Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներում։ XIX դ․ 70-ական թթ–ից արլ․ հայ թատրոնի բեմում կատարվել են հայկ․ և ասիական պարեր՝ թե՝ հայ դրամատուրգ– ների (Հ․ Դուրգենբեկյան, Մ․ Տեր–Դրի– գորյան, Գ․ Սունդուկյան և ուրիշներ) պիեսների բեմադրություններում, թե՝ հա– մերգներում։ Վ․ Խաչիկյանը (Կ․ Պոլիս) 1900-ին արլ․ պարերով մասնակցել է Փարիզի համաշխարհային փառատոնին։ XX դ․ սկզբին բեմ․ պարի զարգացումը կապված է երաժշտ* թատրոնի հետ։ Ա․ Պենկլյանի, Ամիրագոյի (Ն․ Ամիրաղ– յան), Հ․ Ոսկանյանի, Բաղդասարյան– Սուրաբյանի օպերետային խմբերում հան– դես են եկել հայ պարողներ ու պարուհի– ներ։ Առավել աչքի են ընկել Ա․ Ոսկանյա– նը, Լ․ Սեումյանը, Մ․ Սուրաբյանը։ Ասիա– կան պարերի կատարող Ալբերտը (Դ․ Շա– հինով) 1920-ական թթ․ հանդես է եկել Թիֆլիսի օպերայի և բալետի թատրո– նում։ Բայետի պարող Կորգանովը 1910- ական թթ․ հանդես է եկել Բաքվում՝ Մա– յիլյանների թատրոնում, Ամիրագոյի օպե– րետային խմբում, 1920-ական թթ–ից՝ Բաք– վի օպերայի U բալետի թատրոնի մենա– կատար։ Բաքվում է ստեղծագործել նաե պարերի բեմադրող Ս․ Կևորկովը, որը մեծապես նպաստել է ադրբ․ ազգ․ բալե– տի զարգացմանը։ 1910-ական թթ․ առանձ– նակի համբավ է վայելել պարուհի Արմեն Օհանյանը, որն իրականացրել է արլ․ պարերի և Այսեդորա Դունկանի «ազատ» ոճի սինթեզը։ 1906-ից հանդես է եկել Բաք– վում։ 1908-ին սովորել է Լ․ Նելիդովայի դպրոցում (Մոսկվա), միաժամանակ մաս– նակցել ՄԴԹ ներկայացումներին, 1909-ին պարել է Թիֆլիսի թատրոնում, 1910-ին՝ Թեհրանում, ուր հիմնել է առաջին դրա– մատիկական խումբը, 1910–12-ին ջու– թակահար Դ․ Դավթյանի հետ ելույթներ ունեցել Կ․ Պոլսում, Կահիրեում, ապա մեկնել Արմ․ Եվրոպա (Լոնդոն, Փարիզ), այնուհետև ԱՄՆ, Կանադա։ Նույն թթ․ ՌսկաՆյաՆի, Ղ–․ Սյունիի նւ այլոց օպե– ււետԿեբում եույեպես առանձնակի տեղ են գրավել ասիական և հայկ․ պարերը։ Հատկապես հիշարժան են Ա․ Տիգրանյա– նի «Անուշ» օպերայի պարային տեսա– րանները։ 1917-ին, Ս․ Ս․ Լիսիցյանը Թիֆ– լիսում հիմնադրել է Արտասանության ռիթմի և պլաստիկայի ստուդիա (1924-ին վերակազմավորվել է Ռիթմի և պլաստի– կայի․ ինստ–ի), որը լայն գործունեություն է ծավալել․ համերգներով հանդես է եկել Թիֆլիսում, Բաքվում, ինչպես և Մոսկ– վայում (1924), ուր արժանացել է Ա․ Լու– նաչարսկու և Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկո– յի բարձր գնահատականին։ Ստուդիայի շրջանավարտներ Ն․ Լիսիցյանը, Թ․ Լի– սիցյանը, Թ․ Ադամյանը, Ա․ Դուրինյանը, Հ․ Սիրունյանը, Շ․ Վարոսյանը և ուրիշ– ներ ներդրում ունեն հայ պարարվեստի կատարողական, բեմադրական ու դա– սավանդման բնագավառներում։ Ն․ Սարգսյան Սովետական շրջանի բալետ 1920-ական թթ․ բալետի մի շարք հայ– ազգի դերասաններ, կրթություն ստանա– լով Թիֆլիսի Ս․ Պերինիի և Ս․ Մորդկի– նի, Բաքվի Ս․ Կևորկովի ստուդիաներում, դարձել են օպերայի և բալետի թատ– րոնների մենակատարներ․ Թիֆլիսում՝ Ս․ Սերգեևը (Վարդանբաբով), Ս․ Դորսկին (Տեր–Ղևոնդյանը), Գ․ Բարխուդարովը, Դ․ Շիկանյանը, Լ․ Բեկաաբեկովան, Կ․ է– ջուբովան, Բաքվում՝ Լ․ Լեոնովը, Հ․ Ապ– րեսովը և ուրիշներ։ Հայ ազգ․ բալետի հիմնադիրներից Ի․ Արբւստովը (Ցաղուբ– յան) նույնպես աշխատել է Հայաստանից դուրս․ 1922-ից՝ Բաթումի թատրոնում, 1926-ից՝ Թիֆլիսի, Տաշքենդի, Աշխաբա– դի, Բաքվի, Ուֆայի, Կազանի, Խարկովի օպերայի և բալետի թատրոններում։ Հա– մերգային ծրագրերում պարերով հանդես էին գալիս Վ․ Արիստակեսյանը, Ն․ Լի– սիցյանը, Մ․ Լիսիցյանը, Թ․ Լիսիցյանը, Ա․ Ախշարումյանը։ Ն․ Սաֆարյանը (Սա– ֆարովա)՝ Բաքվում, Ս․ Լիսիցյանը, Թ․ Ադամյանը, Դ․ Բարխուդարովը՝ Թիֆ– լիսում, Ն․ Լիսիցյանը և Վ․ Արիստակես– յանը Երևանում բեմադրել են պարային տեսարաններ։ 1922-ից Մ․ վանշիրի ղեկավարությամբ գործել է Դոնի Ռոստովի երաժշտ․ կոմե– դիայի հայկ․ թատրոնը։ 1923-ին կազմա– կերպվել է Լենինականի օպերա–օպերե– տային թատերախումբը (ղեկ․՝ Շ․ Տալյան), որի բալետային խմբում էին Թ․ ճաբու– կիանին, Ս․ Դորսկին (Տեր–Ղեոնդյան), Դ․ Շիկանյանը և ուրիշներ։ Բալետային տեսարաններ են բեմադրել Ս․ Սերգեևը, Ս․ Լիսիցյանը, Ս․ Դորսկին, Դ․ Շիկան– յանը։ իրենց պարարվեստով աչքի են ընկել նաև այդ օպերետային խմբերի դե– րասանուհիներ Ե․ Լուսինյանը, Ս․ Սեդ– մարը, Ա․ Ղումաշյանը և ուրիշներ։ 1923–24-ին Երևանում են գործել Ս․ Սխիթարյանի կենցաղային պարերի և Վ․ Ավետիքյանի ռիթմի ու պլաստիկայի դըպ– րոցները։ Վ․ Արիստակեսյանը 1924 թվա– կանին Երևանում հիմնադրել է պարար– վեստի պետ․ ստուդիա, ուր դասավանդվել են հայկ․, կովկասյան, դասական և բնու– թագրական պարեր։ Ուսուցիչներից էին՝ Ա․ Բրաուրան, Լանդրնիչը, Ն․ Լիսիցյանը ե ուրիշներ։ 1926-ին ներկայացվել են նաե «Ջուլհականոց» երկպատկեր բեմադրու– թյունը, Լ․ Դելիբի «Կոպելիա» բալետը (Երևանում՝ առաջին անգամ)։ 1927-ին ստուդիան մասնակցել է Սոսկվայում կա– յացած ՍՍՀՍ ժողովուրդների արվեստի հոբելյանական ստուգատեսին։ Ստու– դիայի սաներից է․ Սանուկյանը, Պ․ Բուռ– նազյանը, Ս․ Ալավերդյանը, Զ․ Մուրադ– յանը դարձել են Հայկ․ ժող․ երգի և պարի պետ․ անսամբլի և Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի մենապարողներ և բալետմայստեր– ներ։ 1927-ին Երևանում Ա․ Դուրինյանը և Հ․ Սիրունյանը կազմակերպել են ռիթմի և պլաստիկայի ստուդիա։ 1930-ին Վ․ Արիստակեսյանի և Դուրինյան–Սիրուն– յանի ստուդիաների միավորմամբ ստեղծ– վել է Երևանի ռիթմի, պլաստիկայի և ֆիզ– կուլտուրայի տեխնիկումը (1931-ից՝ ռիթ– մի պլաստիկայի և պարի տեխնիկում, 1937-ից՝ Երևանի պարարվեստի ուսում– նարան)։ 1962-ին Իջևանում կազմակերպ– վել է բալետային ստուդիա (հիմն, և ա– ռաջին ղեկավար՝ ժ․ Խաչատրյան)։ 1980-ին ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հե– ռուստատեսության կամերային բալետա– յին խումբը (ղեկավար և բալետմ․՝ Ռ․ Խառատ յան)։ 1933-ին Երևանում բացված օպերայի և բալետի թատրոնի (1939-ից՝ Ա․ Սպեն– դիարյանի անվան) բալետային խումբը և թատրոնին կից բալետային ստուդիան (1934) ստեղծել է Վ․ Պրեսնյակովը։ Թա– տերախումբն առաջին անգամ հանդես է եկել թատրոնի բացմանը՝ Սպենդիարյանի «Ալմաստ»օպերայի բալետային տեսարան– ներում (1933, բալետմ–ներ՝ Վ․ Արիստա– կեսյան, Վ․ Պրեսնյակով)։ 1938-ին թա– տերախումբը լրացվել է Լենինգրադի պա– րարվեստի ուսումնարանի շրջանավարտ– ներով։ Այդ շրջանում թատրոնում են աշ– խատել նաե բալետմայստերներ Ցու․ Ռեյ– նեկեն, որը թատրոնում բեմադրել է առա– ջին բալետային ներկայացումը՝ Չայկովս– կու «Կարապի լիճը» (1935), «Վալպուրգյան գիշեր» բալետը (1934 , Դունոյի «Ֆաուստ» օպերայում) և Ե․ Կուզնեցովը (պարեր Դորգոմիժսկու «Ջրահարս» օպերայում)։ Սինչե 1938-ը բալետի թատերախմբի գոր– ծունեությունը հիմնականում ղեկավարել է Վ․ Պրեսնյակովը։ Ազգ․ օպերաներում մը– շակվել են ազգ․ պրոֆեսիոնալ պարար– վեստի սկզբունքները։ Պարեր են բեմա– դրել Վ․ Արիստակեսյանը (Սպենդիարյանի «Ալմաստ», Տիգրանյանի «Անուշ», 1935), Ս․ Լիսիցյանը (Հ․ Ստեփանյանի «Քաջ Նազար», 1934, «Լուսաբացին», 1938)։ 1938–57-ին (ընդհատումներով) Սպեն– դիարյանի անվ․ օպերայի և բալետի թատ– րոնի գլխ․ բալետմայստերը ՀՍՍՀ ժող․ արտիստ Ի․ Արբատովն էր, բեմադրու– թյուններից են՝ Դրիգոյի «Առլեկինադա» (1938), Ասաֆեի «Բախչիսարայի շատրվա– նը» (1939), Տիգրանյանի «Անուշ», Սպեն– դիարյանի «Ալմաստ» օպերաների պարա– յին տեսարանները։ Կարևոր իրադարձու– թյուն էր Խաչատրյանի «Երջանկություն» բալետը (1939), ուր Ի․ Արբատովը առաջին անգամ իրականացրել է դասական բալետի և հայկ․ ժող․ պարային ձևերի ու լեզվի սինթեզը։ 1940–41-ին խումբը ղեկավարել է Մ․ Սոիսեևը․ բեմադրություններից են՝ Դլազունովի «Ռայմոնդա», Տեր–Ղևոնդ– յանի «Անահիտ» (1940), Պունիի «Սապա– տավոր ձիուկը» (1941) բալետները։ Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) Երևանում են ստեղծագործել ՍՍՀՍ ժող․ արտիստ Լ․ Լավրովսկին (1942–43-ին՝ թատրոնի գլխ․ բալետմայս– տերը) և ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ Ե․ Չիկ– վաիձեն։ 1945–60-ական թթ․ ազգ․ խաղա– ցանկը լրացվել է մի շարք բալետներով՝ Ա․ Խաչատրյանի «Դայանե» (1947, բալետմ․ Ն․ Անիսիմովա), Եղիազարյանի «Սևան» (1956, սցեն․ և բալետմ․ Ի․Արբատով), Հով– հաննիսյանի «Սարմար» (1957, բալետմ․ Արբատով), Խաղագորտյանի «Սոնա» (1957, բալետմ․ Զ․ Սուրադյան, Ա․ Ղարիբ– յան)։ Քանիցս բեմադրվել է «Խանդութ»-ը (ըստ Սպենդիարյանի երաժշտ․, 1951, բա– լետմ․ Ս․ Սերգեև, 1953, բալետմ․ Վ․ Վար– կովիցկի, Զ․ Սուրադյան, 1960, բալետմ․ Զ․ Մուրադյան, Լ․ Լավրովսկի)։ Բեմադըր– վել են նաև մի շարք դասական և ոուս սովետական կոմպոզիտորների բալետ– ներ՝ «Շեհերազադե» (Ռիմսկի–Կորսակովի երաժշտ․, 1947, բալետմ․ Վ․ Բուրմայս– տեր), Դելիբի «Կոպելիա» (1948, բալետմ․ Վ․ Իվաշկին, Զ․ Մուրադյան), Մորոզովի «Բժիշկ Այբոլիտ», Դլիերի «Պղնձե հեծ– յալը» (երկուսն էլ՝ 1949, բալետմ․ Ար–