ապրեց Պ․ Սևակը, որի այդ տարիների վաստակն ամփոփված է «Նորից քեզ հետ» (1957), «Անլռելի զանգակատուն» (1959), «Մարդը ափի մեջ» (1963), «Եղիցի լույս» (1969–1971) գրքերում։ Նրա ստեղծագոր– ծության մեջ իր դրամատիկ, հարուստ ներաշխարհով կանգնեց իրական մարդը՝ իր պատմ․ հիշողությամբ, ժամանակի հան– դեպ ունեցած պատասխանատվությամբ, բազմապիսի խոհերով ու ապրումներով։ Պ․ Աևակը միաժամանակ նոր հնարավորու– թյուններ բացահայտեց գեղարվեստ, խոս– քի արտահայտչամիջոցների, պատկերա– յին հյուսվածքի, տաղաչափության և չա– փածո խոսքի կառուցվածքի ասպարե– զում։ Նորարական շունչը, ինչպես նաև գրա– կան ավանդույթների ստեղծագործական շարունակումը գեղարվեստ, լայն հնարա– վորություններ ի հայտ բերեցին նաև այդ սերնդի մյուս ներկայացուցիչների գործե– րում։ Լույս տեսան Ա․ Կապուտիկյանի «Արտաբաց զրույց» (1955), «Մտորումներ ճանապարհի կեսին» (1961), «Դեպի խոր– քը լեռան» (1972), «Ձմեռ է գալիս» (1983), Վ․ Դավթյանի «Լուսաբացը լեռներում» (1957), «Ամառային ամպրոպ» (1964), «Ծուխ ծխանի» (1969), «Անկեզ մորենի» (1972), «Կապույտ գիրք» (1978), Դ․ էմինի «Երկու ճամփա» (1962), «XX դար» (1970), «ճամփաբաժան» (1979), Մ․ Մարմարյանի «Ձնհալից հետո» (1965), «Լցված լռու– թյուն» (1972), «Նվիրումներ» (1982), Տ․ Հովհաննիսյանի «Հրաշալի այգեպան» (1956), «Ծովի լռությունը» (1964), «Արևոտ կղզու երգը» (1980) գրքերը։ Նոր ժողո– վածուներով հանդես եկան Ս․ Հարու– թյունյանը, Ա․ Ալիքյանը, Լ․ Միրիջանյա– նը( ծն․ 1933), Ա․ Խարագյանը (ծն․ 1922), Ա․ Աարոյանը (1923–1974) և ուրիշներ։ Դեղարվեստ․ մտածողությունն ավելի ավանդական, բնաշխարհիկ երանգների մեջ․ ի հայտ եկավ Հ․ Աահյանի պոեզիա– jTvwI , rvplitգրքերով (<Մայրաւ1ոնԼոից առաջ», 1964, (Քարափների երգը», 1968, Հ․ Թումանյանի ծննդյան 100-ամյակի տոնա– կատարությունը Դսեղ գյուղում «Աեզամ, բացվիր», 1972, «Իրիկնահաց», 1977, «Կանաչ, կարմիր աշուն», 1980, «Տոհմի կանչը», 1981, «Դաղձի ծաղիկ», 1986) ստեղծեց հայ քնարերգության ուշա– գրավ էջերից մեկը։ Հայ պոեզիան թե՝ գեղարվեստ, նյութի յուրացման, թե՝ բյս– նարվեստի առումով բազմակողմանի զար– գացում ունեցավ։ ժամանակ և մարդ ըմ– բռնումները դիտվեցին հնարավոր բո– լոր չափումներով։ Հատկապես կարևոր– վեցին մի քանի ուղեգծեր, որոնք վերա– բերում էին հայ ժողովրդի պատմ․ ճակա– տագրին և դարի ու ժամանակի ըմբռնմա– նը։ Հայ պոեզիան ժանրային բոլոր ձևերի մեջ հասավ բարձր զարգացման, թարգ– մանությունների միջոցով տարածվեց սո– վետական Միության և աշխարհի տարբեր ժողովուրդների մեջ։ 50-ական թթ․ վեր– ջերից և հատկապես 60–70-ական թթ․ հայ պոեզիայում երևացին նոր անուն– ներ՝ Ռ․ Դավոյան (ծն․ 1940), Լ․ Դուր– յան (ծն․ 1933), Ա․ Աահակյան (ծն․ 1936), Ն․ Միքայելյան (ծն․ 1931)։ Ռ․ Դավոյանը ի հայտ բերեց առավել ուրույն աշխարհ– զգացողություն, բանաստեղծական թարմ տրամադրություն և արտահայտչակերպ։ Դրկ․ մուտք գործեցին ավելի երիտասարդ բանաստեղծներ։ Դեղարվեստ․ արձակը ևս ընդարձակեց իր ընդգրկումների շրջանակը։ Իրենց ըս– տեղծագործական կյանքի երկար ճանա– պարհն ավարտեցին Դ․ Դեմիրճյանը, Ա․ Զորյանը, Մ․ Արագին, Լեռ Կամսարը։ Կյաևքի վերջին տարիներին Դ․ Դեմիրճ– յանն աշխատում էր «Մեսրոպ Մաշտոց» պատմակենսագրական վեպի վրա, որը մնաց անավարտ։ Պատմ․ նյութին ձեռք զարկեցին նաև ուրիշները։ Ա․ Զորյանը հրապարակ հանեց «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» (1967) պատմավեպերը, որոնցով ավարտեց հայ ժողովրդի պատ– մությանը (IV դ․) նվիրված իր եռերգու– թյունը [առաջին գիրքը «Պապ թագավորն» էր (1944)]։ Պաւոմ․ անցյալին անդրադար– ձավ նաև Մ․ Արագին («Իսրայել Օրի», 1959–1961)։ Իր նախասիրություններին հավատարիմ՝ երգիծական նոր գործերով հանդես եկավ Լեռ Կամսարը («Դրաբար մարդիկ», #1959, «Մարդը տանու շորերով», 1965)։ Երևան եկան նոր արձակագիրներ (Հ․ Մաթևոսյան, ծն․ 1935, Մ․ Դալշոյան, 1933–80, Վ․Պետրոսյան, ծն․ 1932, Զ․ Խա– լափյան, ծն․ 1933, Ա․ Այվազյան, ծն․ 1925, Ռ․ Հովսեփյան, ծն․ 1939, Պ․ Զեյթունց– յան, ծն․ 1938, Հ․Մելքոնյան, ծն․ 1937, վ․ Դրիգորյան, ծն․ 1942 և ուրիշներ), որոնք թարմ լիցք հաղորդեցին հայ վիպագրու– թյանը։ Արձակը յուրացրեց բավականին հարուստ ու ծավալուն գեղարվեստ, նյութ՝ հայ ժողովրդի կյանքի գրեթե բոլոր շեր– տերը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Այս տարիներին բուռն կերպով զարգացավ պատմավիպասանու– թյունը․ ստեղծվեց Հայաստան աշխարհի գեղարվեստ, պատկերը, որի պատմու– թյունը եղել է ողբերգության, մաքառման ու սխրանքի անընդմեջ ընթացք։ Այս առու– մով ուշագրավ են Վ․ Խեչումյանի վեպերն ու վիպակները, որ պատկերում են միջ– նադարյան գրիչների, ծաղկողների կյան– ՔԸ («Դիրք պանդխտության», 1959, «Դիրք լինելության», հ․ 1–2, 1966–1971, «Դիրք գրոց», 1978)։ Պատմության տարբեր փու– լերին անդրադարձավ Ա․ Խանզադյանը («Մխիթար սպարապետ», 1961, «Մատյան եղելությանց», 1966, «Խոսե՜ք, Հայաստա– նի լեռներ», 1976, «Թագուհին հայոց», 1978)։ Տպագրվեցին Ս․ Այվազյանի («ճա– կատագիրն հայոց», 1966, «Առավոտ լու– սո», 1976), Խ․ Դյուլնազարյանի («Նռա– նի», 1971), Հ․ Խաչատրյանի [ծն․ 1926 («Տիգրան Մեծ», գիրք 1–2, 1972, «Արաա– վազդ», 1975, «Արտաշես», 1980, «Քերթո– ղահայրը», 1985)], Մ․ Շաթիրյանի [ 1916– 1985 («Արծաթե դար», գիրք 1 – 2, 1983– 1986) և այլոց վեպերը։ Վեպի նյութ դար– ձավ հայ ժողովրդի մոտիկ անցյալի պատ– մությունը [Մեծ եղեռնը և, ընդհանրա– պես, դարասկզբի հայ կյանքը (Հ․ Քոչար, «Նահապետ», 1965, Դ․ Մահարի, «Այր– վող այգեստաններ», 1966, Ա․ Ալաջաջյան, «Եղեգները չխոնարհվեցին», գիրք 1–2, 1966–67, Խ․ Դաշտենց, «Խոդեդան», 1950, «Ռանչպարների կանչը», 1979 ևն)]։ ժա– մանակների կապի հայտնաբերման առու– մով ուշագրավ են Մ․ Դալշոյանի «Զորի Միրոն» և «Կածանի ճամփորդներ» վի– պակները (տես «Կռունկ» ժող–ում, 1969), «Բովտուն» (1974) վեպը և«Մարութա սարի ամպերը» (1980) պատմվածքների ժողո– վածուն։ Պատմավիպասանությունը զար– գացավ իր մի քանի ուրույն բնագավառ– ներով, որոնցից են պատմակենսագրական վեպը [Հ․ Ղուկասյան (ծն․ 1919), «Ոսկան Երևանցի», 1962, «Բոգդան Սալթանով», հ․ 1–2, 1980–85, Զ․ Դարյան (1912– 1984), «Սայաթ–Նովա», հ․ 1–2, 1960– 1963] և պատմահեղափոխ․ վեպը [Ռ․ Աթայան (ծն․ 1907), «Զարթոնք», 1958, «Սպարտակ», 1963, «Մրրիկի թևերով», 1964, Մ․ Շաթիրյան, «Ասք արմավենու մասին», 1967]։ Պատմավիպասանության մի տարատեսակ են նաև երկրորդ համաշ– խարհային պատերազմի տարիների ճա– կատի և թիկուսքի կյանքը պատկերող գործերը, որոնցով հանդես եկան թե՝ նախկին ճակատայինները, և թե՝ երիտա– սարդ գրողները [Р․ Հովսեփյան, «Սերմ– նացանները չվերադարձան», 1962, Մ․ Սարգսյան, «Կյանքը կրակի տակ», 1963, «ճակատագրով դատապարտված– ները», 1967, «Սերժանտ Կարոն․․․», 1970, Ռ․ Հովսեփյան, «ճիչ», 1970, Զ․ Իոսլափ– յան, «Երիցուկի թերթիկներ», 1971, Հ․ Մել– քոնյան, «Ցրոնք արվարձանը», 1971, «Քա– ռասունվեց թվականը», 1980, Ս․ Ւաւնզադ– յան, «Երեք տարի 291 օր», 1972 ևն]։ Արձակը յուրացնում է նաև հայ ժողովրդի ժամանակակից կյանքի պատմությունը, որն իր մեջ ընդգրկում է և՝ սփյուռքի կյան– քը, և՝ Հայաստանի։ Այս տեսակետից ուշագրավ են Ա․ Կապուտիկյանի «Քարա– վանները դեռ քայլում են» (1964), «Խճա– նկար հոգու և քարտեզի գույներից» (1976), Վ․ Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» (1969) գրքերը, որոնք համադրում են հրապարակախոսության և մտորումի տարրեր։ Նյութի այս խմբավորման մեջ կարելի է զետեղել նաև П*․ Արամյանի (1921 –1978) «Ռուբինյան եղբայրներ» (1954) և Դ․ Աևանի (ծն․ 1926) «Ինչո՞ւ․․․ ինչի– համար» (1982) վեպերը, նաև վեր– ջինիս՝ «Ամեն մարդ իր ճանապարհով» (1979) ժողովածուի մեջ զետեղված պատմ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/512
Արտաքին տեսք