Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


պետությունում), երկաթբետոնե կոն– ստրուկցիաների կոմբինատները, անտա– ռային մեքենաշինական փորձարարական գործարանը, «Իջևանի բենթոնիտ» կոմ– բինատը (Ազատամուտում)։ Գյուղատըն– տեսության առաջատար ճյուղերն են ծխա– խոտագործությունը (ծխախոտի արտա– դրությամբ առաջիններից է հանրապետու– թյունում), պտղաբուծությունն ու այգե– գործությունը։ Կա 5 կոլեկտիվ, 14 սովե– տական տնտեսություն։ Մշակում են նաև կերային կուլտուրաներ։ Անասնաբուծու– թյան զարգացած ճյուղը տավարաբուծու– թյունն է։ Խճուղիների երկարությունը 180 կմ է, երկաթուղին՝ 30 կմ (Հրազդան– Իջևան, Իջևան–Բաքու երկաթուղիները)։ Գործում է կապի հանգույց՝ 18 բաժան– մունքով։ Աւրոոնի հովիտը․ Դիլիշան–Իշնան խճուղին 1986–87 ուս․ տարում կար 17 միջնա– կարգ, 8 ութամյա, 1 երեկոյան, 1 հեռա– կա–միջնակարգ, 2 երաժշտ․, 1 նկարչա– կան, 4 մարզ, դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին գոր– ծում էր 32 գրադարան, 1 մշակույթի պա– լատ, 9 մշակույթի տուն, 17 ակումբ, 6 հիվանդանոց (1-ը՝ հոգեբուժական), 3 ամբուլատորիա, 2 կինոթատրոն, ժող․ թատրոն, պատմահեղ․ թանգարան, ան– տառային փորձակայան (դենդրարիում)։ Հնում շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կայեն գավա– ռը։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միա– նալուց հետո մտել է Ելիզավետպոլի նա– հանգի Ղազախի գավառի մեջ։ Հայաստա– նում սովետական կարգեր հաստատվե– լուց հետո՝ մինչև շրջանի կազմավորվելը, կազմել է Դիլիջանի նահանգի Իջևանի գավառամասը։ 1920-ի նոյեմբ․ 29-ին 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ Հայաս– տանում, առաջինը Իջևանում հաստատ– վեց սովետական իշխանություն։ Պատմ․ հուշարձաններից նշանավոր են Լուսահովտի Մորոձորի վանքը (V դ․), Մակարավանքը (X–XII դդ․), Հաղարծի– նը (XI–XIII դդ․), Գոշավանքը (XII– XIII դդ․), Ջուխտակ վանքը (XII– XIII դդ․)։ Շրջանային կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1930-ին։ 1987-ին շրջանում կար 81 սկզբ․ կուս․, 115 կոմերիտ, կազ– մակերպություն։ Լույս է տեսնում «Լենինյան ուղիով» շրջ, թերթը։

ԿԱԼԻՆԻՆՈՅԻ ՇՐՋՄՍ, ՀՍՍՀ հս–ում։ Կազմավորվել է 1937-ի դեկտ․ 31-ին։ 1962–64-ին միացած է եղել Ստեփանա– վանի շրջանին։ Տարածությունը 690 կմ2 է, բն/ 39,1 հզ․ (1987), խտությունը՝ 56,5 մարդ/fyt/2։ Վարչ․ կենտրոնը՝ Կալինինո։ Սահմանակից է Վրաց․ ՍՍՀ–ին։ Ունի 1 քաղաք (Կալինինո), 1 քաղ․, 13 գյուղա– կան սովետ։ Բնակավայրերն են․ Բլա– գոդարնոյե, Գետավան, Դեմուրչիլար, էվ– լու, իլմազլու, Լեռնհովիտ, Կաթնառատ, Կալինինո, Կրուգլայա Շիշկա, Ղարսփ– սա, Ղարաղալա, Ղզըլդաշ, Ղզըլշաֆտկ, Մեդովկա, Մեծավան, Միխայելովկա, Նո– րաշեն, Նովոսելցովո, Պետրովկա, Պրի– վոլնոյե, Սարատովկա, Սարչապետ, Սա– րիար, Սովուղբուլաղ։ Տարածքն ընդգրկում է Լոուիս դաշտի մեծ մասն ու շրջակա լեռնաշղթաների կից լանջերը։ Ռելիեֆը հիմնականում հարթա– վայրային է։ Արմ–ում Ջավախքի, հս–ում և արլ–ում Վիրահայոց լեռներն են։ Առա– վելագույն բարձրությունը 3196 մ է (Աչ– քասար լ․)։ Տիրապետում են լեռնատա– փաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կան շինանյութերի և բազմամետաղային հանքավայրեր։ Կլի– ման բարեխառն է, հունվարի միջին ջեր– մաստիճանը՝ –4°Շ–ից մինչև – 12°C, հու– լիսինը՝ 8–16°C, տարեկան տեղումները՝ 600–800 մմ, վեգետացիայի շրջանը՝ 60– 150 օր։ Խոշոր գետերն են Ձորագետը, Տա– շիրը, Լոռիգետը, Ուռուտը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են տոհմային կաթնաանասնաբ ուծությունը (25516 գլուխ, 1986), կարտոֆիլագործու– թյունը, սննդի և թեթև արդյունաբերու– թյունը։ Կա 8 արդ․ ձեռնարկություն։ Ար– տադրանքի ծավալով առաջնակարգ են Կալինինոյի պանրագործական կոմբի– նատը (տարեկան արտադրանքը՝ 1550 ա, տալիս է ՍՍՀՄ–ում արտադրվող շվեյցա– րական պանրի 25%–ը), Սովետաշենի տրի– կոտաժի արտադրական միավորման մաս– նաճյուղը, արծնապատ ամանեղենի գոր– ծարանը, «Հայգորգ» արտադր․ միավոր– ման Մեծավանի մասնաճյուղը։ Հանրա– պետության առաջատար կարտոֆիլագոր– ծական շրջաններից է։ Մշակում են նաև հացահատիկ և կերային կուլտուրաներ։ Կար 9 կոլեկտիվ, 13 սովետական տնտե– սություն, 1 անտառտնտեսություն և 1 միջտնտեսային մեղվաթռչնաբուծ, ձեռ– նարկություն։ Շրջանում է խոշոր եղջե– րավոր անասունների տոհմաբուծարանը։ Ավտոխճուղիների երկարությունը 170 կմ է։ Գործում է կապի հանգույց՝ 16 բաժան– մունքով։ 1986–87 ուս․ տարում կար 20 միջնա– կարգ, 3 ութամյա, 1 երաժշտ․, 1 մարզ, դպրոց, պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին գործում էին 28 գրադարան, 13 ակումբ, 13 մշակույթի տուն, 1 կինոթատրոն, 2 հիվանդանոց, 3 պոլիկլինիկա։ Հնում շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գա– վառի մասը։ Արլ․ Հայաստանը Ռուսաս– տանին միանալուց հետո մտել է Թիֆլիսի նահանգի մեջ։ 1919-ից 1920-ի նոյեմբերը եղել է Լոռու «Չեզոք գոտու» կազմում։ Հայաստանում սովետական կարգեր հաս– տատվելուց հետո մինչև շրջանի ստեղծվե– լը կազմել է Փամբակ–Լոռու գավառի Վորոնցովկա գավառամասը։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են Մեծավանի վաղ միջնադարյան միանավ եկեղեցիները։ Կարտոֆիլի մեքենայացված բերքահավաք Շրջ․ կուս․ կազմակերպությունը ստեղծ– վել է 1937-ին։ 1987-ին կար 73 սկզբ․ կուս․, 92 կոմերիտ, կազմակերպություն։ Լույս է տեսնում շրջ․ «Արևածագ» (հա– յերեն և ռուսերեև) թերթը։

ԿԱՄՈՅԻ ՇՐՋՄԵ (մինչև 1959V Նոր Բա– յազետի շրջան), ՀՍՍՀ արլ–ում։ Կազմա– վորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տարածու– թյունը 646,3 կմ2 է, բն․՝ 56,4 հզ․ (1987), խտությունը՝ 87,3 մարդ/tyt/2, վարչ․ կենտ– րոնը՝ Կամո։ Ունի 1 քաղաք (Կամո), 1 քաղ․, 9 գյուղական սովետ։ Բնակավայ– րերն են․ Այրիվան, Բատիկյան, Գեղար– քունիք, Ծաղկաշեն, Ծովազարդ, Լանջաղ– բյուր, Լճափ, Կամո, Կարմիրգյուղ, Նո– րադուզ, Սարուխան։ Գտնվում է Սևանի ավազանի արմ․ մա– սում, Գեղամա լեռնաշղթայի արլ․ լան– ջերին, 2000–3597 մ (Աժդահակ լ․) բարձ– րությունների վրա։ Ունի լեռնային մա– կերևույթ (հրաբխային կոներ, աստիճա– նաձև սարավանդներ, գոգավորություն– ներ)։ Տարածված են քարակարկառները։ Կան շինանյութերի (տուֆ, բազալտ, ան– դեզիտաբազալա) հանքավայրեր, հան– քային ջրեր։ Գերակշռում են լեռնատա– փաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները, Սևանա լճի ջրերից