ցիալ․, հոգեբանական և կենցաղային զըն– նումների վրա հենված վառ թատերայնու– թյունն է։ Սունդուկյանի անվ․ թատրոնի պատմության շատ կարևոր էջեր կապված են ռեժիսոր, արվեստի վարպետի գործու– նեության վերջին տարիների հետ։ Նրա ղեկավարությամբ թատրոնը մի քանի ան– գամ մեծ հյուրախաղեր է ունեցել Մոսկ– վայում (1956, 1960, 1971), Լիբանանում և Սիրիայում (1966), Բուլղարիայում և Չե– խոսլովակիայում (1976), որոնցից ամեն մեկը եղավ հայ բեմարվեստի ճանաչման մի նոր աստիճան։ Տեսարան Դուդա* րեի «Երեկո» պիե– սի ներկայացու– մից (1984, Երեա– նի Սաանիսլավս– կու անվ․ սուս, թատրոն) Հ․ ՂաՓլանյանը հմուտ ռեժիսորի ճա– նաչման է հասել իր գործունեությամբ Երեանի դրամատիկական թատրոնում, Սունդուկյանի անվ․ և մոսկովյան (Փոքր թատրոն, Վախթանգովի անվ․ թատրոն) թատրոններում բեմադրած ներկայացում– ներով․ դրանցից Պ․ Զեյթունցյանի -«Ավեր– ված քաղաքի առասպելը» պատմական դրամայի, Շեքսպիրի «Կորիոլան» ողբեր– գության, Դ․ Հարությունյանի «Խաչմե– րուկ» կատակերգության բեմադրություն– ները երկար ժամանակ մնացին Սունդուկ– յանի անվ․ թատրոնի խաղացանկում և նկատելի հետք թողեցին նրա դիմագծի վրա։ 1Э79–84-ին Սունդուկյանի անվ․ թատ– րոնի գլխ․ ռեժիսորն էր խ․ Աբրահամյանը, 1986-ից՝ Հ․ Ղափլանյանը։ Դերասանա– կան աշխատանքին զուգահեռ, հանդես գալով իբրե ռեժիսոր, Աբրահամյանը բե– մադրել է ներկայացումներ, որոնցից առանձին հաջողություն է ունեցել «Հա– ցավանը» (ըստ Ն․ Զարյանի «Հացավան» վեպի, 1980)։ Նրա ղեկավարությամբ թատ– րոնը հյուրախաղերով հաջողությամբ հան– դես է եկել Վայմարում (Շեքսպիրի «Կո– րիոլան», 1980), Մոսկվայում (1976, 1981), Տեսարան «Կապկագ թամաշա» (ըստ Չարեն– ցի) պիեսի ներկայացումից (1986, Ղաֆանի պետ․ թատրոն) Տեսարան «Մեծապատիվ մուրացկաններ» (ըստ Պարոնյանի) պիեսի ներկայացումից (1986, Երեանի Սունդուկյանի անվ․ թատրոն) Լենինգրադում (1982), Կիեում (1983)։ 1985-ից Արրահամյանը Լենինականի դրա– մատիկական թատրոնի գլխ․ ռեժիսորն է (Ա․ Քալանթարյանի «Թիկունք», Պ․ Զեյ– թունցյանի «Անավարտ մենախոսություն» ևն)։ Հայ թատրոնի վերջին տարիների պատ– մության բնորոշ կողմը բեմարվեստի նոր օջախների ստեղծումն Է, որոնք կոչված են հարստացնելու ասպարեզն արտահայտ– չական նոր ձևերով ու միջոցներով։ Դրանք են՝ Երեանի Մնջախաղի (1974, ղեկ․ Ա․ Փոլադով), Երիտասարդական (1980, ղեկ․ Հ․ Ղազարյան), Կամերային (1982, ղեկ․ Ա․ Երնջակյան) թատրոնները, որոնք դեռևս գտնվում են արտահայտչական նոր ձևերի որոնումների մեջ։ Շնորհալի թատերա– խմբի ճանաչման է հասել Կինոդերասա– նի թատրոն–ստուդիան (1980, ղեկ․ Հ․ Մալ– յան, բոլորը՝ Երևանում)։ 1980-ին բաց– վել է Երևանի գեղարվեստաթատերական ինստ–ի ուսումնական թատրոնը։ Լ․ Հւսխվերդյէսն Թատերական փոխառնություններ։ Հայ թատրոնի մշտական կապը ռուս դա– սական դրամատուրգիայի և Մոսկվայի Փոքր թաարոնի հեա սկզբնավորվել է 1864-ից, երբ հայ ռեալիստ, թատրոնի խաղացանկում տեղ է գրավել Ա․ Օստրովս– կու «Ուրիշի սահնակը մի նստիր» պիեսը։ Այնուհետև բեմադրվել են՝ Սուխովո–Կո– բիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (1865), Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (1880), Դոգոլի «Ամուսնություն», «Ռևիզոր», Լեր– մոնտովի «Դիմակահանդես» (բոլորն Էլ՝ 1882), Չեխովի «Առաջարկություն» (1890), Պուշկինի «ժլատ ասպետը» (1899), Դոս– տոեսկու «Ապուշը» (1903), Դորկու «Հա– տակում» (1908), Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ» (1912) են։ Բեմադրվել են նաե վրացի և ադրբեջանցի դրամատուրգների գործերը՝ Ցագարելու «Խանում» (1893), Ցուժին–Սումբատովի «Շղթաներ կամ Անց– յալը» (1898), «Դավաճանություն» (1904), Հաջիբեկովի «Արշին մալ ալան» (1915) են։ Հայ բեմում հաճախ է ներկայացվել արեմտաեվրոպ․ դրամատուրգիան4 Հյու– գոյի «Լուկրեցիա Բորջա» (1862, 1865)․ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1865), «Օթելլո» (1867), «Համլետ» (1880), «Լիր արքա» (1886), Շիլլերի «Ավազակ– ներ» (1872), Ա․ Դյումա–հոր «Կատրին Հո– վարդ», Մոլիերի «Բռնի ամուսնություն» (երկուսն Էլ՝ 1863), Գուցկովի «Ուրիել Ակոստա» (1886), Իբսենի «Ուրվականներ» (1891), Զուդերմանի «Պատիվ» (1892) են։ Թատեր․ կապերը նոր որակ և զարգա– ցում են ապրել սովետ, իշխանության տա– րիներին։ Այդ բնագավառում մեծ ներդրում ունեն Երեանի Սունդուկյանի անվ․, Լե– նինականի, Կիրովականի, Թիֆլիսի, Բաք– վի հայկ․, ինչպես և Արտաշատի, Էջմիած– նի, ՂաՓանի և այլ թատրոններ, որոնց խաղացանկում ընդգրկվել են տարբեր ազգերի դրամատուրգների երկեր՝ Նինոշ– վիլու «Քրիստինե», Ցագարելու «Սիբիրա– կան», (երկուսն Էլ՝ 1923), Ջաբարլիի «Սեիլ» (1929), Ա․ Գորբենկոյի «Խոպան» (1931), Ի․ Միկիտենկոյի «Դիկտատուրա» (1930), Ի․ Կոչերգայի «ժամագործն ու հավը» (1934), Կոռնեյչուկի «Պլատոն Կրե– չետ» (1935), «Ռազմաճակատ» (1942), Ֆրանկոյի «Գողացված երջանկություն» (1944), Գ․ Կվիտկա–Օսնովյանենկոյի «Շելմենկո–սպասյակ» (1949), Վ․ Սոբկոյի «Երկրորդ ռազմաճակատից այն կողմ» (1950), 6ա․ Դալանի «Ոսկե արծվի ներքո» (1951), Վ․ Մինկոյի «Առանց անունները տալու» (1954), Ն․ Զարուդնու «Ծիածան» (1960), ինչպես և Չ․ Այթմատովի, Ի․ Դրու– ցեի, Ս․ Վուրղունի, Ա․ Մակայոնոկի, Ա․ Տակոբսոնի և այլոց ստեղծագործու– թյունները։ Հայկ․ թատրոններն, իրենց խաղացանկը հարստացնելով այլ ազգերի հեղինակների երկերով, հայ հանդիսա– կանին ծանոթացնում են արդի համընդհա– նուր խնդիրներին։ Այլ թատրոնների հետ բարեկամական կապերն ամրապնդող հայ թատրոնների խաղացանկի ինտերնացիո– նալ բնույթը գնալով ավելի խորանում Է։ Ինչպես անցյալ դարում, այնպես էլ սո– վետ․ իշխանության տարիներին Փոխա– դարձ հյուրախաղերով ելույթներ են ունե– ցել հայկ․ և ռուս, թատրոնները։ 1883-ին Մոսկվայի Փոքր թատրոնն առաջին ան– գամ հյուրախաղերով այցելել է Անդրկով– կաս։ Թիֆլիսում թատրոնի լավագույն ներկայացումները դիտել են նաև հայ բազ– մաթիվ հանդիսականներ։ 1883–85-ին մեծանուն դերասան Պ․ Ադամյանը հյու– րախաղերով այցելել է Մոսկվա, Պետեր– բուրգ, Խարկով, Նոր Նախիջևան, Օդեսա և այլ քաղաքներ, հանդես եկել Արբենինի (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Կոր– րադոյի (Ջակոմետիի «Ոճրագործի ըն– տանիքը»), Համլետի (Շեքսպիրի «Համ– լետ»), Ուրիելի (Գուցկովի «Ուրիել Ակոս– տա») և այլ դերակատարումներով։ 1912-ին Սիրանույշը և Հ․ Աբելյտնը հայ նշանավոր մի շարք այլ դերասանների հետ ելույթ– ներ են ունեցել Մոսկվայում և արժանացել ռուս մամուլի ամենահիացական գնահա– տանքին։ Մարի Ստյուարտի, ժաննա դ’ Արկի (Շիլլերի «Մարի Ստյուարտ», «Օռ– լեանի կույսը»), Համլետի (Շեքսպիրի «Համլետ»), Զեյնաբի (Ցուժին–Սումբա– տովի «Դավաճանություն») դերակատա– րումներն արժեքավորելով՝ ռուս քննադա– տությունը Սիրանույշին համեմատել է աշ– խարհահռչակ Է․ Դուզեի հետ։ Սովետ, տարիներին լայն թաՓ են ստացել հյուրա– խաղային շրջագայությունները։ 1966-ին, Երևանում (ՍՍՀՄ–ում առաջինը) թատեր․ ընկերությանը (այժմ՝ Հայաստանի թա– տեր․ գործիչների միություն) կից կազմա– կերպվել է «Բարեկամություն» թատրոնը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/604
Արտաքին տեսք