Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վը։ Սնումը՝ ձնաանձրևային է (57%)։ Դետի վրա կառուցվել են ոչ մեծ հէկեր, ջրհան կայաններ, Կեչուաի ջրամբարը։ Այստեղից դեպի Սևան կառուցվել է մոա 49 կմ երկարությամբ Արւիա–Սևան ստոր– երկրյա ջրատարը, որով տարեկան դեպի Սևան է տեղափոխվում 250 մլն մ3 ջուր։ Դետի վերին ավազանում է գտնվում Ջեր– մուկ առողջարանը։ Ողջի, սկիզբ է առնում Զանգեզուր]․ լեռնաշղթայի Կապուտջուղ գագաթից, հո– սում է նեղ կիրճով։ Երկարությունը 82 կմ է, ավազանը՝ 1175 կմ2։ Սնումը խառն է։ Վտակներն են՝ Դեղին, Նորաշենիկը, Արծվանիկը, Դեղանուշը։ Դետի վրա կա– ռուցվել են ոչ մեծ հէկեր։ Քաջարանի կոմբինատի արդ․ թափոններով աղտոտ– վում են գետի ջրերը։ Ողջիի ավազանի գետերի մեծ մասը սելավաբեր են (Կա– վարտ, Վաչագան, Դեղանուշ են)։ Որոտան (Բարգուշատ), սկիզբ է առնում Սյունիքի (Ղարաբաղի) բարձրա– վանդակից, երկարությունը 178 կմ է, ավազանը՝ 5650 կմ2 (մի մասը՝ Ադրբ․ ՍՍՀ–ում)։ Վտակներն են Սիսիանը, Լեռ– նաշենը, Դորիսը, Ադրբ․ ՍՍՀ սահման– ներում՝ Հագարուն։ Սնումը խառն է (50%–ը ստորերկրյա ջրեր), հոսքի 60%–ը՝ գարնանը, ջրերը լավորակ են, փոքր հան– քայնացմամբ։ Դետի վրա կառուցվել են Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի ջրամբարները, Սպանդարյանի, Շամբի և Ցաթեի հէկերը։ Որոտանից են սկիզբ առնում Սպանդարյանի U Որոտա– նի ոռոգիչ համակարգերը։ Որոտանի վե– րին հոսանքներից դեպի Արփա, ապա՝ Սեան տարեկան տեղափոխվելու է 150– 200 մլն մ3 ջուր։ ՀՍՍՀ սահմաններում Կուր գետի ավա– զանին են պատկանում Դեբեդ, Աղստև, Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը։ Դեբեդ, Խրամի աջ վտակն է։ Կազմ– վում է Փամբակ U Զորագետ վտակներից։ Երկարությունը Փամբակի ակունքներից 178 կմ է, ավազանը՝ 4080 կմ2։ Թումանյան կայարանի մոտ առաջացրել է 350 մ խո– րության կանիոն։ Դեբեդի վրա կառուց– ված են ջրհան կայաններ։ Վտակներից ամենամեծը Զորագետն է, երկարությունը 67 կմ է, ավազանը՝ 1460 կմ2։ Սկիզբ է առնում Զավախքի լեռնաշղթայից։ Տա– շիր և այլ մանր վտակներ ընդունելով՝ հո– սում է Լոռվա հրաբխային սարավանդով, առաջացնում խոր կանիոն։ Ջրերն ունեն փոքր հանքայնացում, պիտանի են ջրա– մատակարարման համար։ Դետի վրա է Զորագետի հէկը։ Զորագետից է սկսվում Լոռվա ջրանցքը։ Փամբակ, սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքից։ Վտակներից են Չիչկանը, Տանձուտը։ Ձախակողմյան վտակները խիստ սելավաբեր են։ Դետի պղտորու– թյունը համեմատաբար մեծ է, ջրերն աղ– տոտվում են Սպիտակի U Կիրովականի արդ․ թափոններից։ Աղստև, սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ գագաթից։ Երկա– րությունը 133 կմ է, ավազանը՝ 2589 կմ2։ Վտակներն են․ Բլդան, Սառնաջուր, Ոսկե– պար, Դետիկ, Աղդան ևն։ Հոսում է խոր հովտով, ջրերը մասամբ օգտագործվում են ոռոգման համար։ Ոսկեպարի վրա կա– Շաքիի ջրվեժը Հսփւումի ջրամբարը Ջերմուկի ջրվեժը ռուցվել է Ջողւսսի ջրամբարը, Աղստևի վրա (Ադրբ․ ՍՍՀ սահմաններում)՝ Աղըս– տաֆայի ջրամբարը։ Հ ա խ ու մ, Տ ա վ ու շ, Խ ն ձ ո ր ու տ գետերը փոքր են (1–2 մ3/վ ծախսով), ջրերն օգտագործվում են ոռոգման նպա– տակներով։ Կառուցվել են Հախումի, Տա– վուշի, Խնձորուտի ջրամբարները։ Սելավներ։ Բնորոշ են ՀԱՍՀ տարած– քի ավելի քան կեսին։ Ցամաքային կլի– մայական պայմաններում գարնանը և ամռանը մթնոլորտային տեղումների մեծ մասը թափվում է տեղատարափ անձրև– ների ձևով, որոնք առաջացնում են սելավ– ներ։ Սրանք մեծ մասամբ ջրաքարային են, լինում են նաև ցեխաքարային։ Առավել սելավաբեր են Փամբակի, Դեբեդի, Սևա– նի ավազանի արլ․ մասի, Արարատյան գոգավորության, Ողջի և Մեղրի գետերի ավազանները։ Արարատյան գոգավորու– թյան նշանավոր սելավներից են Մաստա– րայի, Դետառի, Ջրվեժի, Ողջաբերդի, Չոր– սելավի, Վեդի գետի վտակների սելավ– ները։ Այժմ ակտիվ պայքար է տարվում սելավներ առաջացնող գործոնները վե– րացնելու ուղղությամբ (Դետառի սելավը լրիվ վնասազերծված է (աղ․ 3)։ Լճեր։ ՀՍՍՀ–ն լճերով հարուստ չէ։ Հանրապետության և Կովկասի ամենա– մեծ լիճը Սևանն է՝ Հայկ․ լեռնաշխարհի խոշոր լճերից մեկը։ Շրջապատված է Դեղամա, Վարդենիսի, Արեգունի, Սևա– նի և Արևելյան Սևանի լեռնաշղթաներով, ունի տեկտոնահրաբխային արգելափակ– ման ծագում։ Լճի մակարդակը մինչև ար– հեստական իջեցումը (ժող․ տնտեսության կարիքների՝ հողերի ոռոգման, էլեկտրա– էներգիա ստանալու համար) գտնվում էր 1916 մ բարձրության վրա, մակերեսը կազ– մում էր 1416 կմ2, ավազանը՝ 4891 կմ2։ Մակարդակը 18,5 մ իջեցումից հետո մա– կերեսը կրճատվեց 165 կմ2-ով և այժմ կազ– մում է 1256 կմ2։ Կազմված է երկու՝ Մեծ Սևանի և Փոքր Սևանի գոգավորություն– ներից։ Առավելագույն խորությունը Փոքր Սևանում է՝ 81 մ, մինչև մակարդակի իջե– ցումը, ջրի պաշարները կազմում էին 58,5 կմ3, որից 24 կմ3-ը բաց է թողնվել։ Այժմ ջրի ծավալը կազմում է 34,5 կմ3։ Լիճը սնվում է 28 գետի ջրերով, տեղում– ներով ու ստորերկրյա ջրերով (աղ․ 3)։ Սևանի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով լճի բնական հա– վասարակշռությունը զգալի չափով խախտ– վել է, ամեն տարի լիճը սառցակալում է, զարգանում են կապտականաչ ջրիմուռ– ներ, լիճն ապրում է «ծաղկման» պրոցես, օլիգոտրոֆից անցնում է էվտրոֆ տիպի։ Լճի մերձհատակային մասում նկատվում է թթվածնի սով, մակարդակի իջեցման հե– տևանքով գետերը կատարում են խորքա– յին էրոզիա ևն։ Մինչև 1980-ը Սևանի ջրա– յին հաշվեկշիռը բացասական էր, և մա– կարդակը իջնում էր։ Արարատյան դաշ– տի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգ– տագործման շնորհիվ լճից ոռոգման նը– պատակով ջրի բացթողումները զգալիո– րեն կրճատվել են։ Լճի կորցրած հավա– սարակշռությունը մասամբ վերականգնե– լու համար անհրաժեշտ է նրա մակարդա– կը բարձրացնել 6 մ–ով։ 1981-ին «Արփա– Սևան» ջրատարի գործարկումից հետո լիճը տարեկան ստանում է մոտ 250 մլն մ3 ջուր, Որոտան–Արփա ջրատարի կառու– ցումից հետո լրացուցիչ կստանա 200 մլն մ3 ջուր և ջրային հաշվեկշիռը կդառնա Աղ․ 3 Սեանա լճի ջրային հաշվեկշիռը 1971 –1980-ին Մուտքի բաղադրիչ– ներ, մլն մ3 Ելքի բաղադրիչներ, մլն մ3 Դետեր 777 Տեղումներ 473 Ստորերկրյա ջրեր 56 Հոսք Հրազդանով 421 Դոլորշիացում 1034 Ծծանցում 8 Ընդամենը 1306 1463