Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երկարությանը 166 կմ է, երկաթուղին՝ 35 կմ։ 1986–87 ուս․ տարում գործում էր 22 միջնակարգ, 5 ութամյա, 1 գիշերօթիկ, 2 երաժշտ․, 1 գեղարվեստի, 3 մարգ․ դըպ– րոց, Երեանի էլեկտրամեխ․ տեխնիկումի մասնաճյուղ, 1 պրոֆտեխ․ ուսումնարան; 1987-ին շրջանում կար 23 գրադարան, 14 մշակույթի տուն, 7 ակումբ, 1 կինո– թատրոն, 4 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա։ Հնում շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մասը։ 1801-ից Հայաստանի մի քանի գա– վառների հետ միացվել է Ռուսաստանին և կազմել Ալեքսանդրապոլի գավառի Հա– մամլուի գավառամասը, Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հե– տո՝ Լոռի Փամբակի գավառի Համամլուի գավառամասը։ 1930-ից մինչև շրջանի կազմավորվելը մտել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Գուգարքի) շրջանի կազմի մեջ։ ճարտ․ հուշարձաններից հիշարժան են քարեդարյան կացարանները, Շենավանի եկեղեցին (VI–VII դդ․), Շիրակամուտի և Ղուրսալիի վանքերը (YII դ․), Սպիտակի վիմափոր բնակավայրը (XII–XIII դդ․), Ռուսաստանի հետ Արլ․ Հայաստանի միա– վորման 150-ամյակի առթիվ Սարալ գյու– ղի մոտ կառուցված հուշարձան–կոթողը (1978)։ Փամբակի հովիտը Շրջանի կուս․ կազմակերպությունը ըս– տեղծվել է 1938-ին։ 1987-ին կար 94 սկզբ․ կուս․, 113 կոմերիտ, կազմակերպություն։ Լույս է տեսնում «Լուսարձակ» շրջանա– յին թերթը։

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՇՐՋԱՆ, ՀՍՍՀ ես․ մա– սում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տարածությունը 636,5 կմ2 է, բն․՝ 36,5 (1987), խտությունը՝ 57,3 մարդ/£ւ/2, վարչ․ կենտրոնը՝ ՍտեՓանավան։ Ունի 1 քաղաք (Ստեփանավան), 1 քաղ․, 12 գյուղական սովետ։ Բնակավայրերն են․ Ագարակ, Գյառգյառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի բերդ, Կաթնաղբյուր, Կիրով, Կողես, Կույ– բիշև, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Մաքսիմ Գորկի, 6աղդան, Պուշկինո, Սվերդլով, ՍտեՓանավան, Վարդաբլուր, Ուռուտ։ Գտնվում է Բազումի և Վիրահայոց լեռ– նաշղթաների միջև ու նրանց կից սարա– վանդների վրա։ Ունի միջին բարձրության լեռնային կտրտված մակերևույթ, 950– 2992 մ (Ուրասար) բարձրություն։ Հս– արլ–ում Լեջան լեռնազանգվածն է, հվ– արլ–ում՝ Պուշկինի լեռնանցքը։ Կան շի– նանյութերի, պղնձի և բազմամետաղային հանքավայրեր։ Տիրապետում են լեռնա– տափաստանային, լեռնաանտառային (ՀՍՍՀ ում ամենամեծ սոճուտը, 116 հա) և ալպյան մարգագետնային լանդշաֆտ– ները։ Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ –3°Օից մինչև – 12°C, հուլիսինը՝ 9–18°C, տարեկան տեղումները՝ 550–850 մմ, ակտիվ վե– գետացիայի շրջանը՝ 100–155 օր։ Գլխա– վոր գետը Զորագետն է՝ Տաշիր, Հովնանա– ձոր, Ուռուտ, Չքնաղ, Գյառգառ վտակնե– րով։ Գործում են Լոռու ջրանցքը և Կիրով գյուղի ջրհան կայանը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև և սննդի արդյունաբերությունը, էլեկտրասարքերի և կապի սարքերի ար– տադրությունը, գյուղատնտեսությունը։ Կար 16 արդ․ ձեռնարկություն, 6 կոլեկտիվ և 13 սովետական տնտեսություն։ Արտա– դրանքի ծավալով առաջնակարգ են․ «Արդ– կապ», տոհմային թռչնաբուծական գոր– ծարանները, մանկական կահույքի, կարի, գուլպայի, գորգագործական ֆաբրիկա– ները, պանրագործարանը։ Գյուղատնտե– սության հիմնական ճյուղերն են անաս– նապահությունն (գլխավորապես կաթնա– մսատու տավարաբուծությունը) ու կար– տոֆիլագործությունը։ Զբաղվում են նաե խոզաբուծությամբ, հացահատիկի, կերա– յին կուլտուրաների, բանջարեղենի մշա– կությամբ, պտղաբուծությամբ։ Ավտոճա– նապարհների երկարությունը 177 կւէ է, կա օդանավակայան։ Ունի կապի հան– գույց՝ 17 բաժանմունքով։ 1986–87 ուս․ տարում գործում էր 17 միջնակարգ, 11 ութամյա, 3 երաժշտ․, 3 մարզ, դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆ– տեխ․ ուսումնարան։ Ձորագետի հովիտը Ստեփանավանի մոտ 1986-ին կար 23 գրադարան, 19 մշակույ– թի տուն և ակումբ, 2 կինոթատրոն, 1 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 5 ամբուլա– տորիա։ Գործում են Ստ․ Շահումյանի տուն –թանգարանը, հանգստյան տուն, պանսիոնատներ, մանկական առողջա– րան, տուրիստական հանգրվան։ Հնում շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մասը։ XI–XII դդ․ այն միացվել է Վրաց․ թագավորությանը։ 1801-ին, Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո, կազմում էր Թիֆլիսի նահանգի Բորչալու գավառի մասը։ 1919–20-ի նոյեմբերը եղել է Լո– ռու «Չեզոք գոտու» կազմում։ Հայաստա– նում սովետական կարգեր հաստատվե– լուց հետո Լոռի–Փամբակի գավառը կազ– մեց ՀՍՍՀ 9 գավառներից մեկը, որի կազ– մում շրջանի տարածքը մնաց մինչև շըր– ջանի կազմավորումը։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են Լոռե ամրոց–քաղաքը (XI դ․), Գտեվւսնքի, Հոբարձիի, Կուրթանի (V–VII դդ․), Վար– դաբլուրի (VI–VII դդ․) եկեղեցիները, Հնեվանքը (VII–XIII դդ․)։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ըս– տեղծվել է 1930-ին։ 1987-ին շրջանում կար 83 սկզբ․ կուս․, 118 կոմերիտ, կազմա– կերպություն։ Լույս է տեսնում «Փարոս» շրջանային թերթը։ Տուրիստական հանգրվան Ստեփանավանում

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԱՆ (մինչև 1969-ը՝ Բա– սարգեչարի շրջան), ՀՍՍՀ արլ․ մասում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տա– րածությունը 1151 կմ2 է, բն․՝ 60,2 հզ․ (1987), խտությունը՝ 52,3 մարդ/^ /2, վարչ․ կենտրոնը՝ Վարդենիս։ Ունի 1 քտա (Վար– դենիս), 1 ավանային, 14 գյուղական սո– վետ։ Բնակավայրերն են․ Ազատ, Ագիգ– լու, Ախպրաձոր, Ակունք, Աղյոխուշ, Բա– հար, Գյոյսու, Գյունաշլի, Գյունեյ, Գաշ– քենդ, Դարա, Ենիքենդ, Զառքենդ, Զոդ (գյուղ), Զոդ (ավան), Լճավան, Լուսա– կունք, Ծովակ, Կարճաղբյուր, Կզըլքենդ,