Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հաղպատի վանքային համալիրի (X–XIII դդ․) գլխավոր հատակագիծը

թյամբ, կառուցապատմամբ, շենքերի տիպերով բազմապիսի են և, չնայած նույն անսամբլի շենքերի միջև ընկած կառուցողական հաճախ մեծ ժամանակահատվածների, աչքի ևն ընկնում կառույցների փոխադարձ ներդաշնակությամբ և ընդհանուր հավասարակշռությամբ (Սանահին, Հաղպատ, Դադիվանք են)։

Քաղաքների, արհեստների զարգացումը, այլ երկրների հետ կապերի ուժեղացումը, երկրի մասնակցությունը տարանցիկ առևտրին՝ տվյալ դարերում պայմանավորել են կարավանատների և կամուրջների շինարարության վերելքը։ Սելիմի քարավանատունը ձգված համաչափություններով ցածրանիստ եռանավ դահլիճ է, մարդկանց, գրաստների և բեռների համար նախատեսված առանձին բաժանմունքներով։ Իր համարձակ ինժեներական մտահղացմամբ աչքի են ընկնում Անիի (X–XI դդ․) և Սանահինի (XII դ․) կամուրջները։

Մեծ է եղել հայ ճարտ–ների մասնակցությունն ու ներդրումը սելջուկյան ճարտ–յան ձևավորման գործում։ XII – XIV դդ․ մահմեդական երկրների հետ կապերի ուժեղացման հետևանքով Հայաստան են ներթափանցել արլ․ առանձին զարդաձևեր՝ միաձուլվելով տեղական ավանդական մոտիվներին։

Նկարում` X –XIV դդ․ կառուցվածքային և դեկորատիվ հնարանքներ․ 1․ Ադթամարի Ս․ Խաչ, 2, 5․ Փոխհատվող կամարներ (Սաղմոսավանք, Խորանաշատ), 3․ Թադեի վանք, 4․ Արենիի Ս․ Աստվածածին, 6․ Սանահինի վանք

XII–XIV դդ․ հայկ․ ճարտ–յան մեջ իրենց որոշակի տեղն ունեն հուսակառույցները՝ սկսած գողտրիկ խաչքարերից մինչև խաչքար–մոնումենտները, իշխանական երկհարկ դամբարան–եկեղեցիներն ու մոնումենտալ տոհմային դամբարանները։ Այս ժամանակաշրջանի հուշակառույցները հիմնականում ներկայանում են խաչքարերով, որոնք բնորոշ են միայն հայկ․ մշակույթին և կանգնեցվել են ամենատարբեր նշանակությամբ (հանգուցյալի հիշատակին, որպես կոթող հաղթանակի կամ շինարարության ավարտի ևն)։ Խաչքարեր կերտել են և՝ ժող․ վարպետները, և՝ նշանավոր ճարտարապետները, նկարիչ–քանդակագործները (Պողոս, Սիրանես, Մոմիկ)։

XII –XIV դդ․ որոշակի զարգացում են ունեցել իշխանական երկհարկ դամբարան–եկեղեցիները, ձևավորվելով որպես կենտրոնակազմ վերսլաց կառույցներ (Եղվարդի եկեղեցի, 1301, Նորավանք, 1339, Կապուտան, 1349)։

Նկարում` Հառիճավանքի (VII –XIII դդ․, XIX դ․) ընդհանուր տեսքը հարավից

Հայկ․ մշակույթը XIII դ․ վերջին – XIV դ․ 1-ին տասնամյակին վերելք է ապրել Վայոց Ձորում, որտեղ գործել է Գլաձորի նշանավոր համալսարանը իր բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Այստեղ վեր են խոյացել Արփայի, Եղեգիսի, Սպիտակավորի, Նորավանքի բարձր գեղարվեստականությամբ օժտված կառույցներն ու համալիրները։

Սակայն օտար բռնակալների արյունալի լուծը կործանման եզրին էր հասցրել երկրի տնտեսությունը, ուժեղացել էր ժողովրդի արտագաղթը, կանգ էր առել մոնումենտալ շինարարությունը։ Երկրի տարբեր շրջանների պատմ․ ճակատագիրը նույնը չէր։ XII–XIV դդ․ ամրացել և ծաղկել է Կիլիկիայի հայկ․ թագավորությունը, որի շինարվեստը բուն Հայաստանի ճարտ․ ավանդույթները զարգացրել է ըստ երկրի տեղական առանձնահատկությունների, սերտորեն առնչվելով Բյուզանդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մշակութային կյանքին։ Ճարտ–յան զարգացումը մեծապես պայմանավորվել է քաղաքների զարգացմամբ, որոնք իրենց հերթին կանխորոշել են աշխարհիկ ճարտ–յան բուռն վերելքը։ Հայկ․ քաղաքաշինության համար նորույթ էր նավահանգիստ–քաղաքների հիմնադրումը։ Լեռնային շրջանների բնակավայրերի կազմավորման սկզբունքները գրեթե նույնն էին, ինչ բուն Հայաստանում։ Քաղաքն ունեցել է իր միջնաբերդը, որի մի կողմում կամ շուրջը ձգվել է բնակավայրը՝ նույնպես շրջապատված հզոր պարսպապատով։ Միջնաբերդում է եղել թագավորական պալատը, որը գերիշխել է քաղաքի ամբողջ տարածքի վրա։ Պալատները երկու–երեք հարկանի շենքեր էին՝ տարբեր գույնի մարմարներով երեսապատված, որմնանկարազարդ, սյունազարդ դահլիճներով, խճանկարազարդ հատակներով են (Անարզաբայի, Սսի, Տարսոնի և այլ պալատներ)։ Բուն քաղաքը կառուցապատվել է իշխանական ապարանքներով, հյուրատներով, քարավանատներով, առետրա–արհեստավորական շեն–