Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ս․ Հակոբ Մծբնա հայրապետի աջը (1790, Ալեք և Մարի Մանուկյան գասձատուն, էջմիածին) դարյան գորգը համարվել է ամենաարժե– քավորը։ Պահպանված օրինակներից ամե– նավաղը հայատառ և թվագրված Խորա– նագորգն է (նախկինում՝ մասնավոր հա– վաքածու, Վիեննա, այժմ տեղն անհայտ է)՝ ստեղծված 1602-ին Գանձակի Բա– նանց գյուղում։ Հայկ․ գորգերի հնագույն տիպերից է վիշապագորգը, որի պահպանված լավա– գույն օրինակներից մեկը գտնվում է Վիկ– տորիայի և Ալբերտի թանգարանում (Լոնդոն)։ Վիշապի թեման հատկապես մշակվել է կարպետների զարդահորին– վածքներում։ Սակայն, հայկ․ գորգերի հիմնական հատկանիշը նրանց գունային լուծումներն ու ներկման առանձնահատ– կություններն են, որի համար կիրառվել են միայն բնական ներկեր, մասնավորա– պես՝ որդան կարմիրը, տորոնը, ինդիգոն, լաջվարդը։ Այս ներկերը հարստորեն գու– նավորելուց բացի, մազախավին հաղոր– դել են մետաքսի փայլ, փափկություն և երփներանգ։ Միջնադարյան Հայաստանի առաջնա– կարգ արհեստներից է նաև խեցեգործու– թյունը, որի պահպանված վառ օրինակնե– րից են կարմրափայլ կարասները՝ տար– բեր մոտիվների դրոշմատիպ զարդագո– տիներով (հիմնական կենտրոնները՝ Դվին, Անի)։ XII–XIII դդ․ զարգացել է ենթաջնարակային նկարազարդման, շող– յունապատման, նաև գրաֆիատոյի տեխ– նիկայով զարդարված խեցեղենը։ Դվինի խեցեղենում գերակշռել են բուսական և երկրաչափական, իսկ Անիի՝ կենդանա– կերս} ու մարդակերպ մոտիվները։ X– XIII դդ․ է վերաբերում Դվինի հախճապա– կու և ծակոտկեն ու լուսավոր, ջնարակած բարձրորակ խեցեղենը։ Սակայն չնայած իր յուրատիպությանը, հայկ․ միջնադար– յան խեցեղենը միջազգային շդլկայում առանձնակի պահանջ չի ունեցել։ Միայն XVII–XVIII դդ․ միջազգային նշանակու– թյուն է ձեռք բերել Կուտինայի հայկ․ բրուտագործությունը։ Այստեղ արտադըր– վել է բարձրորակ հախճասալ, սպասք՝ քրիստոնյա աշխարհի և մահմեդական պալատների ու մզկիթների համար։ Կու– տինայի խեցեղենը «Արևելքի Սևրի» համ– բավ է ձեռք բերել։ Միջնադարյան Հայաս– տանի դեկորատիվ–կիրառական արվես– տի գրեթե բոլոր ճյուղերը էական ներդրում են կատարել համաշխարհային մշակույ– թի զարգացման մեջ՝ մասնավորապես կենցաղի գեղաձևավորման ասպարեզում՝ ինչպես պաշտամունքային–պալատական, այնպես էլ ժողովրդական։ Զ․ Թաուսյան XVII–XVIII դդ․ կերպարվեստ։ Միջնա– դարյան պայմանական ձևերը հետզհետե տեղի են տվել նոր, ռեալիստ, ձևերին ու գեղարվեստ․ արտահայտչամիջոցներին։ Դա անցման շրջանի արվեստ էր։ Նկարչու– թյան մեջ ուժեղացել է իրական աշխարհի զգացողությունը։ Մանրանկարչությանը և որմնանկարչությանը զուգընթաց զարգա– ցել են կերպարվեստի նոր տեսակներ և ժանրեր՝ հաստոցային գեղանկարչություն, դիմանկարչություն, կենցաղային թեմա– ներով պատկերներ, ռեալիստ, բնանկար– ներ։ Այս ժամանակաշրջանում ազգ․ կեր– պարվեստի զարգացումը գլխավորապես ընթացել է Հայաստանի սահմաններից դուրս՝ հայկ․ գաղթավայրերում։ XVII դ․ կեսերին Նոր Զուզայում ստեղ– ծագործել է դիմանկարիչ, գրքի ձևավորող ու նկարազարդող, փորագրող Մինասը (գրավոր աղբյուրներից հայտնի «Բազեա– կիրը» դիմանկարը, Հակոբջան և Ոսկան Վելիջանյանների դիմանկարները)։ ժա– մանակակիցները նրա ստեղծագործու– թյուններում բարձր են գնահատել բնորդի կատարյալ վերարտադրումը, բնության, առարկաների և կենցաղի համոզիչ պատ– կերումը։ Նրա մոնումենտալ ստեղծագոր– ծություններից հայտնի են Նոր Ջուղայի մի քանի եկեղեցիների և առանձնատների որմնանկարները, ինչպես նաև Սպահա– նում և նրա շրջակայքում Իրանի շահի պալատային ու ամառանոցային շենքերի զարդանկարները։ Նոր Ջուղայում է ստեղծագործել նաև նկարիչ, գրող, փիլիսոփա–աստվածաբան, հռետոր Հովհաննես Մրքուզը (1643– 1715), որը նկարել է մեծ մասամբ աստվա– ծաշնչային թեմաներով։ Նրա գլխավորու– թյամբ են ստեղծվել տեղի Ամենափրկիչ եկեղեցու որմնանկարները։ Նրան են վե– րագրվում Ս․ Ամենափրկիչ և Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում պահպանված մի շարք պատկերներ։ XVII դ․ ականավոր հայ նկարիչներից է նորջուղայեցի Բոգդան Աալթանովը (Աստ– վածատուր Սալթանյան), որը խոշոր դեր է կատարել հայկ․ և ռուս, կերպարվեստի փոխադարձ հարստացման գործում։ Ռուս թագավոր Ալեքսեյ Միխայլովիչի հրավե– րով նա 1666-ին մեկնել է Մոսկվա և ավելի քան 35 տարի աշխատել Կրեմլի Զինա– պալատում, դարձել առաջին նկարիչնե– րից մեկը և որոշ ժամանակ գլխավորել արվեստագետների աշխատանքը, իր ար– վեստն ուսուցանել երիտասարդ ռուս նկա– րիչներին։ Ստեղծագործություններից հայտնի են՝ Ալեքսեյ Միխայլովիչի, նրա որդի Ֆեոդորի դիմանկարները, «Ա․ Կոս– տանդինը», «Ս․ Հեղինեն Ալեքսեյ Միխայ– լովիչի, թագուհի Մարիա իլյինիչնայի և պատրիարք Նիկոնի հետ» խմբանկարը, սրբանկարներ, «Սիբիլլաների գրքի» նկա– րազարդումները, պալատների որմնա– նկարազարդումներ ևն։ Նա ռուս նկարիչ– ներին սովորեցրել է «կերպասային (տաֆ– տայի) նկարչությունը» և օլիֆ պատրաս– տելու տեխնիկան։ XVIII դ․ մի քանի հայ նկարիչներ ստեղ– ծագործել են Երուսաղեմի հայկ․ գաղթա– վայրում։ Հովհաննես Տիրացուի 23 նկար– ները գտնվում են Երուսաղեմի Ս․ Հակոբ– յանց եկեղեցում։ XVIII դ․ կեսին Կահիրեում ստեղծագործել է Հովհաննես նկարիչը (ստորագրել է՝ «Ցուհաննա», «Հաննա», «Հաննա հայազգի երուսաղեմցի»), որի 324 սրբապատկեր (այդ թվում՝ Գրիգոր Լուսավորչի) պահպանվում են Կահիրեի ղպտիական եկեղեցիներում և ղպտիական արվեստի թանգարանում։ Նկարել է կտա– վի և նախաներկված տախտակի վրա, մեղմորեն ներդաշնակելով հիմնականում ոսկեգույն դեղինն ու աղյուսագույն կար– միրը, իսկ որպես ֆոն՝ ոսկեգույնը։ XVII դ․ վերջին, XVIII դ․ Մանասե և Հով– նաթանյան տոհմերի տաղանդավոր ներ– կայացուցիչների ստեղծագործությունը նշանակալից ավանդ էր հայկ․ կերպար– վեստի զարգացման գործում։ Մանասե տոհմի առաջին նկարիչների (Բարսեղ, Ռաֆայել, Մինաս Մանասեներ) գործու– նեությունը ընթացել է գլխավորապես Կ․ Պոլսում, Հովնաթանյանները ապրել և ստեղծագործել են արլ․ իրականության մեջ։ Նաղաշ Հովնաթանը (1661 – 1722) զբաղվել է մանրանկարչությամբ և որմ– նանկարչությամբ, ստեղծել է նաև թեմա– տիկ պատկերներ։ 1680-ական թթ․ ստեղ– ծել է Երևանի Պողոս–Պետրոս, Ագուլիսի, Շոռոթի, Ապրակունիսի եկեղեցիների զարդանկարները, նկարազարդել «Տաղա– րանի» առաջնաթերթը (Մեսրոպ Մաշտո– ցի անվ․ Մատենադարան, JSP 3628)։ Նրա բարձրարվեստ որմնանկարչության առան– ձին հատվածներ պահպանվել են էջմիած– նի տաճարի թմբուկին։ Նաղաշ Հովնա– թանի սկզբնավորած դպրոցի առաջին ներկայացուցիչներն էին նրա որդիներ Հակոբ և Հարություն Հովնաթանյանները, որոնց համատեղ ստեղծագործություննե– րից հայտնի են Ապրակունիսի Ս․ Կարա– պետ եկեղեցու որմնանկարազարդումները (1730) և մի Հայսմավուրքի (Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարան, JSP 1533) նկարազարդումները (1725–30)։ Հակոբ Հովնաթանյանի որդի Հովնաթան Հովնա– թանյանը (1730–1802) ստեղծագործել է որմնանկարչության, դիմանկարի ու ավե– տարանական սյուժետային պատկերի ժանրերում։ Նա 1783–86-ին (որոշ ընդ– միջումներով) իր որդի Մկրտումի և աշա– կերտների հետ հիմնովին նորոգել է էջ– միածնի Մայր տաճարի որմնանկարները։ Հովնաթան Հովնաթանյանին է վերագըր– վում Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի դիմանկարը։ 1776-ին նա հրավիրվել է վրաց Հերակլ Բ թագավորի արքունիքը, որպես պալատական նկարիչ։ XVII–XVIII դդ․ տարբեր գաղթավայրե– րում ստեղծագործել են հայ նկարիչներ, Լվովում՝ Պավել Բոգուշը և նրա երկու որդիները՝ Հակոբ (Ցան) և Սիմոն Բո– գուշները, Լեհաստանում և Լիտվայում՝ դիմանկարիչ Հովհաննես (Յոնաս) Ռուս– տեմը (1762–1835) և ուրիշներ։ XVII–XVIII դդ․ զարգացել է գրքի ձևա– վորման ու նկարազարդման արվեստը՝ գրքի գրաֆիկան։ Հայ գրքի հրատարակիչ– ներից ու նկարիչներից հայտնի են Հա– կոբը և Հովհաննեսը (Նոր Ջուղա), Հով– հաննես Անկյուրացին և մեկենաս 1սոջա Նահապետը (Վենետիկ), Մատթեոս Ծա– րեցին, Գրիգոր Մարզվանեցին, Աստվա– ծատուր դպիրը, Բարսեղ և Հակոբ Սեբաս– տացիները, Հովհաննեսը ևՊոդոսը (Կ․Պո–