Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


(ջուլհակություն, քարակոփություն, որմնաշինություն)։ Գյուղի մոտ եղած բարձրորակ քարից Ա–ի հմուտ վարպետները պատրաստում էին կամուրջների, եկեղեցիների կամարներ, հնոց-փռեր, ջրաղացի, դինգի, ձիթհանքի քարեր։ Ա–ի գերեզմանատանը պահպանվում էին XV դ. կառուցված եկեղեցու պատերը։ Ա-ի գերեզմանատանը պահպանվում էին XV դարի կառուցվաված եկեղեցու պատեր: Ա․ ուներ եկեղեցի և վարժարան՝ 50 աշակերտով։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչների մի մասը զոհվել է, իսկ փրկվածները հաստատվել են Արևելյան Հայաստանում։

ԱՐՈՍ (Otis tetrax), արոսների կարգի թռչուն։ Մարմնի երկարությունը՝ 43-50 սմ, քաշը՝ 600–950 գ։ Ոտքերը երկար և ամուր, մատները՝ կարճ։ Պոչուկային գեղձ չունի։ Արագավազ է և արագաթռիչ։ Ա-ները նստակյաց են կամ քոչվոր։ Տարածված են Արևմտյան Եվրոպայի հվ․ մասերի տափաստաններում, Միջերկրական ծովի արմ․ ափերին, ՍՍՀՄ–ում։ Հայտնի է Ա–ի 23 տեսակ, որից 3-ը (սովորական, փոքր և գեղեցկուհի Ա․)՝ նաև Հայկական լեռնաշխարհում։ Զմռանը չվում է Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Հնդկաստան, երբեմն՝ նաև Ղրիմ, Միջին Ասիա, Անդրկովկաս։ Սնվում է մորեխներով, բզեզներով, փափկամարմիններով, բույսերի կանաչ մասերով։ Բնադրում է գետնին, դնում 3–5 ձու։ Թխսում է միայն էգը։ Արդյունագործական թռչուններ են, ունեն համեղ միս։ ՀՍՍՀ–ի տարածքում փոքրաքանակ են, ուստի որսն արգելված է։ Գ․ Մանուչաբյան

ԱՐՈՍԻ (Sorbus), վարդազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ Բարձրությունը՝ 1–20 մ՝․ Արժեքավոր պտղատու, դեկորատիվ, մեղրատու և դեղատու անտառային բույսեր են։ Պտուղները դեղնակարմրավուն են, թթու, դառնահամ կամ քաղցր։ Պարունակում են С վիտամին և 4–13,7% շաքար։ Օգտագործում են հրուշակեղենի, լիկյորների և օղու արդյունաբերության մեջ։ Փայտանյութն ամուր է, կիրառվում է կահույքի արտադրությունում։ Կեղևում կա մինչև 14 տանին։ Հայտնի է մոտ 84 տեսակ, տարածված հիմնականում Հս․ կիսագնդի բարեխառն գոտում, 10 տեսակ՝ նաև ՀՍՍՀ–ում։ Ա–ների որոշ տեսակներ աճեցվում են որպես կուլտուրական բույսեր։ Հ․ Տոնականյան:

ԱՐՈՏԱՇՐՋԱՆԱՌՈհԹՅՈՒՆ, արոտավայրերի արդյունավետ օգտագործման կարգ, երբ արածեցումը հաջորդում է խոտհնձին և հանգստին։ Կիրառվում է արոտավայրերի բուսածածկը բարելավելու և արտադրողականությունը բարձրացնելու համար։ Ա․ պետք է համապատասխանի հերթափոխ արածեցմանը և արոտավայրերի բնույթին։ Ամեն տարի, հերթականորեն երկու, երբեմն նաև երեք տարով արածեցումից հանվում է արոտավայրերի որոշ մասը։ Հանգստի ենթակա արոտա կտորներն առաջին տարում չեն օգտագործվում մինչև սերմերի լրիվ հասունանալը և թափվելը։ Սերմերը թափվելուց հետո կենդանիներին արածեցնում են։ Երկրորդ տարում հնձվում է, իսկ երրորդում՝ օգտագործվում որպես արոտ։ Բարձր լեռնային գոտում արոտավայրերին պետք է հանգիստ տալ յուրաքանչյուր 6–7, անտառատափաստանայինում և տափաստանայինում՝ 4–5, չոր տափաստանայինում և կիսաանապատայինում՝ 3–4 տարին մեկ անգամ։ Ա․ ուղեկցվում է պարարտացմամբ, ենթացանքով և ագրոտեխնիկական այլ միջոցառումներով։ Ե․ Ղազարյան։

ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐ , արոտատեղ, արոտ, խոտակերպ բույսերով ծածկված հողային տարածք, որն օգտագործվում է գյուղատնտ․ կենդանիներ արածեցնելու համար։ Լինում են բնական և արհեստական՝ ցանովի։ Բնական Ա–ի բուսակացքը հիմնականում վայրի բազմամյա խոտաբույսեր են, ինչպես նաև քարաքոսերը (տունդրայում), կիսաթփերը (տունդրային, կիսաանապատային, անապատային գոտիներում)։ Բնական Ա․ ՍՍՀՄ–ում զբաղեցնում են շուրջ 600 մլն․ հա և տարածված են տունդրային, անտառային, տափաստանային, կիսաանապատային, անապատային և լեռնային գոտիներում։ Արհեստական Ա․ ստեղծում են ցածր բերքատու հողատարածություններում՝ ցանելով թիթեռնածաղկավոր և հացազգի խոտաբույսեր։ Գյուղատնտ․ կենդանիներին Ա․ են տեղափոխում, երբ բույսերը վեգետացիոն վաղ փուլում են։ Արոտային պահվածքի ժամանակ գյուղատնտեսական կենդանիները սնվում են սպիտակուցներով, ածխաջրերով, վիտամիններով, հանքային աղերով հարուստ, դյուրամարս և տնտեսության համար էժան կանաչ կերով։ Կենդանիների օրգանիզմը ավելի դիմացկուն է դառնում զանազան հիվանդությունների նկատմամբ, բարձրանում է մթերատվությունը, ստեղծվում են բարենպաստ պայմաններ առողջ սերնդի ստացման և մատղաշի աճի ու զարգացման համար։ Արոտային պահվածքի տևողությունը կախված է բնակլիմայական պայմաններից և կենդանու տեսակից։ Ե, Ղազար յան

ԱՐՈՐ, հերկելու, վարելու, կրկնավար կատարելու, առը շուռ տալու միակտոր կամ բազմակտոր երկրագործական փայտե գործիք։ Դեռևս բրոնզի դարաշրջանում տարածված է եղել Ասիայում, Եվրոպայում և Հյուսիս–Արևելյան Աֆրիկայում։ Հայկական լեռնաշխարհում վաղ ժամանակներից Ա–ի գործածությունը հավաստում են ժայռապատկերները (Միսիան, Գեղարքունիք), հնագիտական պեղածոները (Վան), վիմական արձանագրությունները (Անի, XI դ․), թարգմանական ու մայրենի մատենագրության տվյալները։ XIX դ․ և XX դ․ սկզբին Հայաստանում հայտնի էին Ա–ի մի շարք տարատեսակներ, որոնք հիմնականում նույն կառուցվածքն ունեին և կոչվում էին հարոր, վեցկի, չորոցք, գործեն, չութ, կըռ ևն։ Ա․ պատրաստում («կապում») էին ամուր, ճկուն փայտից (հացենի, կաղնի, թեղի, բոխենի, թխկի, ընկուզենի, ծիրանի ՝ևն)։ Ա․ ուներ չորս հիմնական մաս՝ առատամ, համաձող, թուր, մաճ։ Առատամը (կոտրակ, խոփար) անմիջականորեն հողը ծրող, ակոսող մասն էր։ Համաձողը (համն, եռ, օխ) ծառայում էր որպես առեղ, քարշաձող, որի վրա սարած հարմարանքների (գործևոր, պորտ) և լծան ու կաշեփոկերի միջոցով Ա–ին 1–2 զույգ անասուն (եզ, գոմեշ) էին լծում։ Թուրը առատամին և համաձողին ուղղահայաց ագուցված մասն էր, որը հերկած ակոսը (առը) փխրեցնում, բաժանում էր մասերի։ Մաճն Ա–ի ղեկն էր, որի միաճյուղ կամ երկճյուղ բռնակից (մաճբուռ) բռնելով՝ վար անողը (մաճկալ) կարգավորում էր Ա–ի գործողությունը։ Սկսած միջին երկաթի դարաշրջանից մինչև XX դ․ սկիզբը Ա–ի գործող մասին՝ առատամի սուր ծայրին, հագցնում էին երկաթե խոփ։ Առը հիմնավոր շրջելու, այն հարմար կողմի վրա դիզելու, առուներ բացելու նպատակով Ա–ի պարանոցին՝ թրի առջևից, ամրացնում էին երկթև կամ վահանաձև տախտակ (ջրդրի, կորաբեխ, կաքավ)։ Արորային երկրագործությունը բրիչային բազմադարյան հողամշակությանը հաջորդող նոր, բարձր որակ էր, որի հետագա կատարելագործումը հանգեցրեց գութանի հայտնադործմանը, և որը հանձին նախագութանների («տրի խարոր», «անճար գութան», «կըռը–կոէթան», «ջղլա» ևն) աստիճանական զարգացում ապրեց նաև Հայաստանում։ Գրկ․ Բդոյան Վ․ Հ․, Երկրագործական մշակույթը Հայաստանում, Ե․, 1972։ Լ․ Պևոբոսյան

«ԱՐՈՐ», գրական, հասարակականքաղաքական, գիտական միամսյա հանդես։ Հրատարակվել է 1910–13-ին, Թիֆլիսում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Հ․ Առաքելյան։ Նպատակ է ունեցել հանրամատչելի ձևով «մտավոր սնունդ» մատակարարել հայ հասարակությանը, ծանոթացնել ազգային գրականությանը, հայագիտական ուսումնասիրություններին, ռուս և եվրոպական գրականության լավագույն երկերին, ծառայել պացիֆիստական շարժմանն ու խրախուսել երիտասարդ, կարող գրական և գիտական ուժերի հրապարակ գալը։ «Ա․»-ին գրական գործերով աշխատակցել են Ա․ Աբելյանը, Լ․ Մանվելյանը, Շահրիարը (Հ․ Առաքելյան), Գ․ Բաշինջաղյանը, Հ․ Աոլովյանը, Հ․ Թիրյաքյանը, Ռ․ Խան-Ազատը։ Տպագրվել են Գ․ Դոդոխյանի, Պ․ Ադամյանի անտիպ բանաստեղծությունները, Ա․ Արփիարյանի «Խնդամոլիկ աղջիկը» վիպակի 1904-ին վերամշակված տարբերակը։ Թարգմանաբար հրատարակվել են Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Լ․ Տոլստոյի, Տ․ Շևչենկոյի, Ա․ Չեխովի, Մ․ Գորկու, Ռ․ Բյորնսի, Հ․ Հայնեի, Է․ Զոլայի ստեղծագործությունները։ 1910–11-ին, առանձին թերթոնով տպագրվել է Վ․ Հյուգոյի «Իննսուներեքը