ները և սֆինքսները, խոշոր առագաստաթիթեռները՝ պոդալիրիուսը, սադափաթիթեռները են։ Վայքում գտնված է խոշոր կոլիաս խլորոկոմա թիթեռը, որը էնդեմիկ է Անդրկովկասի համար։ Երկթևանիներից տարածված են առանձին ճանճերի տեսակներ, որոնք մասամբ հանդիպում են և լեռնատափաստանային գոտում։ Ֆրիգանան շատ բնորոշ է Մեղրու շրջանի համար։ Այստեղ հանդիպում ենմ ձողամիջատներ (գրատիդիա)։ ՄիայնՄեղրու ֆրիգանայում են գտնված տերմիտները, որոնք գաղութներով ապրում են քարերի տակ։ Աղոթարարներից այստեղ տարածված են կարճաթե բոլիվարիա տեսակները, այգիներում հանդիպում է ներմուծված խոշոր կանաչ խիրոֆրեա աղոթարարը․ բազմաթիվ են սագա ծղրիդները, բավական հազվադեպ են երկարաոտ ֆիտոդրիմադուզան, շալան, Շելկովնիկովի կանաչ թևավոր ծղրիդը են։ Շատ բազմազան և բազմաթիվ են մորեխները։ Բզեզներից բնորոշ է ասիական ցիցինդելը, որը տարածված է նաև հվ–ում՝ Իրանում, Արլ․ Թուրքիայում և Սիրիայում։ Սովորական է ավելի փոքր գերմանական ցիցինդելը, որը ՀՍՍՀ–ում առավել տարածված է։ Բազմաթիվ են գնայուկ բզեզները և դրանց մեջ խոշոր ացինոպուսները, սովորական են խոշոր սկարաբեյները և գիմնոպլևրները, պոտոզիաները (որոնց մեջ նաև սևը)։ Ոսկե բզեզներից բնորոշ են մեծ թվով սֆենոպտերները, խոշոր, սև, նշի բզեզը։ Հանդիպում են մեծ պտղային բեղիկավորը, վառ կապտականաչ խրիզոխարիսը։ Լավ ներկայացված են երկարակնճիթները և սևաբզեգները, բազմաթիվ են կլերիդները և թարախահանները։ Բազմազան են թաղանթաթևավորները, որոնց թվում՝ արլ․ ձիաստացը, սկոլիաները և այլն։ Ցերեկային թիթեռներից են սատիրները, զիգենները և ճերմակաթիթեռները։ Այստեղ ես հանդիպում են նեմոպտերները, քարերի տակ սովորական է խայտաբղետ կարիճը, փափկամարմիններից՝ արմենիկան և լևանտինան։ Լեռնատափաս տանային գոտին ընդգրկում է Արարատյան գոգավորության գրեթե ամբողջ լեռնային մասը, Շիրակի զգալի մասը, Սևանի շրջանը, զգալի տարածքներ Լոռի–Փամբակում, Աղստևում և Զանգեզուրում։ Ողնաշարավորներից լեռնատափաստանային գոտում հատկապես նվազում է երկկենցաղների և սողունների տեսակային կազմը։ Այստեղ պակաս վտանգավոր են թունավոր օձերը (տափաստանային իժը, իսկ Լոռի–Փամբակում՝ կովկասյան իժը)։ Ոչ թունավոր օձերից հաճախ հանդիպում է քառաշերտ սահուկը։ Շատ հազվադեպ է կարմիր սևագլուխ օլիգոդոնը։ Թռչուններից սովորական են լորը և մոխրագույն կաքավը, որոնք որսարդյունագործական թռչուններ են։ Գիշատիչ թռչուններից բնակալում են տեսակ՝ մկնաճուռակը և տափաստանային կանյուկը։ Այդ թռչունները ոչնչացնում են մեծ քանակությամբ գյուղատնտեսության վնասատու կրծողներ։ Թփերի վրա են կառուցում իրենց բները կորեկնուկը, կանեփուկը և ոսպնուկը։ Գետնի վրա են գտնվում երկբծավոր և դաշտային արտույտների բները։ Վաղ գարնանը այդ թռչունները, ինչպես և դաշտաձիուկը կազմում են տափաստանային թռչունների հիմնական երգչախումբը։ Կաթնասուններից այստեղ ապրում են փոքր սպիտակափոր և սպիտակատամ սրընչակները։ Չղջիկներից հանդիպում են սրականջ, բեղլու,ականջեղ և այլ տեսակներ։ Բնորոշ է սովորական դաշտամուկը՝ Հայաստանի ֆաունայի ամենավնասակար կրծողը։ Զանգվածային բազմացման տարիներին այդ կրծողները զգալիորեն վնասում են գյուղատնտեսությանը։ Բավական բնորոշ է անդրկովկասյան համստերը։ Արարատյան գոգավորության և ՀՍՍՀ հվ–արլ․ շրջանների լեռնային տափաստանների համար բնորոշ է նաև լեռնային կուրամուկը, որն ապրում է բարդ բներում, փորելով հատուկ ճանապարհներ՝ կեր գտնելու համար։ Լեռնատափաստանային գոտու ամենաբնորոշ կրծողներից է փոքրասիական ճագարամուկը։ Տարածված են նաև սովորական աղվեսի հայկ․ ենթատեսակը, աքիսի երկու ենթատեսակ, որոնք ոչնչացնում են զգալի քանակությամբ վնասատու կրծողներ, հանդիպում է նաև վառ գունավորված խայտաքիսը։ Շիրակի լեռնային տափաստաններում հանդիպում են սարահարթային դաշտամուկը, կուրամուկը և Փոքրասիական գետնասկյուռը։ Մորեխներից քանակապես գերակշռում է ամբողջ լեռնատափաստանային գոտու համար սովորական իտալական մորեխը։ Բնորոշ են ձիուկները, մթնաթևերը, հսկայական ծղրիդ բրադիպորուսը, խոշոր ճըռիկ լիոգրիլլուսը, վառ գունավորված հետին թևերով աղոթարար իրիսը։ Լոռի–Փամբակից հայտնի են անատոլական ակրիդան, ձիուկներ, ծղրիդներից՝ կովկասյան իզոֆիան, պարադրիմադուզան, թևավոր գորշ ծղրիդը, իրիս աղոթարարը։ Բզեզներից անհրաժեշտ է նշել անթև կալիստենեսին, սև և փոսիկավոր կարաբուսներին, խոշոր, սև, կարմիր բծերով գերեզմանափորին։ Բազմաթիվ են գոմաղբաբզեզները, բրոնզաբզեզները, մայիսյան բզեզները, գլաֆիրուսները, ւսմֆիկոմները, մելոեները, կանաչ հայկ․ լիդուսը։ Շատ բնորոշ են սոխի գլխիկների մեջ զարգացող, սև, խոշոր, երկարակնճիթ բրախիցերուսները և արմատային բեղիկավոր դորկադիոնները։ Թիթեռներից շատ են մաքաոնները, ճերմակաթիթեռները, վանեսաները, սատիրները, գիգենները, կապտաթիթեռները։ Գիշերային թիթեռներից հանդիպում է երեքնուկի մետաքսագործը, բազմաթիվ են բվիկները, երկրաչափերը, արջաթիթեռները, որոնց թվում և օկնոգինան։ Շիրակում ցերեկային թիթեռներից սովորական են շաղգամի և կաղամբի ճերմակաթիթեռները, ավրորան և այլն։ Լոռի–Փամբակի տափաստանային շրջաններում տարածված են առագաստավորների եվրոպական տեսակները, մնեմոզինան, դեղնաթիթեռները, կապտաթիթեռները, սատիրները, հաստագըլ խիկները, զիգենները, բվիկները։ Սևանի շրջանում ցերեկային թիթեռներից հանդի պում են մաքաոնը, ապոլոնը, ավրորան, վանեսան, սադափաթիթեռները, կապտաթիթեռները, սատիրները են, գիշերայիններից՝ բոժոժագործները, երկրաչափերը և արջաթիթեռները։ Թաղանթաթևավորներից բազմաթիվ են միայնակ մեղուները, կրետ–որսորդները, սովորական են պոլիտեսները։ Սարդակերպների ֆաունան շատ հարուստ է, բայց խոշոր մորմերը քիչ են։ Այստեղ հանդիպում են խայտաբղետ կարիճը և կարշիա մորմը։ Փափկամարմիններից տարածված են վերտիգոն, էուքսինա սեռի տեսակները, Շիրակի տափաստաններում՝ իմպարիստուլան, Զանգեզուրում՝ հեսսեոլա և կարաբագհատեսակները։ Անտառային գոտուն, բացի լեռնային տափաստանների սողուններից ու երկկենցաղներից, բնորոշ է նաև անոտ, դարչնագույն, օձակերպ մողեսը։ Թունավոր օձերից հվ․ անտառներում տարածված է խիստ թունավոր հայկ․ իժը։ Վերջինս նույնպես հանդիպում է և՝ լեռնային տափաստաններում, և՝ անտառներում։ Սողուններից բնորոշ են կանաչ, ճարպիկ և միջին մողեսները։ Որսարդյունագործական թռչուններից տարածված են խոշոր անտառային աղավնիները և երկարակտուց խոշոր անտառակտցարը։ Բազմազան են գիշատիչ թռչունները՝ ցախաքլորաբագեն, կրետակերը, գաճաճ արծիվը» կովկասյան մորաճուռակը, խոշոր լեշակերները՝ սև անգղը, ժայռերում ապրող սպիտակագլուխ անգղը և գառնանգղը։ Գիշերները որս են անում անտառային բվերը՝ ականջաւխր բուն, քնաբուն և այլն։ Ճնճղուկագգիներից բնորոշ են ճայը, պիրոլը, մի քանի տեսակ կեռնեխներ, ամուրիկը, հատբեկիչը, կանաչնիկը, ճանճորսը և այլ տեսակներ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/78
Արտաքին տեսք