ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ Ուրար տա (Արարատյան թագավորության) Մ․ թ․ ա․ II հազարամյակի 2-րդ կեսին Հայկ․ Լեռնաշխարհում բնակվող ցեղերը, ըստ այդ ժամանակաշրջանի խեթական, միաաննական U ասորեստանյան գրավոր աղբյուրների, ինչպես նաև հնագիտ․ տըվ– յալների, արդեն համախմբված էին բազ– մաթիվ խոշոր ու մանր քաղ․ կազմավո– րումների մեջ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր անվանումս, կառավարման մար– մինը՝ ցեղային առաջնորդի (իշխանի, արքայիկի) գլխավորությամբ, U առանձին հողատարածքը («սեփական աշխարհը» կամ «ազգագավառը»)։ Մ․ թ․ ա․ XIV– X դդ․ ասորեսաանյան սեպագիր աղբյուր– ներում աեդեկություններ են պահպանվել Ն ա ի ր ի ընդհանրական անվանումով հայտնի «երկրների» (ցեղային իշխանու– թյունների կամ ցեղապետությունների) մասին։ Հիմնականում Տիգրիս և ԵՓրաա գետերի վերին հոսանքների, ինչպես նաե Վանա լճի («Նաիրի երկրաց ծով») մերձա– կա շրջաններում կազմավորված հայկ․ ցեղային իշխանությունները, դրացիական և ցեդակցական կապերի հիման վրա, հա– ճախ սատարել են միմյանց և համատեղ ուժերով դիմակայել ընդհանուր թշնա– մուն՝ աշխարհակալ Ասորեսաանին։ Ասո– րեսաանյան սեպաձև արձանագրություն– ներում Նաիրյան դաշնակից իշխանապե– տությունն երից առանձնապես հիշատակ– վում են Կադմուխի «երկիրը» (հին հայկ․ Կադմեաց տունը կամ Կորդուքը)՝ իր Տում– մե կամ Տումուրու (Տմորիք) գավառով, Մուշկի «երկիրը» (Մոկս), Ալզի «երկիրը» (Աղձնիք), Իշուա «երկիրը» (Ծոփք)՝ իր Ինզիաե (Անձիա) գավառով, Սուխմե կամ Սուխնի «երկիրը» (Շահունիք), Դայաենի «երկիրը» (Տայք) են։ Դրանց առավել հա– մախմբմանն ու միասն․ պետության կազ– մավորմանը դարեր շարունակ խոչըն– դոտել են հզոր Ասորեսաանի պարբերա– բար կրկնվող արշավանքները։ Մ, թ․ ա․ IX դ․ 1-ին կեսից սաորեստան– յան սեպագիր աղբյուրներն արդեն վկա– յում են Հայկ․ լեռնաշխարհի մեկ այլ պետ․ միավորման՝ «Ու ր ա ր ա ու երկրի» մասին։ Ասորեսաանի Աշշուրնաձիրապալ թագավորի (մ․ թ․ ա․ 884/883–859) ար– ձանագրություններից մեկում առաջին ան– գամ հանդիպող Ուրարտու «երկիրը» մատ– նանշվում է Աուբնաա գետի (Արմ․ Տիգրի– սի վերին վտակներից մեկի) ակունքնե– րի շրջանից, այն է՝ Հայկ․ Տավրոս լեռ– նաշղթայից բավականին հս․։ Ուրարտա «երկրի» սկզբնատարածքի մասին առավել որոշակի տեղեկություն– ներ է հաղորդում Ասորեսաանի Սալմա– նասար III թագավորը (մ․ թ․ ա․ 859– 824), որը հինգ ռազմ, գործողություն է ձեռնարկել՝ հետամտելով կանխել նրա հզորացոււհւ ու ծավալումը։ Ըստ այդ տեղեկությունների, Ուրարտուն Արամե թագավորի գահակալման օրոք (մ․ թ․ ա․ մոտ 860–840) հս–արմ–ում սահմանա– կից էր Դայաենի «երկրին» (Տայք «աշ– խարհին») և Եփրատի ակունքների շըր– ջանին, իսկ նրա հվ․ սահմանները տա– րածվում էին «Նաիրի երկրաց ծովից» (Վանա լիճ) զգալիորեն հս․։ Դրանից ակնհայտորեն բխում է, որ բուն Ուրար– տւս «երկիրը» նույնանում էր Հայկ․ լեռ– նաշխարհի միջնատարածքը կազմող հնա– մենի Արարատ կամ Այրարատ «աշխար– հին»։ Տեղական այդ երկրանվանումից էլ առաջացել են ինչպես աշշուրւս–բաբել․ Օւրարտու և Օւրաշտու, այնպես էլ հին հբր․ Ուրարտ, Արարտ, Ուրարատ, Արա– րատ անվանաձևերը։ £աղ․ այդ կազմավորումը հվ–ից և արմ–ից պատնեշվելով նաիրյան իշխանա– պետությունների ստվար ցանցով, վտան– գազերծվել է Ասորեսաանի կործանարար արշաւիսնքներից և ապրել համեմատա– բար անխաթար զարգացում։ Մ* թ․ ա․ IX դ․ Արարատյան թագավորությունը հասել է այնպիսի հզորության, որ իր շուրջն է համախմբել Հայկ․ լեռնաշխարհի ցեղային իշխանությունները և հիմնվել է հայկական առաջին միասնական պետությունը։ Այդ համախմբման ներ– քին գլխ․ խթանը եղել է դրացի ցեղերի արյունակցությունն ու լեզվ․ ընդհանրու– թյունը, իսկ արտաքին խթանը՝ ընդհա– նուր թշնամի Ասորեսաանի հարձակում– ներին համատեղ ուժերով դիմակայելու անհրաժեշտությունը։ Արամեն լեռնային համառ մարտերով խաՓանել է Ասորես– տանի զավթոդ․ նկրտումները և հետևո– ղականորեն ընդարձակել պետության սահմանները։ Մ․ թ․ ա․ 832-ին, երբ Սալ– մանասար Ш-ի զորաբանակը ներխուժել է Իշուա «երկիրը» (հին հայկ․ Ծուիք «աշ– խարհը») և գետանցել Արածանին, հան– դիպել է Օւրարտուի նոր գահակալ Սար– դարի Ա–ի (մ․ թ․ ա․ մոտ 835–824) դիմա– դրությանը և նահանջել։ Նշանակում է՝ Ուրարտուի հվ–արմ․ սահմաններն այդ ժամանակ արդեն հասել են Արւսծանի գետին։ Օգտվելով մ․ թ․ ա․ 827-ին Ասո– րեստանում սկսված գահակալ, կռիվնե– րից, Սարդարի Ա շուտով իր թագավորու– թյան հվ․ սահմաններն ընդարձակել է մինչև Հայկ․ Տավրոսի լեռնաշղթան։ Վա– նա լճի արլ․ աՓին նա հիմնադրել է ար– քունի բերդաքաղաք Տուշպան (Տոսպ, Վան), որն այնուհետև դարձել է պետու– թյան ռազմա–քաղ․ գլխ․ հենակարսնը հվ–ում՝ ընդդեմ Ասորեսաանի։ Սարդա– րի Ա–ի օրոք արքունի պաշտոն, արձանա– գրությունները կազմվել են Աշշարա–բա– բել․ աշխարհակալությունում տարածված աքքադ․ սեպագիր լեզվով։ Իշպուինի թագավորի (մ․ թ․ ա․ մոտ 824–810) և հատկապես նրա որդի Մհ– նուայի գահակալման տարիները (մ․ թ․ ա․ մոտ 810–786) հատկանշվել են երկրի հզորացմամբ, կենտր․ իշխանության ամ– րապնդմամբ, արտադրող, ուժերի վերել– քով և շինարար, աշխատանքների ծավալ– մամբ։ Նրանց անուններով հայտնաբեր– ված հարյուրից ավելի արձանագրություն– ներ պատմում են երկրի տարբեր տեղե– րում հիմնված քաղաքների, բերդերի, պալատների, տաճարների, ջրանցքների (այդ թվում՝ Մենուայի ջրանցքի) և այլ կառույցների մասին։ Արքունիքը, սկսած Իշպուինի թագավորից, հրաժարվել է իր պաշտոն, արձանագրություններն աքքադ․ սեպագրալեզվով կազմելու նախորդ ավանդից (թերևս մրցակից Աշշուրա–բա– բել, տերությանը հակադրվելու միտու– մով), փոխարենը գործածության վերցնե– լով երբեւքնի Միտաննի և խեթական պե– տությունների արքունի դպրանոցներից ավանդված խուռիերեն լեզվաբարբաոնե– րից մեկը, որն այժմ պայմանականորեն անվանում են ուրարտերեն։ Մենուայի որդու և հաջորդի՝ Արգիշ– տի Ա–ի գահւսկալւքան տարիներին (մ, թ․ ա․ մոտ 786–764) Արարատյան թագա– վորությունը հասել է իր ռազմա–քաղ․ հզորության բարձրակետին։ Հվ–ում գլխ․ հակառակորդի՝ Ասորեսաանի դեմ վճռա– կան ռազմ, գործողություններ ձեռնար– կելուց առաջ, Արգիշտի Ա նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիա– խի (Երասխաձոր), Աբունի (Հավունիք), Դիաուեխի (Տայք), Կատարզա (Դոդերձ կամ Դոդերձական տան), Զաբախաե (Զա– վախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհ– ների» ու «ազգագավառնհրի» ըմբոստու– թյունները, ամրապնդել կենտր, իշխա– նության ազդեցությանը տերության հս, շրջաններում։ Այնուհետև զենքն ուղղելով Ասորեսաանի դեմ, Արգիշտի Ա նրան դուրս է մղել Հս, Միջագետքից, Կոմմագենեից և Հս․ Ասորիքից, տիրել Միջերկրածովքի արլ, և Փոքր Ասիայի հվ,՞արլ․ շրջաննե– րով անցնող աոևտր․ մայրուղիները։ Ար– գիշտի Ա Ասորեսաանի դեմ առանձնապես համառ կռիվներ է մղել (մ, թ․ ա․ 781 – 776-ին և 774-ին) հվ–արւ–ամ՝ ցեղակից Մանա երկիրը (Կապուտան լճի ընդար– ձակ ավազանում) միավորելու հետևողա– կան ծրագրով։ Առաջավոր Ասիայում առաջնությունը հարկադրաբար զիջելով Արարատյան թագավորությանը, Ասորես– տանը նրա դեմ մղել է սոսկ պաշտպանո– ղական մարտեր; Արգիշտի Ա–ի օրով հիմնվել են էրեբունի (Երևան) և Արգիշ– տիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքնե– րը, կառուցվնլ են մի շարք ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ ևն; Պետության վերելքը շարունակվել է նաև Արգիշտի Ա–ի որդու և հաջորդի՝ Սար– դարի Я-ի գահակալման տարիներին (մ, թ, ա․ մոտ 764–735)։ Հզորացնելով զին– ված ուժերը (մասնավորապես՝ արքունի զորագունդը), Սարդարի Բ արտաքին քա– ՝ դասականության մեջ հտսել է նոր հաջռ– ղությանների, շուրջ 20 տարի պահպանեւ իր տերության առաջնությունը Մերձավոր Արևեւքում։ Ասորեսաանի Թգլատպալա– սար III թագավորին հաջողվել է Արփադ քաղաքի մոտ (Հս․ Ասորիքում) տեղհ ունեցած ճակատամարտում (մ․ թ․ ա․ 743) պարտության մատնհլ Սարդարի P-ի և նրա դաշնակիցների միացյալ զորքերը․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/91
Արտաքին տեսք