Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և թթուների փոխազդմամբ ստացվում է արսենաջրածին ՝ AsH3։ Ա․ առաջացնում է բազմաթիվ օրգ․ միացություններ (տես Հետերօրգանական միացություններ

Նոսր թթուների առկայությամբ Ա-ի միացությունները վերականգնվում են ցինկով և առաջացնում արսենաջրածին, որը տաքացնելիս քայքայվում է՝ անջատելով Ա․։ Վերջինը նստում է փորձանոթի պատերին որպես սև մոխրագույն հայելի և հեշտ լուծվում նատրիումի հիպոքլորիտի լուծույթում։ Ա-ի հայտնաբերման այս եղանակը (Զ․ Մարշ, 1836) լայնորեն կիրառվում է դատական բժշկության մեջ։ Ա․ ստանում են սուլֆիդային հանքանյութերի ջերմային քայքայմամբ, երբեմն նաև հանքը բովում են և ստացված արսենային անհիդրիդը վերականգնում փայտածխով կամ կոքսով։ Ա․ օգտագործվում է հիմնականում համաձուլվածքներ ստանալու համար, օր․, 0,5-1,6% Ա․ պարունակող կապարը օգտագործվում է մանրագնդակներ պատրաստելու համար, քանի որ Ա․ կապարին տալիս է կարծրություն և գնդաձև պնդանալու հատկություն։ Ա․ կիրառվում է նաև կիսահաղորդչային տեխնիկայում։ As2O3 օգտագործվում է Ա-ի մյուս միացությունները ստանալու, ապակին գունաթափելու, կաշին, մորթիները և խրտվիլակները կոնսերվացնելու համար։ Ա–ի միացությունները կիրառվում են գյուղատնտեսության (որպես միջատասպաններ), բժշկության (նևրաստենիայի, արյան պակասության, հյուծվածության, սիֆիլիսի բուժման համար) և ատամնաբուժության մեջ։ Ա-ի ջրում կամ ստամոքսահյութում լուծվող բոլոր միացությունները չափազանց թունավոր են։ Թունավորման նշաններն են՝ սուր ցավեր որովայնում, սրտխառնոց, փսխում, լուծ, արյան ճնշման անկում, կենտրոնական նյարդային համակարգի արգելակում։ Թունավորվածին օգնելու միջոցներն են՝ ստամոքսի լվացում, նատրիումի կամ մագնեզիումի սուլֆիդների ջրային լուծույթ խմեցնելը և դիթիոպրոպանոլի ներմաշկային ներարկումը։ Ա-ի թույլատրելի պարունակությունն օդում 0,0003 մգ/լ է։

Գ․ Գաչֆայան

ԱՐՍԵՆԱՊԻՐԻՏ (արսեն և պիրիտ), մկնդեղային հրաքար, միներալ՝ FeAsS։ Խառնուրդների ձևով պարունակում է կոբալտ, նիկել ևն։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է, առաջացնում է պրիզմատիկ և ասեղնաձև բյուրեղներ։ Գույնը՝ անագի սպիտակ, փայլը՝ մետաղային։ Կարծրությունը՝ 5,5-6, խտությունը՝ 5900-6200 կգ/մ3։ Հանդիպում է հիդրոթերմալ հանքավայրերում՝ կապարի, ցինկի, բիսմուտի սուլֆիդների հետ։ Ա-ի հանքավայրեր կան ՍՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Անգլիայում։ ՀՍՍՀ-ում որպես ուղեկից միներալ հանդիպում է Զոդի, Հանքավանի, Մեղրաձորի հանքանյութերում։ Ա․ մկնդեղի գլխավոր հանքանյութն է։

ԱՐՍԵՆԱՋՐԱԾԻՆ, արսին, AsH3, արսենի և ջրածնի միացությունը։ Անգույն, անհոտ, օդից ծանր (2,7 անգամ) գազ է, հալման ջերմաստիճանը՝ 113,5°C, եռմանը՝ 62,4°C։ Ուղեկցող խառնուրդների պատճառով սովորաբար ունի սխտորի հոտ։ Վատ է լուծվում ջրում։ Տաքացնելիս քայքայվում է (500°C-ում լրիվ), անջատվող արսենը նստում է որպես հայելի։ Ա․ լավ վերականգնիչ է, այրվում է օդում կապույտ բոցով։ Ա-ի մոլեկուլում ջրածնի ատոմները օրգ․ ռադիկալներով տեղակալելիս ստացվում են արսենօրգանական միացություններ։ Ա․ կարելի է ստանալ արսենի միացությունների լուծույթը աղաթթվում ցինկով վերականգնելիս։ Արսենը ջրածնի հետ առաջացնում է նաև այլ միացություններ, որոնցից As2H4 անկայուն գազ է, իսկ (As2H)x-ը և AsH-ը ամորֆ փոշիներ են։ Արսենի մյուս միացությունների նման Ա․ ևս չափազանց թունավոր է։ Օրգանիզմ է ներթափանցում շնչառական ուղիներով, ապա անցնում արյան մեջ՝ առաջացնելով հեմոլիզ։ Վնասում է նյարդային համակարգը և արտաթորող օրգանները։ Ա-ով թունավորումը հնարավոր է, երբ արսեն պարունակող մետաղները (Zn, Fe ևն) մշակում են թթուներով։ Թունավորման նշանների և օգնության մասին տես Արսեն հոդվածում։

ԱՐՍԵՆՅԱՆ Սեթ Մարկոսի (ծն․ 2․4․1902, Վան), հայ հոգեբան, մանկավարժ։ Սովորել է Վանի Երամյան վարժարանում (1915), էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1916), Երևանի թեմական դպրոցում (1918), ավարտել է Կ․ Պոլսի Ռոբերտ քոլեջը (1926), ապա՝ Կոլումբիայի համալսարանը (1932)։ 1937-ին նույն համալսարանում ստացել է փիլ․ գիտ․ դոկտորի աստիճան։ 1938-67-ին պաշտոնավարել է Սպրինգֆիլտի քոլեջում, որտեղ ստացել է պատվավոր դոկտորի տիտղոս։ 1968-ից դասավանդում է Սան-Դիեգոյի (ԱՄՆ) համալսարանում։ Ա-ի գիտական աշխատությունները վերաբերում են երկու լեզուների (բիլինկուիզմ) ուսուցման և մտավոր զարգացման հոգեբանության բնագավառին։ 1963-ին այցելել է Սովետական Հայաստան և դասախոսություններ կարդացել Երևանի խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական niստում։ Հայաստանի մշակույթի վերելքի մասին հոդվածներ է տպագրել արտասահմանի առաջադեմ մամուլում։

Գրկ․ Bilingualism and mental development, N․ Y․, 1937; Humanics and higher education, Springfield, 1970․

ԱՐՍԻԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայկական բարձրավանդակի հյուսիս-արևելքում։ Երկարությունը 150 կմ է։ Հվ․ կեսը (50 կմ) կոչվում է Մողանլուղի (Մեծրաց) լեռնաշղթա։ Ամենաբարձր կետը Արսիան գագաթն է (3165 մ), ամենացածրը՝ Սողանլուղի լեռնանցքը (2070 մ)։ Կազմված է թերթաքարերից և ավազաքարերից, տեղ-տեղ՝ ․ հրաբխային ապարներից։ Արմ․ լանջերը խիստ մասնատված են Ճորոխ գետի՝ Օլթի, Արտանուջ, Մուրջախևի վտակներով։ Արլ․ աստիճանաձև լանջերը միաձուլվում են Արդահանի և Գյոլեհի գոգավորություններին։ Արլ-ում անջատվում են Կեմարի և Ուլզարի սարավանդանման լեռնաբազուկները։ Կլիման ցամաքային է՝ խստաշունչ ձմեռով, երկարատև հզոր ձնածածկույթով և զով ամառով։ Տարեկան տեղումները 500–900 մմ են, տարածված են անտառային և լեռնային սևահողերը, ենթալպյան և ալպյան մարգագետնային հողերը։ Լանջերը ստորոտում ծածկված են հաճարենու և շագանակենու, վերևում՝ հաճարենու և եղևնու անտառներով, ապա՝ ալպյան մարգագետիններով։

ԱՐՍԻՍ, էրսիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում, Ճորոխ գետի աջակողմյան վտակներից մեկի ստորին հոսանքի շրջանում։ XX դ․ սկզբներին ուներ մոտ 140 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ։ Հնում եղել է Մեծ Հայքի Տայք նահանգի Ասեաց փոր գավառի կենտրոնը, ուներ ամուր բերդ։

Ս․ Մելիք–Բախշյան

ԱՐՍԼԱՆ Վարդ (Arslan Edoardo) Երվանդի (3․ 10․ 1899, Պադուա - 10․ 7․ 1968, Միլան), իտալական արվեստաբան, պատմաբան, գրականագետ, բժիշկ, ծագումով հայ։ Ե․ Արսչանի որդին։ Սովորել է Պադուայի համալսարանում։ Արվեստի պատմություն է դասավանդել Բոլոնիայի և Պադուայի համալսարաններում։ Եղել է Բոլցանոյի թանգարանի տնօրեն, Կալյարիի (1939–42) և Պավիայի (1942-ից) համալսարանների միջնադարյան և արդի արվեստների պատմության ամբիոնի վարիչ։ Ա–ի աշխատությունները վերաբերում են նկարիչներ 6ա․ Բասսանոյին, Ս․ Ռիչչիին, Ֆ․ Գուարդիին, VI-XI դդ․ արվեստի պատմությանը, Պավիայի «Չերտոզա» թանգարանի քանդակների ուսումնասիրությանը։ 1954-ին վ․ Արս լան հրապարակված «ճարտարապետությունը 568-ից 1000-ը» աշխատությունում, օգտվելով պատմական աղբյուրներից, ապացուցել է Կ․ Պոլսի կայսերական պալատի Նեա եկեղեցու (IX դ․) երբեմնի գոյությունը, ցույց է տվել նրա և բյուզանդական գմբեթավոր քառաբսիդ-քառամույթ եկեղեցիների տիպաբանական կապը Բագարանի (VII դ․) կաթողիկեի հետ։ Ա․ հաստատել է, որ վերջինս, որպես նախատիպ, Բյուզանդիայի միջոցով (Աթոսի «Մեծ Լավրա») փոխանցվել է Եվրոպայի մի շարք երկրներ։

Երկ․ L’architettura romanica Veronex, Ve-rona, 1939, J․ Bassano, 2 ed․, Milano, 1960․

Ա․ Զարյան

ԱՐՍԼԱՆԲԵԿ, Ասլանբեկ, Արսլանպեկ, հայաբնակ գյուղ Թուրքիայի արևմուտքում, Մարմարա ծովից ոչ հեռու, Իզմիթ քաղաքից մոտ 17 կմ հեռավորության վրա։ Ա-ի բնակիչների նախնիները գաղթել են Ղարաբաղից և բնակություն հաստատել Ասլան բեկի կալվածքում, որից և առաջացել է գյուղի անունը։ XX դ․