Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լորաբերաններ, ձկներ՝ բացի կրկնաշունչներից) արյան շրջանառությունը մեկն է, իսկ թոքային շնչառություն ունեցողներինը (կրկնաշունչ ձկներ, ցամաքային ողնաշարավորներ և մարդ)՝ երկուսը՝ մեծ և փոքր շրջանառություն (տես Արյան շրջանառություն)։ Ռ․ Հարությունյան

«ԱՐՅՈՒՆՈՏ ԿԻՐԱԿԻ» (1905-ի հունվարի 9-ը), ցարական կառավարության կողմից՝ Պետերբուրգի բանվորների (140 հզ․ ավելի) խաղաղ երթի մասսայական գնդակահարության օրը։ Երթը նախապատրաստել էր «Ս․ Պետերբուրգի ռուսական ֆաբրիկա–գործարանային բանվորների ժողով» միապետական կազմակերպությունը՝ քահանա Գապոնի գլխավորությամբ։ Բանվորները շարժվեցին դեպի Ձմեռային պալատ՝ ցարին խնդրագիր հանձնելու։ Խնդրագիրը բանվորական ժողովներում քննարկելիս՝ բոլշևիկները բացատրեցին, որ միայն հեղափոխական պայքարով պրոլետարիատը կարող է ձեռք բերել իր իրավունքները։ Ցարի հրամանով զորքերը գնդակոծեցին անզեն բանվորներին, սպանվեց ավելի քան հազար, վիրավորվեց երկու հազար մարդ։ Արյունալի դատաստանը ոտքի հանեց երկրի աշխատավորությանը։ Պետերբուրգում, Մոսկվայում, Ռիգայում, Բաքվում, Թիֆլիսում և այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցան գործադուլներ՝ «Կորչի՝ ինքնակալությունը» լոզունգով։ Հունվարյան գործադուլներին մասնակցեց 440 հազար մարդ։ «Ա․ կ»-ի լուրը գործադուլային ալիք բարձրացրեց նաև Հայաստանում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Ալավերդում։ Հունվարի 9-ի իրադարձությունները դարձան Ռուսաստանում 1905–1907-ի հեղափոխության սկիզբը (տես Ռուսական հեղափոխություն 1905–07)։

Նկարում` 1905-ի հունվարի 9-ը Վասիլևյան կղզում (Վ․ Մակովսկի, Լենինգրադի հեղափոխության թանգարան)


ԱՐՅՈՒՆՈՏ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, օրենսդրական ակտեր Անգլիայում XV դարի վերջերին, որ ուղղված էին իրենց բնակավայրերից վտարված և թափառաշրջիկ ու մուրացկան ճորտ գյուղացիների դեմ։ Առաջին ակտը ընդունվել է 1495-ին, ըստ որի, տեղական իշխանությունները պարտավոր էին գտնել և դատական պատասխանատըվության ենթարկել թափառաշրջիկներին ու մուրացկաններին։ Ա․ օյան առավել դաժան ակտեր ընդունվել են Հենրիխ VIII-ի և էլիզաբեթ Թյուդորի օրոք, նախատեսվում էր ձերբակալվածներին մտրակահարել մինչև մարմնից արյուն հոսելը, երկրորդ անգամ ձերբակալվելիս՝ ենթարկել մահապատժի։ Ֆ․ էնգելսը նշել է, որ այղ օրենքներից արյան հոտ էր գալիս։ Այստեղից էլ առաջացել է «Ա․ օ․» անվանումը։ Շ․ Պեարոսյան


ԱՐՇԱԼՈՒՅՍ (մինչև 1935-ը՝ Քյորփալու), գյուղ Հայկական ԱՍՀ էջմիածնի շրջանում, էջմիածին–Հոկտեմբերյան խճուղու վրա, շրջկենտրոնից 8 կմ արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, մսուր–մանկապարտեզ, կինոթատրոն։

Նկարում` Արշալույսի կուլտուրայի տունը


«ԱՐՇԱԼՈՒՅՍ», գրական–քաղաքական եռօրյա, ապա շաբաթաթերթ։ Հրատարակ վել է 1899–1914-ին, Կահիրեում։ Տնօրեն–խմբագիրներ՝ Ե․ Թորոսյան, Գ․ Փափազյան։ «Ա․» լուսաբանել է եգիպտահայ գաղութի (Կահիրե, Ալեքսանդրիա) հասարակական խնդիրները, լուսավորության, մշակույթի և գրականության հարցեր։ Ուշադրության կենտրոնում է պահել Արևմտյան Հայաստանի իրադարձությունները, հայ գավառի օրհասական վիճակը; խարազանել է անտարբեր հարուստներին, մտավորականներին և քաղքենի երիտասարդությանը։ «Ա․»-ի էջերում ընդգծվել է կանանց կրթության, նոր սերնդի հոգեվոր և ֆիզիկական դաստիարակության կարևորությունը։ Տպագրել է գեղարվեստական ստեղծագործություններ, մասնավորապես երգիծական բանաստեղծություններ։


«ԱՐՇԱԼՈՒՅՍ», գրական, հասարակական, քաղաքական և տնտեսագիտական օրաթերթ։ Լույս է տեսել 1905–06-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Գ․ Մելիք Կարագյոզյան, Հ․ Մանանդյան։ «Ա․» հիմնականում արտահայտել է ազատամիտուր–բուժուական գաղափարներ։ Արծարծել է հայ հասարակական կյանքի խնդիրները, նկարագրել արևմտահայ հատվածի անտանելի վիճակը։ Քննադատել է Պետական դուման, ընդգծել, որ Ռուսաստանում ոտնահարվում էին ժողովրդի ընտրական իրավունքները, դատապարտել է ազգամիջյան ընդհարումները Անդրկովկասում։ Լուսաբանել է հայ մշակութային կյանքը՝ հատկապես Թիֆլիսի հայ դրամատիկական թատրոնի ներկայացումները։ Տպագրել է հայ գրողների ստեղծագործությունները, նմուշներ ռուս և եվրոպական գրականությունից։ «Ա․»-ին կից լույս է տեսեւ երկշաբաթյա պատկերազարդ հավելված։


«ԱՐՇԱԼՈՒՅՍ», հասարակական, գրական, գիտական և առևտրական օրաթերթ։ Լույս է տեսել 1907–08-ին, Զմյուռնիայում։ Հրատարակիչ և խմբագիր՝ Բ․ Քեշիշյան։ «Պաշտոնական», «Ներքին», «Արտաքին» և այլ բաժիններում անդրադարձել է Թուրքիայի իրականության և միջազգային կյանքին։ «Ա․» կարևորելով հայ կնոջ լուսավորությունն ու կրթությունը, շոշափել է կնոջ ազատագրության հարցեր։ Տպագրել է զմյուռնահայ գրողների գործերը, թարգմանություններ եվրոպական գրականությունից։ Հոդվածներ է նվիրել ժամանակի հայ գրողների ստեղծագործություններին։


«ԱՐՇԱԼՈՒՅՍ», եռօրյա թերթ։ Լույս է տեսնում 1965-ից, Աբովյանում։ ՀԿԿ Աբովյանի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների Աբովյանի շրջանային ու քաղաքային սովետների օրգան։ Հաջորդել է «Սոցիալիստական տեմպով» (1933–42, 1945–1962) և «Լենինյան դրոշով» (1962–65) թերթերին։ Լուսաբանում է գյուղատնտ․ աշխատանքների, ԱՄԿԿ և ՀԿԿ համագումարների որոշումների, հնգամյա պլանների իրագործման, շրջանի արտադրական ձեռնարկությունների և տնտեսությունների պարտավորությունների կատարման ընթացքը։ Տեղեկություններ է հաղորդում շրջանի մշակութային և մարզական առօրյայից։


«ԱՐՇԱԼՈՒՅՍ», գրական, գեղարվեստական և քննադատական ալմանախ։ Լույս է տեսել 1915–17-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ե․ Սաղոյան և Ա․ Մելքումյան։ Տպագրել է գեղարվեստական գործեր, գրաքննադատական հոդվածներ, թարգմանություններ։ Անդրադարձել է նաև սերբական գրականությանը։


«ԱՐՇԱԼՈՒՅՍ ԱՐԱՐԱՏՅԱՆ», քաղաքական–հասարակական, բանասիրական և առևտրական թերթ։ Լույս է տեսել 1840– 1887-ին (ընդհատվել է 1882-ի հունիսից 1883-ի հունիսը), Զմյուռնիայում։ Խմբագիրներ՝ Ղ․ Պալտազարյան, Տ․ Սավա«Արշալույս արարատյան» թերթի գլխագիրը լանյան, Նշան Միրզա, Ա․ Պալապանյան, Հ․ Աըվաճյան։ Ուներ ներքին տեսությունների, արտաքին, առևտրական, ազգային և լուրերի բաժիններ, տպագրում էր բանասիրական նյութեր, ուսումնական, բարոյախոսական հոդվածներ, վեպեր, գրախոսականներ, գրական ուրիշ ստեղծագործություններ։ Արժեքավոր են ազգային բաժնում զետեղված նյութերը, գաղթավայրերի վերաբերյալ հոդվածներն ու բազմազան լուրերը, սկզբնաղբյուրի արժեք