Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


շ ու ր յ ա ն Ս․, Հին Հայաստանի և Փոքր Ասիայի քաղաքների պատմության ղրվագներ, Ե․, 1970։ Аракелян Б․ Н․, Основные результаты раскопок древнего Арташата в 1970–73 годах, «ՊԲ"Հ>, 1974, № 4։ 9-․ Տիրացյան

ԱՐՏԱՇԱՏ (մինչև 1945-ը՝ Վերին Ղա– մա ր լ ու), հանրապետական ենթակայության քաղաք (1970-ից) Հայկական ՍՍՀ–ում, նույնանուն վարչական շրջանի կենտրոնը, Երևանից 30 կմ հարավ–արևելք, Երևան–Եղեգնաձոր խճուղու և Երևան–Բաքու երկաթուղու վրա։ Ա–ի շրջագծի մեջ են մտնում նաև նախկին Նովրուզլու և Ներքին Ղամարլու գյուղերը։ 14905 բն․ (1974), հայեր, ասորիներ, ռուսներ։ Մինչև սովետական իշխանության հաստատվելը, կոնյակի սպիրտի տնայնագործական արտագրությունից բացի, Ա–ում արղ․ ձեռնարկություններ չեն եղել։ Ներկայումս արդ․ կենտրոն է։ Զարգացել է սննդի արդյունաբերությունը։ Կան գինու, պահածոների, կաթի, հացի, հախճապակու, մեխանիկական վերանորոգման, ինչպես նաև խեցեգործական իրերի, փորձարարական գործիքաշինական և պարկետի գործարաններ, մանվածքային ու կահույքի ֆաբրիկաներ, կենցաղսպասարկման ձեռնարկություններ։ 1974-ին արդյունաբերության համախառն արտադրանքը կազմել է ավելի քան 33 մլն․ ռուբլի (կեսից ավելին ստացվել է գինեգործությունից)։ Ա․ մերձերևանյան գյուղատնտ․ կարևոր կենտրոն է։ Ունի երեք կոլտնտեսություն, որոնց արտադրության հիմնական ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը, մսակաթնատու անասնապահությունը։

Ա–ում գործում են՝ 6 միջնակարգ, 1 բա–ներիտ, 1 երաժշտական, 1 սպորտային դպրոց, մշակույթի պալատ, 3 ակումբ, 5 գրադարան, 2 կինոթատրոն, 5 մսուր–մանկապարտեզ, միշշրշանային պեաթաարոն, հեռախոսային կայան, հյուրանոց, հիվանդանոց (250 մահճակալով), պոլիկլինիկա, հակատուբերկուլոզային դիսպանսեր, մարզադաշտ և սպորտային 4 հրապարակ։ Կա զբոսայգի, ջրմուղ–կոյուղի (խմելու ջուրն ստանում է Դառնիից)։ Կենցաղի մեջ են մտել ռադիոն, հեռուստատեսությունը, բնական և հեղուկ գազը։ Բնակելի ֆոնդը 133721 մ2 է (պետական՝ 52480 մ2, անհատական՝ 99265 ւ/2, 1974)։ Ա․ հատակագծվել է 1948-ին, վերահատակագծվել 1968-ին՝ մինչև 30 հզ․ բնակչի համար։ 1980-ին այն զբաղեցնելու է 707հա տարածություն։ Ունենալու է 4 միկրոշըրջան, կենտրոնական հրապարակ, որի Արտաշատի Ամո իյարազյանի անվ․ պետական թատրոնի շենքը "Հայրենական մեծ պատերազմում զոհված համաքա– ղաքացիների հուշարձանը Արտաշատում շուրջը բարձրանալու են մշակույթի պալատի, կինոթատրոնի, հյուրանոցի և վարչական նոր շենքեր, հասարակական սննդի օբյեկտներ, ծածկած շուկա, առևտրի տուն, լողավազան, մարզահրապարակ։ Քաղաքի արմ․ մասում լինելու է հանգստի կանաչ գոտի։ Ա–ի ներկայիս բնակիչների նախնիները հիմնականում ներգաղթել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից, ռուս–պարսկ․ պատերազմից հետո (1828)։ Ա․ է կոչվել պատմական Հայաստանի մայրաքաղաք Արաաշաաի անունով։ Խ․ Ավետիսյան

ԱՐՏԱՇԱՏ», երկօրյա թերթ։ Լույս է տեսնում 1958-ից (1962–65-ին՝ «Արարատ»), Արտաշատում։ Արտաշատի կուսշրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի օրգան։ Լուսաբանում է շրջանի գյուղատնտեսության և արդյունաբերության առաջընթացը, անդրադառնում սոցմրցման պարտավորությունների կատարմանը։ Տպագրում է տեղեկություններ գիտության նվաճումների մասին, քննարկում շրջանային թատրոնի ներկայացումները։ Գրական էջերով խրախուսում է շրջանի սկսնակ ստեղծագործողներին։ «Ա․» հաջորդել է 1931–33-ին լույս տեսած «Հարվածային բրիգադ», 1934-ին՝ «Հարվածային աեմպ*-, 1935–53-ին՝ «Բոլշևիկյան կոլխոզ* (1941–46-ին հրատարակումը ընդհատվել է), 1953–54-ին՝ «Կոլխոզային կյանք», 1954–58-ին՝ «Կոլտնտեսային կյանք» թերթերին։

ԱՐՏԱՇԱՏԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ, գինեգործական ձեռնարկություն Հայկական ՍՍՀ Արտաշատ քաղաքում։ Հիմնադրվել է 1904-ին։ Սովետական կարգերի հաստատումից հետո, 1922-ին մտնելով «Արարատ» տրեստի կազմի մեջ՝ 1923-ին անվանվել է Ղամարլուի գինու գործարան։ 1925-ից ինքնուրույն ձեռնարկություն է։ 1932-ից կազմակերպվել են «Արարատ» տրեստի խաղողի վերամշակման, 1934– 1935-ից՝ կոնյակի սպիրտի թորման արտադրամասերը, իսկ 1939-ից հնացվում են գինիներ, 1960-ից՝ կոնյակի սպիրտ։ 1972-ից ունի սպիրտի կրկնաթորման, շշալցման արտադրամասեր։ Գործարանը հագեցված է խաղողի վերամշակման, խաղողահյութի խտացման, սպիրտահումքի թորման ժամանակակից սարքերով։ Հումքը «Կախեթի» և «Մսխալի» խաղողներն են։ 1972-ին խաղողի վերամշակման կարողությունը հասել է 5000 ա–ի։ Ստացվում են տարբեր տեսակի գինիներ, սեղանի՝ «Արաքս», «Արտաշատ», «Նորաշեն», քաղցըր՝ «Պորտվեյն», դեսերտային՝ «Գետաշեն»։ 1965-ից սկսած տարեկան 40 հզ․ ա խաղող մշակում են գործարանի մասնաճյուղերը՝ Այգեզարդ, Վերին Արտաշատ, Բուրաստան գյուղերում։ 1972-ին գործարանը արտադրել է 2580000 դկչ գինի, որից շշալցմամբ՝ 1420000 դկչ։ Թորել է 650 հզ․ չ կոնյակի սպիրտ։ Գործարանի արտադրանքն առաքվում է մի շարք վայրեր, այդ թվում՝ Հեռավոր Արևելք, Պրի– մորսկի երկրամաս։

ԱՐՏԱՇԱՏԻ ԹԱՏՐՈՆ (հին), հիմնադրվել է Արտաշատում, մ․ թ․ ա․։ Ծաղկում է ապ– րել հայոց թագավոր Արտավազդ Բ–ի օրոք, որը թատերգությունների և այլ գրական գործերի հեղինակ էր։ Առայժմ հայտնի է Ա․ թ–ի մեկ բեմադրություն՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, որ խաղացվել է հունարեն, մ․ թ․ ա․ 53-ին։ Այդ ներկայացման ժամանակ, ինչպես վկայում է միակ աղբյուրը՝ հույն պատմիչ Պլուտարքոսը, ասպարեզ է բերվել այդ նույն ժամանակ Ի»առանի ճակատամարտում սպանված հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի գլուխը։ Հույն դերասան Ցասոնը, վերցնելով այն, ոգևորված արտասանել է ողբերգության համապատասխան հատվածը՝ «Բերում ենք սարից նոր կտրած բաղեղը, որսի երջանիկ արդյունքը»։ Ենթադրվում է, որ այդ տեսարանը նախապատրաստել է Արտավազդ Բ՝ նշանավորելով իր և պարթևաց թագավոր Որոդեսի դաշինքն ու հռոմեական բանակի դեմ տարած պարթևների հաղթանակը։ Պլուտարքոսի վկայության որոշ մանրամասներ հուշում են, որ Արտավազդ Բ–ի ժամանակ Ա․ թ․ ունեցել է պալատականազնվականական բնույթ։

Գրկ․ Պլուտարքոս, Զուգակշիռք, թրգմ․ Եղիա Թովմաճան, հ․ 4, Վնտ․, 1834։ Լ և ո ն յ ա ն Գ․, Թատրոնը հին Հայաստա– նում, Ե․, 1941։ "Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971, էջ 916–17։ Гоян Г․, 2000 лет армянского театра, т․ 1, М․, 1952․ Հ․ Հովհաննիսյան։

ԱՐՏԱՇԱՏԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տարածությունը 507 կմ2 է։ Ա․ շ․ հվ–արմ․ մասում սահմանակից է Թուրքիային։ Վարչական կենտրոնը Արտաշատն է։ Բնական պայմանները։ Ա․ շ․ գտնվում է Արարատյան դաշտի հվ–արլ․ մասում՝ ընդգրկելով նաև Գեղամա լշի հվ–արմ․ լանջերի մի հատվածը։ Վեդի և Ազատ գետերի միջին ավազաններում են մի շարք կարճ լեռնաբազուկներ, որոնք միակցված են Գեղամա լեռնաշղթային։ Դրանցից է Երանոսի լեռնաշղթան, որն Ազատ գետի ջրամբարի շինարարությունում ընդգրկելով նաև Գեղամա լշ–ի հվ–արմ․ լանջերի մի հատվածը։ Վեդի և Ազատ գետերի միջին ավազաններում են մի շարք կարճ լեռնաբազուկներ, որոնք միակցված են Գեղամա լեռնաշղթային։ Դրանցից է Երանոսի լեռնաշղթան, որն Ազատ գետի ջրամբարի շինարարությունում