Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վեստական ստեղծագործության դերը աշխարհի հեղափոխական վերափոխման գործում, այն ցույց տվեց արվեստի հասարակական, քաղաքական և քաղաքացիական ֆունկցիաները, կյանքի, հասարակության հետ նրա կապի, առաջավոր դասակարգերին ու սոցիալական խմբերին նրա ծառայելու անհրաժեշտությունը։ Այժմ էլ «Ա․ ա․ հ․»-ի գաղափարները, որոշ ձևափոխումներով, կազմում են բուրժուական գեղագիտության բաղկացուցիչ մասը։

                                                                              Վ․ Հովսեփյան

ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ (արվեստների սինթեզ), կերպարվեստի և դեկորատիվ արվեստի տարբեր տեսակների օրգանական զուգակցումը ճարտարապետության հետ՝ գեղարվեստա–ճարտարապետական ամբողջական ստեղծագործություն (շինություն, շենքերի համալիր, ինտերիեր) կերտելու նպատակով։ Ա․ հ․ ենթադրում է գաղափարա–գեղարվեստական միևնույն մտահղացմամբ պայմանավորված ստեղծագործության հորինվածքի միասնություն, բոլոր տարրերի մասշտաբների, համաչափությունների, ռիթմի համաձայնեցվածություն։

Գրկ․ Вопросы синтеза искусств․․․, М․, 1936․


ԱՐՎՈՒՏՈՒՑ, գյուղ Արևմտյան Հայաստանի Սասունի Խարզանք գավառում։ 1890-ական թթ․ ուներ 22 տուն բն․ հայեր։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղի մոտ, Մարաթուք (Մարութա) լեռան վրա էր Ս․ Աստվածածին վանքը, որը նշանավոր ուխտատեղի էր։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչների մի մասը զոհվել է, մնացածը տարագրվել։


«ԱՐՏԱ ՎԻՐԱՊ ՆԱՄԱԿ», միջին պարսկերեն (պահլավերեն) կրոնաբարոյական արձակ երկ, ուր շարադրված են III դարի զրադաշտական պատկերացումները հանդերձյալ կյանքի մասին։ Ծնունդ է առել Իրանում, զրադաշտականության գաղափարական հիմքերի խախտման և աղանդավորական շարժումների ուժեղացման պայմաններում։ Իբր հատուկ նպատակով «մեռյալների աշխարհ»-ն ուղարկված և յոթ օրից վերադարձած Արտա Վիրապը պատմում է, որ այնտեղ Սրող Առաքինին և Ատր Յազատը իրեն տարել են երեք դրախտները (Հումաթ, Հուխթ, Հուվարեշտ՝ բարի միտք, բարի խոսք, բարի գործ), ապա՝ չորրորդը (Գարութման), այնուհետև՝ Դժոխք, որտեղ տառապում են աշխարհում մեղքեր գործած մարդկանց մարմինները։ Դասվում է համաշխարհային գրականության մեջ լայնորեն տարածված մեռնող և հարություն առնող աստծո պաշտամունքը դրսևորող առասպելների շարքը։ Իր բովանդակությամբ առնչվում է Պլատոնի հաղորդած էր Հայորդու, Կղեմես Ալեքսանդրացու՝ էր Հայորդի Զորոաստրի, Արա Գեղեցիկի առասպելների, քրիստոնեական ավանդավեպի՝ Մարիամի տեսիլքի և Դանթեի «Աստվածային կատակերգության» հետ։

Գրկ․ Արաա Վիրապ նամակ։ Ցուշտի Ֆրիան, պահլավերեն բնագրից թրգմ․ և ծնթգր․ Ռ․ Թ․ Աբրահամյան, Ե․, 1958։ Բ․ Չուգասզյան


ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ, արտադրությունից դուրս աշխատուժի վերարտադրության և անձի զարգացման համար անհրաժեշտ ժամանակ, որը բաղկացած է զբաղված և ազատ ժամանակից։ Զբաղված ժամանակի ընթացքում աշխատողը բավարարում է իր բնա–ֆիզիոլոգիական և այլ պահանջմունքները, կատարում բազմատեսակ հասարակական պարտականություններ, ազատ ժամանակի ընթացքում՝ կուլտուրական և հոգևոր պահանջմունքները։ Շահագործողական հասարակարգերում աշխատանքային և Ա․ ժ–ի, ինչպես նաև զբաղված և ազատ ժամանակների փոխհարաբերությունը հակամարտ բնույթ ունի։ Շահագործող դասակարգերը աշխատանքի լարունության և աշխատուժի շահագործման աստիճանի բարձրացմանը զուգընթաց, ձգտում են կրճատել աշխատավորության Ա․ ժ․՝ մեծացնելով աշխատանքային ժամանակը։ Դրանց հարաբերակցությունը պայմանավորված է դասակարգային պայքարի ինտենսիվության աստիճանով։ Սոցիալիստական հասարակարգում Ա․ ժ․ կազմելով աշխատանքային ժամանակի հետ ներդաշնակ միասնություն՝ մեծացման տենդենց ունի։ ՍՍՀՄ–ում հնգօրյա աշխատանքային շաբաթի իրականացմամբ, 1969-ին (1913-ի համեմատությամբ) շաբաթական Ա․ ժ․ ավելացավ 18 ժամով։ Աշխատավորության տարեկան արձակուրդի միջին տևողությունը հասավ 20,9 օրվա (նախկինում եղած 15-ի փոխարեն)։ Սոցիալիստական հասարակության զարգացմանը զուգընթաց բարձրանում է Ա․ ժ–ի օգտագործման արդյունավետությունը՝ ազատ ժամանակի մեծացման պայմաններում։

                                                                                          Ն․ Թովմասյան


ԱՐՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ հնչարտաբերություն, մարդու արտասանական գործարանների աշխատանքը, որի շնորհիվ կազմավորվում ու արտասանվում են հնչյուններ։ Լեզվի հնչյուններն ունեն տարբեր արտասանական առանձնահատկություններ։ Ցուրաքանչյուր հնչյունի կազմավորման մեջ առանձնացվում է երեք փուլ՝ ելման, կացքի և դարձի։ Ելման փուլը այն վիճակն է, երբ արտաբերության օրգանները պատրաստվում են արտաբերման, կացքը՝ երբ օրգաններն ընդունել են տվյալ հնչյունն արտաբերելու համար անհրաժեշտ դիրքը, իսկ դարձը՝ երբ օրգաններն անցնում են հաջորդ հնչյունի արտաբերմանը կամ դադարին։ Բաղաձայններն արտասանելիս ստեղծվում են արգելքներ (փակվածքներ ու նեղվածքներ), հնչյունները որոշակիորեն տեղայնանում են, և նրանց կազմավորման ծանրությունն ընկնում է արտասանական գործարանների այս կամ այն մասի վրա։ Այսպես՝ բ արտասանելու համար երկու շրթունքները մոտենում են, հպվում, ստեղծում փակվածք և ապա վայրկենաբար հեռանում իրարից։ Ղ–ի կազմավորման համար լեզվի ետին մասը բարձրանում է դեպի փափուկ քիմքը և ստեղծում նեղվածք, որով անցնում է արտաշնչվող օդը։ Եթե արգելքները բնորոշ են բաղաձայններին, ապա ձայնավորների արտաբերման համար կարևոր է կոկորդում ձայնալարերի տատանումների շնորհիվ առաջացած ձայնը։ Այն անցնում է բերանի հնչարանով, և վերջինիս ձևի ու ծավալի փոփոխման շնորհիվ ստացվում են տարբեր որակներ՝ ձայնավորներ։

                                                                                      Ա․ Աբրահամյան


ԱՐՏԱԳԱԼԱԿՏԻԿ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, աստղագիտության բաժին, զբաղվում է Գալակտիկայից դուրս գտնվող տիեզերական մարմինների և համակարգերի տեսանելի և տարածական բաշխման հետազոտմամբ, նրանց դասակարգումով, ֆիզիկական հատկանիշների (պայծառություն, զանգված, չափեր, աստղային բաղադրություն, ռադիոճառագայթում ևն) որոշմամբ, առանձին գալակտիկաների և դրանց խմբերի ու կույտերի դինամիկայի հարցերով, գալակտիկաներում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրմամբ, նրանց առաջացմանն ու զարգացմանը վերաբերող խնդիրներով։ Այան մեջ կիրառվում են հետազոտման աստ ղա-ֆիզիկական եղանակները։ Ա․ ա․ սկսեց զարգանալ XX դ․ 20-ական թթ․, երբ վերջնականապես հաստատվեց, որ գալակտիկաները աստղերից ու միջաստղային նյութից կազմված առանձին համակարգեր են։ Գալակտիկաների առաջին դասակարգումը, ըստ նրանց արտաքին տեսքի, կատարել է է․ Հաբլը։ Գրեթե միաժամանակ պարզվեց, որ էլիպսաձև, պարուրաձև և անկանոն գալակտիկաները (տես Գալակտիկաներ) իրարից տարբերվում են աստղային կազմով (բնակչությամբ)։ Ա․ յան համար կարևոր նշանակություն ունեցավ կարմիր շեղման երեվույթի հայտնաբերումը գալակտիկաների սպեկտրներում։ Մեկնաբանելով այն Դոպլերի էֆեկտով, բացահայտվեց Մետագալակտիկայի կարևոր առանձնահատկություններից մեկը՝ նրա ընդարձակումը։ Կարմիր շեղման և հեռավորության միջև հաստատված առնչությունը (Հաբլի օրենք) թույլ տվեց գալակտիկաների սպեկտրներում կարմիր շեղումը չափելու միջոցով որոշել նրանց հեռավորությունները։ Արտագալակտիկական օբյեկտների մեծ հեռավորությունների պատճառով այդ եղանակը Ա․Այան մեջ հեռավորությունների որոշման հիմնական միջոցն է։ Տարածության մեջ գալակտիկաների բաշխվածության ուսումնասիրությունը բացահայտեց Մետագալակտիկայի մեկ այլ կարևոր առանձնահատկություն։ Պարզվեց, որ գալակտիկաների մեծամասնությունը մտնում է տարբեր թվով անդամներ պարունակող խմբերի և կույտերի մեջ։ Մեր Գալակտիկան մտնում է մի խմբի մեջ, որը կոչվում է տեղական համակարգ։ Վ․ Համբարձումյանը ցույց տվեց, որ Մետագալակտիկայի արդի վիճակում կույտերն ու խմբերը չեն կարող համալրվել ի հաշիվ իրենցից անկախ առաջացած գալակտիկաների։

Ա․ Այան մեջ մեծ հեղաշրջում մտցրեց ռադիոգալակտիկաների հայտնաբերումը։ Վ․ Համբարձումյանը ցույց տվեց, որ գալակտիկաների հզոր ռադիոճառագայթումը պայմանավորված է նրանց կորիզներում ընթացող բուռն պրոցեսներով։ Այս տեսակետի հետագա զարգացումը Ա․ Այան մեջ ստեղծեց նոր ուղղություն, որը զբաղվում է գալակտիկաներում տեղի ունեցող անկայուն երևույթներով։ Հաստատվեց