է Մծբին։ Միհրդաա VI շուտով գահը վե– րահաստատել է Պոնտոսում, իսկ Տիգ– րան P ավարտել է հայկ․ հողերի ազատա– գրումը հռոմեացիներից։ Լուկուլլոսի բա– նակը հարկադրաբար հեռացել է Գաղա– տիա։ Մ․ թ․ ա․ 67-ին Տիգրան P-ի դեմ ապստամբել է որդին՝ Տիգրան Կրտսերը, սակայն պարտվելով, փախել է Պարթեաս– տան։ Մ․ թ․ ա․ 66-ին նոր պարտության մատ– նըվելով, Տիգրան Կրտսերն ապաստանել է Լուկուլլոսին փոխարինած Պոմպեոսի մոտ։ վերջինս, ջախջախելով Միհրդատ VI-ին, Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ ներխուժել է Հայաստան։ Հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է երկու թշնամ․ պետությունների՝ Պարթեաստանի և Հռո– մի հարձակման վտանգի տակ, Տիգրան P Արտաշատում կնքել է հաշտության պայ– մանագիր, որով հրաժարվել է նվաճած երկրներից, վճարել ռազմատուգանք, իսկ Հայաստանը հայտարարվել է «հռոմեա– կան ժողովրդի դաշնակից և բարեկամ»։ Պայմանագրից դժգոհ Տիգրան Կրտսերն ընդվզել է Պոմպեոսի դեմ, գերեվարվել և ընտանիքով ուղարկվել է Հռոմ։ Մ․ թ․ ա․ 65–64-ին Հայաստանին են միավորվել Կորդուքը, Հայոց Միջագետքը՝ Մծբին քաղաքով, ինչպես նաև Եկեղյաց գավա– ռը։ Տիգրանի մահից հետո գահը ժառան– գել է նրա որդին և գահակիցը՝ Սրտա– վազդ P (մ․ թ․ ա․ 55–34)։ Նրա օրոք Հա– յաստանը հարկադրաբար մասնակցել է հռոմա–պարթե․ բախումներին՝ հարելով մե՝րթ մեկին, մե՝րթ մյուսին։ Մ․ թ․ ա․ 54-ին Սրտավազդ P այցելել է Ասորիք ժամանած Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին և առաջարկել Պար– թեաստան արշավել Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոն– ները կպաշտպանվեին պարթև․ հեծելա– զորի վտանգավոր գրոհներից, չէր խա– փանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթե․ հարձակումներից, հայկ․ բանակը կմիանար հռոմեականին։ Սակայն Կրասոսը մերժել է Սրտա– վազդ P-ի առաջարկը՝ գերադասելով հա– կառակորդի դեմ պատերազմել Միջա– գետքի անապատներում։ Վերադառնա– լով Հայաստան, Սրտավազդ P ենթարկ– վել է պարթե․ զորքերի հարձակմանը։ Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմա– վարությունը հռոմ․ բանակը դատապար– տել է պարտության, Սրտավազդ P հաշ– տություն է կնքել Պարթևաց Որոդես ար– քայի հետ։ Հաշտությունը վերաճել է հայ– պարթևական դաշնակցության, որն ամ– րապնդվել է Սրտավազդ P-ի քրոջ և Որո– դես II-ի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ։ Մ․ թ․ ա․ 53-ին Քառայի (Իոսռան) ճակատամարտում հռոմ․ զոր– քի ջախջախումից և Կրասոսի սպանվե– լուց հետո, Սրտավազդ P-ի ճկուն քաղա– քականության հետևանքով պահպանվել է հայկ․ պետության հզորությունն ու ան– կախությունը։ Մ․ թ․ ա․ 37-ին Որոդես II թագավորի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Սրտա– վազդ ի ու Պարթևաց նոր թագավոր Հրա– հատ IV-ի հակահայկ․ դաշինքից հետո, հայ–պարթև․ հարաբերությունները դարձել Սրտավազդ Р թագավորի պատկերով դրամ (մ․ թ․ ա․ I դ․) Ապակե սրվակ (Դառնի, I դ․) են թշնամական։ Երբ մ․ թ․ ա․ 36-ին հռոմ․ նոր զորավար Անտոնիոսի բանակը (մոտ 100 հզ․ զինվոր) Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա, Ար– տավազդ Р խոստացել է օգնել հռոմեացի– ներին։ Սակայն Անտոնիոսի անխոհեմ ռազմավարության հետևանքով Ատրպա– տականում հռոմ․ բանակի պարտությու– նից հետո Սրտավազդ Р գրավել է չեզոք ԴԻՐՔ» թեև ապահովել է հռոմ․ ուժերի նահանջը Հայաստանի վրայով։ Հռոմի առջև արդարանալու նպատակով՝ Անտո– նիոսն արշավանքի ձախողման պատճառ է հայտարարել Սրտավազդ P-ի դիրքորո– շումը։ Նա քանիցս փորձել է խաբեությամբ ձերբակալել Արտավազդին։ Մ․ թ․ ա․ 34-ին Անտոնիոսը երբ ներխուժել է Հայաստան, Արտավազդը հանձնվել է՝ փորձելով ինք– նազոհության գնով երկիրը փրկել ավե– րածություններից ու արյունահեղություն– ներից։ Սակայն Անտոնիոսը շղթայել է Արտավազդին և ուղարկել Ալեքսանդրիա։ Ակտիումի ճակատամարտից (մ․ թ․ ա․ 31) առաջ Արտավազդ Р Անտոնիոսի ու Կլեոպատրայի հրամանով գլխատվել է։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո, գահաժառանգ Արտաշեսը ռազմ, դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմ․ զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիո– սի միջև մ․ թ․ ա․ 31-ին ստեղծված պատե– րազմ․ իրադրությունից, նա հայկ․ ուժերով նախ պարտության է մատնել Անտոնիոսի դաշնակից՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացուն, ապա հաղթել հռո– մեացիներին և հաստատվել հայրենական գահին (if․ թ․ ա․ 30–20)՝ Հայաստանին միացնելով նաև Ատրպատականը։ Հռոմը չի համարձակվել պատերազմել հայ–պար– թև․ միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով Կրասոսի ու Անտոնիոսի փորձը։ Օկտա– վիանոս կայսրը սկսել է վարել Հայաստա– նը Պարթևաստանից մեկուսացնելու, այն ներսից պառակտելու և թշնամի դրացի– ներով օղակելու քաղաքականություն։ Փոքր Հայքի թագավոր է նշանակվել Ար– տավազդ Մեդացին։ Դավերի, կաշառքի, խոստումների միջոցով Հռոմը Հայաստա– նի դեմ է տրամադրել Կապադովկիային, Պոնտոսին, իբեր․ ու աղվան, ցեղերին։ Մ․ թ․ ա․ 20-ին Օկտավիանոս կայսրը մե– ծաթիվ բանակով մտել է Ասորիք։ Պարթև– ները, երկրի անկայուն վիճակի հետևան– քով, հարկադրված, անջատ հաշտություն են կնքել Հռոմի հետ, որից հետո հռոմ․ լեգեոնները ներխուժել են Հայաստան։ Պատերազմից խուսափելու և երկրի ան– կախությունն իսպառ չկորցնելու հույսե– րով՝ հայոց ավագանին դավադրաբար սպանել է Արտաշես P-ին և գահը հանձնել նրա եղբորը՝ հռոմ․ դրածո Տիգրան Դ–ին (մ․ թ․ ա․ 20–8)։ Օկտավիանոսը Հայաս– տանից անջատել է Ատրպատականը և նրա թագավոր կարգել Արտավազդ Մե– դացու որդի Արիոբարզանին։ Հռոմում թեև հատվել են ոսկե ու արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» մակագրությամբ, սակայն Օկտավիանոսը չի համարձակ– վել այն վերածել հռոմ․ նահանգի։ Տիգ– րան Դ գահակալման վերջին տարիներին հավանաբար ձերբազատվել է հռոմ․ կողմ– նորոշումից և իր հատած դրամները մա– կագրել պահլավերեն։ Նրա մահից հետո Հայաստանում, առանց Հռոմի համաձայ– նության, թագավորել են Տիգրան Դ (մ․ թ․ ա․ 8–5 և մ․ թ․ ա․ 2–մ․ թ․ 1) և նրա քույր էրատոն (եղբոր հետ համատեղ, այնուհետև՝ մոտ 6–11)։ Կովկասյան հրո– սակ ցեղերի դեմ պայքարում Տիգրան Դ զոհվել է, որով վերացել է շուրջ երկու դար (մ․ թ․ ա․ 189– մ․ թ․ 1) իշխած Արտաշես– յան արքայատունը։ Մ․ թ․ ա․ III դ․ 1-ին կեսից հելլենիստ․ մշակույթը, զարգանալով ավանդականին զուգահեռ, աստիճանաբար տիրապետող է դարձել Հայաստանում։ Հիմնադրվել են զգալի թվով քաղաքներ՝ տեղական դարա– վոր ավանդույթների և հելլենիստ․ սկըզ– բունքների համադրությամբ։ Երևան են եկել անտիկ աշխարհի ճարտարապետու– թյան ազդեցությունը կրող պալատական, տաճարային սյունազարդ շենքեր, բաղ– նիքներ (Արտաշատում, Վաղարշապա– տում, Դառնիում)։ Քանդակագործության բնագավառում ավանդական ձևերը նույն– պես ենթարկվել են հելլենիզմի ազդեցու– թյանը։ Հայկ․ հեթանոսական աստվածու– թյունները համադրվել են հուն, աստվա– ծությունների հետ (Արամազդ–Զևս, Անա– հիտ–Արտեմիս, Տիր–Ապոլոն–Հելիոս, Վա– հագն–Հերակլես, Նանե–Աթենաս, Միհր– Հեփեաոոս, Աաողիկ–Ափրոդիւոե)։ Հու– նա–հելլենիսա․ երկրներից բերված մի շարք աստվածությունների անդրիներ դրվել են հայկ․ տաճարներում։ Քաղաք– ները դարձել են մշակութային ու տնտ․ խոշոր կենտրոններ, զարգացել են նախ– կին արհեստները և առաջացել նորերը։ Կիրառական արվեստի շատ առարկաներ սկսել են ձևավորվել հելլենիստ․ ոճով։ Առաջացել ու զարգացել է անտիկ բնույթի կավե արձանիկների արտադրությունը (կորոպլաստիկա)։ Արվեստի գործերը մեծ մասամբ խորհրդանշել են դիցաբան, կեր– պարներ ու թեմաներ։ Հելլենիստ․ արվես–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/99
Արտաքին տեսք