Նոյեմբերյան Լույս է տեսնում «Ծիածան» շրջանային թերթը։
ՇԱՄՇԱԴԻՆԻ ՇՐՋԱՆ, ՀՍՍՀ հս–արւ–ում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Սահ– մանակից է Ադրբ․ ՍՍՀ–ին։ Տարածությու– նը 824,4 կմ2 է, բն․՝ 34,2 հզ․ (1987), խտու– թյունը՝ 40,3 մաբղ/կւՐ, վարչ․ կենտրոնը4 Բերդ։ Ունի 1 քտա (Բերդ), 1 ավանային, 15 գյուղական սովետ։ Բնակավայրերն են․ Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Բերդ, Թովուգ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Նավուր, Ներքին կարմիրաղբյուր, Նորաշեն, Չի– նարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիրաղբյուր։ Գտնվում է Միավւորի լեռնաշղթայի հս–արլ․ լանջին։ Ունի լեռնային կտրտված մակերևույթ, 560–2993 մ (Մուրղուզ լ․) բարձրություն։ Կան մարմարի, գրանիտի, դոլոմիտի, կրաքարի հանքավայրեր, բազ– մամետաղային երևակումներ։ Տիրապե– տում են լեռնաանտառային և լեռնամար– գագետնային լանդշաֆտները։ Կլիման չափավոր բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը 0օՇ–ից մինչև –8°Cէ, հուլիսինը՝ 12–22°С, տարեկան տեղում– ները՝ 500–700 մմ, վեգետացիայի շրջա– նը՝ 110–190 օր։ Տարածքով հոսում են Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը, գործում՝ համանուն ջրամբարները և մի շարք ջրհան կայաններ։ Տնտեսության առաջատար ճյուղերն են այգեգործությունը, ծխախոտագործու– թյունը, անասնապահությունը և գյուղա– տնտ․ հումքի վերամշակումը։ Կա 7 արդ․ ձեռնարկություն, 10 կոլեկտիվ և 5 սո– վետական տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջատար են պանրագոր– ծարանը, ծխախոտի ֆերմենտացիոն, գի– նու և պահածոների գործարանները, ան– տառտնտեսությունը։ Ավտոճանապարհ– ների երկարությունը 270 կմ է։ Կա օդանա– վակայան։ Ունի կապի հանգույց՝ 15 բա– ժանմունքով։ 1986–87 ուս․ տարում գործում էր 17 միջնակարգ, 2 ութամյա, 1 երաժշտ․, 1 մարզ․, 1 գեղարվեստի դպրոց, 1 տեխնի– կումի մասնաճյուղ, պրոֆտեխ․ ուսումնա– րան։ 1987-ին շրջանում կար 44 գրադա– րան, 17 մշակույթի տուն, 2 ակումբ, 1 կինոթատրոն, 2 հայրենագիտ․ թանգա– րան, 3 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա։ Հնում շրջանի տարածքը մտել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի մեջ։ Արլ․ Հայաս– տանը Ռուսաստանին միանալուց հետո Բերդ կազմել է Ելիզավետպոլի նահանգի Ղա– զախ գավառի մասը, Հայաստանում սո– վետական կարգեր հաստատվելուց հետո, մինչև շրջանի կազմավորվելը՝ Դիլիջանի գավառի Շամշադին գավառամասը։ ճարտ․ հուշարձաններից արժեքավոր են բրոնզեդարյան և միջնադարյան ամ– րոցները, Կապտավանքը (XII դ․), Նոր Վարագ (XII–XIII դդ․), Շխմուրադի (XII– XIII դդ․), խորանաշատ (XIII դ․) վանքե– րը, Տավուշ բերդը (X դ․)։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1930-ին։ 1987-ին կար 62 Ակզբ․ կուս․, 85 կոմերիտ, կազմակերպու– թյուն։ Լույս է տեսնում «Այգաբաց» շրջ․ թեր– թր։
ԱԵՎԱՆԻ ՇՐՋԱՆ, ՀՍՍՀ կենտր․ մասում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տա– րածությունը 392,7 կմ2 է, բն․՝ 42,7 հզ․ (1987), խտությունը՝ 108,7 մարդ/^ /2, վարչ․ կենտրոնը՝ Սևան։ Ունի 1 քաղաք (Սևան), 1 քտա (Գագարին), 1 քաղ․, 1 ավանային, 8 գյուղական սովետ։ Բնակա– վայրերն են․ Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյո– նովկա, Սևան, Վարսեր։ Գտնվում է Սևանա լճի հս–արմ–ում։ Տա– րածքն ընդգրկում է Արեգունի լեռնաշղթա– յի հս–արմ․, Փամբակի լեռնաշղթայի հվ–արլ․, Գեղամա լեռնաշղթայի հս․ ծայ– րամասերը և լճաֆնյա տարածություննե– րը։ Կան հրաբխային խարամի, բազալ– տի հանքավայրեր, ֆելզիտի, օբսիդիանի, պեռլիտի, հրակայուն կավի պաշարներ։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կլիման չափավոր ցամաքային է (զգալի է լճի ազդեցությունը), հունվարի միջին ջերմաստիճանը՝ –5°ճ–ից մինչև –12°C, հուլիսինը՝ 11–16°C, տարեկան տեղում– ները՝ 400–750 մմ, վեգետացիայի շրջա– նը՝ 80–130 օր։ Տարածքով հոսում են Ձկնագետը և Հրազդանի վերին հոսան– քը։ Տնտեսության ճյուղերն են գյուղատըն– տեսությունը, սարքաշինությունը, քիմ․, էլեկտրատեխ․ և սննդի արդյունաբերու– թյունը։ Կա 13 արդ․ ձեռնարկություն, 10 սովետական տնտեսություն։ Արտադրան– քի ծավալով առաջատար են էլեկտրական գործադիր սարքերի, ապակեմեկուսիչնե– րի, «Լույս» միավորման լուսատեխ․ ա– պակու գործարանները, հացամթերքների կոմբինատը, թռչնաբուծական ֆաբրիկան, «Զուկկոմբինատը»։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է (առավելապես տավարաբուծությունը)։ Մշակում են հացահատիկային ու կերա– յին կուլտուրաներ, կարտոֆիլ։ Ավտոճա– նապարհների երկարությունը 130 կմ է, երկաթուղին՝ 62 կմ։ Ունի կապի հան– գույց՝ 10 բաժանմունքով։ 1986–87 ուս․ տարում կար 12 միջնա– կարգ, 8 ութամյա, 1 գիշերօթիկ, 1 երա– ժըշտ․, 1 գեղարվեստի, 3 մարզ, դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին կար 18 գրադարան, 23 մշակույթի տուն և ակումբ, 2 կինոթատրոն, 2 հիվան– դանոց, 1 պոլիկլինիկա, 3 ամբուլատո– րիա։ Գործում են հանգստի տուն, պան– սիոնատներ, տուրիստական հանգրվան, ավտ ոհ յուրանոց։ Հնում շրջանի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ։ Արլ․ Հա– յաստանը Ռուսաստանին միանալուց հե– տո կազմել է Երևանի նահանգի Նոր Բա– յազետի գավառի, Հայաստանում սովե– տական կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ նույն գա– վառի մասը։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են Սևանի վանքը (IX դ․), Լճաշենի դամբա– րանադաշտը (մ․ թ․ ա․ Ill–II հազարամ– յակներ)։ Կան կիկլոպյան ամրոցներ, դամբարաններ, սեպագիր արձանագրու– թյուններ (մ․ թ․ ա․ VIII դ․), եկեղեցիներ (VII–XIII դդ․)։