։ Գրա– կան լեզվի ոլորտում շարունակել են գոր– ծել նրա մշակման երկու դպրոցները։ Նո– րակազմություններով, գրական ճանա– պարհով անցած Փոխառություններով, ԳՐՔային արտահայտություններով ու ոճե– րով գրական լեզվի հարստացումը ավելի է հեռացրել նրան խոսակցական լեզվից, սակայն, նկատելի է նաև խոսակցական ու բարբառային տարրերի ներթափանցու– մը գրական լեզվի մեջ։ Այդ ներթափանց– ման հիման վրա գրական լեզուն նույնպես կրել է որոշ փոփոխություններ, որոնք հանգեցրել են հնչյունական–արտասանա– կան, հնչյունափոխական, քերականա– կան, իմաստային, բառապաշարային–բա– ռագործածական տարբերությունների, որ նկատելի են նախորդ ենթաշրջանի ավելի միասնական լեզվավիճակի համեմատու– թյամբ։ Նախամիջին հայերենի ենթաշրջանում գրական և խոսակցական տարբերակնե– րում կան լեզվական կառուցվածքի զգալի տարբերություններ։ Գրական լեզուն ժա– մանակի խոսակցական լեզվի ազդեցու– թյամբ կրել է որոշակի Փոփոխություններ, հնչյունական համակարգում նկատելի են՝ բառավերջի յ–ի անկում ա–ից և ո–ից հետո, ձայնորդ լ–ի ղ տարբերակի վերածում ղ շփականի, յ>հ անցման սկիզբը, հ >խ հնչյունափոխություն, բառասկզբում հ–ի հավելում, ավելի ուշ՝ աւ >օ հնչյունափո– խություն ևն։ Քերականական կառուց– վածքի մեջ նույնպես կատարվել են մի շարք կայուն փովւոխություններ, որոնք ընդգրկել են ամբողջ համակարգը, տվյալ ենթաշրջանի գրեթե բոլոր հեղինակների լեզվում նկատելի են առաջին և երկրորդ ապառնիների խառնումը, ներկայի ժա– մանակաձևի կիրառումը ապառնու իմաս– տով, փոխանցումներ բայերի խոնարհման լծորդությունների և անունների հոլով– ման տիպերի միջև։ Զգալի փոփոխություն– ներ է կրել բառապաշարը, կատարվել են նոր Փոխառություններ արաբերենից, պարսկերենից, հունարենից (գրական ճա– նապարհով), ստեղծվել են նորակազմու– թյուններ, հատկապես գիտ․ տերմինաբա– նության բնագավառում (մաթեմատիկա, աստղագիտություն, տոմարագիտություն, Փիլիսոփայություն, քերականագիտու– թյուն ևն)։ Զգալի տեղ են գրավում նաև անհատական բառաստեղծման ճանապար– հով առաջացած բազմաթիվ բանաստեղ– ծական բառեր։ Որոշ փոփոխություններ է կրել նախադասության կառուցվածքը՝ մո– տենալով խոսակցական լեզվին։ Այս բո– լոր փոփոխությունները հանգեցրել են լեզվական կառուցվածքի վերակազմավոր– մանը, պայմանավորել միջին հայերենի լեզվավիճակի առաջացումը։ Միջին հայերենի շրջան․ XII դ–ից սկսած, գրաբարի հետ զուգահեռ, գրական լեզվի աստիճանին է բարձրացել միջին հայերենը, որը գրաբարից տարբեր, խոսակցական հիմքի վրա առաջացած, վերբարբառային որակ էր։ Այն դեռևս գտնվում էր կազմավորման գործընթացի մեջ և չուներ լեզվական ձևերի միասնու– թյուն ու կառուցվածքային միատարրու– թյուն։ Միջին գրական հայերենի համար բնորոշ է քերականական իմաստների բազմազանություն, տարբեր բարբառային ծագում ունեցող ձևերի զուգահեռ գործա– ծություն, օտար փոխառությունների առա– տություն ևն։ Հաճախ միևնույն գրական երկում նկատվել է երկու լեզվական հա– մակարգերի՝ գրաբարի և միջին հայերե– նի տարրերի փոխներթափանցում։ Միջին հայերենը վկայված է հարուստ և բազմաժանր աղբյուրներով՝ գեղարվեստ, արձակ և չափածո ստեղծագործություն– ներ, գիտ․ և պատմագիտ․ երկեր, հիշա– տակարաններ, պաշտոն, գրագրություն, ուս․ ձեռնարկներ, վիմական արձանա– գրություններ ևն։ Միաժամանակ որպես գրական լեզու շարունակել է կիրառվել և գրաբարը, որով ստեղծվել են կրոն․, գիտ․, պատմագիտ․ երկեր, եկեղեցական գրկ․, թղթեր են։ Միջին հայերենի կառուցվածքը գրաբա– րի համեմատությամբ ունի հետևյալ առանձնահատկությունները։ Հնչույթա– յին համակարգում երկբարբառների մեծ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/473
Արտաքին տեսք