Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պանսիոնատներ, հանգստյան տներք մանկ, առողջարան։ Տարածքում է Ծ աղ– կաձորի համամիութենական մարզ, հա– մալիրը։ Հնում շրջանի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ և կազմել է նրա Նիգ ու Կոտայք գավառների մասը։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանա– լուց հետո կազմել է Երևանի նահանգի, Հայաստանում սովետական կարգեր հաս– տատվելուց հետո, մինչև 1930-ը՝ Երևա– նի գավառի Հրագդան գավառամասը։ Ջրառատի կաթնաանասնապահական համա– ւԻՐն Հնագիտ․ և ճարտ․ հուշարձաններից նշանավոր են քարեդարյան կայանները, կիկլոպյան ամրոցները, Դյումուշի միա– նավ (IV–V դդ․), Բջնիի (VII դ․), Ալա– ֆարսի (VII դ․) եկեղեցիները, Բջնիի վանքը և բերդը (XI դ․), Մաքրավանքը (XIII դ․), Կեչառիսի (XI–XIII դդ․), Ար– զականի մոտ՝ Նեղուցի (XIII դ․) վանքերը։ Շրջանի կոա․ կազմակերպությունը ըս– տեղծվել է 1930-ին։ 1987-ին կար 135 սկզբ․ կուս․, 177 կոմերիտ, կազմակեր– պություն։ Լույս է տեսնում «Հրազդան» շրջանային թերթը։

ՂԱՓԱՆԻ ՇՐՋԱՆ, ՀՍՍՀ հվ–արլ–ում։ Կազ– մավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Սահմա– նակից է Ադրբ․ ՍՍՀ–ին և Նախիջևանի ԻՍՍՀ–ին։ Տարածությունը 1371 կմձ է, բն․՝ 61,5 հզ․ (1987), խտությունը՝ 44,8 մարդ/tytf2, վարչ․ կենտրոնը՝ Ղափան։ Ու– նի 2 քաղաք (ՂաՓան, Քաջարան), 2 քաղ․, 19 գյուղական սովետ։ Բնակավայրերն են․ Ագարակ, Աղվանի, Անտառաշատ, Աջիբաջ, Առաջաձոր, Արծվանիկ, Գեղա– նուշ, Դեղի, Դոմարան, Դավիթ Բեկ, Դով– րուս, Եղվարդ, Լեռնաձոր, Խալաջ, Խըդ– րանց, Ծավ, Կաղնուտ, Հաջաթին, Զորաս– տան, Ղարատղա, Ղարաչիման, Ղափան, Ղովշուտ, ճակատեն, Մուսալլամ, Ներ– քին Դիրաթաղ, Ներքին Դյոդաքլու, Ներ– քին Խոտաեան, Ներքին Հանդ, Նորաշե– նիկ, Շաբադին, Շիկահող, Շիշկերտ, Շըր– վենանց, Չայքենդ, Չափնի, Սրաշեն, Սևա– քար, Սըզնակ, Սյունիք, Վերին Դիրա– թաղ, Վերին Դյոդաքլու, Վերին մոտա– նան, Տանձավեր, Ուժանիս, Փա յա հան, Փիրիլու, Քաջարան, Քիրս, Քյուրոսո, Օխտար։ Գտնվում է Զաևգեզուրի հվ․ մասում, Ողջիի ավազանում, Բարգուշատի, Մեղ– րու և Զանգեզուրի լեռնաշղթաների միջև։ Ունի լեռնային, մասնատված մակերևույթ։ Առավելագույն բարձրությունը 3904 մ է (Կապուտջուղ լ․)։ Ռելիեֆի բնորոշ տար– րերից են կիրճերն ու լեռնանցքները։ ՀՍՍՀ գունավոր մետալուրգիայի հումքի գլխավոր բազան է։ Կան պղնձամոլիբդե– նային, բազմամետադային, պղնձի, կրա– քարի, բազալտի հանքավայրեր։ Գերա– կշռում են լեռնաանտսաային և լեռնա– մարգագետնային լանդշաֆտները։ Կլի– ման չոր մերձարևադարձային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0°0ից մինչև –14°C, հուլիսինը՝ 7–23°C, տարեկան տեղումները՝ 500–800 till, վեգետացիայի շրջանը՝ 20–200 օր։ Խոշոր գետերն են Ողջին, Շիկահողը, Ծավը։ Տարածքում են Կապույտ լիճը, Շիկահողի արգելանոցը (Ծավի սոսիների պուրակի հետ)։ Գոր– ծում են Ուժանիսի, Շիկահողի ջրատարնե– րը, Սյունիքի, Նոբաշենիկի և Ծավի ջըր– հան կայանները, կառուցվում՝ Գեղիի և Դավիթ Բեկի ջրամբարները։ Տնտեսության առաջատար ճյուղերն են գունավոր մետալուրգիան, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Գործում են 19 արդյունաբերական ձեռնարկու– թյուն։ Արտադրանքի ծավալով առաջնա– կարգ են Զանգեզուրի պղնձամոլիբդենա– յին կոմբինատը, լուսատեխ․, ավտոնորոգ– ման գործարանները, «էլեկտրոն» ար– աադր․ միավորման –մասնաճյուղը, տրի– կոտաժի, կոշիկի, կահույքի ֆաբրիկա– ները։ Գյուղատնտեսության առաջատար 1 ճյուղերն են անասնապահությունը, հա– ! ցահատիկի, ծխախոտի ու բանջարեղենի յ մշակումը։ Կա 7 կոլեկտիվ, 12 սովետական 1 տնտեսություն։ Զարգացած է թռչնաբու– 1 ծությունը։ Ավտոճանապարհների երկա– րությունը 270 կմ է, երկաթուղին՝ 2,4 կմ։ ՂաՓանում կա օդանավակայան։ Գործում է կապի հանգույց՝ 15 բաժանմունքով։ 1986–87 ուս․ տարում գործում էր 31 միջնակարգ, 20 ութամյա, 3 երաժշտ․, 3 գեղարվեստի, 2 մարզ, դպրոց, 2 տեխնի– կում, 2 միջնակարգ մասնագիտական J ուսումնարան, 2 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1986-ին կար 21 մշակույթի տուն, 51 ակումբ, 1 պետ․ թատրոն, 1 հայրենագիտ․ թանգարան, 1 տուրիստական հանգըր– վան, 6 հիվանդանոց, 2 ամբուլատորիա, 3 պոլիկլինիկա, 2 դիսպանսեր։ Տարած– քում են ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտ– րոնի ՝Լափանի բաժանմունքի և Երկրբ․ ինստ–ի ՂաՓանի մետալուրգիական լա– բորատորիաները, գիաատեխ․ ինֆորմա– ցիայի և տեխնիկատնտ․ հետազոտու– թյունների հայկ․ ԳՀԻ–ի ՂաՓանի բաժան– մունքը։ Հնում շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի, պարսկ․ գեր– իշխանության շրջանում՝ Ղափանի մա– հալի մասը։ 1722–30-ը մտնում էր Դավիթ Ծավ Բեկի իշխանության կազմի մեջ։ 1805-ին այն միացվել է Ռուսաստանին, 1829-ից՝ ընդգրկվել Ղարաբաղի նահանգի կազմի մեջ։ 1861-ից կազմել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մասը, Հայաստանում սովետական կարգեր հաս– տատվելուց հետո, մինչև շրջանի կազմա– վորվելը՝ Զանգեզուրի գավառի Ղափան գավառամասը։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են Բաղաբերդը (IV–XI դդ․), Երիցավանքը (V–XI դդ․), Վաեանավանքը (X դ․), Հա– լիձորի բերդը (XVII–XVIII դդ․)։ Կան ուշ միջնադարյան բազիլիկներ, կամուրջներ, ձիթհաններ։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ըս– տ եղծվել է 1930-ին։ 1987-ին կար 120 սկզբ․ կուս․, 166 կոմերիտ, կազմակեր– պություն։ Լույս է տեսնում «Ղափան» շրջ․ թերթը։ ԴրԻԿԱՍՏԱՆԻ ՇՐՋՄՆ, ՀՍՍՀ հս–արմ․ մասում։ Կազմավորվել է 1937-ի դեկտ․ 31-ին։ Տարածությունը 547 կմ2 է, բն․՝ 9,8 հզ․ (1987), խտությունը՝ 17,9 մարդ/ /կմ*, վարչ․ կենտրոնը՝ Ղուկասյան։ Ունի 9 գյուղական սովետ։ Բնակավայրերն են․ Արւիենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, Զու յգաղբ յուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Զորաշեն, Ղագան– չի, Ղուկասյան, Մեծ Սեպասար, Մուսայել– յան, Սարագյուղ, Սարա պատ, Սալուտ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Սարիար, Փոքր Սեպասար։ Գտնվում է Աշոցքի սարահարթի արլ․ մասում, Ախուրյան և Չիչկան գետերի վերին հոսանքի ավազանում՝ 2000– 3198 մ (Աչքասար լ․) բարձրությունների վրա։ Մակերևույթը լեռնային է։ Հս– արլ–ում Զավախքի, հվ–արլ–ում՝ Բազումի լեռնաշղթաների լեռնաբազուկներն են։ Ռելիեֆին բնորոշ են հրաբխային կոները։ Կան գորշ ածխի, կրաքարի, բազալտի, տորֆի պաշարներ, հանքային աղբյուր– ներ։ Գերակշռում են լեռնատափաստա– նային, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կլիման չաՓավոր ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ –10°0ից մինչև –14°C, հուլիսինը՝ 8–14°C, տարեկան տեղումները՝ 600–850 մմ, վեգետացիայի շրջանը՝ 60–115 օր։ Տարածքով հոսում են Ախուրյանի վերին հոսանքը՝ Ղուկասյան վտակով, Չիչկան գետը։ Գործում է Սա– րալիճի ջրամբարը, Ախուրյանի աջավւնյա– կի ջրանցքը։ Կառուցվում են Բավրայի և Դեաիկի ջրամբարները։ Տնտեսության առաջատար ճյուղը գյու– ղատնտեսությունն է՝ առավելապես կաթ–